Աղասի Այվազյանի << Փառահամար» պատմվածքը

1.Կարդա’ Աղասի Այվազյանի << Փառահամար» պատմվածքը։

ա.Գրի’ր հեղինակի ասելիքը։

Հեղինակի ասելիքն այն է, որ սերը և բարությունը կարող են հրաշքներ գործել։ Մարդիկ հաճախ չեն նկատում իրական հրաշքները և սովորական բաների մեջ են փնտրում դրանք։ Պետք է կարողանալ գնահատել կյանքը, սերը և այն ամենը, ինչ ունենք։

բ.Ինչո՞ւ է ստեղծագործությունը կոչվում «Փառահամար»: Ցո՛ւյց տուր ստեղծագործության գաղափարի կապը վերնագրի հետ:

Ստեղծագործությունը կոչվում է «Փառահամար», որովհետև ձեռնածուն իր համարի միջոցով ուզում էր զարմացնել մարդկանց, բայց վերջում ստեղծեց իսկական հրաշք։ Նա իր սիրուց և ներքին ջերմությունից ձիեր էր ստեղծում, իսկ մարդիկ դրա մեջ միայն սովորական ֆոկուս էին տեսնում։ Վերնագիրը ցույց է տալիս, որ մարդիկ սպասում էին սովորական համարի, բայց չէին նկատում դրա մեջ եղած իրական հրաշքը։

Թողնել պատասխան