Մայրենի

25.04.23

Գործնական աշխատանքի փաթեթից կատարի՛ր 62-65-րդ առաջադրանքները:

62.Փակագծերում տրված բառերից ընդգծի՛ր տվյալ նախադասությանը համապատասխանողը։

  1. Քաղաքապետարանը վերջերս մի որոշում է ընդունել, ըստ որի (ըստ որում, ըստ որի) ՝ բոլոր բնակարաններում պետք է ջրչափներ տեղադրվեն։
  2. Տեսնում ես՝ մենք մի մեքենայում չենք տեղավորվում, երեխան թող գա քեզ (քո, քեզ) հետ։
  3. Հանձինս (Հանձին, հանձինս) պարոն Կարապեյանի՝ մեր դպրոցն ունի բանիմաց, կրթական գործը լավ պատկերացնող , բարձր նկարագրի տեր տնօրեն։
  4. Համալսարանի ուսանողներ հարգում են նրան՝ որպես լավագույն դասախոս ( դասախոս, դասախոսի)։
  5. Ի տարբերություն խաղի մյուս մասնակիցների (մասնակիցների, մասնակիցներից)՝ դարպասապահը աչքի ընկավ իր գեղեցիկ խաղով։

63.Ստուգի՛ր՝ տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն
ուղղի՛ր:
Ա.Դարբին, երբ, լիրբ, հարբել, նուրբ, որբ, սուրբ, սրբել, ուրբաթ, փրփուր, երփներանգ:
Բ. Խաբել, խաբեբա, շաբաթ, համբերել, համբուրել, համբույր, շամփուր, ճամփա:
Գ. Աղբյուր, եղբայր, ողբալ, աղբանոց, թուղփ:

Ա. Թարգմանել, կարգ, մարգարիտ, պարգև, արքա, քրքջալ, թարգմանություն, մարգարե:
Բ. Կարագ, թագավոր, ծագում, հոգի, ճրագ, օգնել, հագնել, սգավոր, նորոգել, մուգ,
(կապույտ) ավագ:

Ա. Արդար, դրդել, զվարթ, արդյոք, որդի, արդյոք, բրդել, կարդալ, երդում, արդյունք,
արթնանալ, վաղորդյան, շքերդ, օրիորդ :
Բ. Ընդամենը, խնդիր, շանթահարել, ընդունել, կենդանի, ընդհանուր,դադար, օդանցք,
անօթևան, բացօդյա:

 64.Ուղղակի խոսքը դարձրո´ւ անուղղակի:

1. Մայրս ինձ հարցրեց.

-Որտե՞ղ ես պահել  մեր կախարդական շղթան:

2. Աղվեսն ագռավին խնդրեց.

-Ագռա՜վ քույրիկ, երգի’ր, որովհետև շատ լավ ես երգում:

3. Արջն աղվեսին ասում էր.

-Դու աշխարհի ամենասիրուն աղվեսն ես:

4. Պապս ասաց.

-Իմ իմացած միակ լեզուն հայերենն է:

Եղբայրս ասաց.

-Ես շատ լավ էլ խոսում եմ ծառ ու ծաղկի հետ էլ, կենդանիների հետ էլ:

5. Տղան ասաց.

-Չգիտեմ, նրանք քանի լեզու գիտեն, բայց իմ հայերենը շատ լավ հասկանում են:

65.Ա. Տեղադրիր համապատասխան հնչյուններ և ստացիր բառեր /փակագծերում տրված թիվը նշում է ստանալիք բառի առավելագույն քանակը/.

Եր+ /6/, փո+ /7/, աշ+ /8/, բա+ /9/
Երկինք
Փոթորիկ
Աշխատանք
Բանաստեղծ
Բ. Յուրաքանչյուր բառի սկզբին, ապա՝ վերջին կցիր մեկական հնչյուն և ստացիր երկու նոր բառ.
Մուր, վազ, տար, ական, շուն, այր, ավար:
Մուր — ամուր, մուրճ
Վազ – վազք, ավազ
Տար – տարա, օտար
Ական – ականջ, փական
Շուն -Աշուն, շունչ
Այր – այրի, ծայր
Ավար – ավարտ, տավար

Գ. Որոշիր բառերի հնչյունների և տառերի քանակը: Նկատի առ նաև արտասանվող, բայց չգրվող ը հնչյունը:

Օրորոց, եղինջ, հևիհև, օթևան, երկյուղ, երբեմն, սերկևիլ, պարգև, խխունջ, պատշգամբ, ճակնդեղ:
Օրորոց – 6 տառ 6 հնչյուն
Եղինջ – 5 տառ 6 հնչյուն
Հևիհև — 5 տառ 7 հնչյուն
Օթևան – 5 տառ 6 հնչյուն
Երկյուղ – 6 տառ 7 հնչյուն
Երբեմն – 6 տառ 7 հնչյուն
Սերգևիլ – 7 տառ 8 հնչյուն
Պարգև — 5 տառ 6 հնչյուն
Խխունջ – 5 տառ 6 հնչյուն
Պատշգամբ – 8 տառ 9 հնչյուն
Ճակնդեղ – 7 տառ 8 հնչյուն

Մաթեմատիկա

1148. ա) 11,2395
բ) 4,7223
գ) 0,4301
դ) 15520,452
ե) 0,3552
զ) 9,2276
է) 0,0001
ը) 193,08544

1149. Տասնորդական կոտորակները բազմապատկելու համար պետք է՝
բազմապատկել այդ կոտորակների բացարձակ արժեքները, ստացված արտադրյալից առաջ դտել պլյուս նշանը, եթե բազմապատկվող ունեն նույն նշանը, կամ դնել մինուս, եթե նշանները տարբերվում են:

1150. ա) 43,757
բ) 1,51
գ) 543,3
դ) 29,10
ե) 3,4
զ) 57,33
է) 94,32
ը) 1000
թ)7808

1151. Տասնորդական կոտորակները բազմապատկելու համար պետք է՝
բազմապատկել այդ կոտորակների բացարձակ արժեքները, ստացված արտադրյալից առաջ դնել մինուս:

1152. ա) 4,32
բ) 25
գ) 334,95
դ) 10,3
ե) 75,46
զ) 231,82
է) 1566,55
ը) 309,528
թ) 1708,64

1153. Այո

Հայոց պատմություն։ Դաս և առաջադրանքներ

Դաս 1
Հայաստանը Հռոմի դեմ պատերազմի տարիներին

• Համեմատեք Տիգրանակերտի և Արածանիի ճակատամարտերը։

Տիգրանակերտի ճակատամարտ, ռազմական ընդհարում հռոմեական զորքերի և հայկական կայազորի միջև։ Տեղի է ունեցել մ.թ.ա. 69 թվականի հոկտեմբերի 6-ին Հայաստանի մայրաքաղաք Տիգրանակերտի մոտ։ Պոնտոսում հռոմեական տիրապետությունը տապալելու և իր դաշնակից Միհրդատ VI Եվպատորին գահին վերականգնելու նպատակով Հայոց թագավոր Տիգրան Բ Մեծը նախապատրաստվել է երկու ուղղությամբ մտնել Ասիա հռոմեական մարզը և վճռական ճակատամարտ տալ Եփեսոսի մոտ։

Արածանիի ճակատամարտ, տեղի է ունեցել հայկական և հռոմեական զորքերի միջև, Արածանի գետի մոտ։ Մ.թ.ա. 69-ի Տիգրանակերտի ճակատամարտում հռոմեական զորավոր Լուկուլլոսը, չկարողանալով վերջնականապես ընկճել հայկական բանակին, նահանջեց հարավ և վերահաս ձմռանը բանակեց Տիգրան Բ Մեծի դեմ ապստամբած Կորդուք գավառում։

• Ինչպե՞ս ավարտվեց Լուկուլոսի արշավանքը Հայաստան։

Այն ավարտվեց Հայ-Հռոմեական պատերազմով, որը տեղի ունեցավ Տիրգրանակերտ քաղաքի մոտ, և հայտնի է Տիրանակերտի ճակատամարտ անունով:

• Ինչու՞ Արտաշատի պայմանագրով Տիգրան Մեծը կատարեց մեծ զիջումներ։

Ք. ա. 66թ. Արտաշատում ստորագրվեց հայ-հռոմեական հաշտության պայմանագիրը, և Հայաստանը հօգուտ հռոմի հրաժարվեց իր նվաճումներից:

Աղբյուրներ
Դասագիրք, էջ 102-104

Այլ աղբյուրներ

Տեսաֆիլմ  1
https://youtu.be/2eIJowPYhOs
տեսաֆիլմ 2
https://youtu.be/Aog0Bm6orOU

Մայրենի

21.04.23

Պատրաստվի՛ր քննարկման՝ Ղ․ Աղայան . «Վաճառականի խիղճը»  հեքիաթը:

1.Բնութագրի՛ր  հեքիաթի հերոսներին:

Վաճառականը-նման էր բոշային նրա նման շատ եսասեր էր, Տղան- մի համար շատ խեղճ էր, բայց նրան կարողանում էին հարիֆացնեին։

2.Արդարացրու՛ կամ մերժի՛ր հեքիաթում արտահայտված գաղափարը։

Ես կարդարացնեմ հեքիաթի ասելիքը, որովհետև հեքիաթը ասում է որ պետք չե խաբել, նաև եթե դու մարդուն ինչ որ բան ես խոսք տալիս դա ամպայման պետք է կատարել։

3.Ստեղծագործական աշխատանք՝ «Բարությունը կփրկի աշխարհը»։

Ամեն մարդու սրտում պետք է տիրի բարությունը: Բարությունը գալիս է մեծ սիրուց: Երբ սիրում ես, լինում ես խղճով, ցանկացող, գթասիրտ, նվիրված և այս ամենի հիմքը` բարությունն է: Բարությունը առաքինություն է, որ պետք է փրկի աշխարհը չարիքներից՝ նախանձություն, նենգություն, չարախոսություն, բամբասանք և այլն: Չարությանը պետք է պատասխանել, միմայն բարությամբ ըստ Ավետարանի: Ում սիրտը բարի է նա ուրախ կյանք է ապրում, ում սիրտը սիրով է լցված նա երջանկանում է ամեն մի փոքրիկ հաջողությամբ թե’ իր և թե’ ընկերոջ:

Մայրենի

20.04.23

Ընթերցի՛ր Ղ․ Աղայանի «Վաճառականի խիղճը»  հեքիաթը:

1.Հատվածից դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը, բացատրի՛ր, կազմի՛ր նախադասություններ։

Սովդաքար — վաճառական
Համքար — արհեստակից
Հոգոց — հոգեհանգստյան արարողություն

2.Համառոտ ներկայացրու հեղինակի ասելիքը, ի՞նչ սովորեցրեց քեզ այն: Այս հեքիաթը ինձ սովորեցրեց, որ պետք չէ  խաբել և եթե խոսք ես տալիս, պետք է անպայման կատարել:

Extra tasks

Do you agree or disagree with the following statement? Boys and girls should attend separate schools. Use specific reasons and examples to support your answer.

No, I don’t agree with this. Boys and girls must go to the same school. Girls sometimes have jalous of each other, so they are more comfortable being friends with boys. Also, if you don’t communicate whit the opposite gender, then in the future it will be difficult to find a relationship.

Մայրենի

19.04.23

Ղազարոս Աղայանի «Եղեգնուհին» գործն ամբողջությամբ կարդա՛:

 1.Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։ Աներևույթ-անտես, ուռկան-ցանց, խորշել-զզվել, ընծա-նվեր։

2․Ստեղծագործությունը մասերի բաժանի՛ր և վերնագրի՛ր։ Խափեբանությունը։

3․Թվարկի՛ր ստեղծագործության հերոսներին։ Եղեգնուհին, Թագավորը, Թագավորի որդին,

4.Ի՞նչ սովորեցրեց քեզ այս պատմությունը: Որ եթե դու ինչ անես քեզ հետ կգա։ Նաև որ խափում ես միքանի տարիներ կամ օրեր հետո դա կիամանան։

Մայրենի

18.04.23

Կարդա՛ Ղազարոս Աղայանի «Եղեգնուհին» գործը և կատարի՛ր տեքստային առաջադրանքները:

  1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր եղեգնուտ-հյութ, աներևույթ-անտես, անմատչելի-անհաս, ուռկան-ցանց, սաթ-սռնակալ, խորշել-զզվել, ընծա-նվեր, ննջել-քնել բառերը։
  2. Երկրորդ հատվածում գտի՛ր հականիշ բառերով նախադասությունը և դուրս գրի՛ր։ բախտը փորձել- սպասել տեսնել հաջողակ է, թե ոչ։
  3. Ի՞նչ է նշանակում բախտը փորձել դարձվածքը․ գրի՛ր այլ դարձվածքներ բախտ բառով: Բախտը փորձլ նշանակում է փորձել ինչ որ մի բան կատարել:

Բնագիտություն

Դասի թեման՝ ծաղկավոր բույսերի օրգանները: Արմատ :Ընձյուղի կառուցվածքը և նշանակությունը:

Բույսերի թագավորությունում ընդգրկված են 320000 տեսակի բույս:

Դրանցից 280000-ը տարբերվում են նրանով, որ ունեն ծաղիկ:

Ծաղիկներով բույսերը կոչվում են ծաղկավոր կամ ծածկասերմ:

Ծաղկավոր բույսը կազմված է հետևյալ հիմնական խումբ օրգան համակարգերից.

  • Վեգետատիվ կամ մարմնական: Ապահովում է բույսի գոյությունը` աճը, զարգացումը, սնուցումը, պաշտպանությունը, նյութափոխանակությունը:
  • Գեներատիվ կամ սեռական:Ապահովում է բույսի սեռական բազմացումը` սեռական բջիջների միաձուլումը, պտուղների առաջացումը, սերմերի տարածումը:

Դրանք էլ կազմված են օրգաններից.

1. Վեգետատիվ են`

  • ցողունը
  • տերևը
  • արմատը

2. Գեներատիվ են`

  • ծաղիկը
  • պտուղը
  • սերմը

Բույսի օրգաններից է արմատը:

Խոտերը, խոտաբույսերը, թփերը, ծառերը անհնար է պատկերացնել առանց արմատների: Բույսն արմատներով ամրանում է հողում: Նրա շնորհիվ բույսը ողջ կյանքի ընթացքում ամուր կանգնած է իր տեղում:

Հատկապես խոր թափանցում են հողի մեջ ծառերի և թփերի արմատները, հասնում մեծ չափերի և ամուր պահում ծառի ծանր բունն ու տերևներով ճյուղերը:

Արմատն ունի կարևոր գործառույթներ`

  • արմատը բույսը ամրացնում է հողին,
  • արմատով բույսը հողից կլանում է ջուր և նրանում լուծված նյութեր,
  • արմատի միջոցով բույսը կարող է բազմանալ:

Արմատները կարող են առաջանալ տարբեր կերպ.

1. Գլխավոր արմատը աճում է սերմի սաղմնային արմատիկից:

2. Հավելյալ արմատները աճում են բույսի այլ օրգաններից:

3. Կողմնային արմատները աճում են գլխավոր և հավելյալ արմատներից:

Ցանկացած բույս ունի արմատների այս տեսակներից: Դրանք քանակությամբ բազմաթիվ են և միասին հողում կազմում են արմատային համակարգ:

Գոյություն ունի երկու տիպի արմատային համակարգ.

1. Առանցքային

Այս դեպքում լավ զարգացած ու նկատելի է գլխավոր արմատը: Այն հաստ է, երկար, ամուր և առանցքի պես ամրացած է հողում: Նրանից աճում են մնացյալ թույլ զարգացած արմատները:

Այդպիսի արմատային համակարգ ունեն թրթնջուկը, լոբին, արևածաղիկը, գազարը:

2. Փնջաձև

Գլխավոր արմատը փնջով աճող արմատների մեջ աննկատելի է: Դրա փոխարեն մեծ թիվ են կազմում կողքային և հավելյալ արմատները: Դրանք բոլորը աճում են խրձով և միասին բույսն ամրացնում հողին:

Այդպիսի արմատային համակարգ ունեն ցորենը, գարին, եգիպտացորենը, սոխը, սխտորը:

Ընձյուղի կառուցվածքը և նշանակությունը:
Բույսի կարևոր օրգաններից է ընձյուղը:Ցողունը իր վրա դասավորված տերևներով և բողբոջներով կոչվում է ընձյուղ:

Ընձյուղի գագաթին, որպես կանոն, գտնվում է գագաթային բողբոջը:

Գագաթային ցողունի վերին մասը անվանում են աճման կոն: Աճման կոնի բջիջների բաժանման հաշվին ցողունն աճում է երկարությամբ: Դա կոչվում է գագաթային աճ:

Ընձյուղի երկարությամբ դասավորված են կողմնային բողբոջները: Դրանցից զարգանում են կողմնային ցողուններ: Դա կոչվում է կողմնային աճ:

Բողբոջը հանդիսանում է սաղմնային ընձյուղ: Բողբոջներից գարնանը ծլում են նոր և երիտասարդ ընձյուղներ:

Այդ իսկ պատճառով տարբերում են բողբողջների երկու տիպ.

1. Վեգետատիվ բողբոջ`սկիզբ է տալիս տերևներով ցողունի:

Վեգետատիվ բողբոջները սրածայր են, երկարավուն, պարունակում են սաղմնային տերևներ և ցողուն:

2. Գեներատիվ բողբոջ`սկիզբ է տալիս ծաղիկներով ցողունի:

Գեներատիվ բողբոջները կլորավուն են, կարճ, պարունակում են սաղմնային ծաղիկներ:

Բողբոջները միմյանցից տարբերվում են կառուցվածքով, չափսով, ձևով, գույնով, հոտով և այլ հատկանիշներով:

Մի շարք բույսերի, օրինակ թարխունի, իմբիրի, կարտոֆիլի, սոխի, սխտորի դեպքում ընձյուղը առաջացնում է ձևափոխություններ, որտեղ կուտակվում են սննդանյութեր:Ընձյուղի միջոցով բույսը կարող է բազմանալ:

Ցողունը բույսի առանցքային օրգանն է:

Այն արմատի վերգետնյա շարունակությունն է: Ցողունը հիմնականում կատարում է հենարանի դեր ընձյուղի մյուս մասերի համար:

Օրինակ

Տերև, ծաղիկ, սերմ, պտուղ և այլն:

Ցողունի միջոցով կատարվում է նյութափոխանակություն արմատի և տերևների կամ բույսերի այլ օրգանների միջև:

Ցողունի կտրոններով բույսն ընդունակ է բազմանալ:

Բույսերի հսկայական բազմության մի մասի ցողունները ուղղաձիգ են: Այսինքն աճում են վեր՝ առանց որևէ հենարանի:

Ուղղաձիգ ցողունները լինում են՝ փայտացած (բոլոր ծառատեսակները և թփերը), խոտային (խոտաբույսերը):

Որոշ բույսեր ունեն` սողացող, փաթաթվող, մագլցող և այլ տեսակի ցողուններ:

Տերևը բույսի կարևորագույն օրգաններից է:

Տերևը ապահովում է բույսի սննդառությունը, քանի որ կատարում է ֆոտոսինթեզ:

Ֆոտոսինթեզը լույսի էներգիայի հաշվին ջրից և ածխաթթու գազից ածխաջրի սինթեզն է, որը կատարվում է քլորոֆիլի մասնակցությամբ և անջատվում է թթվածին:

Տերևը կատարում է ջրի գոլորշիացում և կարգավորում ջրի քանակը: Տերևներով հնարավոր է բազմացում:

Պարզ են այն տերևները, որոնց տերևակոթունի վրա կա մեկ տերևաթիթեղ (լորենին, կաղնին, բարդին, կեչին և այլն):

Բարդ են այն տերևները, որոնց տերևակոթունի վրա կա մի քանի տերևաթիթեղ (մասրենին, մոշը, ելակը, ազնվամորին և այլն):

Պատասխանել հարցերին

  1. Որո՞նք են վեգետատիվ օրգանները և ի՞նչ գործառույթներ են կատարում:

    Վեգետատիվ կամ մարմնական: Ապահովում է բույսի գոյությունը` աճը, զարգացումը, սնուցումը, պաշտպանությունը, նյութափոխանակությունը:

    ցողունը
    տերևը
    արմատը
  2. Որո՞նք են գեներատիվ օրգանները և ի՞նչ գործառույթներ են կատարում:

    Գեներատիվ կամ սեռական:Ապահովում է բույսի սեռական բազմացումը` սեռական բջիջների միաձուլումը, պտուղների առաջացումը, սերմերի տարածումը:

    ծաղիկը
    պտուղը
    սերմը
  3. Որո՞նք են արմատի գործառույթները:

    արմատը բույսը ամրացնում է հողին,
    արմատով բույսը հողից կլանում է ջուր և նրանում լուծված նյութեր,
    արմատի միջոցով բույսը կարող է բազմանալ:
  4. Արմատի ի՞նչ ձևափոխություններ գիտեք:

    Մի շարք բույսերի, օրինակ թարխունի, իմբիրի, կարտոֆիլի, սոխի, սխտորի դեպքում ընձյուղը առաջացնում է ձևափոխություններ, որտեղ կուտակվում են սննդանյութեր:Ընձյուղի միջոցով բույսը կարող է բազմանալ:
  5. Ի՞նչ է ընձյուղը: Ո՞րն է ընձյուղի գլխավոր գործառույթը:

    Մեկ վեգետատիվ շրջանում զարգացող ցողունն իր տերևներով և բողբոջներով կոչվում է ընձյուղ: Ընձյուղը ապհաովում է բույղի օդային սնուցումը:
  6. Ի՞նչ գործառույթներ է կատարում ցողունը:

    Ցողունը կատարում է փոխադրող գործառույթ՝ ջուրը և իր հետ լուծված հանքային աղեևը տալիս է տերևներին, և տերևներից վերցնում է սինթեզված նյութեր:
  7. Ի՞նչ նշանակությւն ունեն տերևները:

    Տերևի հիմնական ործառույթներն են օրանական նյութերի սինթեզը, ջրի գոլորշիացումը:
    Տերևները լինում են պարզ և բարդ: Պարզ տերևները տերևակոթին միացած ունեն միայն մեկ տերևաթիթեղ:
    Բարդ տերևները տերևակոթին միացած ունեն մի քանի տերևաթիթեղներ: