Posted in Մայրենի, Ընթերցանություն

Քամու համբույրը

Քամու համբույրից դողաց մի տերև,
Շշուկով դիպավ իր հարևանին,
Խշխշաց հանկարծ իմ գլխի վերև
Ու տարուբերվեց հինավուրց կաղնին:

Կռացավ կաղնին նորից բարձրացավ,
Ճյուղերով դիպավ ուրիշ մի ծառի,-
Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ,
Հասավ հեռավոր խորքերն անտառի:


Ալեկոծվում էր անտառը հուզված
Ու ոսկեզօծված գլուխն օրորում,
Իր մեծ գրկի մեջ քամու համբուրած
Փոքրիկ տերևն էր կարծես որոնում:

Խշշում էր անտառն ու տարուբերվում,
Երկինք էր հասնում խշշոցը նրա…
Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում

Ու ծիծաղում էր անտառի վրա:

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը և բառարանի օգնությամբ բացատրի’ր անծանոթ բառերը:Հինավուրց-ծերացած

ալեկոծվում-ծփում

2. Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ փոխաբերությունները և բացատրի՛ր:Քամու համբույրից դողաց մի տերև-քամուց տերևները շարժվեցին, Շշուկով դիպավ իր հարևանին-կամաց դիպչեց կողքի տերևին, Ալեկոծվում էր անտառը հուզված-անտառը քամուց ուժեղ շարժվում էր, Ու ոսկեզօծված գլուխն օրորում-դեղին ծառերը օրօրվում էին, Իր մեծ գրկի մեջ քամու համբուրած-ամբողջ անտառով քամին պտտվում էր։

3. Արձակ պատմի՛ր բանաստեղծությունը: Քամին շրջում էր անըառում և ոսկեզօծ տերևներին ոդի մեջ իրար էր տալիս։Քամուց ծառերը ուժեը խշշում էին և փնըրում էին իրենց կորցրած տերևներին։Իսկ քամին ուրաղ պտտվում էր անտառի խորքերում։