Posted in Հայրենագիտություն

Ճամփորդություն դեպի Արագածոտնի մարզ

Եղանակը այստեղ

Դաշտադեմի ամրոց

Ոմանք, արաբական արշավանքների կապակցությամբ հիշատակված, Քաղին բնակավայրը տեղադրելով այժմյան Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզում` Թալինի շրջանի Դաշտադեմ գյուղի մոտ, նրա տարածքի ավերակ բերդը, այսինքն Թալինի Բերդը անվանել են Քաղենի: Հանդիպում է նաև Դաշտադեմի ամրոց, Քաղենիի ամրոց, Քաղենիի բերդ, Թալինի բերդ, Ներքին Թալինի բերդ, Փոքր Թալինի բերդ տարբերակներով:
Քաղենիի ամրոցի խոշոր համալիրը գտնվում է Դաշտադեմ գյուղի հարավային եզրին։ Ենթադրվում է, որ այն կառուցվել է ուրարտական ամրոցի տեղում` Կամսարականների օրոք։ Միջնադարյան դղյակը, ի տարբերություն հայկական լեռնաշխարհի մնացած ամրաշինական համակարգերի, զուրկ է եղել բնական պաշտպանությունից և ապավինել է իրեն շրջափակող հզոր պարիսպներին:

Ամրոցի-համալիրի տարածքում կան երկու եկեղեցիներ` 7-րդ դարի եկեղեցին, որը գտնվում է ամրոցի արտաքին բերդապարսպի հարավ-արևելյան մասում (այժմ պահպանված միայն հիմնապատերը) և հյուսիսային պատին կից է միանավ Սուրբ Սարգիս (10-րդ դար) սրբատաշ կարմիր տուֆից թաղածածկ եկեղեցին: Համալիրի կազմի մեջ են մտնում նաև ջրամբարները, Խանի պալատը (19-րդ դար), միջնաբերդը, միջնաբերդը շրջապամտող առաջին (12-րդ դար) և երկրորդ պարսպապատերը (19-րդ դար): Գլխավոր մուտքը հյուսիսային կիսաշրջանաձև բուրգից է (մյուս աշտարակները բազմանիստ են):  Ամրոցն ունի ստորերկրյա գաղտնուղի, որն սկիզբ է առնում պարսպի հարավ-արևմտյան պատի կենտրոնից և հասնում արևմտյան կողմի ձորակը: Այս ամենը վկայում են, որ Դաշտադեմի ամրոցը քաղաքական-վարչական կենտրոն լինելուց բացի եղել է նաև Հայաստանի պաշտպանական կարևոր վայրերից մեկը:

Արուճի քարավանատուն

Արուճի քարավանատունը  թվագրվում է 13-րդ դարով։ Միջնադարյան այս ճանապարհամերձ հյուրատունը գտնվում էր Բագրատունյաց մայրաքաղաք Անին և Դվինը իրար կապող ճանապարհին, որը Հայաստանով անցնող Մետաքսի ճանապարհի մի հատվածն էր։ Այս ճանապարհն անցնում էր Արարատյան հարթավայրի բնակավայրերով` պտտվելով Պարսկաստանի, Բյուզանդական կայսրության, Վրաստանից հյուսիս և Կասպյան ու Կենտրոնական Ասիայից արևելք ընկած տարածքներով։ Միջնադարյան իջևանատները կառուցվում էին մայրուղիների, առևտրային ճանապարհների վրա, մեծ քաղաքներում, վանքերում։ Դրանք մեծ նշանակություն ունեին միջազգային քարավանային առևտրի զարգացման համար։Իջևանատունը մեկ մուտք ունեցող լայն շինություն էր. մուտքի բացվածքն այնքան մեծ էր նախատեսված, որ դրանով անցնեին բեռնավորված կենդանիներ (ուղտ, ավանակ, ձի)։ Միաժամանակ այն պատսպարում էր նաև մարդկանց` քարավանապետերին և նրանց սպասավորներին։ Արուճի քարավանատան կենտրոնական սրահը նախատեսված էր կենդանիների համար (ամուր կերամաններով և ջրամաններով), մինչդեռ կողային սրահները նախատեսված էին տերերի ու սպասավորների համար։ Դատելով Հայաստանում պահպանված քարավանատների թվից և չափերից` դրանք մեծ կարևորություն են ունեցել և գտնվել են նշանավոր երթուղիների վրա։

Թալինի Սուրբ Կաթողիկե եկեղեցի

Թալինի Կաթողիկե եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում: Այն համարվում է այդ դարերում կառուցված Թալին գյուղի ամենամեծ կրոնական համալրիը: Ճարտարապետական ​​հուշարձանը կառուցվել է Կամսարական ընտանիքի իշխանների կողմից: Ըստ որոշ աղբյուրների, սկզբնապես եկեղեցին ուղղափառ է եղել: Պատերի վրա պահպանված ամենավաղ գրությունը արվել է 783 թվականին: Այսօր Թալինի եկեղեցին գրեթե ավերված վիճակում է, իսկ կառույցի գմբեթը բացակայում է. 1840 թվականի երկրաշարժը հսկայական վնաս է պատճառել ճարտարապետական հուշարձանին: Չնայած դրան՝ եկեղեցին մեծ հետաքրքրություն է ներկայացնում հնագույն ճարտարապետության սիրահարների համար:

  • Թալինի եկեղեցու արևմուտքում և հյուսիսում կա վաղ միջնադարյան գերեզմանատուն: Գերեզմանոցի տարածքում կարելի է տեսնել 5-6-րդ դարերի և 4-րդ դարի խաչքարեր: Արաբները 774 թվականին ներխուժեցին Թալին՝ սպանելով և գրավելով բնակչության մեծ մասը: Այս ողբերգությունը հայոց պատմության մեջ հայտնի է որպես Թալինի ջարդ:
  • 3Թալինի եկեղեցու ներքին պատերը ամբողջովին ծածկված էին գեղեցիկ որմնանկարներով: Հիմնական խորանի և հարակից պատերի վրա պահպանվել են բազմաթիվ մեծ և փոքր նախշեր: Գմբեթի տակ՝ գլխավոր խորանի վերևում, տեղադրված էր «Քրիստոսի Պայծառակերպության» պատկերապատման եզակի տարբերակը, որտեղ Հիսուս Քրիստոսի փոխարեն ներկայացված էր միայն նրա գահը: