Մատնաչապիկը

Մի կին ծաղկամանի մեջ ծաղիկ է աճեցնում: Բացված կոկոնից դուրս է գալիս փոքրիկ աղջիկ, որին  կինը կոչում է Մատնաչափիկ: Աղջիկը շատ գեղեցիկ է և դա նկատում է գորտը: Սա որոշում է ամուսնացնել Մատնաչափիկին իր որդու հետ: Գիշերը նա գողանում է աղջկան և տանում ճահիճ: Գորտի որդին իսկույն սիրահարվում է, և որպեսզի Մատնաչափիկը չփախչի, նստեցնում է նրան ջրաշուշանի տերևի վրա: Աղջկան օգնության են գալիս ձկները: Նրանք կրծում են տերևի ցողունը, իսկ թիթեռը, որին նույնպես դուր էր եկել Մատնաչափիկը, բռնում է աղջկա գոտին և թռչելով իր ետևից է տանում տերևը, այնպես որ այն սահում է ջրի մակերևույթով: Սակայն աղջկան փախցնում է մայիսյան բզեզը:

Նա բերում է Մատնաչափիկին իր ընկերների և ծանոթների մոտ: Սակայն նրանք չեն հավանում աղջկան, որովհետև նրանք ունեն գեղեցիկի մասին իրենց հատուկ բզեզային պատկերացումները: Մատնաչափիկը մենակ է մնում անտառում: Նա անցկացնում է ամառը և աշունը, իսկ երբ գալիս է ձմեռը, սկսում է մրսել: Նրան հայտնաբերում է դաշտամուկը, որը Մատնաչափիկին տեղ է տալիս իր բնում: Հետո մուկը որոշում է վաճառել Մատնաչափիկին իր հարևանին՝ կույր խլուրդին: Խլուրդը հարուստ և շատ ագահ է: Նա խոստանում է մտածել ամուսնության մասին: Խլուրդը ցույց է տալիս Մատնաչափիկին իր ստորգետնյա հարստությունները: Սրահներից մեկում Մատնաչափիկը գտնում է սառած ծիծեռնակի: Խլուրդը և դաշտամուկը կարծում են, որ ծիծեռնակը մեռել է, սակայն Մատնաչափիկը ծածուկ հոգ է տանում թռչնակի մասին, և սա ապաքինվում է: Գալիս է գարունը և ծիծեռնակը դուրս է թռչում խլուրդի սրահից:

Այդ ժամանակ խլուրդը վերջնականապես կողմնորոշվում է և որոշում է ամուսնանալ: Մատնաչափիկը շատ է տխրում, որովհետև նա բոլորովին չի ցանկանում ամուսնանալ խլուրդի հետ: Գալիս է հարսանիքի օրը: Մատնաչափիկը որոշում է դուրս գալ վերջին անգամ լույս աշխարհ և հրաժեշտ տալ արևին: Այդ ժամանակ երկնքում երևում է ծիծեռնակը, որին աղջիկը փրկել էր: Նա իր մեջքին է նստեցնում Մատնաչափիկին և տանում իր հետ տաք երկրներ՝ փրկելով ժլատ խլուրդից:

Տաք երկրում Մատնաչափիկը բնակվում է ծաղկի մեջ: Այստեղ նա ծանոթանում է էլֆերի թագավորի հետ: Նրանք իսկույն սիրահարվում են և ամուսնանում: Մատնաչափիկը դառնում է էլֆերի թագուհի:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Քեզ անծանոթ բառերը դու՛րս գրիր և բացատրի՛ր օնլայն բառարանի օգնությամբ: ծածուկ-թաքուն, ժլատ-ագահ
  2. Քո կարծիքով ինչու՞ ծիծեռնակն օգնեց Մատնաչափիկին: Հարցին պատասխանի՛ր ամբողջությամբ:Ծիծեռնակը օգնեց Մատնաչափիկին, որովհետև Մատնաչափիկը փրկել էր ծիծեռնակի կյանքը։
  3. «Տաք երկրում Մատնաչափիկը բնակվում է ծաղկի մեջ» պարզ ընդարձակ նախադասությունը դարձրու՛ պարզ համառոտ:Մատնաձափիկը բնակվում է։
  4. Paint ծրագրով նկարի՛ր հեքիաթը և նկարը կցի՛ր հեքիաթին:

Սովորողի անհատական պլան

  1. Ժամը 9:00-14:20  Ես գնում եմ դպրոց և հետո վերադարնում եմ տուն
     
  1. Ժամը 15:00-17:00   Ես նախաճաշում եմ և դասերս եմ անում
  1. Ժամը 18:00-20:00  Ես նայում եմ կինո և լսում եմ իմ սիրելի երգերը
  1.  Ժամը 21:00 Եվ հետո այսքան լավ օրից հետո ես գնում եմ քնելու ժամը 21:00

Արև, Լուսին, Աստղեր

Ամեն օր Արևը դուրս է գալիս, ու լույսը բացվում է, իսկ երբ մայր է մտնում, օրը մթնում է: Իրականում մեր երկրագունդը պտտվում է Արևի շուրջը, և Արեգակն է լուսավորում Երկիրը: Արևը նաև տաքություն է տալիս մեզ: Այն շիկացած գունդ է, նրա վրա ամեն ինչ հալված եռում է: Եթե Արեգակը չլինի, Երկրի վրա ամեն ինչ կսառչի: Ե՛վ բույսերը, և՛ կենդանիները, և՛ մարդիկ չեն կարողանա ապրել առանց լույսի ու ջերմության, ինչպես և` առանց օդի:

Ուրեմն առանց Արևի Երկրի վրա չի կարող կյանք լինել:

Երբ մեզ մոտ մութ է, Արեգակը երկրագնդի հակառակ կողմն է լուսավորում: Բայց այդ ժամանակ իր լույսը տալիս է Լուսնին, Լուսինն էլ փոխանցում (անդրադարձնում) է մեզ, և գիշերը սարսափելի խավար չի լինում:

Լուսին

Երկնքում Արևն ու Լուսինը նույն մեծության են թվում:

Բայց չէ՞ որ ամեն ինչ հեռավորությունից է կախված (հեռվում սավառնող մեծ ինքնաթիռը մեզ ավելի փոքրիկ է թվում, քան մեր կողքին նստած թռչնակը):

Արևը մեզանից շատ ավելի հեռու է, քան Լուսինը: Դրա փոխարեն այն ավելի մեծ է Լուսնից:

Լուսնի մակերևույթը տխուր տեսք ունի: Այն շատ մուգ գույնի է և ծածկված է մեծ ու փոքր փոսերով: Լուսնի վրա նաև լեռներ կան: Փոսերը մեզ երևում են մուգ կետերի տեսքով: Լեռներն էլ սրագագաթ չեն, մի տեսակ կլոր տեսք ունեն:

Լուսնի վրա ո՛չ օդ կա, ո՛չ ջուր: Պարզ է , որ այնտեղ կյանք չի կարող լինել:

Լուսինն իր լույսը չունի. այն ընդամենը փոխանցում, անդրադարձնում է Արևի` իր վրա ընկած լույսը:                                                                                                            սավառնել –թռչել

Աստղեր  

Երբ Արևը մայր է մտնում, երկինքը մթնում է, և այնտեղ հայտնվում են աստղերը: Դրանք անթիվ-անհամար են: Այնքան շատ, որ ինչքան էլ ուզենանք, չենք կարողանա հաշվել: Դա միայն գիտնականները կարող են անել: Բայց գիտե՞ք, որ իրականում աստղերն էլ Արևի նման մեծ են, Արևի նման պայծառ ու տաք: Այսինքն` նրանք բոլորն էլ հրեղեն վիթխարի գնդեր են, ինչպես Արևը: Իսկ մեզ մոտիկ, սեղանին դրված մոմի լույսն ավելի պայծառ է երևում, քան հեռվում գտնվող մեքենայի կամ խարույկի պայծառ լույսը:

Այդ է պատճառը, որ աստղերը մութ երկնքում ընդամենը թույլ լույս արձակող կետեր են թվում:

А.С. Пушкин «Сказка о царе Салтане»

Посмотрите мультик и ответьте на вопросы:

  1. Допишите предложения

Одна из трех сесриц стала ___царица______________

Одна из трех сесриц стала ___повариха______________

Одна из трех сесриц стала ___ткачиха______________

2. Куда поместили царицу и сына? что с ними сделали?

Црицу и сына поместили в бочку и впустили в океан.

3. Кого встретил царевич и с кем познакомился и спас?

Царевич встретил лебедья.

4. В кого превратила лебедь царевича?

Лебедь превратил царевича в комараю

5. Кем были братья лебедя?

Братя лебедья были 33 богатыря.

6. Кем была лебедь на самом деле?

Лебедь на самом деле было царицей.

Մաթեմատիկա 20.03

  1. Որոշե՛ք, թե քանի գրամ է կշռում մեկ տանձը:
    գֆ Պատ՝100գ
  2. Լուծի՛ր խնդիրները:

Մերին գնեց 5 էսկիմո և 2 շոկոլադ, վճարեց ընդամենը 1600 դրամ։ Որքա՞ն արժե մեկ էսկիմոն, եթե 1 շոկոլադն արժե 300 դրամ։

Լուծում՝

1)2×300=600

2)1600-600=1000

1000:5=200

Պատ․՝200

Արամը 5 կարկանդակի և 2 հյութի համար վճարեց 800 դրամ։ Որքա՞ն արժե մեկ կարկանդակը, եթե 1 հյութն արժե 200 դրամ։

Լուծում՝

1)2×200=400

2)800-400=400

3)400:5=80

Պատ․՝80

  1. Կրկնի՛ր բաժանման աղյուսակը այս խաղի միջոցով: