Posted in Uncategorized

Ծույլ մեղուն

Լինում է չի լինում՝ մի ծույլ մեղու։Նրան բոլորը անբան մեղու էին ասում։ Նա չէր սիրում աշխատել։Այդ մեղուն միակն էր, որ չէր աշխատում։Նրան միայն իր ընտանիքն էր սիրում։ Անբան մեղուն ընկերներ չուներ։Բայց մեկ է, նա շատ ուրախ էր։ Նա մի օր մտածեց, որ ոչ մեկ իրեն չի սիրում 

Չգիտես՝ ինչպես այս մեղուն թագավոր դարձավ ու բոլոր մեղուները չէին հավատում, որ նա թագավոր էր։ Իրենք գնացին և կառուցեցին իրենց նոր տուն։Միայն իր ընտանիքը մնաց մեր անբան մեղվի հետ։Ծույլ մեղվին բացատրեց իր ընտանիքը, որ իրենք մեղուներ են և անպայման պետք է աշխատեն։ Ծույլ մեղուն հասկացավ իր սխալը, ներողություն խնդրեց, իսկ մեղուները ներեցին։ Այլևս ոչ ոք նրան «ծույլ» չէր անվանում, քանի որ ինքն էլ մյուսների հետ ծաղկից ծաղիկ էր թռչում և անուշ նեկտար հավաքում

Posted in Մայրենի, Uncategorized

Ղազարոս Աղայան «Մեղուն և Աղավնին»

1.Ի՞նչ փորձանքի մեջ էր ընկել մեղուն:

Նա խորտակվել էր ջրի մեջ և չէր կարողանում դուրս գալ։
2.Ի՞նչն օգնության հասավ մեղվին: Ինչպե՞ս նրան օգնեց:

Մեղվին օգնության հասավ աղավնին և նրան տվեց  մի տերև , որպեսզի փրկվի։
3.Ինչպե՞ս մեղուն իր երախտագիտությունը (շնորհակալությունը) հայտնեց աղավնուն:

Մեղուն տեսավ ,որ որսորդը ցանկանում է կրակել աղավնուն, նա խայթեց որսորդի ձեռքը և փրկեց աղավնուն։
4.Քո կարծիքով ինչի՞ մասին էր հեքիաթը:                                                                                          Իմ  կարծիքով այս պատմությունը օգնելու մասին է։ Պետք է լավության համար շնորհակալ լինել։