Նախադասություններ, գլխավոր անդամները, և ստորոգյալի տեսակը

Քեզ ծանոթ պատմվածքներից դուրս գրի՛ր նախադասություններ, ընդգծի՛ր գլխավոր անդամները, նշի՛ր ստորոգյալի տեսակը։

  1. Հորեղբայրս որոշեց ժամանակը, փողն ու եռանդը միայն նռնենիներին նվիրել։

Ենթակա- Հորեղբայրս, Ստորոգյալի տեսակը- պարզ:

  1. Հողը չոր էր։

Ենթակա- Հողը, Ստորոգյալի տեսակը- բաղադրյալ:

  1. Ծառերը ծարավ էին մնում։

Ենթակա- Ծառերը, Ստորոգյալի տեսակը- բաղադրյալ:

  1. Սարգիսը աշխատեց կոշիկի գործարանում։

Ենթակա- Սարգիսը, Ստորոգյալի տեսակը- պարզ:

  1. Նա մենակ էր։

Ենթակա- Նա, Ստորոգյալի տեսակը- բաղադրյալ:

  1. Սարգիսը ամբողջ ամառն այդ գործն արեց, ձմեռնամուտին հող փխրեցրեց, գարնանը այգու վազերն էտեց, իսկ կիրակի օրերը քաղաք գնաց։

Ենթակա- Սարգիսը, Ստորոգյալի տեսակը- պարզ:

Նախադասության գլխավոր անդամներ

Առաջադրանքներ`

1.Դուրս գրել ստորոգյալները, որոշել տեսակները՝ պարզ կամ բաղադրյալ։

Վայրի վարազի պես էր անտառապահ Պանինը։ Մի հրեշ էր նա՝ անտառապետի տարազով, կոկարդով գլխարկը գլխին։ Անտառում հանկարծ կերևար, փայտահատի կողքին կկանգներ, կնայեր, թե ինչպես նա արագ կացնահար է անում ծառը։ Մեկ էլ, թաքստոցից դուրս կգար, կմռնչար այնպես, որ արջերն էլ էին քնից զարթնում և որջերում մռռում։ Լեղապատառ փայտահատին մնում էր կամ փախչել, կամ օձի պես ծռմռատել Պանինի մտրակի հարվածների տակ։

Պանինը որսորդ Էր։ Վեց շուն ուներ, մեկը մյուսից կատաղի։ Շների հետ որսի էր գնում Մթնաձորի խորքերը։ Ձմռան լուսնյակ գիշերներին, երբ վախից ոչ ոք չէր մոտենում Մթնաձորին, Պանինի շներն անտառի բացատում արջի հետ էին կոխ կենում, կամ հալածում էին խրտնած պախրային։

Պանինը վազում էր շների հետևից, հրճվանքից ճչում։ Գիշերվա որսը նրա համար հարազատ տարերք էր։

Առավոտը բացվում էր, ձյունի վրա արյան շիթեր էին երևում, այստեղ-այնտեղ խառնիխուռն հետքեր, խեղդված գայլի դիակ, կոտրատած ճղներ։ Մի փչակի մոտ նստում էր Պանինը, մինչև շները որսի միսն ուտեն։

Նա սպանած և ոչ մի կենդանու ձեռք չէր տալիս և շներին կշտացնելուց հետո վերադառնում էր տուն։ Եթե ճանապարհին տեսներ մեկին գողացած փայտը շալակին, Պանինի շները պիտի հարձակվեին նրա վրա, հալածեին, մինչև քափ-քրտինքի մեջ կորած, արյունլվա մարդը կարողանար մի տեղ պատսպարան գտնել։

էր — բաղադրյալ

կերևար — պարզ

կկանգներ — պարզ

կնայեր — պարզ

է անում — պարզ

դուրս կգար — պարզ

կմռնչար — պարզ

էին զարթնում — պարզ

մնում էր — պարզ

փախչել — պարզ

ծռմռատել — պարզ

որսորդ էր — բաղադրյալ

ուներ — պարզ

էր գնում — պարզ

էին կոխ կենում — պարզ

հալածում էին — պարզ

վազում էր — պարզ

ճչում — պարզ

տարերք էր — բաղադրյալ

բացվում էր — պարզ

էին երևում — պարզ

նստում էր — պարզ

ուտեն — պարզ

ձեռք չէր տալիս — պարզ

կշտացնելուց հետո վերադառնում էր — պարզ

տեսներ — պարզ

պիտի հարձակվեին — պարզ

հալածեին — պարզ

կարողանար գտնել — պարզ

2.Դուրս գրել ենթակաները, նշել, թե ինչ խոսքի մասով են արտահայտված։

Լուսաբացի շողքը երդիկից ներս էր ընկել, կարպետի վրա կաթնագույն շրջան գծել, երբ Սաքանը զարթնեց, տրեխները հագավ:

Ասյայի մոտով անցնելիս նա տեսավ սպիտակ շորը, վիզը, ուսի մի մասը, ուսի վրա սպիտակ շորի բարակ մի կտոր: Արագ մոտեցավ դռանը, մանգաղն առավ, դուրս եկավ:

Տան առաջ, առվի մոտ երեսը լվաց, սրբեց չուխի ծայրով, իջավ ձորը, այգում խոտ քաղելու: Ճանապարհին Սաքանը մի միտք էր անում՝ մե՞րկ էր քնել Ասյան, թե շապիկ կար հագին. եթե շապիկ կար, ինչո՞ւ ուսը բաց էր, գուցե կողքի սպիտակ շորը նրա շապի՞կն էր:

Կովը շուտ-շուտ գոմի դռանն էր նայում, հորթուկին լիզում, վիզը ախոռի փայտերին քսում, քերում: Տանն արդեն զարթնել էին, տեղաշորը հավաքել, կինը օջախն էր վառել, թեյի պատրաստություն էր տեսնում, երբ Սաքանը թարմ խոտի երկու խուրձ շալակին եկավ տուն:

Խոտի խուրձը կովի առաջ շաղ տալիս Ասյան էլ էր կանգնած Սաքանի կողքին: Նա ծիծաղում էր, երբ հորթը դունչը մեկնում էր կանաչ խոտին, հոտոտում և ոտքերը երերալով փախչում, գլուխը թաղում մոր կուրծի մեջ:

շողքը — գոյական

Սաքանը — գոյական

նա — դերանուն

Ասյան — գոյական

շապիկ — գոյական

ուսը — գոյական

կովը — գոյական

նրանք — դերանուն

կինը — գոյական

Ասյան — գոյական

Նա — դերանուն

հորթը — գոյական

Գլխավոր և երկրորդական անդամները

  1. Բարձրահասակ տղան արագորեն անցավ։ բարձրահասակ — երկրորդական, տղան ֊ գլխավոր, արագորեն ֊ երկրորդական, անցավ ֊ գլխավոր
  2. Մայրիկը պատրաստեց համեղ ճաշ երեկոյան։ մայրիկը֊գլխավոր, պատրաստեց ֊ գլխավոր, համեղ֊երկրորդական, երեկոյան֊ երկրորդական
  3. Երեխաները խաղում էին մեծ բակում ուրախությամբ։ երեխաները֊ գլխավոր, խաղում էին֊ գլխավոր, մեծ֊ երկրորդական, բակում֊ երկրորդական
  4. Գեղեցիկ ծաղիկները դանդաղորեն բացվեցին այգում։ ծաղիկները֊ գլխավոր, բացվեցին֊ գլխավոր, գեղեցիկ֊ երկրորդական, դանդաղորեն֊երկրորդական
  5. Խելացի աշակերտը ուշադիր լուծեց բարդ խնդիրը։ աշակերտը֊ գլխավոր, լուծեց֊ գլխավոր, խելացի֊ երկրորդական, ուշադիր֊ երկրորդական

«Նռնեիները» Վիլյամ Սարոյան

Առաջադրանքներ`

  1. Գրի՛ր ասելիքը՝ արտահայտելով սեփական վերաբերմունք։

Իմ կարծիքով ստեղծագործության հիմնական ասելիքն այն է, որ մարդը պետք է հավատա իր երազանքներին և սիրի իր արած գործը, նույնիսկ եթե այն դժվար է։ Հորեղբայրը ուզում էր անապատը դարձնել գեղեցիկ այգի և շատ էր սիրում իր տնկած նռնենիները։ Չնայած նրա երազանքը վերջում չիրականացավ, նա չհանձնվեց։ Ինձ դուր եկավ հորեղբոր վերաբերմունքը, որովհետև նա իր գործի մեջ ոչ միայն գումար էր տեսնում, այլ նաև գեղեցկություն և հոգատարություն։

  1. Ստեղծագործությունը մասերի բաժանի՛ր և վերնագրի՛ր։

Հորեղբոր երազանքը

Նռնենիների տնկումը

Այգու ստեղծումը

Երազանքի չիրականանալը

Նռնենիների չորանալը

  1. Թվարկի՛ր ստեղծագործության հերոսներին, բնութագրի՛ր։

Հորեղբայրը – Նա երազող, աշխատասեր, բարի և համառ մարդ էր։ Նա շատ էր սիրում բնությունը և իր տնկած ծառերը։ Երբեմն նա միամիտ էր, որովհետև հավատում էր, որ անպայման կկարողանա անապատը դարձնել այգի։

Տղան – Նա հետաքրքրասեր, ուշադիր և հորեղբորը հասկացող տղա էր։ Նա օգնում էր հորեղբորը և պատմում էր նրա աշխատանքների մասին։

Դիեգոն – Նա աշխատասեր և քաղաքավարի մեքսիկացի բանվոր էր։ Նա իր գործը լավ էր անում և չէր ծաղրում հորեղբոր երազանքը։

Դ’Ագոստինոն – Նա գործարար մարդ էր, որը միայն մտածում էր այն մասին, թե ինչն է վաճառվում։ Նա չէր հասկանում, թե հորեղբոր համար ինչ նշանակություն ունեին նռները։

  1. Համոզի՞չ է ստեղծագործության ավարտը, ինչո՞ւ։

Այո՛, ինձ համար ավարտը համոզիչ էր։ Հորեղբոր երազանքը շատ գեղեցիկ էր, բայց նա մեծ դժվարություններ ուներ՝ ջրի պակաս, փողի խնդիր և նռների չվաճառվելը։ Վերջում նա կորցրեց հողը, իսկ առանց խնամքի ծառերը չորացան։ Տխուր ավարտ էր, բայց այն ցույց է տալիս, որ երբեմն մարդու երազանքը կարող է չիրականանալ, նույնիսկ եթե նա շատ է աշխատում դրա համար։

  1. Ի՞նչ նշանակություն ուներ հողագործությունը հորեղբոր համար, ինչո՞ւ։

Հողագործությունը հորեղբոր համար կարևոր էր, որովհետև նա սիրում էր հողն ու ծառերը։ Նա ուզում էր անապատը դարձնել գեղեցիկ այգի։ Նա շատ էր սիրում իր աշխատանքը և չէր ուզում հանձնվել։ Նռնենիները նրա համար պարզապես ծառեր չէին, այլ իր երազանքն էին։

  1. Մեկնաբանի՛ր՝ «Հորեղբայրս փորձեց բացատրել, բայց չկարողացավ։ Ո՞նց բացատրես մեկին, որ կարեկից չի»։

Այս խոսքերը նշանակում են, որ հորեղբայրը չէր կարող բացատրել Գրիֆիթին, թե ինչու են իր համար այդ ծառերը այդքան կարևոր։ Գրիֆիթը նռնենիների մեջ միայն ծառեր էր տեսնում, իսկ հորեղբայրը դրանց մեջ տեսնում էր իր աշխատանքի, ժամանակի, սիրո և երազանքի արդյունքը։

Ընկեր ընտրելիս կարևորում եմ․․․

Ընկեր ընտրելիս կարևորում եմ անկեղծությունը, վստահությունը և հարգանքը։ Ինձ համար կարևոր է, որ ընկերս լինի բարի, հասկացող և միշտ կարողանա լսել ինձ։ Ես ուզում եմ, որ ընկերոջս հետ կարողանամ ազատ խոսել և լինել ինքս ինձ նման։

Ինձ համար լավ ընկերը այն մարդն է, ով դժվար պահերին չի հեռանում և ուրախ ժամանակներում էլ կողքիս է լինում։ Կարևոր է նաև, որ մենք կարողանանք միասին ծիծաղել, զվարճանալ և լավ ժամանակ անցկացնել։ Ես կարծում եմ, որ իսկական ընկերությունը պետք է հիմնված լինի փոխադարձ վստահության և աջակցության վրա։