Սովորողի հաշվետվություն

Մայրենի
Ընթերցում և քննարկում ենք հեքիաթներ, առակներ, բանաստեղծություններ, հանելուկներ…
Ինքներս հորինում ենք մեր իսկ հեքիաթները, հանելուկներն ու աքրոստիկոսները:

  1. Ցանկությունների ծառը․ հորինուկների շարք
  2. Ճանապարհորդ տերևը. հորինուկ
  3. Բանջարեղենային հեքիաթներշ
  1. Սովորողները պատմում են կրթահամալիրում իրենց սիրելի վայրի մասին
  2. «Իմ մասին» .պատմում են սովորողներն իրենց բլոգներում

Մաթեմատիկա
Երեխաները կազմում են տարբեր թեմաներով խնդիրներ և  մեկը մյուսին առաջարկում է լուծել դրանք:
Սիրով խաղում և լուծում ենք լուցկիներով խնդիրներ, դասարանում մեծ խանդավառությամբ քննարկում ենք ֆլեշմոբյան խնդիրներ:

Հորինում ենք ամանորյա խնդիրներ

Տեխնոլոգիա
Յուրաքանչյուր նախագծի թեմայով ունենում ենք հետաքրքիր տեխնոլոգիական դասեր: Աշխատում ենք կավով, պլաստիլինով, գունավոր թղթերով և թափոններով:

  1. Ամանորյա զարդարանք. գունավոր գլխարկ
  2. Պատրաստում ենք գդալներով տոնածառ
  3. Տերևոտ ծիտիկներ
  4. «Խնկոյանական օրեր». պլաստիլինե մկնիկ
  5. Թթուդրիկի ծեսը կրթահամալիրում

Նկարչությւոն
Աշխատում ենք տարբեր նյութերով՝ գուաշ, մատիտ, յուղամատիտ:
Նկարում ենք նաև Paint ծրագրով:

Մարմնակրթություն
Մենք վազում ենք, ցատկոտում, կարողանում ենք գնդակով նետումներ և փոխանցումներ կատարել: Կազմակերպում ենք մրցումներ, խաղում ենք էստաֆետային խաղեր:
Մարզատոն

Ճանապարհորդ տերևը

Լինում է, չի լինում մի տերև։ Նա ապրում է ծառի վրա։Գարնանը տերևը

դառնում է կանաչ։Իսկ աշնանը դառնում է դեղին, կարմիր և գազարագույն։Հետո

սկսվում են ցուրտ օրերը, և տերևին քշում է քամին։ Տանում է նրան, հասցնում է Եգիպտոս։

Հետո տանում է, հասցնում Ամերիկա։

Այդտեղից էլ տանում է գցում Խաղաղ օվկիանոս։Եվ այնտեղ էլ մնում է խեղճ տերևը։

Գեղեցկուհի գազարը

                             Գեղեցկուհի գազարը

Լինում է, չի լինում մի գեղեցկուհի գացար:Գեղեցկուհի գազարը շատ էր սիրում մանուշակագույն շորեր:Մի օր էլ
որոշեց իրա համար գտնել ամուսին:Հետո որեշեց իր գեղեցիկ մանուշագույն շորը հագնել:Հագավ իր շորը և
գնաց ճամփորդելու: Գնաց-գնաց, տեսավ մի պալատ:Մտավ պալատի մեջ և ասաց.
-Ես ուզում եմ գտնել ինձ համար ամուսին:
Եվ պալատի թագավորն ասաց.
-Ունենք, կարող ես վերցնել:Բայց պետք է մեր պալատում ապրես:
-Եղավ, պարոն թագավոր:
ԵՎ իրենք ապրեցին շատ երջանիկ: