Posted in Հայրենագիտություն

Տեառնընդառաջ

Տեառնընդառաջը (Տրնդեզ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ և այլն) Հայ առաքելական եկեղեցու անշարժ տոներից է և նշվում է փետրվարի 13-14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնից 40 օր հետո: Ըստ եկեղեցական ավանդության, երբ Հիսուսին բերում են տաճար, դրա արևելյան կողմի դռները, որոնք նախկինում չէին բացվել, ուժեղ դղրդյունով բացվում են, և մարդիկ իրենց ճրագներով դուրս են գալիս տներից` տեսնելու` ինչու է այսպիսի աղմուկ բարձրացել:

Նրանք ակամայից իրենց ճրագներով լուսավորում են Հիսուսի ճանապարհը դեպի տաճար: Այստեղից էլ առաջացել է «Տեառնընդառաջը», որը նշանակում է Տիրոջն ընդառաջ: Տոնի խորհուրդն էլ Տիրոջն ընդառաջ գնալն է: Տեառնընդառաջի ծիսական արարողակարգն սկսվում է փետրվարի 13-ի երեկոյան. եկեղեցական օրացույցի համաձայն՝ երեկոյան ժամերգությունից հետո փոխվում է օրը, և փետրվարի 14-ն սկսվում է փետրվարի 13-ի երեկոյից:Եկեղեցական կարգի համաձայն` տոնի նախօրեին` երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ, որն ազդարարում է տոնի սկիզբը: Կանոնի համաձայն՝ նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի կարգ` աշխարհի չորս ծագերի, արտերի և այգիների օրհնություն:Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը:  Օրհնված մոմի կրակով էլ վառում է Տեառնընդառաջի խարույկը`  որպես Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

Հնում ծնողներն առաջնեկ տղա երեխային քառասուն օրականում տանում էին տաճար։ Հովսեփն ու Մարիամը մանուկ Հիսուսին նույնպես տանում են տաճար։ Սիմեոն անունով մի ազնիվ ու արդար մարդ, Հիսուսին տեսնելով, հասկանում է, որ նա փրկություն ու լույս կլինի մարդկանց համար և ընդառաջ է գալիս նրանց։ Այստեղից էլ առաջացել էՏյառնընդառաջը, և նվիրված է քառասնօրյա Հիսուսին տաճար բերելուն։ Այն շատ է սիրվելի դարձել բոլորի կողմից, քանի որ այդ տոնը նվիրված է Հիսուսին։

Ասում են, որ հեթանոս հայերը նույնպես ունեցել են այպիսի տոն, որը ասոցացրել են կրակի ու արևի աստծու հետ, գարնան գալստի հետ:

Պատասխանիր հարցերին՝

  1. Գրի՛ր Տեառնընդառաջ բառի բացատրությունը:Տեառնընդառաջը նշանակում է Տիրոջն ընդառաջ:
  2. Հեթանոս հայերի հետ ի՞նչ կապ ուներ այս տոնը:հեթանոս հայերը ունեցել են այպիսի տոն, որը ասոցացրել են կրակի ու արևի աստծու հետ, գարնան գալստի հետ:
  3. Մասնակցե՞լ եք այս տոնին, մի փոքր նկարագրեք ձեր տեսածը:Այո ես մասնակցել եմ այս տոնին: Իմ ընտանիքը միշտ տոնում է այս տոնը:Տեսել եմ որ Տեառնընդառաջում մարդիկ չորս անգամ շրջանցում են կրակի կողքով և երգում այդ տոնին նվիրված երգը, նաև թռնում են կրակի վրայով և բոլոր չար բարիքները անցնում են կրակի մեջ:
  4. Տեառնընդառաջի ժամանակ ի՞նչ սովորույթներ են  ընդունված: Տատիկս պատրաստում է համեղ հալվա, իսկ մայրիկս պատրաստում է զանազան գունավոր համովիկներ և երբ պտտվում ենք կրակի շուրջը տատիկս նետում է մեր վրա: Երբ թռնում ենք կրակի վրայով և հագուստի փեշը վառվում է, դա նշանակում է , որ այդ տարի լավ է լինելու այդ մարդու համար: Եթե ինչ որ պատճառներով տան անդամներից մեկը բացակայում է , տատիկս այդ տան անդամի հագուստի վրայից մի թել է պոկում և նետում է կրակի վրա, որպեսզի շառից և փորձանքից հեռու մնա: