Բջջի օրգանական և անօրգանական նյութերը

1. Որո՞նք են բջջի հիմնական անօրգանական նյութերը։
ա) Ջուրը և հանքային աղերը
բ) Սպիտակուցները և ճարպերը
գ) Ածխաջրերը և սպիտակուցները
դ) Վիտամինները և սպիտակուցները

2. Բջջում ամենաշատ տարածված անօրգանական նյութն է՝
ա) Ջուրը
բ) Ճարպը
գ) Սպիտակուցը
դ) Ածխաջուրը

3. Ո՞ր նյութերն են համարվում օրգանական։
ա) Ջուրը և հանքային աղերը
բ) Սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերը և նուկլեինաթթուները
գ) Միայն ջուրը
դ) Միայն հանքային աղերը

4. Սպիտակուցների հիմնական նշանակություններից մեկն է՝
ա) Կառուցողական և գործառական դեր կատարելը
բ) Միայն ջուր պահելը
գ) Միայն բջիջը սառեցնելը
դ) Միայն հանքային աղեր առաջացնելը

5. Ո՞ր նյութերն են բջջի համար էներգիայի կարևոր աղբյուր։
ա) Ածխաջրերը
բ) Ջուրը
գ) Հանքային աղերը
դ) Նուկլեինաթթուները

6. Ճարպերի հիմնական գործառույթներից է՝
ա) Էներգիայի պաշար ստեղծելը
բ) Նյարդային ազդակների փոխանցումը
գ) Միայն ջրի տեղափոխումը
դ) Միայն հանքային աղերի առաջացումը

7. Նուկլեինաթթուների հիմնական նշանակությունն է՝
ա) Ժառանգական տեղեկատվության պահպանումն ու փոխանցումը
բ) Միայն էներգիա արտադրելը
գ) Միայն բջիջը պաշտպանելը
դ) Ջուր կուտակելը

8. Ո՞ր նյութն է մտնում բջջի կազմի մեջ և մասնակցում բազմաթիվ կենսական գործընթացների։
ա) Ջուրը
բ) Ավազը
գ) Քարը
դ) Փայտը

9. Ո՞ր շարքում են նշված միայն օրգանական նյութեր։
ա) Սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր
բ) Ջուր, հանքային աղեր, սպիտակուցներ
գ) Ջուր, ածխաջրեր, հանքային աղեր
դ) Հանքային աղեր, ջուր, ճարպեր

10. Ո՞ր շարքում են նշված միայն անօրգանական նյութեր։
ա) Ջուր և հանքային աղեր
բ) Սպիտակուցներ և ածխաջրեր
գ) Ճարպեր և սպիտակուցներ
դ) Ածխաջրեր և նուկլեինաթթուներ

Նախադասություններ, գլխավոր անդամները, և ստորոգյալի տեսակը

Քեզ ծանոթ պատմվածքներից դուրս գրի՛ր նախադասություններ, ընդգծի՛ր գլխավոր անդամները, նշի՛ր ստորոգյալի տեսակը։

  1. Հորեղբայրս որոշեց ժամանակը, փողն ու եռանդը միայն նռնենիներին նվիրել։

Ենթակա- Հորեղբայրս, Ստորոգյալի տեսակը- պարզ:

  1. Հողը չոր էր։

Ենթակա- Հողը, Ստորոգյալի տեսակը- բաղադրյալ:

  1. Ծառերը ծարավ էին մնում։

Ենթակա- Ծառերը, Ստորոգյալի տեսակը- բաղադրյալ:

  1. Սարգիսը աշխատեց կոշիկի գործարանում։

Ենթակա- Սարգիսը, Ստորոգյալի տեսակը- պարզ:

  1. Նա մենակ էր։

Ենթակա- Նա, Ստորոգյալի տեսակը- բաղադրյալ:

  1. Սարգիսը ամբողջ ամառն այդ գործն արեց, ձմեռնամուտին հող փխրեցրեց, գարնանը այգու վազերն էտեց, իսկ կիրակի օրերը քաղաք գնաց։

Ենթակա- Սարգիսը, Ստորոգյալի տեսակը- պարզ:

Առաջին համաշխարհային պատերազմը և Հայոց ցեղասպանությունը

Գրավոր – ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Վերլուծի՛ր։ Ի՞նչ կարևորություն ունեին ինքնապաշտպանական մարտերը։ Ինչո՞ւ ինքնապաշտպանություն չկազմակերպվեց ավելի շատ բնակավայրերում։ Ի՞նչ նշանակություն կարող էր ունենալ հայերի համախմբված պայքարը։

Ինքնապաշտպանական մարտերը շատ կարևոր էին, որովհետև դրանց շնորհիվ որոշ բնակավայրերի հայեր կարողացան փրկվել և ավելի քիչ կորուստներ ունենալ։ Օրինակ Վանում և Մուսա լեռում հայերը կարողացան երկար ժամանակ դիմադրել թշնամուն և ժամանակ շահել օգնության հասնելու համար։ Ինքնապաշտպանություն ավելի շատ բնակավայրերում չկազմակերպվեց, որովհետև հայերը հաճախ չունեին բավարար զենք, զինամթերք և կազմակերպված ուժեր։ Եթե հայերը կարողանային ավելի համախմբված պայքարել, նրանք կարող էին ավելի երկար դիմադրել, ավելի շատ մարդկանց փրկել և ավելի մեծ վնաս հասցնել հակառակորդին։

Գնահատի՛ր կամավորական ջոկատների գործունեությունը։

Կամավորական ջոկատների գործունեությունը կարևոր էր, որովհետև հայ կամավորները մասնակցեցին ռուսական բանակի տարբեր ռազմական գործողություններին և օգնեցին հաղթանակներ գրանցել։ Նրանք մասնակցեցին Վանի, Մուշի, Խնուսի, Բիթլիսի և Էրզրումի գրավմանը։ Իմ կարծիքով, կամավորական ջոկատները նաև կարևոր էին նրանով, որ հայերը կարողացան կազմակերպված ձևով մասնակցել պատերազմին և պաշտպանել հայ բնակչությանը։ Նրանց գործունեությունը ցույց տվեց հայերի միասնականության և պայքարելու պատրաստակամության մասին։

Համեմատի՛ր քեմալական և երիտթուրքական շարժում­ները։

Երիտթուրքական և քեմալական շարժումները երկուսն էլ ձգտում էին ստեղծել թուրքական ազգային պետություն և պայքարում էին իրենց նպատակներին հասնելու համար։ Երկու շարժումների ժամանակ էլ հայերը ենթարկվեցին կոտորածների և տեղահանությունների։ Տարբերությունն այն էր, որ երիտթուրքերի օրոք 1915 թվականին իրականացվեց Հայոց ցեղասպանության հիմնական փուլը, իսկ պատերազմից հետո քեմալականները շարունակեցին հայերի դեմ բռնությունները, հատկապես Կիլիկիայում։ Այսպիսով, քեմալականների քաղաքականությունը շատ առումներով շարունակեց երիտթուրքերի սկսած հայաջինջ քաղաքականությունը։