Posted in Մաթեմատիկա, Մայրենի

Հովհաննես Թումանյանի թանգարանի պատում

Այսօր կպատմեմ, թե ինչպես ենք գնացել Հովհաննես Թումանյանի թանգարան: Սկզբում մենք բաժանվեցինք խմբերի: Իսկ հետո, ուղեկցորդների առաջնորդությամբ սկսեցինք շրջել թանգարանում։ Մենք տեսանք Հովհաննես Թումանյանի տան կահույքը։ Ես շատ հավանեցի նրա գրասենյակը: Նաև մենք 3D ձևաչափով մուլտֆիլմ դիտեցինք նրա մասին։ Ես մի քիչ վախեցա, բայց հասկացա, որ դա իսկական Հովհաննես Թումանյանը չէ: Նաև ես շատ հավանեցի Հովհաննես Թումանյանի մասին պատմող մուլտֆիլմը: Ես առաջին անգամ էի Հովհաննես Թումանյանի թանգարանում։ Իսկ հետո մենք դուրս եկանք թանգարանից և ընթերցեցինք Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունները : Ինձ հատկապես հավանեց Նախերգանքը: Ինձ շատ դուր եկավ այս ճամբորդությունը:

Շնորհակալություն ընկեր Արմինեին և ընկեր Գրետային: