Մեր ուսուցիչը

Այսօր ողջ առավոտն անցկացրի դպրոցում, և նոր ուսուցիչն ինձ շատ դուր եկավ: Մինչ աշակերտները հավաքվում էին, նա արդեն նստած էր իր ուսուցչական տեղում, իսկ մեր դասարանի դռների մեջ անընդհատ երևում էին նրա նախկին աշակերտները, որպեսզի ողջունեին իրենց ուսուցչին: Նրանք մտնում էին դասասենյակ և ասում.

— Բա՜րև Ձեզ, սինյոր ուսուցիչ, բա՜րև Ձեզ, սինյոր Պերբոնի:

Մի քանիսն էլ մոտենում էին, սեղմում ձեռքը և դուրս վազում: Երևում էր, որ բոլորն էլ շատ են սիրում իրեն և սիրով կշարունակեին սովորել նրա ղեկավարությամբ: Ուսուցիչն, առանց գլուխը բարձրացնելու,  պատասխանում էր «ողջո՜ւյն», սեղմելով իրեն պարզած ձեռքերը և ի պատասխան բոլոր ողջույնների` մնում խիստ` նույն ուղիղ կնճիռը ճակատին: Հետո մոտեցավ պատուհանին և ակնդետ նայում էր դիմացի շենքի տանիքին: Թվում էր` նա ոչ թե ուրախանում, այլ տառապում էր այդ ողջ ուշադրությունից: Ապա շրջվեց դեպի մեզ և տևական նայեց յուրաքանչյուրիս: Թելադրելիս քայլում էր նստարանների միջով և տեսնելով մի աշակերտի, որի երեսին կարմրավուն հետքեր կային, դադարեց թելադրել. ձեռքերի մեջ առավ նրա գլուխը և ուշադիր զննեց: Հետո հարցրեց, թե ինչ է պատահել, և ձեռքը դրեց նրա ճակատին, որպեսզի ստուգի`  արդյոք ջերմություն չունի՞: Այդ պահին թիկունքում  աշակերտներից մեկը կանգնեց նստարանին և ծամածռություն արեց: Ուսուցիչը շրջվեց: Չարաճճին անմիջապես նստեց և գլուխը կախեց` սպասելով պատժի: Բայց նա պարզապես ձեռքը դնելով տղայի գլխին` ասաց.
-Այլևս նման բան չանես,- և, վերադառնալով իր գրասեղանի մոտ,  շարունակեց թելադրել: Երբ վերջացրեց, մի քանի ակնթարթ լուռ նայում էր մեզ,  հետո շատ դանդաղ, իր խիստ, բայց բարի ձայնով ասաց.

-Լսե՜ք, մի ամբողջ տարի մենք պետք է միասին անցկացնենք: Փորձենք համերաշխ լինել: Սովորե՜ք և կարգապահ եղե՜ք: Ես միայնակ եմ: Եղե՜ք իմ ընտանիքը: Անցյալ տարի դեռևս մայր ունեի, սակայն նա մահացավ, և ես մնացի մենակ: Ողջ աշխարհում միայն ձեզ ունեմ: Այլևս չկա որևէ մեկը, ում կարող եմ սիրել և ում մասին կարող եմ հոգ տանել: Եղե՜ք իմ որդիները: Ես սիրում եմ ձեզ, սիրե՜ք և դուք ինձ: Չեմ ուզում պատժել ոչ ոքի: Ապացուցե՜ք, որ լավ տղաներ եք: Թող դպրոցը մեզ համար ընտանիք լինի, իսկ դուք` իմ մխիթարանքն ու հպարտությունը: Ձեզնից ոչ մի խոստում չեմ պահանջում, համոզված եմ, որ սրտի խորքում բոլորդ էլ ինձ պատասխանեցիք «այո»: Եվ ես շնորհակալ եմ դրա համար:

Այդ պահին ներս մտավ պահակը և հայտարարեց, որ դասերն ավարտվեցին: Բոլորս լուռ դուրս եկանք մեր տեղերից: Այն աշակերտը, ով կանգնել էր նստարանին, մոտեցավ ուսուցչին և դողացող ձայնով ասաց.

— Սինյո՜ր ուսուցիչ, ներեցե՜ք ինձ:

Ուսուցիչը համբուրեց նրա ճակատը և ասաց.

— Հանգիստ տուն գնա, տղա՜ս:

Ամբողջ թվի բացարձակ արժեք

500. Գտե՛ք հետեւյալ թվերի բացարձակ արժեքները. – 10, + 1, – 3, + 12, + 18, 0, – 19, – 100։

10,1,3,12,18,0,19,100

501. Եթե դրական ամբողջ թվի բացարձակ արժեքը հավասար է 9-ի, ինչի՞ է հավասար նրա հակադիր թվի բացարձակ արժեքը։

Եթե դրական թվի բաձարձակ արժեքը հավասար է 9-ի ուրեմն նրա հակադիր թվերի բաձարձակ արժեքը 9 է:

502. Եթե բացասական ամբողջ թվի բացարձակ արժեքը հավասար է 20-ի, ինչի՞ է հավասար նրա հակադիր թվի բացարձակ արժեքը։

Ուրեմն իր հակադիր թվի բաձարձակ արժեքը 20 է:

503.Իրար հավասա՞ր են արդյոք հակադիր թվերի բացարձակ արժեքները։ Պատասխանը հիմնավորե՛ք։

Այո օրինակ՝ +2 ու -2 ի հակադիր թվերը երկուսն էլ 2-ի են հավասար:

504. Հաշվե՛ք.

ա) |– 6| + |4|=-2,

բ) |21| – |6|=17,

դ) |– 50| + |– 4|, =46

ե) |31| + |27|=58

զ) |15| · |– 12|,=-180

է) |– 18| · |– 21=+378|

, ը) |44| : |– 4|=-11

թ) |– 210| : |– 15|=+14։

գ) |– 3| – |– 1|=+2,

505. Երկու թվերից ընտրե՛ք այն թիվը, որի բացարձակ արժեքն ավելի

մեծ է.

ա) – 7 եւ 11, գ) – 31 եւ – 50, ե) 0 եւ – 3, բ) – 6 եւ – 5, դ) 9 եւ 8, զ) 17 եւ 0։

506. Գրե՛ք այն թվերի բազմությունը, որոնց բացարձակ արժեքները հավասար են 8, 3, 4, 15 թվերից որեւէ մեկին։

-8,+8, -3,+3, -4,+4, -15,+15

507. Հաշվե՛ք |*| : 5 + 11 արտահայտության արժեքները` աստղանիշի փոխարեն տեղադրելով հետեւյալ թվերը.

0, – 15, – 45, 10, – 30։

0:5+11=11, -15:5+11=-9 , -45:5+11=+3,  10:5+11=+13, -30:5+11=+7 

508.Գտե՛ք այն թիվը, որը աստղանիշի փոխարեն տեղադրելու

դեպքում կստացվի հավասարություն.

ա) |-5| = 5, գ) |0| = 0, ե) |+3| – 1 = 2, բ) |– 1| = 1, դ) 2 · |2| = 4, զ) 3 + |3| = 6։

511. Թվերը դասավորե՛ք նրանց բացարձակ արժեքների աճման կարգով.

– 18, 0, 29, 3, – 4, – 17, – 5, 39։

0, 3,4,5,18,29,39