Գործնական աշխատանք. 8-13-րդ առաջադրանքներ:
8. Ո°ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված:
- ժամավաճառ լինել – իզուր ժամանակ վատնել
2.երեսից կախվել – թախանձել
3.արյունը ջուր դառնալ – սահմռկել
4.աչքերը փակել – ժպտալ
5. աչքը ջուր կտրել – կարոտով, անհամբերությամբ սպասել
6. անձյուն ձմեռ – անճարակ մարդ
7. գլխարկը գետնովը տալ – նորաձև հագնվել
8. գլխին տալ — ուրախանալ:
9.Հետևյալ դարձվածքներով մեկական նախադասություն կազմել:
- Լեղին ճաքել – Ես շատ վախեցա, լեղիս ճաքեց։
- Արյունը գլխին խփել – Նա այնքան բարկացավ, որ արյունը գլխին խփեց։
- Հոգին ավանդել – Ծերունին հոգին ավանդեց։
- Անարգանքի սյունին գամել – Նրա սխալի համար նրան անարգանքի սյունին գամեցին։
- Ճամփա պահել – Ես ամբողջ օրը ընկերոջս ճամփան էի պահում։
- Ականջի հետև գցել – Նա ուսուցչի ասածը ականջի հետև գցեց։
10. Հետևյալ բառերի համար գտնել հոմանիշ դարձվածքներ։
Ծաղրել – ձեռ առնել
Հիվանդանալ – անկողին ընկնել
Օգնել – ձեռք մեկնել
Հասկանալ – գլխի ընկնել
Մեռնել – հոգին ավանդել
Անտեսել – ականջի հետև գցել
Ծուլանալ – ձեռքերը ծալել
Ուրախանալ – հոգին փառավորվել
Ճարպիկ – ձեռքի արագություն ունենալ
Թանկ – կրակի գին ունենալ
Սպառնալ – գլուխ ուտել
Գունատվել – գույնը գցել
Էժան – ջրի գին ունենալ
11.Տրվածբառերի հականիշները գրի´ր:
Սիրուն – տգեղ
Լավ – վատ
Մեծ – փոքր
Ներքև – վերև
Ուշադիր – անուշադիր
Բարեկամ – թշնամի
Աղքատ – հարուստ
Կուշտ – քաղցած
Դիտավորյալ – պատահաբար
Հիշել – մոռանալ
Վառել – հանգցնել
Դրական – բացասական
Հրաժեշտ տալ – ողջունել
Հյուսել – քանդել
Թույլատրել – արգելել
Ընկնել – բարձրանալ
Գումարել – հանել
Թափթփել – հավաքել
Պապանձվել – խոսել
Գիշեր – ցերեկ
Ելք – մուտք
Ավարտել – սկսել
Օգնել – խանգարել
Արագացնել – դանդաղեցնել
12.Կետերը փոխարինի´ր ընդգծված բառերի հականիշներով:
Կենսաբանները պնդում են, որ գազանները միայնշարժվողառարկաներն են տեսում. անշարժ կենդանին անհետանում է նրանց աչքից:
Մարդիկ դատարկ երկինք են տեսնում, իսկ ծիծեռնակի, ջրածիծառի և մի քանի ուրիշ թռչունների համար երկինքը լիքն է միջատներով:
Գիտնականները պարզել են, որ ստորջրյա աշխարհը ոչ թե լռության, այլ աղմուկի աշխարհ է:
13.Առածներն ընդգծված բառերի հականիշներով լրացրո´ւ´ւ:
Անպտուղ ծառը կկտրեն, պտղատու ծառին քար կգցեն:
Բարին որ չլիներ, չարը աշխարհը կքանդեր:
Դևին դժոխքը ցույց չտաս, դրախտի ճանապարհը չի իմանա:
Թացն էլ չորի հետ վառվում է:
Կաթի հետ մտածը հոգու հետ կգնա:
Հագուստինորնէ լավ, ընկերոջ հինը:
Մինչև չգա վերջինը, չի հիշվի առաջինը: