Կարդա՛ Դերենիկ Դեմիրճյանի «Հայը» պատմվածքը, պատրաստվի՛ր քննարկման։
Կատարի՛ր 1-5-րդ առաջադրանքները։
Առաջադրանքներ`
1.Գրավոր ներկայացրո՛ւ, թե ինչի՞ մասին էր պատմվածքը:
Պատմվածքը հայի բնավորության, պատմության և ազատության մասին էր։ Հեղինակը ներկայացնում է հայի լավ և վատ կողմերը։ Նա ասում է որ հայը շատ է տառապել, բայց միշտ հույս է ունեցել և ամեն ինչից շատ սիրել է ազատությունը։
2.Փորձի՛ր զուգահեռներ տանել Դեմիրճյանի «Հայը» և Սարոյանի «Հայը եւ հայը» պատմվածքների միջև։
Երկու պատմվածքներում էլ խոսվում է հայի բնավորության, պատմության և դժվարությունների մասին։ Դեմիրճյանը ներկայացնում է հայի հակասական բնավորությունը, իսկ Սարոյանը ցույց է տալիս, որ հայը կարողացել է պահպանել իր ինքնությունն ու ուժը չնայած բոլոր դժվարություններին։ Երկուսն էլ ցույց են տալիս որ հայը չի հանձնվում։
3. Պատմվածքից առանձնացրո՛ւ այն հատվածները, որոնց հետ համամիտ չես և հիմնավորի՛ր։
Ես համամիտ չեմ այն մտքի հետ, որ հայերը միշտ իրար հետ թշնամանում են և չեն կարողանում միաբանվել։ Կարծում եմ հայերը կարող են իրար հետ չհամաձայնվել, բայց դժվար պահերին կարող են օգնել իրար։
4.Համաի՞տ ես այս մտքի հետ` «Եվ արդեն Հայ նշանակում է տեր…»: Ինչո՞ւ։
Այո, որոշ չափով համամիտ եմ այս մտքի հետ, որովհետև հայը միշտ ցանկացել է ինքնուրույն լինել և իր աշխատանքով ապրել։ Նա չի ցանկացել ուրիշի ծառան լինել, այլ ցանկացել է իր կյանքի տերը լինել։
5.Ըստ քեզ՝ ո՞րն է հետևյալ ճշմարտության պատճառը` «Թվով, գրեթե ամենափոքրն է, տառապանքով՝ ամենամեծը, ժամանակով ամենահինն է, վիճակով՝ ամենից անփոփոխը»։
Կարծում եմ դրա պատճառն այն է, որ հայ ժողովուրդը շատ դժվարություններ ու պատերազմներ է տեսել իր պատմության ընթացքում։ Չնայած դրան հայերը կարողացել են պահպանել իրենց լեզուն, մշակույթը և ինքնությունը։
6.Գրավոր մեկնաբանի՛ր հետևյալ հատվածը և ասա` արդյո՞ք այս տողերն արդիական են այսօր։
«Երբ նայում եմ Հային, ինձ թվում է, թե նրա վիրավորանքը այն արծվի վիրավորանքն է, որին ցած են բերել բարձր լեռներից։ Թպրտում է, ընկնում քարի, աղբի մեջ, կեղտոտվում, թևերը կոտրում։ Կերակուր ես մեկնում՝ չի՛ ուզում։ Չի սիրում ո՛չ ստրկություն, ո՛չ երջանկություն, գերադասում է տառապանք և ազատություն։ Մաղձոտ է, մեկուսի, բայց չունի գծուծ ատելություն, որ բարձր լեռներին անծանոթ զգացում է։ Գերի արծվի խոր վիշտն է իր սրտի մեջ։ Սա Հայկն է, որին զրկել են իր կյանքի միակ պայմանից՝ ազատությունից»։
Այս հատվածում հեղինակը հայերին համեմատում է արծվի հետ, որին զրկել են ազատությունից։ Արծիվը սովոր է ազատ թռչել, իսկ հայն էլ չի ուզում ապրել ուրիշի իշխանության տակ։ Կարծում եմ այս տողերն այսօր էլ արդիական են, որովհետև ազատությունը շատ կարևոր է յուրաքանչյուր մարդու և ժողովրդի համար։