Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկական խնդիրներ

1. Տատիկի ու թոռնիկի տարիքների գումարը 65 է: Քանի՞ տարեկան է նրանցից յուրաքանչյուրը, եթե գիտենք, որ թոռնիկն այնքան ամսական է, որքան տատիկի տարիքն է:

Քանի որ տարին ունի 12 ամիս , եթե երեխսն 5տարեկան է՝

5×12=60

Պատ․՝ տատիկը 60տ․ է , իսկ թոռնիկը 5տ․ է։

2․ Հինգ ընկերուհիները հաղթահարեցին Թեժառույքի վանքի բարձունքը: Աննան Լիայից ավելի շուտ հասավ, բայց Մանեից` ուշ: Մոնիկան Եվայից ավելի շուտ հասավ, բայց Լիայից`ուշ: Ընկերուհիներից ո՞վ վերջինը հաղթահարեց բարձունքը:

Ընկերուհիներից ամենավերջինը բարձրունքը հաղթահարեց Եվան։

Պատ․՝Եվա

3․ Սկյուռը ձմռան համար պահեստավորել էր երկու անգամ ավելի շատ կաղին, քան սունկ: Երբ նա էլի 8 սունկ բերեց, սունկերի ու կաղինների քանակը հավասարվեց: Սկյուռը քանի՞ կաղին էր պահեստավորել:

8×2=16

Պատ․՝16կաղին

4. Մեծ քառակուսու մակերեսի ո՞ր մասն է ստվերագծված:

Քառակուսու 6-րդ , 7-րդ, 10-րդ, 11-րդ մասերն են ստվերագծված։

Подпись отсутствует

5. Որքա՞ն է CD հատվածի երկարությունը՝ արտահայտված սանտիմետրերով, եթե AD=125մմ, AB=25մմ, BC=70մմ:

125մմ-25մմ-70մմ=30մմ

Պատ․՝CD=30մմ

Подпись отсутствует

6. Գտեք հետևյալ պատկերներից մեծի մակերեսը:

1)10×7=70

2)11×7=77

3)77-70=7

Պատ․՝երկրորդ պատկերը ավելի մեծ է

Подпись отсутствует

7.Ճամփորդության ընթացքում Լիլին տուփի մեջ 5 հատ խաչսարդ ու բզեզ էր հավաքել: Քանի՞ խաչսարդ և քանի՞ բզեզ էր հավաքել Լիլին, եթե 34 ոտք էր երևում (մեկ խաչսարդը ունի 8 ոտք, իսկ մեկ բզեզը՝ վեց ոտք):

Քանի որ տուփի մեջ կա ընդամենը հինգ միջատ և խաչասարդը ունի ութ ոտք անում ենք հետևյալ քայլը՝

1)2×8=16

Խաչասարդի ոտքերը տասնվեցն են , հիմա հանում ենք ընդհանուր ոտքերի թվից՝

2)34-16=18

Մնաց 18ոտք , հիմա անում ենք հետևյալը, քանի որ բզեզի ոտքերը 6-ն են՝

3)18:6=3

Պատ․՝երկու խաչասարդ և երրեք բզեզ

Подпись отсутствует

8. Տանը, որտեղ ապրում է կատուն, կա վեց սենյակ: Կատուն կարող է քայլել նշված սլաքների ուղղությամբ: Քանի՞ տարբեր ճանապարհներով նա կհասնի այն սենյակը, որտեղ դրված է ամանով կաթը:

Կատուն կհասնի ամանով կաթին 4 ճանապարհով։

Подпись отсутствует
Posted in Հայրենագիտություն

Ծագումով որտեղից ես

Բարև ձեզ ես Սոֆի Օհանյանը եմ։Ես ապրում եմ Փարաքարում ։Իմ նախնիները նույն պես ապրել են Փարաքարում։Փարաքար գյուղը Հայաստանի Արմավիրի մարզում է գտնվում և Վաղարշապատի տարածաշրջանում։Պեղումների ժամանակ Փարաքար գյուղից 1, 5կմ հեռավորության հյուսիս բլարաշարի վրա հայտնաբերվել են Աշտարակ — մեհյանի ավերակներ, որի մուտքի մոտ գտնվել է արամեական արձանագրության բեկորներ, որը վկայում է, որ այն կառուցել է Արտաշես I ՝ մ․ թ․ ա․ 189-161 թթ․ համայնքում կառուցվաց է Սուրբ Հարություն և սուրբ Մարյամ եկեղեցիները ։Փարաքարը հանդիսանում է Արարատյան դաշտի հնագույն բնակավայրերից մեկը ։Գյուղը անվանել են Փարաքար, որովհետև այստեղ փողաբեր քար ենք ունեցել , դրա համար էլ կոչվել է փարա-քար՝ փող բերող քար։Համայնքի տարածքով անցնում են Երևան-զվարթնոց օդանավակայան, Երևան-Էջմիածին-Արմավիր և Երևան-մերձավան տեղական նշանակության ճանապարները։Այժմ համայնքն ունի երկու միջնակարգ և մեկ հիմնական դպրոց։Համայնքում գործում է երկու մանկապարտեզ, արվեստի դպրոց, սպորտի դպրոց։Նաև ունենք երկու բուժ․ ամբուլատորիա։Փարաքարից իմ դպրոց տևում է 17ր․ պարաքարում ապրում են հայեր, եզդիներ, սիրիայից գաղթած հայեր։Այստեղ բնաքչությունը շատ մեծ է հասնում է մոտ 9000-ի մենք ունենք մեծ հարևանություն։Մենք կարծես մի մեծ ընտանիք լինենք։ Կարծում եմ ,որ հարևան ունենալը հրաշալի է։ Ես սիրում եմ իմ Փարաքարը։

Ինձ դուր է գալիս կապանի բարբառը , որովհետև տատիկս շատ զվարճալի է խոսում այդ բարբառով։

Լըհանդի – հենց այնպես

Հունց ը՞ս – ո՞նց ես

Հինչ ըս անու՞մ – ի՞նչ ես անում

Հաց ը՞ս օտում – ճա՞շ ես ուտում

Օզում ըմ քինիմ տոն – ուզում եմ գնալ տուն

Տեռտակ-մեռտակ խոսե մա – դատարկ բաներ մի խոսիր

Տի պեներ մա ասե – նման բաներ մի ասա

Յոլայ ըք քինում – գոյատևում ենք

Ըռհաթի – ձագար

Եր կաց, քինի հաց պեր – վեր կաց, գնա հաց բեր

Բոլ-բոլ կեր, վըր քըշտանաս – բավականաչափ կեր, որ կշտանաս

Քինի փիչին քըշտեն նստե, թըքաց – գնա, վառարանի կողքին նստիր, տաքացիր

Եկ, տըսնամ՝ հի՞նչ ա տըռած – արի, տեսնեմ՝ ի՞նչ է պատահել

Սա եկա, կըտաս ուրան – սա վերցրու, կտաս նրան

Տու մին-մին լսե մըզ, մին-մին դյուզ պեներ ըք ասում – Դու մեկ-մեկ լսիր մեզ, մեկ-մեկ ճիշտ բաներ ենք ասում

Ակուշկան պեց ըրա, պատա տոնը օդափոխվե – Պատուհանը բաց արա, տունը մի քիչ օդափոխվի

Եվ, վերջապես, բոլորի ամենասիրելի արտահայտությունը՝

Տա լա տի լա, տա լա լա լա – դա այդպես էր, այդպես էլ կա