Կոմիտասի շորոր

Տարածաշրջանը- հավանաբար Ապարանի

Ձեռքերի բռնվածքը- ճկույթներով

Ձեռքերի դիրքը-հորիզոնական

Ժանրը— հարսանեկան

«Շորորի» այս տարբերակը գրառվել է Կոմիտասի կողմից։ Կոմիտասը գրառել է 8 պար,որոնցից դեռևս վերծանվել է երկուսը։

Շորորը գրաբարյան սորոր թռչունն է։ «Սորոր»-ը և «Շորոր»-ը, ըստ երևույթի, նույնն են: Ենթադրվում է, որ սորորիկ կոչվող թռչունը կաքավն է: Մեր նախնիները հավատում էին, որ մեր հարազատների հոգիները համբարձվում էին և վերածվում թռչունների։ Սորորալ բառի հիմքի վրա առաջացել է այս «Շորոր» պարատեսակը, որի խորհուրդը նախնյաց պաշտամունքն է։

Կոմիտասը ինքը «Շորորը» դասում է էպիկական պարերի շարքին։

Պարաքայլերը

  • Աջ ոտքով երկու քայլ դեպի առաջ
  • Կրկնակի հարված աջ ոտքով՝ ձախի զսպանակումներով
  • Աջ ոտքը ուղիղ անկյան տակ դնել աջի ետևում (միաժամանակ շարժելով մարմինը), ապա ձախը դնել աջի կողքին՝ աջն ուղղելով (տրամաբանորեն ետ գնալով) (կրկնել այս քալը 2 անգամ)
  • Կրկնել 1-ից 3-րդ քալերը
  • Աջ ոտքով քայլ դեպի աջ
  • Ձախը ոտքով խաչաձև անցում աջ ոտքին, ապա խաղացնել ձախ ոտքը
  • Գնալ ձախ՝ աջը խաչելով ձախ ոտքին, ապա խաղացնել աջ ոտքը
  • Կրկնել 5-րդ և 6-րդ քայլերը

    Պարեղանակ

Գյովընդ

Տարածաշրջանը- հայկական լեռնաշխարհ

Ձեռքերի բռնվածքը- ճկույթներով

Ձեռքերի դիրքը-հորիզոնական

Ըստ Աճառյանի պարի ծագումնաբանությունը գալիս է պարսկերենից, որը նշանակում է գունդ։ Ըստ Ստեփանոս Մալխասյանի այն նաև նշանակում է համայքնի ամբողջականություն, մեծ և հզոր միավորում, ինչը նաև մեկնաբանելի է պարի մեջ քանի որ պարում ենք շրջանով։ Այն համայնքային պար է, այսինքն պարում են բոլորը՝ չկան սահմանափակումներ։

Տարբեր բարբառներում գյովընդ բառը տարբեր ձև է հանդիպում՝ գյոնդ, կյոնդ և այլն։

Այն պատկանում է երկու գնալ, մեկ դառնալ պարաընտանիքին։

Գոյություն ունի «Գյովընդի» բազմաթիվ տարբերակներ։ Միայն տասնյակ օրինակներ գրի է առել Սրբուհի Լիսիցյանը։

Այս պարաձևերը տարբերակվում են ըստ տեմպի, ըստ խաղացող ազատ ոտքի, ըստ ձեռքերը բռնելու ձևի և այլն:

Պարաքայլերը

  • աջ ոտքը կատարում է քայլ դեպի աջ
  • ձախ ոտքը կատարում է կցորդ քայլ մի փոքր առաջ
  • աջ ոտքը նորից կատարում է քայլ դեպի աջ
  • ձախ ոտքը կատարում է «խաղ»
  • ձախ ոտքը դրվում է դեպի ձախ
  • խաղում է աջ ոտքը

Իրականում դեպի ձախ կատարվում է մեկ քայլ, որն էլ ժողովրդի կողմից բնութագրվում է «մեկ դառնալ» տերմինով:

Գլուխը մարմնի համեմատ ոչ մի դարձում չի կատարում, այսինքն պտտվում է այնքան իչքան կորդինացիան է պահանջում։

Ձեռքերը խորհրդանշում են մարմնի տեղաշարժի ուղղությունը։

Պարեղանակ

Փափուռի

Տարածաշրջանը- հայկական լեռնաշխարհ

Ձեռքերի բռնվածքը- ուսերից

«Փափուռին» չարխափան պար է, պարվել է չար ուժերին վանելու նպատակով։ Գրաբարում փափառա բառը նշանակում է հարվածել, արկանել, կոտրել, ոչնչացնել և այլն։

Այս պարը ամենատարածված պարատեսակներից է, որը մինչ օրս պահպանվել է կենցաղում՝ հատկապես սասունցիների շրջանում։ Այս պարի մեջ առկա են այնպիսի շարժումներ, ինչպիսիք են ծափը, ոտքով հարվածները և ըստ ավանդույթի ծափերի միջոցով վախեցնում են չար ուժերին, իսկ հարվածներով հարվածում չարքերին։

Պարը բաղկացած է դանդաղ և արագ մասերից։ Դանդաղ մասը բաղկացած է զսպանակաձև շարժումներով, արագ մասը՝ թռիչքային։

Պարաքայլերը

  • պարն սկսվում է քայլով դեպի աջ՝ ձախ ոտքը խաչվելով անցնում է աջ ոտքին
  • ձախ ոտքը բարձրանում և ծալվում է հետ և իջնելուց հետո կրունկով հարվածում գետնին, իր սովորական դիրքից մի քիչ առաջ
  • այնուհետև աջ ոտքն է կատարում նույն գործողությունը, կրունկով հարվածում իր դիրքից մի քիչ առաջ այնուհետև կողք
  • ոտքերը միանում են իրար, տեղում կատարվում է զսպանակային խաղ

Պարեղանակ

Ուսումնական աշուն 🌵💚

Կակտուսների տերևները վերածվել են փշերի, մազիկների ու խոզանակների, որոնք խիտ ծածկում են կակտուսի ցողունները և այնքան ջուր չեն գոլորշիացնում, որքան տերևները։ Դրա համար էլ նույնիսկ ամենաշոգ եղանակին բույսերը իրենց ցողուններում պահում են խոնավություն և մնում հյութալի։ Որոշ կակտուսներ պարունակում են մինչև 3000 լ ջուր։ Անապատներում կակտուսները խոնավության միակ պահապաններն են և հաճախ են փրկում ճանապարհորդների կյանքը։ Փշերը կակտուսի համար նաև պաշտպանիչ դեր են խաղում՝ պաշտպանելով կենդանիներից 🌵💚

Fotka GRIG Garden.
Fotka GRIG Garden.
Fotka GRIG Garden.

Գործնական քերականություն

38.   Անջատ գրվող բարդ  բառերի  (հարագրությունների) իմաստները մեկական բառերով արտահայտի՛ր:

Պար գալ-պարի գնալ. զրույց անել-զրուցել. խաղ անել-խաղալ. թույլ տալ-թուլանալ:

41. Շարունակի՛ր (հետո ի՞նչ եղավ):

Արթնացա,  երբ արևն արդեն  ծագել ու շողերը ներս էր գցել պատուհանիցս: Արագ հագնվեցի ու վազեցի ղեպի խոհանոց: Շտապում էի: Խոհանոցից  դուրս եկավ մի տղամա՞րդ. Թե՞  կին՝ չհասկացա: Տարօրինակն էր: Նա էլ զարմացած ինձ էր նայում: Մի վատ բան գուշակեցի: Նետվեցի միջանցք ու աչքս գցեցի մեծ հայելուն: Ես ճիշտ այնպիսին էի,  ինչպիսին խոհանոցից դուրս եկածը, շատ տարօրինակն էի: Մի քիչ շփոթված ու մի քիչ տխուր մտա սենյակ: Այնտեդ հավաքված էին իրարից չտարբերվող տարօրինակ ու շփոթահար մարդիկ՝ հինգ հոգի: Հավանաբար մերոնք էին: Միանգամից գլխի չընկա էլ, թե ո՛վ ով էր:

Հետո պարզվեց. որ այդ օրը մեր քաղաքում բոլոր մարդիկ դարձել էին արտաքինով չափազանց նման էակներ: Եվ հետո նրանք վազում էին իմ հետեվից; Ես վխից լքեցի մեր քաղաքը: Եվ գնացի ուրիշ երկիր: Երևի կհետաքրքրվեք թե որ երիր եմ գնացել: Ես գնաց եմ Իսպանիա: Եվ շարունակում եմ այնտեղ ապրել:

43. Նախադասություներն ընդարձակի՛ր:

Մարիան Պտտվում է ճամփորդության մասին:

Հասկանում ենք քո դեպքերի մեջ եղել ենք:

Մարի և Մարիան Հեռանում են :

Մոռացել ես որ այսօր տոն է:

Գտա քո շապիկը: