Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ։
Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։
Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
Աշուն ծնավ։
Առաջադրանքներ
1. Կարդա՛ բանաստեղծությունը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր անծանոթ բառերը:
մառան-նկուղ
սաղարթ-բույսի տերևների ամբողճություն
տարափ-հորդ անձրև
բուք-սաստիկ քամի
2. Նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ:

3. Վերլուծի՛ր բանաստեղծությունը: Աշունը գալիս է, առատ մրգեր են լինում, մարդիկ իրենց մառաները լցնում են առատ մրգերով։Հետո գալիս է խորը աշունը, սկսվում են անձրևները և ուժգին քամիները։Տերևները դեղնում են և տերևաթափ է լինում։
4. Բանաստեղծության պատկերներին համապատասխան ֆոտոշարք պատրաստի՛ր:
Լրացուցիչ առաջադրանք
4. Բանաստեղծության տրամադրությանը համապատասխանող երաժշտություն ընտրի՛ր:
5. Երաժշտության ու նկարաշարի համադրությամբ կարաոկե պատրաստի՛ր:
Ներկայացնում է Դավիթ Հարությունյանը
6. Ձայնագրիր բանաստեղծության ընթերցումդ, ֆոտոշարքի կամ նկարաշարի համադրությամբ տեսանյութ պատրաստի՛ր: