Բառարանը բառերի ամբողջական, որոշ կարգով գրված խումբն է՝ տրված բացատրություններով, թարգմանություններով կամ այլ տեղեկություններով: Բառարանները բաժանվում են երկու խմբի՝ հանրագիտական և բանասիրական: Բառարանագրությունը բառագիտության մի առանձին բաժին է, որն ուսումնասիրում է բառարան կազմելու կանոնները: Բառարանագրի նպատակը բառերի մասին տեղեկությունը, բառի իմաստները ճշգրիտ բացատրելը: Բառարանն ունի բառացանկ, կառուցվածք, նպատակ: Ըստ բառապաշարի` լինում են ծավալուն կամ լիակատար և համառոտ, ըստ նշանակության՝ դպրոցական, առձեռն, ըստ լեզուների ընդգրկման՝ միալեզու, երկլեզու, բազմալեզու, ըստ բնույթի՝ բացատրական, հոմանիշների, հականիշների, համանունների, դարձվածաբանական, ստուգաբանական, արմատական, անձնանունների, բարբառային, ուղղագրական, ուղղախոսական, թարգմանական, օտար բառերի և այլ բառարաններ:
Մայր-պտղաբեր ծառ
աղավնի-սպիտակ փայլուն
ադրանիկ-առաջնեկ ավագ