Մասամբ քայքայված բուսական մնացորդների տարասեռ խառնուրդ, որն առաջանում է ջրառատ ու թթվածնի բացակայության պայմաններում։ Այն ոչ թունավոր, բնական, բարձր օդաթափանցելիությամբ և ջուր պահելու հատկությամբ օժտված նյութ է:
Տորֆը մասամբ քայքայված բուսական մնացորդների տարասեռ խառնուրդ է, որն առաջանում է ջրառատ ու թթվածնի բացակայության պայմաններում։ Այն ոչ թունավոր, բնական, բարձր օդաթափանցելիությամբ և ջուր պահելու հատկությամբ օժտված նյութ է:
Տորֆը կարող է ունենալ թե՛ քայքայվածության տարբեր աստիճանի բույսերի մնացորդային և թե՛ նուրբ ամորֆային կառուցվածք:
Այն պարունակում է հումինաթթուներ, աճի և զարգացման խթանիչներ, ամինաթթուներ, որոնք անհրաժեշտ են բույսերի համար որոշ սննդատարրեր ավելի մատչելի դարձնելու համար։ Տորֆն օժտված է մանրէասպան հատկություններով։ Այն արդյունավետորեն կարող է օգտագործվել որպես ցանկացած տեսակի հողախառնուրդների հիմք՝ նախատեսված սածիլների և դեկորատիվ ծաղիկների աճեցման համար։ Կարող է օգտագործվել ցանկացած հողի ֆիզիկական հատկությունների բարելավման համար:
Առավելությունները Բարելավում է հողի կառուցվածքը Հարստացնում է ոչ պարարտ և ավազային հողերը Բարձրացնում է ջրի պահունակությունը թեթև ավազոտ հողերում Պարունակում է բույսերի կյանքի համար անհրաժեշտ բազմաթիվ սննդատարրեր, ինչպիսիք են՝ ազոտը, ֆոսֆորը, կալիումը, կալցիումը, մագնեզիումը և այլ միկրոտարրեր Բարելավում է ծանր կավահողերի ջրաթափանցելիությունը՝ թույլ տալով արմատներին շնչել և աճել Արմատներն ապահովում է անհրաժեշտ էլեմենտներով, ինչպիսիք են՝ ջուրը, օդը և սննդատարրերը |
Օրգանական նյութեր՝ | 37% |
Ընդհանուր ազոտ (N)՝ | 3100մգ/լ |
Ընդհանուր ֆոսֆոր (P)՝ | 880 մգ/կգ |
Կալիում (K)՝ | 2000 մգ/կգ |
Սուլֆատ (SO4)՝ | 210 մգ/կգ |
Կալցիում (Ca)՝ | 8600 մգ/կգ |
Մագնեզիում՝ | 3600 մգ/կգ |
pH՝ | 5-6,5 |
Օգտագործումը
Տորֆն օգտագործվում է ցանկացած տեսակի մշակաբույսերի, դեկորատիվ և պտղատու ծառերի, հատապտուղների և սածիլների աճեցման, մուլչապատման և պարարտացման համար: