Կարդա’ եւ գրի’ր պատմվածքի ասելիքը`Վիլյամ Սարոյան. «Դաշնամուր»
Առաջադրանքներ`
ա. Մեկնաբանի’ր հետեւյալ հատվածը` «Երբ մարդ փող չունի, ― ասաց Բենը, ― զրկվում է շատ ու շատ բաներից, որոնք ունենալու իրավունքն ունի»։
Ես համաձայն եմ Բենի հետ: Շատ ժամանակ մարդիկ չեն կարողանում գնել այն ամենը, ինչ-որ ուզում են, քանի որ չունեն բավարար գումար:
բ. Առանձնացրո’ւ պատմվածքի հերոսներին եւ բնութագրի’ր։
Պատմվածքի հերոսներն են՝ Բենը, Էմման և վաճառողուհին: Բենը երազանք ունեցող մարդ էր, ով չի կարողանում իրականացնել իր երազանքը: Էմման բարի էր, մտահոգվում էր ընկերոջ համար: Վաճառողուհին բարի էր, նա թույլ տվեց Բենին նվագել դաշնամուր այնքան, ինչքան որ նա կցանկանա:
գ. Բնութագրի’ր Էմմային: Ո՞րն է այս կերպարի անհրաժեշտությունը պատմվածքում:
Էմման բարի աղջիկ էր և լավ ընկեր: Նրա կերպարի անհրաժեշտությունը կայանում է նրանում, որպեսզի բացահայտի Բենի կերպարը: