Posted in Հայրենագիտություն

Ծագումով որտեղի՞ց ես

«Ծագումով որտեղի՞ց ես»։ Այս հարցը հաճախ կարելի է լսել, երբ ծանոթանում են նույն ազգությանը պատկանող երկու մարդ։ Դրանով հարց տվողը կարծես ցանկանում է ավելի լավ ճանաչել զրուցակցին։ Օրինակ, եթե մարդը ծագումով գյումրեցի է, ապա  ենթադրելի է ՝նա պետք է, որ կատակասեր լինի, լոռեցիները հայտնի են որպես
միամիտ մարդիկ, գավառցիները սիրում են օղի խմել, վանեցիների մասին ասում են, թե իբր նրանք
ժլատ են, և այլն։ Բոլոր այս հատկանիշները մի քիչ չափազանցված են և հումորով են նշվում։ Բայց պետք է միշտ հիշել, որ այս ամենը բարի կատակի սահմաններից չպետք է անցնի։ Չմոռանանք, որ ծաղրանքն ու նվաստացուցիչ արտահայտություններն այդ դեպքում կարող են վիրավորել քո ազգակցին։  Մեր ժողովուրդը իր շատ սիրելի հերոսներին` Սասնա դյուցազուններին «ծուռ» է անվանում, որընշանակում է խենթ։ Բայց դա չի նշանակում, թե այդ բառի մեջ վիրավորանք կա։ Ընդհակառակը, «ծուռ» բառի մեջ հայ ժողովուրդը դրել է իր լավ վերաբերմունքը`նկատի ունենալով էպոսի հերոսների շատ ազնիվ լինելը, չափազանց միամտությունը։  Այդ  միամտության ու պարզության պատճառով հերոսները երբեմն հայտնվում են շատ ծիծաղելի իրավիճակներում։ Օրինակ, երբ պատանի Դավթին գառնարած են դարձնում, նա երեկոյան հավաքում ու գառների հետ քաղաք է բերում նաև անտառի կենդանիներին։
Մեզանից յուրաքանչյուրը հպարտությամբ է խոսում իր ծննդավայրի  մասին։ Դա այն բնակավայրն է` գյուղը, քաղաքը, որտեղ մարդը ծնվել և մեծացել է։ Մեր հպարտությունը բնական ու հասկանալի է. չէ՞ որ մեր ծննդավայրի ամեն մի փողոց, շենք, ծառ ու թուփ մեզ լավ ծանոթ են։ Մեզ հարազատ ու հասկանալի են նաև այն խոսվածքը (բարբառը), կենցաղն ու սովորությունները, որ ունեն մեր ծննդավայրի մարդիկ։ Հաճախ այնպես է  պատահում, որ մարդիկ հեռանում են իրենց ծննդավայրից, ասենք` գնում են գյուղից քաղաք կամ մեկնում են այլ երկիր։ Բայց նույնիսկ այն դեպքում, երբ մարդը փոխում է իր բնակավայրը, իրեն համարում է «այնտեղացի», որտեղ ինքը ծնվել է։ Կարելի է հանդիպել նաև շատ մարդկանց, որոնք ծնվել, մեծացել են Երևանում, սակայն իրենց համարում են վանեցի, մշեցի, գյումրեցի, սյունեցի հենց միայն նրա համար, որ իրենց նախնիները (պապերը) ծագումով այնտեղից են։ Օրինակ, երբ մենք լսում ենք «Մեծ լոռեցի» արտահայտությունը, անմիջապես հասկանում ենք, որ խոսքը Հովհաննես Թումանյանի մասին է։ Եղիշե Չարենցի համար հայրենիքի հիշողությունը կապված էր Կարսի հետ,  Համո Սահյանինը` Սիսիանի հետ, և այլն։

Posted in Հայրենագիտություն

Մեր հայրենիքի անցյալն ու ներկան․Տարիների հաշվումը պատմության մեջ

պատմ
պատմու

Երբևէ եղե՞լ ես Մատենադարանում կամ Հայաստանի պատմության թանգարանում: Եթե այո, ապա այնտեղ դու տեսել ես հին ձեռագրեր, նկարներ, իրեր: Այդ ամենը մեզ պատմում է մեզանից շատ առաջ ապրած մարդկանց, անցյալում տեղի ունեցած իրադարձությունների, ստեղծված արժեքների մասին: Այդ ամենը մեր պատմությունն է: Պատմությունն անվանում են ժողովրդի հիշողություն: Այդ հիշողության շնորհիվ մենք այսօր գիտենք, թե ինչպես են ապրել մեր նախնիները, ինչով ենք մենք նրանց նման կամ ինչով ենք տարբերվում: Գիտենք նաև, թե ինչ են ստեղծել, արարել կամ, ցավոք, կորուստներ ունեցել մեր նախնիները, ինչպես են պաշտպանել մեր հայրենիքը: Այդ ամենի մասին մեզ պատմում են մեր պատմիչների թողած ձեռագրերը, հին Նկարները, տարբեր զրույցները, առասպելները, ավանդությունները, պահպանված իրերը՝ զարդերը, զենքերը, դրամները, տարբեր շինությունները:

Պատմությունն օգնում է, որպեսզի սխալներ թույլ չտանք այսօր և ճիշտ կառուցենք մեր ապագան: Դրա համար բոլորս պետք է լավ իմանանք մեր պատմությունը և  պահպանենք մեզ ժառանգություն հասած արժեքները: Հայ ժողովրդի համար պատմական մեծ արժեք ունի Պատմահայր Մովսես Խորենացու Հայոց պատմություն գիրքը: Այն ներկայացնում է մեր ազգի պատմությունը՝ անհիշելի ժամանակներից մինչև իր ապրած ժամանակը՝ 5-րդ դարը: Իսկ ի՞նչ է դարը: Երբ մենք խոսում ենք որևէ իրադարձության մասին, որը տեղի է ունեցել ոչ շատ հեռավոր անցյալում, ապա նշում ենք այդ իրադարձության տարեթիվը, օրինակ, մենք ասում ենք. Հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանը ծնվել Է 1869 թվականին կամ մարդն առաջին անգամ տիեզերք թռավ 1961 թվականք ապրիլի 12-ին: Մեզանից հարյուրավոր կամ հազարավոր տարիներ առաջ տեղի ունեցած իրադարձությունների համար մենք ավելի հաճախ օգտագործում ենք դար և հազարամյակ բառերը: Մեկ դարը հարյուր տարին է: Հազարամյակը հազար տարին է կամ տասը դարը: Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ մեր երկրում ընդունված է տարիների հաշվումը սկսել Հիսուս Քրիստոսի ծննդից։  Ըստ այդ հաշվարկի՝ այն բոլոր իրադարձությունները, որոնք կատարվել են նախքան Քրիստոսի ծնունդը, համարում ենք Քրիստոսի ծննդից առաջ տեղի ունեցած: Իսկ այն ամենը, ինչ եղել է դրանից հետո, համարում ենք Քրիստոսի ծննդից հետո տեղի ունեցած: Երբեմն գրքերում դու կարող ես հանդիպել մեր թվարկությունից առաջ (մ.թ.ա կամ մեր թվարկություն (մ.թ.) ձևերը : Օրինակ՝ հայոց արքա Տիգրան Մեծը գահ է բարձրացել Քրիստոսի ծննդից առաջ 95 թվականին, ինչը կրճատ նշվում Է Ք.ա. 95թ.: Իսկ Քրիստոսի ծննդից հետո տեղի ունեցած իրադարձությունների մասին խոսելիս հատուկ նշում չի կատարվում, այլ պարզապես գրվում է տարեթիվը: Օրինակ՝ 405 թվականին Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց այբուբենը:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ է պատմությունը, և ինչո՞ւ է անհրաժեշտ այն լավ իմանալ: Պատմությունն անվանում են ժողովրդի հիշողություն: Այդ հիշողության շնորհիվ մենք այսօր գիտենք, թե ինչպես են ապրել մեր նախնիները, ինչով ենք մենք նրանց նման կամ ինչով ենք տարբերվում: Գիտենք նաև, թե ինչ են ստեղծել, արարել կամ, ցավոք, կորուստներ ունեցել մեր նախնիները, ինչպես են պաշտպանել մեր հայրենիքը:

2. Ւ՞նչ է դարը: Մեկ դարը հարյուր տարին է:

3. Ինչպե՞ս է ընդունված կատարել տարիների հաշվումը: Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ մեր երկրում ընդունված է տարիների հաշվումը սկսել Հիսուս Քրիստոսի ծննդից։  Ըստ այդ հաշվարկի՝ այն բոլոր իրադարձությունները, որոնք կատարվել են նախքան Քրիստոսի ծնունդը, համարում ենք Քրիստոսի ծննդից առաջ տեղի ունեցած:

4. Դու ո՞րերորդ դարում ես ծնվել: Ես քնվել եմ 21-րդ դարում։

Լրացուցիչ աշխատանք

Որ դարին են պատկանում հետևյալ պատմական թվերը՝

66թ.1-րդ դարում, 301թ.4-րդ դարում, 2019թ.21-րդ դարում, 405թ.5-րդ դարում, 451թ.5-րդ դարում, 1031թ.11-րդ դարում, 1890թ.19-րդ դարում, 1900թ.19-րդ դարում, 678թ.7-րդ դարում, 980թ.10-րդ դարում, 760թ.8-րդ դարում, 540թ.6-րդ դարում:

սկզբնաղբյուր՝ Իվետա Ջանազյանի բլոգ