Գառնիի տաճար

Գառնիի տաճար

Գառնիի հեթանոսական տաճարը ենթադրաբար կառուցվել է մ.թ. 77 թվականին: Այն գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզում՝ Ազատ գետի ձախ ափին: Տաճարը նվիրված էր Միհր Աստծուն՝ հայոց դիցարանում լույսի և արևի աստվածը:

Հայտնաբերված հունական արձանագրության համաձայն, այն հիմնադրվել է Հայոց թագավոր Տրդատ I-ի կողմից:  305 թվականին, երբ հայոց արքա Տրդատ III-ը ընդունում է քրիստոնեությունը որպես պետական ​​կրոն, հեթանոսական երկրպագության բոլոր վայրերը ոչնչացվում են:Ենթադրվում է, որ Գառնին մնացել է կանգուն, քանի որ այն լայնորեն ճանաչված էր որպես «արվեստի գլուխգործոց»:  Կա նաև կարծիք, որ Գառնիի տաճարը անվնաս է մնացել Տրդատ 3-րդ թագավորի քրոջ՝ Խոսրովդուխտի շնորհիվ: Խոսրովդուխտը խնդրել է եղբորը չավիրել Գառնու տաճարը, որն իր համար մեծ նշանակություն ուներ։ Տաճարը կառուցված է մոխրագույն բազալտից: Այն կանգնած է իոնական կարգի քսանչորս՝ 6.54 մետր բարձրության սյուների վրա։ Առջևի և հետևի սյուները վեցն են, երկու կողմերինը՝ ութական: 24 սյունները խորհրդանշում են օրվա 24 ժամերը:  Տաճարի սանդուղքն ունի ինը 30 սանտիմետր բարձրություն ունեցող աստիճաններ: Սանդուղքի երկու կողմերում քառակուսի պատվանդաններ են, որոնց վրա փորագրված է Ատլասի՝ հունական դիցաբանության տիտանի քանդակը, որը կարծես իր ուսերի վրա է պահում ամբողջ կառույցը:

Համալիրը ներառել է հռոմեական բաղնիք, արքունական ամառանոց և 7-րդ դարի եկեղեցի:  Պահպանվել է բաղնիքի խճանկարով հատակը, որը կազմված է 15 գույնի բնական քարերով։ Խճանկարի վերևի մասում գրված է՝ «ոչինչ չստանալով աշխատեցինք» արտահայտությունը։ 

1679 թվականին տեղի ունեցած երկրաշարժը ամբողջությամբ ավերել է տաճարը։ Կործանված տաճարի մասերը, սյուների կտորներն ու պատերի քարերը, խոյակներն ընկած էին տաճարի շուրջը և հարևան ձորում։ Հնագետներին պահանջվել է ավելի քան 20 տարի, որպեսզի քանդված կտորները հավաքեն: 

Տաճարի վերակառուցումն ավարտվել է 1975 թվականին՝ երկրաշարժից  գրեթե 300 տարի անց: Տաճարը ամբողջությամբ վերակառուցվել է՝ օգտագործելով բնօրինակ քարեր: Անհայտ կորած կտորները փոխարինվել են դատարկ քարերով, որպեսզի դրանք հեշտությամբ ճանաչելի լինեն:

Մի կաթիլ մեղրը

Մի գյուղացի իրենց գյուղում
Խանութ սարքել, բան էր ծախում։
Օրվան մի օր մոտիկ գյուղից,
Մահակն ուսին, շունն ետևից

Ներս է մտնում մի զըռ չոբան.
— Բարի օր քեզ, ա՛յ խանութպան,
        Մեղրը չունե՞ս,
        Մի քիչ տաս մեզ։
— Ունեմ, ունեմ, չոբան ախպեր.

Ամանդ ո՞ւր է, ամանըդ բեր,
Ինչ տեղից որ ինքդ կուզես,
Էս սըհաթին քաշեմ տամ քեզ։

Էսպես հանգիստ, էսպես սիրով,
Մեղրից անուշ լավ խոսքերով

Մեղր են քաշում. մին էլ հանկարծ
Մի կաթ մեղրը ծորում է ցած։
— Տը՛զզ, էն կողմից մի ճանճ գալի,
Էս կաթիլին վեր է գալի։
Ճանճի վըրա, թաքուն-թաքուն,

Էս խանութի տիրոջ կատուն
        Դուրս է ցատկում,
        Թաթով զարկում…

Բայց հենց կատվի ցատկելու հետ
Հովվի շունը իսկույն ևեթ

Հաֆ է անում,
        Վեր է կենամ,
        Խեղճ փիսիկին
        Դընում տակին,
        Ձեռաց խեղդում

Ու շըպըրտում։

— Խեղդե՜ց, խեղդե՜ց, վա՜յ, իմ կատուն,
Ա՛յ սատկես դու, շան որդու շուն,-
Բարկանում է խանութպանը
Ու ձեռն ընկած մոտիկ բանը

Տուր՝ թե կտաս շան ճակատին,
Շուռ է տալի կատվի կողքին։

— Վա՜յ, ձեզ մատա՜ղ, ասլան շունըս,
Իմ ապրո՜ւստըս, տե՜ղըս, տո՜ւնըս…
Տունըդ քանդվի, ա՜յ խանութպան,

Անխիղճ, լիրբ, չար, ֆըլան–ֆըստան,
Ո՞նց թե դու իմ շանը զարկե՜ս,
Դե, զարկելը հիմի դու տես…
Գոռում է մեր աժդահակը,
Մեծագլուխ իր մահակը

Ետ է տանում ու ցած բերում,
Խանութպանին շեմքում փըռում։

— Ըսպանեցի՜ն… հա՜յ, օգնությո՜ւն…
Ու թաղից թաղ, ու տանից տուն
Ձեն է տալի մեկը մյուսին.

— Հա՜յ, օգնությո՜ւն… ըսպանեցի՜ն…
Վերի թաղից, ներքի թաղից,
Ճամփի վըրից, գործի տեղից,
        Ճիչով, լալով,
        Հարայ տալով,—

Էլ հերն ու մեր.
        Քիր ու ախպեր,
        Կին, երեխեք,
        Ընկեր տըղեք,
        Զոքանչ, աներ,

Քավոր, սանհեր,
        Քեռի, փեսա…
Ինչ իմանաս էլ՝ ո՛վ է սա,
Գալիս են ու անվերջ գալիս,
Ով գալիս է՝ տուր թե տալիս.

— Տո՛, կոպիտ արջ, տո՛, վայրենի,
Էս տեսակ էլ բա՞ն կըլինի.
Դու առուտուր եկար անես,
Թե՞ իր շեմքում մարդ ըսպանես…

Մին ասում են՝ տասը զարկում,

Աղցան անում, մեջտեղ ձըգում,
Իր շան կողքին երկար ու մեկ։
— Դե՛, ձեր մեռելն եկեք տարեք։
Ու էստեղից բոթը գընում,
Գընում մոտիկ գյուղն է հասնում.

— Հե՜յ, օգնեցե՜ք,
        Մեռած հո չեք,
Ըսպանեցին մեր գյուղացուն…

Ինչպես շընաճանճի մի բուն
        Քանդես, թողնես,

Էն ճանճի պես
Ամբողջ գյուղով օրդու կապում,
«Բու՛հ» են անում, դուրս են թափում
Ամեն մինը առած մի բան.

Որը ձեռին մի հրացան,
Որը եղան, ցաքատ կամ սուր,
Որը թի, բահ, որը շամփուր,
Որը կացնով, որը փետով,
Որը ձիով, որը ոտով,
Որն անգըտակ, որը բոբիկ —

Դեպի դուշման գյուղը մոտիկ։
— Տո՛, էսպես էլ անիրավ գյո՜ւղ.
Ոչ խիղճ ունեն, ոչ ահ-երկյուղ.
Մարդ գընում է առուտուրի,
Հավաքվում են՝ քաշում սըրի։

Թո՜ւ ձեր գեղին, միջի մարդին,
Ձեր նամուսին, ձեր ադաթին…
        Գընա՜նք, զարկե՜նք,
        Ջարդե՜նք, կրակե՜նք…
— Հա՜յ, հո՜ւյ, հառա՜ջ, դե՜ ձեզ տեսնե՜մ…

Ու դուրս եկան իրարու դեմ,
Հա՛ զարկեցին ու զարկեցին,
Կոտորեցին, կըրակեցին,
Ինչքան ավել կոտորեցին,
Էնքան ավել կատաղեցին,

Ջարդեցին իրար,
        Ջընջեցին իրար,
        Կորան, գընացին
        Գետնին հավասար։

Դու մի՛ ասիլ, մեկը մեկից

Էսքան մոտիկ, սահմանակից
Էս գյուղերը հարկ են տալի
Ամեն մինը մի արքայի։
Մի տերության թագավորը,
Երբ լսում է էս բոլորը,

Արձակում է հըրովարտակ
Ժողովըրդին իր հըպատակ.
— Հայտնի լինի մեր տերության,
Զինվոր, բանվոր, ազնըվական —
        Ամեն շարքին

Ու աշխարհքին,
Որ անօրեն ու դավաճան
Մեր դրացի ազգը դաժան,
Երբ մենք քընած էինք սիրով,
Մեր սահմանը մըտավ զոռով,

Ու կոտորեց սուրը ձեռին
Մեր սիրելի զավակներին։
Արդ, սըրահար ու հըրակեզ
Մեր որդիքը կանչում են մեզ,
Եվ մենք, ընդդեմ մեր իսկ կամքին,

Պատվեր տըվինք մեր բանակին,
Թընդանոթով մեր ավերող
Ու աստուծով մեծակարող,
Հանուն արդար ու սուրբ ոխի
Մըտնի հողը մեր ոսոխի։

Մյուսը նույնպես իրեն հերթին
Գըրեց զորքին, ժողովըրդին.
Մարդկանց առաջ և աստըծու,
Բողոքում ենք մեր դըրացու
Վարմունքի դեմ և չար, և նենգ,

Որ ոտքելով ամեն օրենք,
Բորբոքում է կըռիվ ու վեճ
Հին հարևան ազգերի մեջ,
Քանդում սիրո դաշը կապած։
Արդ՝ ակամա մենք ըստիպված,

Հանուն պատվի, արդարության,
Հանուն թափված անմեղ արյան,
Հանուն ազատ մեր աշխարհքի,
Հանուն աստծու և իր փառքի —
Բարձրացնում ենք մեր ձայնն ահա

Ու մեր սուրը նորա վըրա։
Ու ըսկսեց կըռիվն ահեղ։
Շռինդ, որոտ էստեղ, էնտեղ։
Կըրակն ընկավ շեն ու քաղաք,
Արյուն, ավեր, ճիչ, աղաղակ,

Ամեն կողմից սարսափ ու բոթ,
Ամեն կողմից մեռելի հոտ…
        Ամառ, ձըմեռ,
        Ողջ տարիներ
        Մըշակն անբան,

Դաշտերն անցան,
Ու, կըռիվն չըդադարած,
Սովը եկավ համատարած։
Սովը եկավ — սովի հետ ցավ,
Ծաղկած երկիրն ամայացավ…

Իսկ մնացած մարդիկ իրար
Հարցնում էին սարսափահար,
Թե ո՞րտեղից արդյոք ծագեց
Էս ընդհանուր աղետը մեծ։

Առաջադրանք

զըռ-կոպիտ,անտաշ

չոբան-հովիվ

սհաթ-ժամ, պահ

ասլան-առյուծ, առյուծինման

քիր-քույր

սանահեր-սանիկի հայրը

աղցանանել-սաստիկ ծեծել

բոթ-վատ լուր

օրդուկապել-խումբ կազմել, հավաքվել

եղան-խոտ հավաքելու գործիք

անգդակ-գլխաբաց, առան գլխարկի

դուշման-թշնամի

նամուս-պատին

ադաթ-ավանդույթ, սովորույթ

հրովարտակ-թագավոր գրավոր դիմումը ժողովրդին

վոխ-քեն,վրեժ

դաշն-դաշինք

շռինդ-ուժգին ձայն, թնդյուն

Բառային աշխատանք

Տրված բառերը դասավորի՛ր այբբենական կարգով։

արագ, բնական, արքա, բանիմաց, զավակ, դիմակ, դանակ, գովազդ, զգեստ, թութակ, թակարդ։

Արագ, արքա, բանիմաց, բնական, գովազդ, դանակ, դիմակ, զավակ, զգեստ, թակարդ, թութակ:

Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի։

Եղնիկ-եղնիկներ, թռչուն-թռչուններ, դուռ-դռներ, աչք-աչքեր, ձեռք-ձեռքեր, մարդ-մարդիկ, կին-կանայք, երեխա-երեխաներ։

Յուրաքանչյուր բառի դիմաց գրի՛ր դրան տրվող հարցը։

պայուսակ-ինչ

սեղան-ինչ

համակարգիչ-ինչ

լուսավոր-ինչպիսի

խաղաղ-ինչպիսի

երեք-ինչքան

հարյուր-ինչքան

հինգ հարյուր-ինչքան

<<Բառքամոցի>> մեթոդով <<հեռուստացույց>> բառից հնարավորինս շատ բառեր կազմի՛ր։

Հեռու, ցույց, ռուս, սառույց, հատույց:

Տրված արմատներով բարդ բառեր կազմի՛ր։

միտք-մտքափոխվել,կասկածամիտ,մտազբաղ,խելամիտ

երգ-երգահան,երգարվեստ

լույս-լուսաբաց, լուսամուտ,լուսամփոփ

գույն-լավագույն, վատագույն, գույնզգույն, վարդագույն

ծաղիկ-ծաղկեպսակ, Ծաղկեվանք,ծաղկազարդ

Երկրի օդային հագուստը

Երկրագունդը բոլոր կողմերից շրջապատված է օդի հաստ շերտով: Օդը կարծես Երկրի հագուստը լինի:

Մեր շրջապատում ամենուրեք օդ կա, բայց մենք այն չենք տեսնում, քանի որ օդն անգույն է և ապակու նման թա­փանցիկ: Կապույտ երկինքը, որ ողող­ված է արևի ճառագայթներով, նույն­պես օդի հաստ շերտ է: Օդ կա նաև ջրի մեջ:

Օդը մարդկանց, կենդանիներին, բույսերին անհրաժեշտ է շնչառության համար: Առանց օդի մարդը կարող է ապրել ընդամենը մի քանի րոպե: Հետևաբար օդով է պայմանավորված կյանքի գոյությունը Երկրի վրա:

Կատարած բազմաթիվ փորձերի շնորհիվ գիտնականներն ապա­ցուցել են, որ օդը տարբեր գազերի խառնուրդ է: Օդը գլխավորապես բաղկացած է թթվածնից և ազոտից, շատ քիչ քանակով ածխաթթու գազից: Բոլոր կենդանի օրգանիզմները շնչում են թթվածին, արտաշնչում ածխաթթու գազ:

Նշված գազերից բացի օդում միշտ լինում են ջրային գոլորշիներ, սառցե բյուրեղներ, ծխի, մրի և փոշու մասնիկներ: Օդում եղած ջրային գոլորշիներից են առաջանում ամպերը և մառախուղը: Ամպերից էլ թափ­վում են մթնոլորտային տեղումները՝ անձրևը, ձյունը և կարկուտը:

Բոլորիս քաջ ծանոթ քամին օդի հորիզոնական տեղաշարժման արդյունք է:

Օդը ջերմության վատ հաղորդիչ է: Դրա համար էլ բնակարանների և դասասենյակների պատուհանները սովորաբար երկփեղկ են լինում: Ձմռանը, երբ դրսում ցուրտ է, փեղկերի միջև եղած օդը չի թողնում, որ ցուրտն անցնի բնակարան կամ դասասենյակ: Նույն ձևով էլ օդը չի թողնում, որ ներսի տաքությունը դուրս գա:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ նշանակություն ունի օդը կենդանի օրգանիզմների համար: Կենդանի օրգանիզմը առանց օդի չի կարող շնչել:
  2. Ի՞նչ գազերից է կազմված օդը: Օդը գլխավորապես բաղկացած է թթվածնից և ազոտից, շատ քիչ քանակով ածխաթթու գազից:
  3. Օդի ի՞նչ հատկությունների ես ծանոթ: Ինձ հայտնի է անձրևը , ձյունը և կարկուտը:
  4. Ինչպե՞ս կարող ես ապացուցել, որ քո շրջապատում օդ կա: Կատարի՜ր առաջադրանքները և կհամոզվես: Կատարեցի առաջադրանքները և հասկացա ,որ մուգ ապակին ավելի շուտ է տաքանում, քան թափանցիկը: Մյուս առաջադրանքից հասկացա , որ որտեղ օդը ավելի քիչ է, մոմը ավելի շուտ կհանգչի:

ԿԱՆԱՆՉ ԱԽՊԵՐ

Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր,
Արի՜, քեզ հետ բե՛ր
Արևի շողեր.

Բեր անուշահոտ
Ծիլ, ծաղիկ ու խոտ,
Կարկաչուն վըտակ,
Երկինք կապուտակ,
Խատուտիկ հավքեր,

Զրընգան երգեր,
Գառների մայուն,
Խաղ, ուրախություն․
Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր։1907


Առաջադրանքներ

  1. Ուշադի՛ր կարդա բանաստեղծությունը։
  2. Ո՞ւմ է դիմում հեղինակը։ Հեղինակը դիմում է գարնանը:
  3. Տարվա ո՞ր եղանակն է կերպավորված բանաստեղծության մեջ։ Բանաստեղծության մեջ կերպավորված է գարունը:
  4. Ըստ հեղինակի ի՞նչ է բերելու իր հետ կանանչ ախպերը։ Դո՛ւրս գրիր համապատասխան տողերը։ Արևի շողեր., Ծիլ, ծաղիկ ու խոտ,Կարկաչուն վըտակ,Երկինք կապուտակ,Խատուտիկ հավքեր, Զրընգան երգեր,Գառների մայուն, Խաղ, ուրախություն․
  5. Ըստ քեզ ի՞նչ է բերելու իր հետ կանանչ ախպերը։ Ըստ ինձ կանանչ ախպերը բերելու է իր հետ գարնան շունչ:
  6. Ի՞նչ տրամադրություն է հաղորդում բանաստեղծությունը։ Ի՞նչ գույնով կներկեիր այն։ Ես այն կնկարեի կանաչ, կապույտ և դեղին գույներով:
  7. Նկարի՛ր բանաստեղծության հերոսին։
  8. Գարնանային մի հրավեր էլ ինքդ գրի՛ր։ Գարուն քեզ այնքան շատ եմ սպասել, կարոտել եմ քո ծաղիկների անուշ բուրմունքին: Խնդրում եմ շուտ արի:

Իմ գրքի մասին

Ինչպես բոլորս գիտենք փետրվարի 19-ը մեծն գրող-բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է , ինչպես նաև գիրք նվիրելու օրը: Ես այդ օրը ստացա նվեր մեր դասարանի Ռոբերտ Հակոբյանի կողմից Պիպին նավի վրա գիրքը:Այն շատ հետաքրքիր գիրք է, իսկ ես նվիրեցի Ռոբերտ Հակոբյանին մի շատ հետաքրքիր գիրք, որը գրել է Ջանի Ռոդարին : Ես շատ ուրախ եմ որ իմ գրքերի շարքում ևս մի շատ հետաքրքիր գիրք ավելացավ: Խոստանում եմ այն կարդալ և ձեզ հետ կիսել իմ տպավորությունները:

Աստրիդ Լինդգրեն 1.Պիպին նավի վրա... - Գրքերի օնլայն վաճառք | Facebook

ԱՄԱՌՎԱ ԳԻՇԵՐԸ ԳՅՈՒՂՈՒՄ

Լուսընկա գիշեր,
Երկինքը պայծառ,
Անհամար աստղեր
Ցոլցլում են վառ։

Քընած է արդեն
Հովտի մեջ գյուղը,
Մըթնած ու լուռ է
Գյուղացու հյուղը։

Հոգնած գյուղական

Ընտանիքն ահա
Սրահում, կալում,
Կամ կըտրի վրա։

Երկընքի դիմաց
Գրկված են քընած,

Վերևիցն, ասես,
Ժըպտում է աստված։

Խելոքն ու հիմարը

Երկու ախպեր են լինում․ մինը՝ խելոք, մյուսը` հիմար։ Խելոք ախպերը միշտ բանեցնում ու չարչարում է հիմարին։ Էնքան չարչարում է, որ հիմարը հուսահատվում է, մի օր էլ կանգնում է, թե՝

— Ախպե՛ր, էլ չեմ ուզում քեզ հետ կենամ, բաժանվում եմ, իմ բաժինը տուր, գնամ ջոկ ապրեմ։

— Լա՛վ,- ասում է խելոքը,- էսօր էլ դու ապրանքը ջուրը տար, ես կերը տամ, երբ ջրից բերես, որ ապրանքը գոմը մտնի՝ ինձ, որը դուրսը մնա՝ քեզ։

Ժամանակն էլ լինում է ձմեռ։

Հիմարը համաձայնում է։ Ապրանքը ջուրն է տանում, ետ բերում։

Ձմեռվա ցուրտ օ՜ր, մրսած անասուններ․ հենց տաք գոմի դուռն են հասնում թե չէ՝ իրար ետևից ներս են թափում։ Դռանը մնում է մի հիվանդ քոսոտ մոզի՝ գերաններին քոր անելիս։ Էն է մնում հիմարին։

Էս հիմարը թոկը վիզն է կապում, իր մոզին տանում ծախելու։

— Ա՛ մոզի, արի, հե՜յ,- կանչելով գնում է։

Մի հին ավերակի մոտից անցնելիս էլ որ ձեն է տալի՝ ա՛ մոզի, արի, հե՜յ․․․, ավերակի արձագանքը կրկնում է․

— Հե՜յ․․․

Հիմարը կանգնում է։

— Ինձ հետ ես խոսում, հա՞․․․

Ավերակը ձայն է տալի․

֊ Հա՜․․․

— Մոզին ուզում ե՞ս։

— Ե՜ս․․․  — Քանի՞ մանեթ կտաս։

— Տա՜ս․․․

—Հիմի կտա՞ս, թե՞ չէ։

— Չէ՜․․․

— Դե էգուց կգամ, որտեղից որ է՝ ճարի՜․․․

— Արի՜․․․

Հիմարը համաձայնում է ու մոզին ծախված համարելով՝ ավերակի դռանը կապում է, շվշվացնելով վերադառնում տուն։

Մյուս օրը առավոտը վաղ վեր է կենում, գնում փողերն առնելու։ Դու մի՛ ասիլ՝ գիշերը գայլերը մոզին կերել են։ Գնում է տեսնում՝ ոսկորները դեսուդեն ցրված ավերակի առջև։

— Հը՞,— ասում է,— մորթել ես, կերել, հա՜։

— Հա՜․․․

— Չաղ է՞ր, թե՞ չէ։

— Չէ՜։

Հիմարը էստեղ վախենում է, կարծում է՝ ավերակի մտքումը կա, որ իր փողը չտա։

— Էդ իմ բանը չի,— ասում է,— առել ես, պրծել, ես իմ փողի տերն եմ, բեր իմ փողը՝ տասը մանեթ դեղին ոսկի՜․․․

— Սկի՜․․․

Էս էլ որ լսում է հիմարը, բարկանում է, ձեռի փետը ետ է տանում, տուր թե կտաս ավերակի խարխուլ պատերին։ Մին, երկու զարկում է․ պատերից մի քանի քար են վեր ընկնում։ Դու մի ասիլ՝ հնուց էդ պատում գանձ է եղել պահած։ Քարերը որ վեր են ընկնում՝ ոսկին թափում է հանկարծ առաջը, լցվում։

— Ա՛յ էդպես․․․ բայց էսքանն ի՞նչ եմ անում, տասը մանեթ ես պարտ՝ իմ տասը մանեթը տուր, մնացածը քու փողն է, ընչի՞ս է պետք․․․

Մի ոսկի է վերցնում, գալի տուն։

— Հը՞, մոզիդ ծախեցի՞ր,— ծիծաղելով հարցնում է խելոք ախպերը։

— Ծախեցի։

— Ո՞ւմ վրա։ — Ավերակի։

— Հետո՞, փող տվա՞վ։

— Իհարկե, տվավ։ Դեռ չէր ուզում տա, ամա ձեռիս փետովը որ մի քանի հասցրի, ինչ ուներ՝ առաջիս փռեց։ Իմ տասը մանեթը վեր կալա, մնացածն իրենն էր, հենց թողեցի էնպես փռված։

Ասում է ու ոսկին հանում, ցույց տալի։

— Էդ ո՞րտեղ է,— աչքերը չորս է անում խելոք ախպերը։

— Է՛հ, ցույց չեմ տալ, դու աչքածակ ես, էնքան կհավաքես, շալակս կտաս, որ մեջքս կկոտրի։

Խելոքը երդվում է, որ մենակ ինքը կշալակի, միայն թե տեղը ցույց տա։

— Բեր,— ասում է,— ձեռինդ էլ ինձ տուր, մնացածի տեղն էլ ցույց տուր, որ տեսնեմ ես՝ տկլոր ես, քեզ համար նոր շորեր առնեմ։

Հիմարը նոր շորերի անունը որ լսում է՝ ձեռինն էլ է տալի ախպորը, տանում է, մնացածի տեղն էլ ցույց տալի։ Խելոքը ոսկին հավաքում է, բերում տուն, հարստանում, բայց ախպոր համար նոր շորեր չի առնում։

Էս հիմարը ասում է, ասում է, որ տեսնում է՝ չի լինում, գնում է դատավորի մոտ գանգատ։

— Պարոն դատավոր,— ասում է,— ես մի մոզի ունեի, տարա ավերակի վրա ծախեցի․․․

— Հերի՛ք է, հերի՛ք,— ընդհատում է դատավորը,— էս հիմարը ո՞րտեղից եկավ, ո՜նց թե մոզին ավերակի վրա ծախեցի․․․— վրեն ծիծաղում է ու դուրս անում։

Գնում է, որիշներին գանգատվում, նրանք էլ են վրեն ծիծաղում։

Ու, ասում են, մինչև էսօր էլ խեղճ հիմարը կիսամերկ ման է գալի, պատահողին գանգատվում, բայց ոչ ոք չի հավատում, ամենքն էլ ծիծաղում են վրեն, ու խելոք ախպերն էլ ծիծաղում է ամենքի հետ։

  1. 4-5 նախադասությամբ բնութագրի՛ր խելոք եղբորը։ Խելոք եղբայրը մեծամիտ և եսասեր էր: Նա չեր սիրում իր հարազատ եղբորը : Նա ոչ խիղճ ուներ, ոչ էլ հարգանք մարդկանց նկատմամբ: Նա շատ ժլատ էր և շատ խաբեբա:
  2. Դուրս գրիր ամենազվարճալի երկխոսությունը։ — Մոզին ուզում ե՞ս։ — Ե՜ս․․․  — Քանի՞ մանեթ կտաս։ — Տա՜ս․․․
  3. Համառոտ պատմի՛ր հեքիաթի սյուժեն։ Հեքիաթը երկու եղբայրների մասին է : Եղբայրներից մեկը շատ հիմար է , իսկ միյուսը շատ խելոք և ժլատ:
  4. Խորհուրդ տուր հիմար եղբորը։ Սիրելի հինմար քեզ տված հնարավորությունը դու օգտագործիր , մի թույլ տուր ուրիշները քեզ օգտագործեն:

Знаки препинания в русском языке

Точка (.), запятая (,), точка с запятой (;), двоеточие (;), многоточие (…), восклицательный знак (!), вопросительный знак (?), тире (-), кавычки (“”), скобки( ).

Упражнение 1.

Кто в полях шумит пшеницей?

Кто летит крылатой птицей…

Ветер.

Кто к земле деревья клонит?

Кто волну морскую гонит?

Ветер.

Упражнение 2.

Прощай, веселое, счаастливое лето…

Все ли вернутся в росные края…?

Пожелтели листья на деревьях…!

Здравствуй, золотая осень…!

Улетают на юг журавли…!

Опустели поля…!

Упражнение 3.

Идет ежик,

Спешит ежик…!

Ежик, еж…

Куда идешь…?

Где ты, ежичек, живешь…?

Отвечает детям еж…!

Меня под елочкой найдешь…

Упражнение 4.

Дождик, дождик,

Не дожди …!

Дождик, дождик,!

Подожди.

(Дай дойти до дому)

Дедушке седому.

Упражнение 5.

Дождик, дождик …

Лейся, лейся !

Я хочу расти, расти !

Я не сахар, я не коржик,!

Не боюсь я сырости !

Я очен люблю мою семю.

Я читаю сказку.

У нас идет снег.

Թումանյանի հեքիաթներով խնդիրներ

Կկուն ուներ 3 հատ ձագ, աղվեսը եկավ և կկվից վերցրեց 2 ձագ: Հետո կկուն ածեց և ձվերից դուրս եկան 9 ձագ , աղվեսը նորից եկավ և վերցրեց ևս 6 ձագ: Քանի՞ հատ ձագ մնաց կկու մայրիկի մոտ:

Անբան Հուռին պետք է գզեր և մաներ 30 պարկ բանբակ: Ճնճղուկները նրանից տարան 8 պարկ բամբակ, իսկ գոռտերը նրա նվիրեցին 14 պարկ բամբակ: Հուռին իր հերթին բամբակը կիսեց երկու մասի՝ կեսը իրեն, կեսը իր մայրիկին: Քանի՞ պարկ բամբակ մնաց Անբան Հուռիի մոտ:

Պառավը կովը կթեց և ստացվեց 7 դույլ կաթ: երկու դույլ նա տվեց Պոչատ աղվեսին, իսկ չորսը դույլ տվեց աղջկան: Քանի՞ դույլ մնաց պառավի մոտ:

Նանին ունի հինգը փուշ կրակ վառելու համար, նրան պետք է ևս երկու: Ծիտը նրան տվեց ութը փուշ և նանին կրակը վառեց յոթը փուշով: Քանի՞ փուշ մնաց նանիի մոտ: