Posted in Մաթեմատիկա

02.02.2022

Թեմա՝ Պարզ ու բաղադրյալ թվեր: Բաղադրյալ  թվերի  վերլուծությունը պարզ արտադրիչների:

Այն բնական թիվը, որն ունի միայն երկու բաժանարար՝ ինքը և 1-ը, կոչվում է պարզ թիվ։


Այն բնական թիվը, որը իրենից և 1-ից բացի ունի նաև այլ բաժանարարներ, կոչվում է բաղադրյալ թիվ։

Օրինակ՝ 4-ը բաղադրյալ թիվ է։

1 թիվը ո՛չ պարզ է, ո՛չ բաղադրյալ, քանի որ ունի միայն մեկ բաժանարար։

Թվերը վերլուծել պարզ արտադրիչների նշանակում է այն
ներկայացնել պարզ թվերի արտադրյալի տեսքով։

Օրինակ՝ 22=2*11։

Այն բնական թվերը, որոնք ընդհանուր պարզ արտադրիչներ չունեն, կոչվում են փոխադարձաբար պարզ թվեր։

Փոխադարձաբար պարզ են այն թվերը, որոնց ընդհանուր բաժանարարը միայն 1-ն է։

Օրինակ՝ 5 և 7 թվերը փոխադարձաբար պարզ թվեր են։

Առաջադրանքներ

1․Թվերը  վերլուծեք  պարզ արտադրիչների։

Օրինակ՝ 22=2*11

  • 16=4×4=2x2x2x2
  • 28=3×4
  • 36=6×6
  • 12=6×2
  • 18=6×3
  • 45=5×9
  • 64=8×8
  • 80=8×10
  • 45=9×5
  • 9=3×3
  • 15=5×3
  • 24=3×8

2․ Թվերը պարզ արտադրիչների վերլուծելով՝ գտեք նրանց ընդհանուր  պարզ արտադրիչները:
Օրինակ՝ 6=2‧3,      10=2‧5,   2-ը կոչվում է  6 և 10 թվերի ընդհանուր  պարզ արտադրիչ։

  • 25=5×5 և 35=7×5
  • 40=5×8 և 28=7×4
  • 36=6×6 և 18=3×6
  • 45=5×9 և 10=5×2
  • 15=3×5 և 25=5×5
  • 24=3×8 և 12=6×2
  • 40=8×5 և 35=7×5
  • 60=10×6 և 25=5×5
  • 24=6×4 և 18=6×3
  • 16=8×2 և 24=3×8