Posted in Մայրենի

Բառարանաընթերցման ֆլեշմոբ

դարձվածքների բառարան

Լեզվի տակ ոսկոր չկա
Ասում են մեկի հասցեին, ով ամեն բանի մասին անարգել ու առանց հաշիվ տալու խոսում է, բամբասկոտ է։

Խոսքը շաքարով կտրել
Քաղաքավարի ձևով, պաշտպանությունը պահելով, ամենայն հարգանքով ընդմիջել մեկի խոսքը։

Պատերն էլ ակաջներ ունեն
Պետք է զգույշ լինել՝ գաղտնիքը կտարածվի, հայտնի կդառնա, կլսեն, կիմանան։

Լեզվից թույն կաթել
Չար, խայթող լեզու ունենալ, չարակամ խոսել մեկի հասցեին, վատաբանել չար խոսքերով։

Լեզու դնել մեկի հետ
Համաձայնության գալ, հասնել փոխըմբռնման, իրար հետ հաշտ լինել, իրար հասկանալ։

Խարիսխ գցել
Բնակություն հաստատել մի տեղ, ժամանակավորապես տեղավորվել, բույն դնել, իրեն հարմարավետ զգալ որևէ տեղում։