Ուղղի հավասարումը

Առաջադրանքներ։ 

1․ Որոշել  A(0;25) կետով անցնող և աբսցիսների առանցքին զուգահեռ ուղղի հավասարումը: 

y=25

2․ Կազմել  A(7;−20) կետով անցնող և օրդինատների առանցքին զուգահեռ ուղղի հավասարումը: 

x=7

3․ Արդյո՞ք B(0;2) կետը գտնվում է −8x−y+2=0 ուղղի վրա: 

-8(0)-2+2=0

0-2+2=0

-2+2=0

0=0

Այո, B(0;2) կետը գտնվում է ուղղի վրա։

4․ Տրված է 3x−y+29=0 ուղիղը: Գտնել այն կետի օրդինատը, որի աբսցիսը հավասար է 3-ի: 

x=3

3(3)-y+29=0

38-y=0

38=y

(3,38)

5․ Տրված է 2x−2y+42=0 ուղիղը: Գտնել այն կետերը, որոնցում ուղիղը հատում է կոորդինատային առանցքները. ա Ox առանցքի հետ հատման կետը՝ բ. Oy առանցքի հետ հատման կետը՝ 

ա) y=0

2x−2(0)+42=0

2x+42=0

2x=-42

x=-21

(-21,0)

բ) x=0

2(0)−2y+42=0

-2y+42=0

-2y=-42

y=21

(0,21)

6․ Տրված ուղիղը անցնում է A(1;−1) և B(2;0) կետերով: Որոշել այդ ուղղի հավասարումը: 

0-(-1)/2-1=1/1=1

A(1,-1)

y+1=1(x-1)

y+1=x-1

y=x-2

7․ Գրել կոորդինատների սկզբնակետով և A (4; 5) կետով անցնող ուղղի հավասարումը: 

5-0/4-0=5/4

y=5/4x

8․ Կազմել  A(−5;0) և B(0;3) կետերով անցնող ուղղի հավասարումը: 

3-0/0-(-5)=⅗

y=⅗+3

Գործնական աշխատանք

1.Դուրս գրի´ր ուղղակի խոսքով նախադասությունները, ուղղակի խոսքը դարձրո´ւ անուղղակի:

Աստաֆյան փողոց: Եվրոպա կատարած շրջագայությունից վերադարձել էր բանաստեղծ Չարենցը և ֆիլհարմոնիկի լեփ-լեցուն դահլիճում իր տեսած քաղաքների մասին: Գավառականից մայրաքաղաքի վերածված փոքրիկ ու ծուռումուռ Երևանի բնակիչներն ամենատարբեր հարցեր էին տալիս բանաստեղծին: Հանկարծ դահլիճի վերջում նստած մի գունատ տղա հարցրեց.
-Իսկ ո՞րն է աշխարհի ամենագեղեցիկ փողոցը:
Չարենցը նայեց նրան, զգաց, որ սիրահարված մեկն է, ու ոչինչ չասաց: Տղան կրկնեց հարցը: Չարենցը մի քիչ էլ լռեց ու ասաց.
-Հա´ տեսել եմ, շատ գեղեցիկ փողոցներ եմ տեսել, բայց իմ տեսած ամենագեղեցիկ փողոցը գտնվում է Երևանում: Դա Նայիբի քուչեն է:
Իսկ Նայիբի քուչեն Երևանի ամենանեղ ու կեղտոտ փողոցն էր: Եթե երկու աքաղաղ անցնեին այդ փողոցով, մեկը մյուսին կխանգարեր: Այդ փողոցից դուրս էին գալիս լվացքի ու կենցաղային օգտագործման այլ ջրեր ու առու դառնում: Այնպես որ, ոչ մի պատուհան , ոչ մի պատշգամբ ու բակ չէր բացվում այդ փողոցի վրա: Թերևս հին թուրքական թաղամասերից էր մնացել:
Տղան նեղացավ , որ Չարենցն իրեն ծաղրում է: Բանաստեղծը պարզաբանեց.
-Նայիբի քուչեն աշխարհի ամենալավ փողոցն է,որովհետև… այնտեղ է ապրում իմ սիրած աղջիկը:

«Իսկ ո՞րն է աշխարհի ամենագեղեցիկ փողոցը»։
— Գունատ տղան հարցրեց Չարենցին, թե որն է աշխարհի ամենագեղեցիկ փողոցը։

«Հա՛, տեսել եմ, շատ գեղեցիկ փողոցներ եմ տեսել, բայց իմ տեսած ամենագեղեցիկ փողոցը գտնվում է Երևանում։ Դա Նայիբի քուչեն է»։
— Չարենցը ասաց, որ ինքը շատ գեղեցիկ փողոցներ է տեսել, բայց իր տեսած ամենագեղեցիկ փողոցը գտնվում է Երևանում, և դա Նայիբի քուչեն է։

«Նայիբի քուչեն աշխարհի ամենալավ փողոցն է, որովհետև… այնտեղ է ապրում իմ սիրած աղջիկը»։
— Բանաստեղծը պարզաբանեց, որ Նայիբի քուչեն աշխարհի ամենալավ փողոցն է, որովհետև այնտեղ ապրում է իր սիրած աղջիկը։

3.Սկզբից 7-10 նախադասություն ավելցրո՛ւ, որ ամբողջական տեքստ դառնա:

Վերջապես այդ հրեշը մի վերջին անգամ ցնցվեց ու կանգ առավ։ Փրկված ենք։ Մենք մի քանի վայրկյան ուղղակի կանգնած էինք ու չէինք հավատում, որ ամեն ինչ վերջացել է։ Հետո կամաց-կամաց մոտեցանք նրան, որպեսզի համոզվենք, որ այլևս չի շարժվում։ Բոլորս շատ էինք վախեցել և հոգնել։ Ես նայեցի ընկերներիս ու հասկացա, որ բոլորս ապահով ենք։ Մի քիչ հանգստացանք և որոշեցինք արագ հեռանալ այդտեղից։ Մենք ճանապարհ ընկանք դեպի տուն՝ անընդհատ հետ նայելով։ Այդ օրվանից հետո ես երկար ժամանակ չէի կարողանում մոռանալ այդ դեպքը։

4.Ձեր թաղի կամ քաղաքի մասին պատմի՛ր (որտե՞ղ է, ի՞նչ դիրք ունի, ինչպիսի տներ կան. քեզ այդտեղ ինչպե՞ս ես զգում, մյուս բնակիչները նրա նկատմամբ ինչ վերաբերմունք ունեն) և պատմությունդ վերնագի՛ր:

Ես ապրել եմ շատ քաղաքներում, բայց իմ ամենասիրելին Բըրբենքն է։ Այն գտնվում է Լոս Անջելեսում, Ամերիկայի տարածքում։ Այն իմ ամենասիրելին է, որովհետև շատ հանգիստ քաղաք է։ Այնտեղ է գտնվում իմ ամենասիրած գրադարանը, և եղանակը շատ լավն է։ Բըրբենքում կան շատ գեղեցիկ տներ, հանգիստ փողոցներ և փոքրիկ հարմարավետ վայրեր։ Այնտեղ մարդիկ շատ քաղաքավարի են և սովորաբար բարեհամբույր են միմյանց նկատմամբ։ Քաղաքում կան նաև շատ գեղեցիկ հրապարակներ և այգիներ, որտեղ կարելի է զբոսնել և ժամանակ անցկացնել։ Ինձ հատկապես դուր է գալիս Բըրբենքը աշնանը, որովհետև այդ ժամանակ քաղաքը շատ հարմարավետ և գեղեցիկ մթնոլորտ ունի։ Այնտեղ նաև կան շատ լավ ուտելիքի վայրեր, և ես սիրում եմ ընկերներիս կամ ընտանիքիս հետ գնալ տարբեր ռեստորաններ։ Ես այդ քաղաքում ինձ շատ լավ և ապահով եմ զգում։ Բըրբենքի հետ կապված շատ լավ հիշողություններ ունեմ, և ես շատ կուզեի մի օր նորից այցելել այնտեղ։

Գրավոր շարադրման հարցեր Հրանտ Մաթևոսյան. «Կանաչ դաշտը»

2-րդ հատված

1. Ի՞նչ է խորհրդանշում «կանաչ դաշտը»։
«Կանաչ դաշտը» խորհրդանշում է կյանքը, բնությունը և կյանքի շարունակությունը։ Չնայած այն ամենին ինչ տեղի ունեցավ, վերջում դաշտը նորից կանաչեց։

2. Պատմվածքում ինչպե՞ս են հակադրվում կանաչը և սևը։
Կանաչը ներկայացնում է կյանքը, խաղաղությունն ու նոր սկիզբը, իսկ սևը մահը, ցավը և կռվի հետևանքները։

3. Ի՞նչ նշանակություն ունի այն, որ ձիու կռվից հետո սևացած հողը երեք տարի խոտ չի տալիս, իսկ հետո «կանաչը հաղթում է»։
Դա ցույց է տալիս, որ ցավից հետո էլ կյանքը շարունակվում է։ Երեք տարի անց նորից խոտ ու ծաղիկներ են աճում, այսինքն կյանքը վերջում հաղթում է։

4. Ինչո՞ւ է պատմվածքի վերջում արդեն մեծացած քուռակը դարձյալ կապված նույն կանաչ դաշտում։
Քուռակը մեծացել էր, բայց նորից նույն դաշտում էր որտեղ կորցրել էր մորը։ Նա շարունակում էր ապրել իր մոր հիշողության մեջ։

5. Ի՞նչ իմաստ ունի քուռակի ոտքի հին սպին։
Սպին հիշեցնում է այն օրվա մասին, երբ գայլը հարձակվեց նրա վրա։ Այն ցույց է տալիս, որ անցած դեպքերը կարող են հետք թողնել մարդու կամ կենդանու վրա։

6. Ինչո՞ւ է պատմվածքի վերջում կրկին հիշատակվում կայծակը և քուռակի առաջին վախը։
Հեղինակը նորից հիշեցնում է պատմության սկիզբը, որպեսզի ցույց տա թե որտեղից սկսվեց այդ ամբողջ դեպքը։ Քուռակի առաջին վախը կապված էր նաև մոր մոտ վերադառնալու հետ։

7. «Կանաչը հաղթեց» արտահայտությունն ի՞նչ գաղափար է փոխանցում։
Այն ցույց է տալիս որ կյանքը և բնությունը վերջում հաղթում են մահին ու ցավին։

8. Կարո՞ղ ենք ասել, որ պատմվածքը միայն ձիու և գայլի մասին չէ։ Հիմնավորե՛ք։
Այո, որովհետև պատմվածքը նաև մայրական սիրո, զոհաբերության, կյանքի և մահվան մասին է։ Ձիու ու գայլի կռիվը պարզապես ցույց է տալիս, թե ինչի կարող են պատրաստ լինել ծնողները իրենց ձագերի համար։

9. Ո՞վ էր իրականում հաղթողը՝ գա՞յլը, ձի՞ն, թե՞ կյանքը։
Իմ կարծիքով իրականում հաղթողը կյանքն էր, որովհետև ձիու մահից հետո էլ քուռակը ապրեց և մեծացավ, իսկ դաշտը նորից կանաչեց։

10. Եթե մայր ձին գիտեր, որ կարող է զոհվել, ինչո՞ւ շարունակեց պայքարել։
Նա շարունակեց պայքարել, որովհետև ամենակարևորը իր քուռակին փրկելն էր։ Մայրական սերը նրա համար ավելի կարևոր էր, քան իր կյանքը։

11. Գայլը նույնպես պայքարում էր իր ձագերի համար։ Այս դեպքում ո՞րն է տարբերությունը նրա և մայր ձիու պայքարի միջև։
Երկուսն էլ պայքարում էին իրենց ձագերի համար, բայց գայլը ուզում էր քուռակին բռնել, որպեսզի իր ձագերին կերակրի, իսկ ձին պայքարում էր որպեսզի իր քուռակին փրկի։

12. Ինչո՞ւ է հեղինակը պատմվածքի վերջում ասում, որ գուցե քուռակը հիշում է իր կարմիր մայրիկին։
Հեղինակը ուզում է ցույց տալ, որ քուռակը կարող էր չմոռանալ իր մորը, քանի որ մայրական սերը և հիշողությունը շատ ուժեղ են։

13. Եթե դուք լինեիք փոքրիկ հովվի փոխարեն, ի՞նչ կանեիք։
Ես նույնպես կկանչեի շներին և մյուս հովիվներին, որպեսզի օգնեն ձիուն ու քուռակին։ Կփորձեի հնարավորինս արագ օգնության հասնել։

14. Ինչո՞ւ է հեղինակը պատմվածքի վերջում կրկին սկսում պատմությունը՝ «Կայծակը չոր ճայթյունով…»։
Հեղինակը կրկին սկսում է պատմությունը, որպեսզի ցույց տա որ այդ դեպքը հիշողության մեջ շարունակվում է։ Նա կարծես նորից վերադառնում է պատմության սկզբին։

15. Ի՞նչ զգացողություն է առաջացնում այդ շրջանաձև կառուցվածքը։
Այն ինձ մոտ առաջացնում է տխուր և մի քիչ ծանր զգացողություն։ Կարծես պատմությունը ավարտվելուց հետո էլ ամբողջությամբ չի ավարտվում և շարունակում է կրկնվել հիշողության մեջ։

16. «Մայր ձին թող չմեռնի» — ինչո՞ւ է պատմվածքի վերջում երեխայի ցանկությունը անհնար իրականացնել։
Որովհետև մայր ձին արդեն մահացել էր և պատմողը չէր կարող փոխել իրականությունը։ Երեխայի ցանկությունը ցույց է տալիս, թե որքան էր նա ցավում այդ դեպքի համար։

17. Ի՞նչ է սովորեցնում պատմվածքը սիրո, զոհաբերության և ապրելու մասին։
Պատմվածքը սովորեցնում է, որ իսկական սերը կարող է ստիպել մարդուն կամ կենդանուն նույնիսկ իր կյանքը զոհել ուրիշի համար։ Այն նաև ցույց է տալիս որ նույնիսկ մեծ ցավից հետո կյանքը շարունակվում է և նորից կարող է կանաչել։

Հաշվետվություն ծրագրավորում սեպտեմբեր

English

I choose my elective to be programming, beacuse I’m planning on being a programmer for my work. I have been in the programming industry for more than 3 years, and during that yaers I’ve been studying Python and Javascript. I reallyt like our programming classes, because our teacher always makes it more enjoyable, and she also gives us problems that we have to solve, so we also have to challenge ourselves.

Հայերեն

Որպես ընտրովի առարկա՝ ես ընտրել եմ ծրագրավորումը, քանի որ ծրագրավորող դառնալու մտադրություն ունեմ։ Այս ոլորտում ես արդեն ավելի քան երեք տարվա փորձ ունեմ և այդ ընթացքում ուսումնասիրել եմ Python-ն ու JavaScript-ը։ Ինձ շատ են դուր գալիս ծրագրավորման դասերը, քանի որ ուսուցչուհին միշտ դրանք ավելի հետաքրքիր է դարձնում, ինչպես նաև տալիս է լուծելու խնդիրներ, ինչը հնարավորություն է տալիս փորձության ենթարկել սեփական ուժերը։

Շատ ենք աշխատել if, elif, else-ով, այն թույլ է տալիս համակարգչին ընտրել, թե որ կոդի հատվածը աշխատեցնի։ Մենք շատ ենք աշխատել գտնելով թե համարները դրական կամ բացասական են, զույգ թե կենտ, և այլ նմանատիպ խնդիրներ։

if, elif, else-ով առաջադրանքները։

Այս կոդում մենք օգտագործում ենք input() երկու թիվ մուտքագրելու համար։ Հետո այդ թվերի համար print()-ի միջոցով գտնում ենք գումարը, տարբերությունը, բաժանման և բազմապատկման արդյունքները։