Թեմա՝ Պարզ ու բաղադրյալ թվեր: Բաղադրյալ թվերի վերլուծությունը պարզ արտադրիչների:
Այն բնական թիվը, որն ունի միայն երկու բաժանարար՝ ինքը և 1-ը, կոչվում է պարզ թիվ։

Այն բնական թիվը, որը իրենից և 1-ից բացի ունի նաև այլ բաժանարարներ, կոչվում է բաղադրյալ թիվ։
Օրինակ՝ 4-ը բաղադրյալ թիվ է։
1 թիվը ո՛չ պարզ է, ո՛չ բաղադրյալ, քանի որ ունի միայն մեկ բաժանարար։
Թվերը վերլուծել պարզ արտադրիչների նշանակում է այն
ներկայացնել պարզ թվերի արտադրյալի տեսքով։
Օրինակ՝ 22=2*11։
Այն բնական թվերը, որոնք ընդհանուր պարզ արտադրիչներ չունեն, կոչվում են փոխադարձաբար պարզ թվեր։
Փոխադարձաբար պարզ են այն թվերը, որոնց ընդհանուր բաժանարարը միայն 1-ն է։
Օրինակ՝ 5 և 7 թվերը փոխադարձաբար պարզ թվեր են։
Առաջադրանքներ
1․Թվերը վերլուծեք պարզ արտադրիչների։
Օրինակ՝ 22=2*11
- 16=4×4=2x2x2x2
- 28=3×4
- 36=6×6
- 12=6×2
- 18=6×3
- 45=5×9
- 64=8×8
- 80=8×10
- 45=9×5
- 9=3×3
- 15=5×3
- 24=3×8
2․ Թվերը պարզ արտադրիչների վերլուծելով՝ գտեք նրանց ընդհանուր պարզ արտադրիչները:
Օրինակ՝ 6=2‧3, 10=2‧5, 2-ը կոչվում է 6 և 10 թվերի ընդհանուր պարզ արտադրիչ։
- 25=5×5 և 35=7×5
- 40=5×8 և 28=7×4
- 36=6×6 և 18=3×6
- 45=5×9 և 10=5×2
- 15=3×5 և 25=5×5
- 24=3×8 և 12=6×2
- 40=8×5 և 35=7×5
- 60=10×6 և 25=5×5
- 24=6×4 և 18=6×3
- 16=8×2 և 24=3×8