Day: 18.03.2020
Աչքերի գանգատը. Ջանի Ռոդարի

Գիտե՞ք, որ աչքերն էլ են գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ իմ բախտը բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում:
_ Ոչ ոք չգիտի,-տրտնջում էին նրանք,-թե ի՜նչ մեղք ենք մենք, խեղճ ենք մենք: Արդեն մի քանի դար է՝ մեր կյանքն անտանելի է: Մենք միշտ տեսնում էինք, որ Արեգակը պտտվում է Երկրի շուրջը: Բայց հայտնվեցին Կոպերնիկոսն ու Գալիլեյը և ապացուցեցին, որ ես սխալվում եմ, ամեն ինչ հակառակն է՝ Երկի՛րն է պտտվում Արեգակի շուրջը:
Նայում էինք ջրի մեջ և տեսնում, որ նա մաքուր է ու թափանցիկ: Բայց հայտնվեց մի հոլանդացի Լևենգուկ, մանրադիտակ ստեղծեց և պարզվեց, որ մի կաթիլ ջրում ավելի շատ կենդանի էակ կա, քան ամենամեծ գազանանոցում:
Հիմա էլ, տե՛ս, գիշերը նայում ենք երկնքին, ա՜յ այնտեղ՝ վերև: Երկինքը սև է, ինչպես կասկածներն են լինում: Ամեն ինչ մեզ համար պարզ է, ախր մենք հրաշալի ենք տեսնում: Բայց դուրս է գալիս, որ մենք էլի սխալվում ենք: Մեզ մոտեցնում են աստղադիտակին, որն ուղղված է դեպի երկինք: Դե երկինք է էլի՝ իր լուսնով, աստղերով: Ու հանկարծ մենք տեսնում ենք, որ այնտեղ միլիոնավոր աստղեր կան: Այնպես որ՝ հիմա ուզենք թե չուզենք, ապացուցված է, որ մենք ամեն ինչ սխալ ենք տեսնում: Երևի լավ կլինի, որ մենք անցնենք թոշակի:
_ Կեցցե՛ք: Բայց առանց աչքերի ո՞վ է դիտելու մանրադիտակներով, աստղացաույցերով:
Մաթեմատիկա 18.03
- Համեմատի՛ր և դի՛ր համապատասխան նշանը։
4500 ։ 50 < 4500 ։ 5
6300 ։ 9 > 63000 ։ 900
3200 ։ 80 < 3200 ։ 8
72000 ։ 9000 < 72000 ։ 900
210000 ։ 3000 < 210000 ։ 300
2. Լուծի՛ր խնդիրները։
Ա․9 փուչիկի համար Աննան վճարեց 720 դրամ, որից հետո մեկ փուչիկի գինը 20 դրամով էժանացավ։ Որքա՞ն արժեցավ մեկ փուչիկը։
Լուծում՝
1)720:9=80
2)80-20=60
Պատ․՝
Բ․9 պաղպաղակի համար Վիլյամը վճարեց 810 դրամ, որից հետո մեկ պաղպաղակի արժեքը 10 դրամով թանկացավ։ Որքա՞ն արժեցավ մեկ պաղպաղակը։
Լուծում՝
1)9:810=90
2)90+10=100
Պատ․՝100