Վայրի խաղող

ՏԵղեկություններ վայրի խաղողի մասին

Վայրի խաղողը պատկանում է խաղողազգիների (Vitaceae) ընտանիքին։ Վայրի խաղողը մագլցողների թվում ամենա ցրտադիմացկուն բնափայտային բույսերից մեկն է, որը աչքի է ընկնում ամենաբարձր դեկորատիվ առանձնահատկություններով։ Այս բույսը հատկապես գեղեցիկ է ուշ աշնանը, երբ տերևները ստանում են անզուգական կարմրավուն երանգ։ Արագ աճող բույս է, բարձրությունը  երբեմն անցնում է 10 մ։ Կառչող բույս է, բեղիկներով հեշտությամբ կառչում է պատի աննշան ելուստներին, սակայն հենարանի կարիք է զգում։ Հողի նկատմամբ պահանջկոտ չէ, բայց լավ է աճում պարարտ, սննդանյութերով հարուստ հողում։ Պահանջում է առատ և հաճախակի ոռոգում։ Հեշտությամբ բազմանում է սերմերով, կտրոններով և հասարակ անդալիսով։ Անդալիսով բազմացնելիս շիվը պառկեցնում են գետնին և կեռկալներով ամրացնելուց հետո հող լցնում վրան։ Հանգույցներից բույսը շիվեր և արմատներ է արձակում։ Կտրոններով բազմացնելու դեպքում մեկ տարեկան շիվերը վաղ գարնանը կտրում են 15—20 սմ երկարությամբ։ Ավելի հարմար է այդ գործողությունը կատարել ուղղակի բաց գրունտում, հողին որոշ չափով ավազ խառնելով։ Վայրի խաղողը օգտագործվում է շենքերի ճակատների, պատշգամբների, լոջիաների դեկորատիվ ձևավորման համար։ Օգտագործվում է նաև ճաղապատեր, կամարներ, տաղավարներ, ծածկելու և կենդանի դրասանգներ պատրաստելու Համար։ Երևանի պայմաններում ձմեռում է դրսում, սակայն ուժեղ ցրտերի դեպքում պետք է իջեցնել և ծածկել հողով կամ ծառերից թափված տերևներով։

Աղբյուր- Hayfermer.am

Մարենի 13.10.2022

Կատարի’ր 1-4-րդ առաջադրանքները։
1. Հարցական դերանունները փոխարինի՛ր փակագծում տրված բառերից կազմված համապատասխան գոյականներով:        
«Քավության նոխազ» (ի՞նչը, արտահայտել)արտահայտությունը հին հրեաների կրոնական մի (ինչի՞ց, սովորել) սովորույթից է առաջացել: Տարին մի անգամ հրեաները երկու այծ էին բռնում, որոնցից  մեկին էին միայն զոհում: Մյուսի վրա մարդիկ (ինչպե՞ս, հերթական)հերթով դնում էին ձեռքերն ու դրանով իբր իրենց մեղքերը բարդում նրա վրա: Հետո այդ այծին ազատություն (ի՞նչ, ազատ) էին տալիս: Հիմա («ինչի՞, քավել) Քավության նոխազ» անվանում են այն մարդկանց, որոնք իրենց վրա են վերցնում ուրիշի մեղքերը, ստիպված են լինում պատասխան տալ ուրիշ (ինչի՞, անել) արածի համար:


2. Տրված գոյականները երկու խմբի բաժանի´ր:

Մարմին, մշակույթներ, նյութեր, շարժում, ժամանակ, մարմիններ, ճանապարհ, օրացույցներ, դաշտ, շարժումներ, նյութ, դաշտեր, մշակույթ, ճանապարհներ, ժամանակներ, օրացույց:

մարմին,շարժում, ժամանակ,ճանապարհ, դաշտ, նյութ, մշակույթ, օրացույց:

մշակույթներ, նյութեր, մարմիններ, օրացույցներ, շարժումներ, դաշտեր, ճամանապարհներ, ժամանակներ:

3. Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի:

Ա. Ձև-ձևեր, արտ-արտեր, հարց-հարցեր, սարք-սարքեր, զենք-զենքեր, դեզ-դեզեր, օր-օրեր:
Բ. Երկիր-երկրներ, տարի-տարիներ, գնացք-գնացքներ, նվեր-նվերներ, վայրկյան-վարկյաներ, ուղևոր-ուղևորներ:
Գ. Թոռ-թոռներ, դուռ-դռներ, մուկ-մկներ, ձուկ-ձկներ, լեռ-լեռներ, բեռ-բեռներ:
Դ.  Աստղ-աստղեր, արկղ-արկղեր, վագր-վագրեր, անգղ-անգղեր, սանր-սանրեր:

4.Յուրաքանչյուր բառի  իմաստն արտահայտի՛ր բառակապակցությամբ։
Ա.Դասագիրք, հեռագիր, արոտավայր, լրագիր, ծառաբուն, մրգաջուր, մրջնաբույն, ծաղկեփունջ, միջնապատ:
Դասերի գիրք, հեռագրային հաղորդում, արոտի վայր, նորություների թուղթ, ծառի բուն, միրգի ջուր, մրջույնի բույն, ծաղիկի փունջ, միջին պատ:

Բ.Վիպագիր, մեծատուն, զինակիր, ժամացույց, կողմնացույց, երգահան, քարահատ, պատմագիր, քանդկագործ:

վեպ գրող, մեծ տուն, զենք կրող, ժամ ցույց տվող, ճանապարհ ցույց տվող, երգ գրող, քար հանող, պատմություն գրող, քանդակ անող:

Մայրենի 11.10.22

Ընթերցի՛ր Կոմիտասի «Աշուն» ստեղծագործությունը։

Աշուն

Ծառեր, թփեր լեցուն միրգ,

Մառան տարան գիրկ ու գիրկ,

Աշուն սնավ:

Սաղարթ-սաղարթ սարսելով

Ոսկի տերև դարսելով՝

Աշուն քնավ:

Տարափ ու բուք փչելով,

Վայուն-մայուն ճչելով՝

Աշուն ծնավ:

2. Բացատրի՛ր բառերը՝ լեցուն-Լի, մառան-Գետնափոր, տարափ-Հորդ անձրև, սաղարթ-տերևներ:

3. Յուրաքանչյուր քառյակի բովանդակությանը համապատասխան գրի՛ր, թե աշունն ինչպիսին է:

1-ին քառյակ /ինչպիսի/ աշուն

2-րդ քառյակ գունավոր /ինչպիսի / աշուն

3-րդ քառյակ տերևաթափ /ինչպիսի/ աշուն

Մայրենի 10.10.22

Կարդա’ եւ գրի’ր պատմվածքի ասելիքը`Վիլյամ Սարոյան. «Դաշնամուր»

Առաջադրանքներ`

ա. Մեկնաբանի’ր հետեւյալ հատվածը` «Երբ մարդ փող չունի, ― ասաց Բենը, ― զրկվում է շատ ու շատ բաներից, որոնք ունենալու իրավունքն ունի»։

Ես համաձայն եմ Բենի հետ: Շատ ժամանակ մարդիկ չեն կարողանում գնել այն ամենը, ինչ-որ ուզում են, քանի որ չունեն բավարար գումար:

բ. Առանձնացրո’ւ պատմվածքի հերոսներին եւ բնութագրի’ր։

Պատմվածքի հերոսներն են՝ Բենը, Էմման և վաճառողուհին: Բենը երազանք ունեցող մարդ էր, ով չի կարողանում իրականացնել իր երազանքը: Էմման բարի էր, մտահոգվում էր ընկերոջ համար: Վաճառողուհին բարի էր, նա թույլ տվեց Բենին նվագել դաշնամուր այնքան, ինչքան որ նա կցանկանա:

գ. Բնութագրի’ր Էմմային: Ո՞րն է այս կերպարի անհրաժեշտությունը պատմվածքում:

Էմման բարի աղջիկ էր և լավ ընկեր: Նրա կերպարի անհրաժեշտությունը կայանում է նրանում, որպեսզի բացահայտի Բենի կերպարը: