Posted in Uncategorized

ԱՇՈՒՆ ՕՐ

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը և նկարի՛ր քեզ ամենից շատ դուր եկած հատվածը:Գեղեցիկ անձրև եկավ և տերևները փռվեցին գետնին։

2. Բացատրիր արտահայտությունները

վար եկան-վայր ընկան

շար եկան-շարվեցին

մաղ տալ-մաղել

շաղ տալ-սփռել

քող կապել-քողարկել

3 . Գրի՛ր տրված բառերի հականիշները:

վար-տակ

պաղել-տաքանալ

հեռու-մոտիկ

վառել-հանգել

5. Դուրս գրիր բանաստեղծության այն տողերը, որոնց մեջ գույն կա։Սևուկ ամպեր վար եկան։

Լրացուցիչ առաջադրանքներ

4. Ձայնագրի՛ր բանաստեղծությունը և նկարաշարի օգնությամբ տեսանյութ պատրաստի՛ր: