- Քանի՞ թվանշան գոյություն ունի։տասը թվանշան։
- 3567 թիվը գրի առնելիս քանի՞ թվանշան են գործածել, և որոնք են դրանք։Չոչս թվանշան 3, 5, 6, 7:
- 489655784 թիվը գրի առնելիս քանի՞ տարբեր ու քանի՞ կրկնվող թվանշաններ են գործածվել։վեցը հատ տարբեր թվանշան , երեգ հատ կրկնվող։
- 60285 թիվը գրի առնելիս քանի՞ թվանշան են գործածել, և որոնք են դրանք։Հինգհ հատ թվանշան 6, 0, 2, 8, 5:
- 70562866 թիվը գրի առնելիս քանի՞ տարբեր ու քանի՞ կրկնվող թվանշաններ են գործածվել։ Հինգ հատ չկրկնվող թվանշաններ, մեկ հատ կրկնվող թվանշան։
- 5640058 թիվը գրի առնելիս քանի՞ թվանշան են գործածել, և որոնք են դրանք։ Հինգ թվանշան՝ 5, 6, 4, 0, 8:
- 56689554100 թիվը գրի առնելիս քանի՞ տարբեր ու քանի՞ կրկնվող թվանշաններ են գործածվել։ Չորս չկրկնվող թվանշան, երեք կրկնվող թվանշան։
- Ո՞րն է ամենափոքր միանիշ թիվը, իսկ ո՞րը ամենամեծը։1, 9:
- Հաշվիր բոլոր միանիշ թվերի քանակը:9
- Հաշվիր, թե քանի թվանշան պետք է օգտագործել՝ բոլոր միանիշ թվերը գրելու համար։9
- Ո՞րն է ամենափոքր երկնիշ թիվը, իսկ ո՞րը ամենամեծը։10, 99:
- 15 թվից փոքր քանի՞ երկնիշ թիվ կա։10, 11, 12, 13, 14:
- 92-ից մեծ քանի՞ երկնիշ թիվ կա։93, 94, 95, 96, 97, 98, 99:
- Հաշվիր բոլոր երկնիշ թվերի քանակը։90:
- Հաշվիր, թե քանի թվանշան պետք է օգտագործել՝ բոլոր երկնիշ թվերը գրելու համար։10:
- Երկնիշ թվերի քանակը միանիշ թվերի քանակից քանիսո՞վ է ավելի։90-9=81
- Հաշվիր ամենափոքր երկնիշ և ամենամեծ միանիշ թվերի
գումարը:10+9=19 - Հաշվիր ամենամեծ երկնիշ և ամենամեծ միանիշ թվերի տարբերությունը:99-9=90
- Ո՞րն է ամենափոքր եռանիշ թիվը, իսկ ո՞րը ամենամեծը։100, 999:
- Հաշվիր ամենամեծ երկնիշ և ամենամեծ եռանիշ թվերի գումարը:99+999=1098:
- Հաշվիր ամենամեծ եռանիշ և ամենամեծ երկնիշ թվերի տարբերությունը:999-99=900
- Հաշվիր ամենամեծ եռանիշ և ամենափոքր երկնիշ թվերի տարբերությունը:999-10=989
- Հաշվիր ամենամեծ] երկնիշ և ամենամեծ եռանիշ թվերի գումարը:99+999=1098
- Հաշվիր ամենամեծ երկնիշ և ամենափոքր եռանիշ թվերի գումարը:99+100=199
- Հաշվիր բոլոր եռանիշ թվերի քանակը։900
- Հաշվիր, թե քանի թվանշան պետք է օգտագործել՝ բոլոր եռանիշ թվերը գրելու համար։9
- Ո՞րն է ամենափոքր քառանիշ թիվը, իսկ ո՞րը ամենամեծը։1000, 9999
- Հաշվիր ամենամեծ քառանիշ և ամենափոքր երկնիշ թվերի տարբերությունը:9999-10=9989
- Հաշվիր ամենամեծ քառանիշ և ամենափոքր եռանիշ թվերի տարբերությունը:9999-100=9899
- Հաշվիր բոլոր քառանիշ թվերի քանակը։9000
- Հաշվիր, թե քանի թվանշան պետք է օգտագործել՝ բոլոր քառանիշ թվերը գրելու համար։9
- Ո՞րն է ամենափոքր հնգանիշ թիվը, իսկ ո՞րը ամենամեծը։10000
- Հաշվիր բոլոր հնգանիշ թվերի քանակը։90000
- Հաշվիր, թե քանի թվանշան պետք է օգտագործել՝ բոլոր հնգանիշ թվերը գրելու համար։9
- Հաշվիր ամենափոքր հնգանիշ և ամենամեծ քառանիշ թվերի տարբերությունը:10000-9999=1
Author Archives: sofiohanyan
Գեղցկուհի Սոֆյան և սկյուռիկները
Մի օր գեղեցկուհի Սոֆյան ընկել էր առվակի մեջ, և չէր կարողանում դուրս գալ։Նրան օգնության են հասնում սկյուռիկները և քաշում հանու առվակի մեջից ։Մի օր էլ աղվեսը ընկել էր սկյուռիկների ետևից և ուզում էր նրանց ուտել։Գեղեցկուհի Սոֆյան այդ ամենը տեսնելով, նրանց համար թաքստոց է գտնում, և նրանք թաքնվում են։Աղվեսը նրանց չի գտնում թողնում հեռանում է։
Առակս կցուցանե, որ միմյանց պետք է օգնել։
Բառային առաջադրանքներ
- Աջից կամ ձախից հերթով ջնջի՛ր մեկական տառ և ստացի՛ր նոր բառեր:
Փականք-փական-ական
- Ընդգծի՛ր այն բառերը, որնոց մեջ տառերն ավելի քիչ են, քան հնչյունները:
Շունչ, որդ, երես, պարտք
- Տրված բառերին աջից կամ ձախից ավելացրո՛ւ մեկ տառ այնպե՛ս, որ ստացվի մի նոր բառ:
Ստել, կոճ, որդ, նայել, ոտ
- Յուրաքանչյուր քայլին մեկ տառ փոխելով՝ ջուր-ից ստացի՛ր ձուկ:
ջուր, մուր, մուկ, ձուկ
- Վանկը դի՛ր բառի աջից կամ ձախից և ստացի՛ր նոր բառեր:
պետ, նը, կը, ա, տեզ վարպետ, կարպետ, պետական, նկար, կտավ, ազատ, պարտեզ, քարտեզ։
- Ո՞ր բառն է ,,ավելորդ,,: Ինչո՞ւ:
կապույտ
մանուշակագույն է ավելորդ, որովհետև մնացած գույները իրար նման են
կանաչ
երկնագույն
կապտավուն
- Գրի՛ր բառեր, որոնց մեջ ձայն կա.բարձրաձայն, անձայն բաղաձայն, ցածրաձայն, ձայնարկիչ, ձայնավոր, ձայնալար, ձայնարկություն։
- Տրված բառերին աջից կամ ձախից ավելացրո՛ւ մեկ տառ այնպե՛ս, որ ստացվի մի նոր բառ:
Ստել-Ստելլա, կոճ-կոճղ, որդ-որդի, նայել-խնայել, ոտ-ոտք,
- Գրի՛ր բառեր, որոնց մեջ ,,դպրոց,, բառը կա։Դպրոցական,դպրոցակից, դպրոցասեր, դպրոցավարտ, դպրոցընկեր, դպրոցատետր, ։
6433-ի պատմությունը
6433- քառանիշ թիվ է
6433- կենտ թիվ է
6433-նա բաղկացած է չորս թվից
6433-նա բաղկացած վեց հազարից
6433-նրա մեջ կա չորսը հատ հարյուր
6433-նրա մեջ կա երեք հատ տասնյակ
6433-6000-400-30-3
6433-թիվը փոքրացնել 3346
6433-մեջը կրկնվող թվեր կան երեքը
Վիլյամ Սարոյան «Նապաստակն ու առյուծը»
Երեկոյան, քնից արթնանալով, առյուծն սկսում է մռնչալ՝ արթնացնելով անտառի հեռու ծայրերում քնած կենդանիներին: Արթնանում է նաև մի նապաստակ, որ տեսնելով մյուս կենդանիներին փախչելիս ու թաքնվելիս, ասում է.
-Ինչո՞ւ պիտի առյուծն այդպես ահարկու մռնչա, և բոլորը փախչեն ու թաքնվեն; Ինչ է, չե՞մ կարող ես էլ նրա պես մռնչալ, որ մեծից փոքր սրտաճաք լինեն վախից;
Եվ նապաստակը թոքերը պատռելով փորձում է առյուծի պես մռնչալ, բայց ողորմելի ճվճվոց է դուրս գալիս: Հենց այդ պահին մի սոված աղվես է անցնելիս լինում; Լսելով նապաստակի ճվճվոցը, նա գալիս է, ճանկում մեծամիտի գլուխը և ասում.
-Սրանից հետո լավ հիշիր՝ դու նապաստակ ես ու ոչ թե առյուծ:
Ասում է և ուտում հիմար նապաստակին:
Առաջադրանքներ
1.Ո՞րն է այս առակի խորհուրդը։ Մեկնաբանի՛ր։ Ես հասկացա, որ ամեն մեկը պետք է իր ունեցածով բավարարվի։
2. Այս առակի ասելիքը բնորոշող ասացվածքներ գտի՛ր: Ոտքդ վերմակիդ չափով մեկնիր։Անձրևից փախան՝ կարկուտի տակ ընկան։
3. Paint ծրագրով նկարի’ր առակի քեզ ամենից դուր եկած հատվածը:
4. Խորհուրդ տուր այս առակի հերոսներին:Խորուրդ եմ տալիս նապաստակին որպիսի առյուծին չնախանձի։
7 միավոր
Լրացուցիչ աշխատանք
1. Առակը կարդացե՛ք դերերով և ձայնագրե՛ք; Աշխատանքը կարող ես կատարել բակի ընկերներիդ կամ ընտանիքիդ անդամների հետ;
2. Համապատասխան երաժշտության կամ նկարաշարի համադրումով ուսումնական նյութ պատրաստի՛ր և հրապարակի՛ր քո բլոգում:
3. Խորհուրդներդ մուտքագրի՛ր էջի կարծիքներ բաժնում:
Մենք էլ ենք բնության մի մասնիկը
Մեզ հիացմունք են պատճառում երկնքի աստղերը, բարձր լեռները, հարթավայրերը, օվկիանոսները, գետերը և այլն: Զարմանալի է նաև բույսերի և կենդանիների աշխարհը: Բայց երկրագնդի վրա ամենայուրահատուկը մարդն է: Մարդը ևս կենդանի բնության մաս է կազմում: Ինչպես մյուս կենդանի օրգանիզմները, նա նույնպես շնչում է, սնվում, աճում, զարգանում, ունենում երեխաներ: Դրա համար էլ մարդուն անհրաժեշտ է օդ, ջուր. լույս, ջերմություն, սնունդ: Առանց բնության մարդը չի կարող գոյություն ունենալ, ապրել և աշխատել: Մարդն ապրում է գրեթե ամենուր՝ ծովափերում և լեռներում, երկրագնդի տաք և ցուրտ վայրերում, անջուր անապատներում և փարթամ անտառների հարևանությամբ: Նա օգտվում է բնության բարիքներից, ինչպես մյուս կենդանիները: Բայց, ի տարբերություն նրանց, մարդը ստեղծում է այդ բարիքներից օգտվելու գործիքներ, մեքենաներ, սարքեր: Որովհետև մարդը բնության միակ բանական, այսինքն՝ մտածող էակն է: Նա ունի նաև խոսելու և աշխատելու ունակություն: Դրանց շնորհիվ մարդը ստեղծել է յուրօրինակ աշխարհ՝ ժամանակակից քաղաքներ և գյուղեր, գործարաններ և ֆաբրիկաներ, ճանապարհներ և կամուրջներ, ավտոմեքենաներ և տիեզերանավեր, հեռուստացույցներ և համակարգիչներ: Մարդիկ գրում են գրքեր, նկարահանում ֆիլմեր, ստեղծում քանդակներ, երաժշտություն, նկարներ: Նրանք ուսումնասիրում են բնությունը, նրա գաղտնիքները: Որպես սնունդ մարդն օգտագործում է բուսական և կենդանական ծագում ունեցող սննդամթերք: Դրա համար նա մշակում է հողը՝ աճեցնելով տարբեր բույսեր, պահում է ընտանի կենդանիներ, որսում ցամաքում և ջրում ապրող կենդանիներ: Ապրելով և աշխատելով բնության մեջ՝ մարդն անխուսափելիորեն ներգործում է բնության վրա և փոխում այն: Օրինակ՝ մարդու մեղքով անհետացել և անհետանում են բազմաթիվ կենդանիներ և բույսեր, ջրերն ու հողը աղտոտվում են թունավոր նյութերով, օդում հայտնվում են կենդանի օրգանիզմների համար վտանգավոր նյութեր: Մարդը չի կարող չօգտվել բնությունից, սակայն նա միաժամանակ պետք է հոգ տանի նաև դրա պահպանման համար: Գոյություն ունեցող բույսերի և կենդանիների պահպանության համար ստեղծվում են պետության կողմից պահպանվող տարածքներ՝ արգելոցներ: Հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող բույսերի և կենդանիների անունները մտցվում են հատուկ՝ Կարմիր գրքերի մեջ: Մարդը չպետք է մոռանա, որ ինքը բնության մի մասն է և ոչնչացնելով բնությունը՝ կործանման է դատապարտում ինք
Հարցեր և առաջադրանքներ
- Ինչո՞վ է մարդը տարբերվում կենդանիներից: Մարդը բնության միակ բանական, այսինքն՝ մտածող էակն է: Նա ունի նաև խոսելու և աշխատելու ունակություն:
- Ինչ չափով է մարդը կախված բնությունից: Բեր օրինակներ: Որպես սնունդ մարդն օգտագործում է բուսական և կենդանական ծագում ունեցող սննդամթերք: Մարդը ստեղծում է բնության բարիքներից օգտվելու գործիքներ, մեքենաներ, սարքեր:
- Ինչպե՞ս է մարդը ներգործում բնության վրա: Բե’ր օրինակներ: Մարդու մեղքով անհետացել և անհետանում են բազմաթիվ կենդանիներ և բույսեր, ջրերն ու հողը աղտոտվում են թունավոր նյութերով, օդում հայտնվում են կենդանի օրգանիզմների համար վտանգավոր նյութեր:
- Ինչպե՞ս է մարդը պահպանում բնությունը: Բեր օրինակներ։Բույսերի և կենդանիների պահպանության համար ստեղծվում են պետության կողմից պահպանվող տարածքներ՝ արգելոցներ: Հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող բույսերի և կենդանիների անունները մտցվում են հատուկ՝ Կարմիր գրքերի մեջ:
«Ես»
Վաղո՜ւց, շա՜տ վաղուց, աշխարհում միայն մի բառ կար՝ «Ես»: Եթե մեկնումեկը ուզում էր ասել.«Բարև, ես եմ», -ուղղակի ասում էր՝ . «ԵՍ»: Եթե ուզում էր ասել. «Ինձ մի նարի՜նջ տուր», կամ՝ «Ի՜նչ գեղեցիկ ծառ է», «Ծիտիկը ծլվլում է», դարձյալ միայն մի բառ էր ասում՝ «Ես»:
Դա միակ բառն էր աշխարհում:
Մարդկանց մի մասը ուղղակի գոռում էր այդ բառը, մյուսները՝ շշուկով էին ասում, մի քանիսը՝ լացով, ոմանք էլ՝ ծիծաղելով: Չէ՞ որ դա մարդկանց միակ բառն էր: Իսկ կենդանիները…
Շունն ասում էր.
«Հա՜ֆ-հա՜ֆ-հա՜ֆ,
Իսկույն այգի ինձ տարեք, խոտերի մեջ բաց թողեք»:
Կատուն ասում էր.
-Մյա՜ու-մյա՜ու,
Ես ձեր քնքուշ թագուհին եմ,
Ձեր բոլորի սիրելին եմ»:
Կովն ասում էր.
«Մու-ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…
Ես կով եմ, իսկ դո՞ւ-ո՞ւ-ո՞ւ…»:
Մտրուկն ասում էր. «Ի-հի՜-հի՜-հի՜-հի՜,
Սա իմ մայրկն է, սա էլ՝ հայրիկը»:
Խոզն ասում էր.
-Մի բլիթ տվեք դդումով,
Որ ես դառնամ կլոր-կլոր,
Բայց ինչքան էլ կլորանամ, թռչող փուչիկ չեմ դառնա:
Թրթուրն ասում էր․
-Ես փափուկ եմ։
Թիթեռն ասում էր․
-Կարևոր չէ, թե ի՛նչ եմ եղել առաջ,
Դուք տեսեք, թե ի՛նչ եմ հիմա՜․․․
Տեսեք՝ ինչպես եմ թռվռում
Արևի տակ և ստվերում։
Իսկ ձկնիկը շշուկով էր խոսում.
-Կամա՛ց շարժվեք, մի՛ աղմկեք, սո՛՜ւս…
Իմ բալիկից նամակի եմ սպասում:
Ամենքը աշխարհում ինչ-որ բան էին ասում.
Սպիտակ վարդն ասում էր կարմիր վարդին.
-Ողջո՜ւյն, կարմիր գլխարկ:
Լապտերասյունն ասում էր․
-Ես շատ եմ երկա՜ր, երկա՜ր,
Ոտքս հողի մեջ է, գլուխս՝ երկնքում։
Գնացքն ասում էր․
Հելլո՜, ես գնուեմ Բուֆալո։
Միայն մարդիկ էին անվերջ-անդադար կրկնում «ԵՍ» բառը: Երբ բոլորը միասին ասում էին այդ բառը, ստացվում էր՝ ե՜ս-ե՜ս-ե՜ս-ե՜ս:
Մի օր էլ մարդկանց գլուխն սկսեց ցավել անընդհատ ես-ես-ես-ես ասելուց ու լսելուց: Գլխացավից ու ձանձրույթից ազատվելու համար նրանք շատ էին ուզում մի նոր բառ հնարել:
Վերջապես մի մարդ, որի գլուխը ամենից շատ էր ցավում «Ես» ասելուց, գտավ այդ նոր բառը:
Կեսգիշերին արթնանալով, նա նա ինչքան ուժ ուներ գոռաց՝ «ՈՉ»: Հաջորդ առավոտ աշխարհում արդեն մի նոր բառ կար՝ «ՈՉ»:
Այդ օրվանից գլխացավով տառապող մարդիկ ես-ես-ես-ես-ես ասող մարդկանց հանդիպելիս գոռում էին՝ ո՜չ-ո՜չ-ո՜չ-ո՜չ-ո՜չ:
Սկզբում թվում էր, թե նոր բառը կոպիտ է և տհաճ, շատերը չէին էլ ուզում լսել: Բայց հետո կամաց-կամաց դադարում էին ես-ես-ես-ես ասելուց և փորձում էին մի քիչ մտածել... Ու շուտով բոլորն էլ արդեն գիտեին «ոչ» բառը և նույնիսկ հաճույքով կրկնում էին:
Իսկապես որ դա լավ բառ էր:
«Ոչ» ասելիս գլուխը իրեն կլոր էր զգում, մի բան, որ չափազանց կարևոր էր գլխի համար: Եվ հետո, այդ բառը ստիպում էր, որ գլուխն իրեն մեծ զգա, իսկ դա գլխի համար ավելի լավ չափ է, քան՝ փոքրը:
Այժմ աշխարհում ասելու և լսելու համար արդեն երկու բառ կար:
Է՜հ, եթե կա երկու բառ, ինչո՞ւ չլինի երրորդը: Ու եթե կա երեք բառ, ինչո՞ւ չլինի չորրորդը: Իսկ եթե կա չորս բառ, ապա ի՞նչն է խանգարում, որ լինեն շա՜տ ու շա՜տ նոր բառեր:
Եվ եթե կա «ես»-ը,
Ինչո՞ւ չլինի «դու»-ն,
Եթե կա «ոչ»-ը,
Ինչո՞ւ չլինի «այո»-ն,
Եթե կարող է լինել «տաք»-ը,
Ինչո՞ւ չլինի «սառ»-ը,
Կոշտն ու փափուկը, մոտիկն ու հեռուն,
Թացն ու չորը, բարձր ու ցածրը,
Ճիշտն ու սխալը, թարսն ու շիտակը,
Լույսն ու խավարը, սևն ու սպիտակը:
Այսպես, մարդիկ սկսեցին իրար հետ խոսել, հարցեր տալ ու պատասխանել: Ու մտածել, թե ինչ բան է այս աշխարհը:
Եվ մինչև հիմա էլ փնտրում են այդ հարցի պատասխանը:
Առաջադրանքներ
Վաղո՜ւց, շա՜տ վաղուց, աշխարհում միայն մի բառ կար՝ «Ես»: Եթե մեկնումեկը ուզում էր ասել.«Բարև, ես եմ», -ուղղակի ասում էր՝ . «ԵՍ»: Եթե ուզում էր ասել. «Ինձ մի նարի՜նջ տուր», կամ՝ «Ի՜նչ գեղեցիկ ծառ է», «Ծիտիկը ծլվլում է», դարձյալ միայն մի բառ էր ասում՝ «Ես»:
Դա միակ բառն էր աշխարհում:
Մարդկանց մի մասը ուղղակի գոռում էր այդ բառը, մյուսները՝ շշուկով էին ասում, մի քանիսը՝ լացով, ոմանք էլ՝ ծիծաղելով: Չէ՞ որ դա մարդկանց միակ բառն էր: Իսկ կենդանիները…
Շունն ասում էր.
«Հա՜ֆ-հա՜ֆ-հա՜ֆ,
Իսկույն այգի ինձ տարեք, խոտերի մեջ բաց թողեք»:
Կատուն ասում էր.
-Մյա՜ու-մյա՜ու,
Ես ձեր քնքուշ թագուհին եմ,
Ձեր բոլորի սիրելին եմ»:
Կովն ասում էր.
«Մու-ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…
Ես կով եմ, իսկ դո՞ւ-ո՞ւ-ո՞ւ…»:
Մտրուկն ասում էր. «Ի-հի՜-հի՜-հի՜-հի՜,
Սա իմ մայրկն է, սա էլ՝ հայրիկը»:
Խոզն ասում էր.
-Մի բլիթ տվեք դդումով,
Որ ես դառնամ կլոր-կլոր,
Բայց ինչքան էլ կլորանամ, թռչող փուչիկ չեմ դառնա:
Թրթուրն ասում էր․
-Ես փափուկ եմ։
Թիթեռն ասում էր․
-Կարևոր չէ, թե ի՛նչ եմ եղել առաջ,
Դուք տեսեք, թե ի՛նչ եմ հիմա՜․․․
Տեսեք՝ ինչպես եմ թռվռում
Արևի տակ և ստվերում։
Իսկ ձկնիկը շշուկով էր խոսում.
-Կամա՛ց շարժվեք, մի՛ աղմկեք, սո՛՜ւս…
Իմ բալիկից նամակի եմ սպասում:
Ամենքը աշխարհում ինչ-որ բան էին ասում.
Սպիտակ վարդն ասում էր կարմիր վարդին.
-Ողջո՜ւյն, կարմիր գլխարկ:
Լապտերասյունն ասում էր․
-Ես շատ եմ երկա՜ր, երկա՜ր,
Ոտքս հողի մեջ է, գլուխս՝ երկնքում։
Գնացքն ասում էր․
Հելլո՜, ես գնուեմ Բուֆալո։
Միայն մարդիկ էին անվերջ-անդադար կրկնում «ԵՍ» բառը: Երբ բոլորը միասին ասում էին այդ բառը, ստացվում էր՝ ե՜ս-ե՜ս-ե՜ս-ե՜ս:
Մի օր էլ մարդկանց գլուխն սկսեց ցավել անընդհատ ես-ես-ես-ես ասելուց ու լսելուց: Գլխացավից ու ձանձրույթից ազատվելու համար նրանք շատ էին ուզում մի նոր բառ հնարել:
Վերջապես մի մարդ, որի գլուխը ամենից շատ էր ցավում «Ես» ասելուց, գտավ այդ նոր բառը:
Կեսգիշերին արթնանալով, նա նա ինչքան ուժ ուներ գոռաց՝ «ՈՉ»: Հաջորդ առավոտ աշխարհում արդեն մի նոր բառ կար՝ «ՈՉ»:
Այդ օրվանից գլխացավով տառապող մարդիկ ես-ես-ես-ես-ես ասող մարդկանց հանդիպելիս գոռում էին՝ ո՜չ-ո՜չ-ո՜չ-ո՜չ-ո՜չ:
Սկզբում թվում էր, թե նոր բառը կոպիտ է և տհաճ, շատերը չէին էլ ուզում լսել: Բայց հետո կամաց-կամաց դադարում էին ես-ես-ես-ես ասելուց և փորձում էին մի քիչ մտածել... Ու շուտով բոլորն էլ արդեն գիտեին «ոչ» բառը և նույնիսկ հաճույքով կրկնում էին:
Իսկապես որ դա լավ բառ էր:
«Ոչ» ասելիս գլուխը իրեն կլոր էր զգում, մի բան, որ չափազանց կարևոր էր գլխի համար: Եվ հետո, այդ բառը ստիպում էր, որ գլուխն իրեն մեծ զգա, իսկ դա գլխի համար ավելի լավ չափ է, քան՝ փոքրը:
Այժմ աշխարհում ասելու և լսելու համար արդեն երկու բառ կար:
Է՜հ, եթե կա երկու բառ, ինչո՞ւ չլինի երրորդը: Ու եթե կա երեք բառ, ինչո՞ւ չլինի չորրորդը: Իսկ եթե կա չորս բառ, ապա ի՞նչն է խանգարում, որ լինեն շա՜տ ու շա՜տ նոր բառեր:
Եվ եթե կա «ես»-ը,
Ինչո՞ւ չլինի «դու»-ն,
Եթե կա «ոչ»-ը,
Ինչո՞ւ չլինի «այո»-ն,
Եթե կարող է լինել «տաք»-ը,
Ինչո՞ւ չլինի «սառ»-ը,
Կոշտն ու փափուկը, մոտիկն ու հեռուն,
Թացն ու չորը, բարձր ու ցածրը,
Ճիշտն ու սխալը, թարսն ու շիտակը,
Լույսն ու խավարը, սևն ու սպիտակը:
Այսպես, մարդիկ սկսեցին իրար հետ խոսել, հարցեր տալ ու պատասխանել: Ու մտածել, թե ինչ բան է այս աշխարհը:
Եվ մինչև հիմա էլ փնտրում են այդ հարցի պատասխանը:
Առաջադրանքներ
- Կարդա’ պատմվածքը և դուրս գրի’ր հականիշները: գոռալ-շշուկ, լացել-ծիծաղել, մարդիկ-կենդանիներ, շուն-կատու, կով-մտրուկ, մայրիկ-հայրիկ, առաջ-հիմա, կամաց-աղմուկ, կարմիր-սպիտակ, հող-երկինք, գլուխ-ոտք, տհաճ-հաճելի, ասել-լսել, երրորդ-չորրորդ, ես-դու, լինել-չլինել, այո-ոչ, տաք-սառ, կոշտ-փափուկ, մոտիկ-հեռու, բարձր-ցածր, թաց-չոր, բարձր-ցածր, ճիրտ-սխալ, թարս-շիտակ, լույս-խավար, սև-սպիտակ, հարց-պատասխան։
- Ո՞ր բառն է աշխարհի ամենակարևոր բառը. ինչո՞ւ:ես բառն է։
- Ինչո՞ւ էր <<ոչ>> ասելիս գլուխը իրեն ավելի կլոր զգում: Որովհետև ոչ ասելիս գլուխն իրեն ավելի մեծ էր զգում։
- Քո կարծիքով աշխարհում առաջինը ո՞ր բառերն են եղել:Իմ կաիծիքով եղել է բարև բառը։
- Ինչպիսի՞ն էին << ես>> բառը շշուկով կամ լացով արտասանող մարդիկ։ Բնութագրիր նրանց։Այդ մարդիկ շատ ձանձրալի էին և ունեին ուժեղ գլղացավեր։
- Գրի’ր այն հարցերը, որոնք կուզեիր ուղղել ուսուցիչներիդ կամ մեծահասակներին:Ձեզ համար դժվար է սովորել։
- Ե՞րբ մարդիկ սկսեցին իրար հետ խոսել, մտածել ու հարցեր տալ։Երբ բառերը շատացան, մարդիկ սկսեցին իրար հետ շփվել։
MY DAY
| My Day – Daily Routine Wake up! get up I get up at 7:00. have breakfast I have breakfast. brush my teeth I brush my teeth. wash my face I wash my face. get dressed I get dressed. Hurry up! go to school I go to school. ta… haykuhialberty.wordpress.com |
ՔՆՀԱԾ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ
թագավոր ու թագուհի կային: Նրանք ապրում էին սիրով ու հաշտ, բայց շատ էին տխրում, որ երեխա չունեն: Վերջապես թագուհին մի աղջիկ բերեց: Թագավորը մեծ խնջույք սարքեց և հրավիրեց թագավորության բոլոր կախարդներին, որ նրանցից յուրաքանչյուրը լավ բան ցանկանա արքայադստերը: Երբ կախարդները եկան, նրանց հրավիրեցին ճոխ սեղանի մոտ: Յուրաքանչյուրի առաջ մի ակնազարդ ոսկյա սպասք էր դրված: Նոր էին նրանք սեղան նստել, հանկարծ մի կախարդ էլ հայտնվեց, մի կաղ չար պառավ: Նրան չէին հրավիրել, որովհետև երկար տարիներ դուրս չէր եկել իր աշտարակից, ու բոլորը նրան մոռացել էին: Թագավորը հրամայեց, որ նրան էլ ոսկյա սպասք մատուցեն: Բայց էլ չկար: Որովհետև յոթը սպասք էին պատվիրել հրավիրված յոթ կախարդների համար: Պառավը մտածեց, որ իրեն դիտմամբ չեն հրավիրել ու սպասք չեն պատվիրել, որպեսզի վիրավորեն և բարկացած ինչ-որ բան մրթմրթաց: Նրա կողքին նստած բարի կախարդը լսեց մրթմրթոցը ու հասկացավ, որ սա որևէ չարիք է պատճառելու արքայադստերը: Ընթրիքից հետո բարի կախարդը գնաց դստեր ննջարանը և թաքնվեց վարագույրի ետևում: Շուտով բոլորը եկան երեխայի ննջարանը և մոտեցան օրորոցին արտահայտելու իրենց ցանկությունները: Առաջին կախարդը ցանկացավ, որ արքայադուստրը լինի ամենագեղեցիկը աշխարհում: Երկրորդը՝ որ ամենախելոքը, երրորդը, որ ամենահմուտը, չորրորդը՝ որ հիանալի պարի, հինգերորդը՝ որ լավ երգի, յոթերորդը՝ որ լավ նվագի: Իսկ չար վհուկը գուշակեց, որ երբ արքայադուստրը դառնա 15 տարեկան, իլիկը կծակի նրա մատը և նա կմեռնի: Լսելով այդ սոսկալի ցանկությունը, բոլորը սարսափեցին, բայց այդ պահին վարագույրի ետևից դուրս եկավ բարի կախարդն ու բարձրաձայն ասաց. — Հանգստացեք, թագավոր ու թագուհի, ձեր աղջիկը չի մեռնի: Ճիշտ է, ես չեմ կարող ամբողջությամբ վերացնել այս վհուկի ցանկությունը, բայց կմեղմեմ: Իլիկը կծակի արքայադստեր մատը, բայց նա նա չի մեռնի, միայն խոր քուն կմտնի, որը կշարունակվի հարյուր տարի: Հարյուր տարի հետո կգա ջահել մի արքայազն ու կարթնացնի նրան: Ցանկանալով կանխել դժբախտությունը, թագավորը անմիջապես հրաման արձակեց՝ ամբողջ թագավորությունում արգելել իլիկի գործածությունը: Այդպես անցավ 15 տարի, ու բոլորը մառոցան չար պառավի գուշակությունը: Մի անգամ թագավորը, թագուհին ու արքայադուստրը գնացել էին զբոսանքի՝ իրենց ամառանոցային դղյակը: Արքայադուստրը սենյակներում վազվզելիս աստիճաններ նկատեց ու աստիճաններով վեր բարձրացավ մինչև տանիքը: Այնտեղ, փոքրիկ սենյակում կորաքամակ մի պառավ նստած՝ թել է մանում: Նա ոչինչ չէր լսել թագավորի հրամանի մասին: — Այս ի՞նչ եք անում, տատիկ,- հարցրեց արքայադուստրը: — Թել եմ մանում, զավակս,- պատասխանեց պառավը: — Ախ, ինչ հետաքրքիր է,- ասաց արքայադուստրը: — Այդ ի՞նչպես եք մանում: Տվեք ես էլ փորձեմ: Բայց իլիկը նոր էր վերցրել, որ մատը ծակեց և ուշաթափ ընկավ: Պառավը շատ վախեցավ ու սկսեց օգնություն կանչել: Մարդիկ վազելով եկան: Նրանք ջուր ցողեցին արքայադստեր երեսին, քացախով շփեցին քունքերը, բայց ոչինչ չօգնեց: Այդ ժամանակ թագավորը հիշեց կախարդի գուշակությունը և հասկացավ, որ էլ ոչինչ չի օգնի: Արքայադստերը տարան ամենալավ սենյակը և պառկեցրին ոսկեթել ու արծաթաթել կերպասից կարված անկողնում: Արքայադուստրը ասես կենդանի լիներ: Բարի կախարդը, որ արքայադստեր մահը փոխել էր հարյուրամյա քնով, իմացավ այս ամենը ու բոցեղեն կառքով, որին վիշապներ էին լծված, շտապ եկավ դղյակ: — Որպեսզի արքայադուստրը արթնանալուց հետո չվախենա,- ասաց նա,- ես քնեցնում եմ բոլորիդ: Բայց հենց որ արթնացավ, բոլորդ էլ կարթնանաք: Եվ կախարդը քուն իջեցրեց բոլոր ներկաների վրա: Բոլորը քնեցին՝ պալատական տիկնայք, ծառաները, սպասավորները, զինվորները, խոհարարները… Նույնիսկ կրակը հանգավ բուխարիկի մեջ: Ու այդ ամենը տեղի ունեցավ մի ակնթարթում: Երբ բոլորը քնեցին, թագավորն ու թագուհին համբուրեցին արքայադստերը ու դուրս եկան դղյակից: Դղյակն իսկույն շրջապատվեց խիտ անտառով ու անանցանելի մացառուտներով: Այդ դեպքից հարյուր տարի հետո հարևան թագավորի որդին որս էր անում այդ կողմերում. խիտ անտառի ետևում հանկարծ նկատեց դղյակի աշտարակի ծայրը: — Այդ ի՞նչ դղյակ է,- հարցրեց նա: Ամեն մեկը մի պատասխան տվեց: Մեկն ասաց, թե դա հին դղյակ է, որտեղ չար հոգիներ են ապրում, մյուսը, թե վհուկները գիշերները քեֆ են անում այնտեղ: Արքայազնը չգիտեր ում հավատար, բայց այդ ժամանակ մի ծերունի մոտեցավ ու ասաց. — Ես լսել եմ, որ դղյակում մի աննման քնած գեղեցկուհի կա: Նա կախարդված է, քնելու է այնքան ժամանակ, մինչև որ մի ջահել արքայազն գա, արթնացնի նրան, ու գեղեցկուհին պետք է դառնա նրա կինը: Լսելով այդ բանը, արքայազնը որոշեց անհապաղ գնալ գեղեցկուհու դղյակը: Դեռ չէր մոտեցել անտառին, որ մեծ-մեծ ծառերն ու փշոտ թփուտները սկսեցին ետ-ետ քաշվել, ճանապարհ բացելով նրա առաջ: Շուտով նա հասավ դղյակին ու մտավ բակը: Այստեղ մեռյալ լռություն էր տիրում: Շուրջը մարդկանց ու կենդանիների մարմիններ էին թափված: Արքայազնը դիակների տեղ դրեց նրանց: Արքայազնը շարունակեց առաջանալ: Բակից բարձրացավ աստիճաններով ու մտավ մի հին սենյակ: Այնտեղ հրացաններն ուսերին խռմփացնում էին պահապան զինվորները: Արքայազնը շրջեց բազմաթիվ սենյակներում, որտեղ պառկած կամ կանգնած էին մարդիկ, ու վերջապես մտավ շքեղ զարդարված, որսկեզօծ մի սենյակ: Այս սենյակում շքեղ անկողնում պառկած էր արքայադուստրը: Արքայազնը մոտեցավ քնած գեղեցկուհուն, ծունկի եկավ նրա մահճակալի մոտ: Արքայադուստրն այնքան գեղեցիկ էր, որ տղան չդիմացավ, համբուրեց նրան: Հենց այդ պահին էլ իրականացավ կախարդի գուշակությունը. արքայադուստրն արթնացավ և, տեսնելով երիտասարդին, քնքշորեն ասաց. — Դո՞ւք եք, արքայազն: Ես շատ երկար սպասեցի ձեզ: Արքայազնը այդ խոսքերից, քնքուշ ձայնից ուրախացած ասաց, թե շատ է սիրում աղջկան ու երջանիկ է, որ իրեն բախտ վիճակվեց նրան արթնացնել կախարդական քնից: Արքայադստեր հետ արթնացավ ամբողջ դղյակը: Ամեն մեկն անցավ իր գործին: Ու քանի որ 100 տարի էր անցել վերջին ճաշից հետո, բոլորն էլ քաղցած էին: Ուտելիքները մատուցում էին արքայադստեր սպասավորները, իսկ երաժիշտները սրրինգ ու ջութակ էին նվագում: Հաջորդ օրը ուրախ հարսանիք արին ու արքայազնը հարսնացուին տարավ իր թագավորությունը, որտեղ նրանք ուրախ ու երջանիկ ապրեցին մինչև իրենց կյանքի վերջը