ՎԵԿՏՈՐՆԵՐ

Հասկացությունը և վեկտորների հավասարությունը 

Ամրապնդման առաջադրանքներ 

Ա. Ընտրի՛ր ճիշտ պատասխանը։ 

1. Ի՞նչ է վեկտորը։ 

ա) Ուղղորդված հատված 

բ) Ուղիղ 

գ) Անկյուն 

2. Որո՞նք են հավասար վեկտորների պայմանները։ 

ա) Միայն նույն երկարությունը 

բ) Միայն նույն ուղղությունը 

գ) Նույն ուղղությունն ու երկարությունը 

3. Երկու վեկտորներ նույն երկարությունն ունեն, բայց հակառակ ուղղություններ։ Հավասա՞ր են։ 

ա) Այո 

բ) Ոչ 

4. Կարո՞ղ են հավասար վեկտորներն ունենալ տարբեր սկզբնակետեր։ 

ա) Այո 

բ) Ոչ 

5. Երկու վեկտորներն ունեն նույն ուղղությունն ու 4 սմ երկարությունը։ Դրանք՝ 

ա) Հավասար են 

բ) Հավասար չեն 

գ) Հակառակ են 

Բ. Ճի՞շտ է, թե՞ սխալ։ 

1. Վեկտորը ուղղորդված հատված է։  □ Ճիշտ է   □ Սխալ է 

2. Հավասար վեկտորները պարտադիր նույն սկզբնակետն ունեն։  □ Ճիշտ է   □ Սխալ է 

3. Հակառակ ուղղություններով վեկտորները հավասար են։  □ Ճիշտ է   □ Սխալ է 

4. Հավասար վեկտորներն ունեն նույն երկարությունը։  □ Ճիշտ է   □ Սխալ է 

Գ. Լուծի՛ր խնդիրները։ 

1.→AB և →CD վեկտորների երկարությունները 6 սմ են, և երկուսն էլ ուղղված են աջ։ Ի՞նչ կարող ենք ասել դրանց մասին։ 

հավասար են

2.→MN և →PQ վեկտորների երկարությունները 8 սմ են, բայց դրանք հակառակ ուղղություններով են։ Հավասա՞ր են։ 

հավասար չեն

3. Կարո՞ղ են հավասար վեկտորների սկզբնակետերը համընկնել, իսկ վերջնակետ՝ տարբեր լինել։ Բացատրի՛ր։ 

Ոչ չեն կարող, որովհետև եթե նրանք նույն կետից են սկսում, բայց վերջնակետը տարբեր են դա նշանակում է որ երկարությունը նույնը չի։ Ուրեմն նրանք հավասար ձեն լինի։

Տնային առաջադրանք 

  1. Բացատրի՛ր՝ ինչ է վեկտորը։ 

Վեկտորները բնութագրում է ուղղությամբ և անցած հեռավորությամբ։

  1. Գծի՛ր երկու հավասար վեկտոր։ 

AB և CD֊ի երկարությունը 4-սմ է բայց սկզբնակետը ուրիշ է։

SV և DR֊ի երկարությունը 7-սմ է և նույն կողմից է շարժվում։

  1. Գծի՛ր նույն երկարությունն ունեցող, բայց հակառակ ուղղություններով երկու վեկտր:
  1. Գրի՛ր՝ ինչ պայմանների դեպքում են երկու վեկտորները հավասար:

նույն ուղղությամբ

նույն երկարությամբ

  1. Գծի՛ր երեք վեկտոր, որոնցից երկուսը հավասար են, իսկ երրորդը՝ ոչ։

հավասար է

հավասար են

հավասար չեն

Շրջանագծի հավասարումը

Առաջադրանքներ․ 

1․ A(2; 3), B(3; 4), C(5; 0), D(-4; 5), E(-3; 4) կետերից որո՞նք են գտնվում 

x2+y2= 25 հավասարմամբ որոշվող շրջանագծի վրա: 

2²+3²=4+9=13

A≠25

3²+4²=9+16=25

B=25

5²+0²=25+0=25

C=25

(-4)²+5²=16+25=41

D≠25

(-3)²+4²=9+16=25

E=25

2․ Գտնել շրջանագծի շառավիղը և կենտրոնի կոորդինատները, որը տրված է հետևյալ հավասարումով․  

ա) x2+y2=9, 

(0,0)

R²=9

R=3

բ) (x−1)2+(y+2)2=4,

(1,-2)

R²=4

R=2

գ) (x+3)2+y2=16

(-3,0)

R²=16

R=4

3․ Գրել 7 շառավղով շրջանագծի հավասարումը, եթե դրա կենտրոնը կոորդինատների սկզբնակետն է: 

R=7

(0,0)

x²+y²=7²

x²+y²=49

4․ Գրել O (-2; 3) կենտրոնով շրջանագծի հավասարումը, որն անցնում է B(1; 2) կետով: 

(x+2)²+(y−3)²=R²

(1+2)²+(2−3)²=R²

(3)²+(-1)²=R²

9+1=10

R²=10

(x+2)²+(y−3)²=10

5․ Գտնել O(3;1) կենտրոնով և A (6; -3) կետով անցնող շրջանագծի շառավիղը: 

(x-3)²+(y−1)²=R²

(6-3)²+(-3-1)²=R²

(3)²+(-4)²=R²

9+16=25

R²=25

R²=√25

R=5

6․ Ինչի՞ է հավասար (x—11)2+(y+24)2=36 հավասարմամբ որոշվող շրջանագծի տրամագիծը: 

R²=36

R=√36

R=6

6*2=12

7. Գրել A(3; — 4) կենտրոնով և R = 7 շառավղով շրջանագծի հավասարումը: 

(x-3)²+(y+4)²=7²

(x-3)²+(y+4)²=49

8․ Գրել AB տրամագծով շրջանագծի հավասարումը, եթե A(2; -1), B(4; 3): 

O(2+4/2, -1+3/2)=(3,1)

(2-3)²+(-1−1)²=R²

(-1)²+(-2)²=R²

R²=1+4=5

(x-3)²+(y−1)²=5

Ատոմի կառուցվածքը

Առաջադրանքներ

1-Նկարում պատկերված են տարբեր քիմիական տարրերի չեզոք ատոմների մոդելները։ Անվանե՛ք այդ քիմիական տարրերը։

Պատասխան՝
ա) H
բ) He
գ) Li

2-Թթվածնի ատոմի միջուկի շուրջը շարժվում է 8 էլեկտրոն։ Քանի՞ պրոտոն ունի նրա միջուկը։

8

3-Պատկերե՛ք բերիլիումի ⁸₄Be և ազոտի ¹⁴₇N ատոմների մոդելը։

⁸₄Be- 4 պրոտոն, 4 նեյտրոն, 4 էլեկտրոն։
¹⁴₇N- 7 պրոտոն, 7 նեյտրոն, 7 էլեկտրոն։

4-Պատկերե՛ք ածխածնի ատոմի մոդելը, եթե հայտնի է, որ նրա միջուկում կա 12 նեյտրոն և միջուկի շուրջը շարժվում են 6 էլեկտրոններ։

6 պրոտոն, 12 նեյտրոն և 6 էլեկտրոն

5-Նատրիումի ատոմի միջուկում կա 23 մասնիկ, որոնցից 12-ը նեյտրոններ են։ Միջուկում քանի՞ պրոտոն կա։ Քանի՞ էլեկտրոն ունի ատոմը, եթե այն էլեկտրաչեզոք է։

23 − 12 = 11 պրոտոն, ատոմը ունի 11 էլեկտրոն

6-Չեզոք ատոմն ինչպե՞ս է դառնում դրական իոն։

Չեզոք ատոմը դրական իոն է դառնում երբ կորցնում է էլեկտրոններ։

7-Որքա՞ն է պատկերված Li-ի իոնի լիցքը։

8-Ո՞րն ունի ավելի մեծ զանգված՝ լիթիումի չեզոք ատո՞մը, թե՞ նրա դրական իոնը։ Ինչո՞ւ։

Ավելի մեծ զանգված ունի չեզոք լիթիումի ատոմը, քանի որ իոնը կորցրել է էլեկտրոն։

9-Քլորի չեզոք ատոմի զանգվածն է ավելի մեծ, թե՞ նրա բացասական իոնի։

Ավելի մեծ զանգված ունի քլորի բացասական իոնը, քանի որ ստացել է լրացուցիչ էլեկտրոն։

10-Երկու փոքրիկ միատեսակ մետաղե գնդիկներն ունեն
q₁ = 16 մկԿլ և q₂ = −12 մկԿլ լիցքեր։ Որքա՞ն կլինի նրանց գումարային լիցքը իրար հպելուց հետո։

16 + (−12) = +4 մկԿլ

Հպվելուց հետո յուրաքանչյուր գնդիկ կունենա +2 մկԿլ։

11-Միատեսակ գնդերից մեկը ունի +q, իսկ մյուսը՝ −q լիցք։ Որքա՞ն լիցք կունենա գնդերից յուրաքանչյուրը միմյանց հպելուց հետո։

+q+(-q)=+q-q=0

Homework— 3(a,b,c)- p. 8, 5(a)- p. 9

  1. They are wearing coats, long dresses, and also hats.
  2. They are talking and drinking.
  3. One of them is fixing her hair and the other one is looking at her.
  4. They are leaving.
  5. The woman on the right has blond hair, really red lips, and very pale skin, and she is starring at something.
  6. The artist is the ginger man who is sitting next to the two other women.
  1. in the picture the men are wearing hats.
  2. In Britain women often wear hats at weddings.
  3. Karina usually sits at the front of the class.
  4. Today she is sitting at the back.

First row: on, in, in front of, opposite

Second row: behind, next to, between, under

Third row: on the left, on the right, in the middle

Գործնական աշխատանք 8-12

Կատարի՛ր 8-12-րդ առաջադրանքները։

8.Նախադասության մեջ բառերի դասավորության (շարադասության) սխալ կա. ուղղի՛ր:
Որոշակիորեն արահետը ձգվեց բլուրն ի վեր, ու հասկացա, որ հասել ենք բլրի ստորոտին:

Արահետը որոշակիորեն ձգվեց բլուրն ի վեր, ու հասկացա, որ հասել ենք բլրի ստորոտին։
Դանակով ծակծկող փշերն ու լիանաները կտրում ու ճամփա էր բացում ետևից եկողների համար:

Դանակով ծակծկող փշերն ու լիանաները կտրում էր ու ճամփա էր բացում ետևից եկողների համար։
Նա աղմկոտ էր շնչում, բայց անաղմուկ ոտքերը դնում էր փափուկ խոտի վրա:

Նա աղմկոտ էր շնչում, բայց ոտքերը անաղմուկ դնում էր փափուկ խոտի վրա։
Շատ հեշտ էր բարձրանում, կարծես հարթ քայլում էր ճանապարհով:

Շատ հեշտ էր բարձրանում, կարծես հարթ ճանապարհով էր քայլում։
Թավուտի միջով տեսանք գրանիտե հիսուն ֆունտ բարձրությամբ ժայռ:

Թավուտի միջով տեսանք հիսուն ֆունտ բարձրությամբ գրանիտե ժայռ։
Շատ լավ խոտերը բույնը քողարկում էին:

Խոտերը շատ լավ քողարկում էին բույնը։

9.Ա. Խմբից հերթով մեկ բառ վերցրու՛ և Բ խմբի բառերի հետ բոլոր հնարավոր կապակցությունները գրի՛ր:
Ա. Հպարտանալ, կարոտել, սիրել, մտաբերել:
Բ. Հողը, ծնողներին, ջուրը, ընկերներին, հողին, ընկերներով, հողով, քրոջը, ջրին, քրոջով, ջրով, հայրենիքը, արևը, արևին:

Հպարտանալ- հողով, ընկերներով, քրոջով։

Կարոտել- հողը, ծնողներին, ընկերներին, քրոջը, հայրենիքը։

Սիրել- հողը, ծնողներին, ընկերներին, քրոջը, ջուրը, հայրենիքը, արևը։

Մտաբերել- հողը, ծնողներին, ընկերներին, քրոջը, ջուրը, հայրենիքը, արևը։

10.Նախադասությունն ընդաձակի՛ր նախադասության յուրաքանչյուր անդամին մի լրացում ավելացնելով:
Գիտնականը փորձում էր հասկանալ:

Երիտասարդ գիտնականը փորձում էր հասկանալ բարդ խնդիրը։
Ավտոբուսը լիքն էր ուղևորներով:

Մեծ ավտոբուսը լիքն էր հոգնած ուղևորներով։
Քարանձավի մուտքը փակ էր:

Քարանձավի մուտքը մեծ քարերով փակ էր։

11.Սխալ գործածված պատճառական ձևերը գտի՛ր և ուղղի՛ր:
Առավոտից իրիկուն, հետո էլ նորից մինչև առավոտ աշխատեցնել է տալիս, մինչև որ մաշկն էլ չի դիմանում:

Առավոտից իրիկուն, հետո էլ նորից մինչև առավոտ աշխատել է տալիս, մինչև որ մաշկն էլ չի դիմանում։
Զգացնել տվեց, որ ինքը բնավ էլ համաձայն չէ մեր որոշմանը:

Զգացնել տվեց, որ ինքը բնավ էլ համաձայն չէ մեր որոշմանը։
Մեզ այսքան սպասեցնել տվեց, ինքն իր համար ման է գալիս:

Մեզ այսքան սպասել տվեց, ինքն իր համար ման է գալիս։
— Հասկացնել կտամ, թե ես ով եմ,- զայրացած գոռգոռում էր նա:

— Հասկացնել կտամ, թե ես ով եմ,- զայրացած գոռգոռում էր նա։
Երբ բոլոր ընդդիմախոսներին լռել տվեց ու համոզեց, սկսեց ուրիշ բանի մասին խոսել:

Երբ բոլոր ընդդիմախոսներին լռեցրեց ու համոզեց, սկսեց ուրիշ բանի մասին խոսել։

12.Բարդ նախադասությունները կետադրի՛ր (փակագծում նշվում է, թե քանի՛ նշան է պետք ):

Երբ քարը կայծ տվեց և կայծից վառոդը բռնկվեց ձորերը դղրդացին ահավոր արձագանքից: (2)

Երբ քարը կայծ տվեց, և կայծից վառոդը բռնկվեց, ձորերը դղրդացին ահավոր արձագանքից։
Երբ ծանոթ արտին հասավ հենվեց հրացանին ու միտք արավ: (1)

Երբ ծանոթ արտին հասավ, հենվեց հրացանին ու միտք արավ։
Քաղցած աղվեսը փչակում հաց ու միս գտավ որ հովիվներն էին թողել: (1)

Քաղցած աղվեսը փչակում հաց ու միս գտավ, որ հովիվներն էին թողել։
Ալքիոնեն մի թռչնիկ է որ մենակություն է սիրում և ապրում է ծովափին: (1)

Ալքիոնեն մի թռչնիկ է, որ մենակություն է սիրում և ապրում է ծովափին։
Մի շուն որ ձու կուլ տալու սովորություն ուներ մի անգամ ձվի փոխարեն խխունջ կուլ տվեց: (2)

Մի շուն, որ ձու կուլ տալու սովորություն ուներ, մի անգամ ձվի փոխարեն խխունջ կուլ տվեց։
Արծիվը ցած սուրաց ու բռնեց այն աքաղաղին որն ընկերոջը հաղթել ու ձայնը գլուխը գցած պարծենում էր: (1)

Արծիվը ցած սուրաց ու բռնեց այն աքաղաղին, որն ընկերոջը հաղթել ու ձայնը գլուխը գցած պարծենում էր։
Գայլը մի անգամ որոշեց փոխել իր տեսքը որովհետև այդպես ավելի շատ որս անելու հույս ուներ: (1)

Գայլը մի անգամ որոշեց փոխել իր տեսքը, որովհետև այդպես ավելի շատ որս անելու հույս ուներ։
Պատմության մեջ հայտնի են դեպքեր, երբ դատարանը հեղինակին ստիպել է ուտել իր գրած գիրքը: (1)

Պատմության մեջ հայտնի են դեպքեր, երբ դատարանը հեղինակին ստիպել է ուտել իր գրած գիրքը։
Քանի որ գրքի բովանդակությունը թունավոր է թող հեղինակն ինքը թունավորվի դրանով: (1)

Քանի որ գրքի բովանդակությունը թունավոր է, թող հեղինակն ինքը թունավորվի դրանով։
Մի անգամ երեկոյան երբ մի քանի ժամ շարունակ երկնքում փայլեց թռչող անորոշ մի առարկա Տոկիոյում մեծ իրարանցում սկսվեց: (2)

Մի անգամ երեկոյան, երբ մի քանի ժամ շարունակ երկնքում փայլեց թռչող անորոշ մի առարկա, Տոկիոյում մեծ իրարանցում սկսվեց։
Նյու Յորքում պատրաստել են շատ փոքր մի սարք, որը քննելով և ձայնի դողը որսալով՝ բռնում է սուտը: (1)

Նյու Յորքում պատրաստել են շատ փոքր մի սարք, որը, քննելով և ձայնի դողը որսալով, բռնում է սուտը։
Այնքան հզոր է մոծակը, որ նույնսիկ փիղն է վախենում նրանից: (1)

Այնքան հզոր է մոծակը, որ նույնիսկ փիղն է վախենում նրանից։
Մոլորված մարդը հանկարծ լսեց հեռվում մի կկու է կանչում ու գլխի ընկավ ուր պիտի գնա: (3)

Մոլորված մարդը հանկարծ լսեց հեռվում մի կկու է կանչում ու գլխի ընկավ, ուր պիտի գնա։
Մի անգամ առյուծն ուզում է ցուլին ուտել բայց նրա եղջյուրներից վախենում էր: (1):

Մի անգամ առյուծն ուզում էր ցուլին ուտել, բայց նրա եղջյուրներից վախենում էր։