Թեմա՝ Ամենափոքր ընդհանուր բազմապատիկ և ամենամեծ ընդհանուր բաժանարար/ մաս 2․
- Այն բնական թիվը, որը տրված բնական թվերից յուրաքանչյուրի
բաժանարար է, կոչվում է նրանց ընդհանուր բաժանարար։
Տրված բնական թվերի ընդհանուր բաժանարարներից ամենամեծը
կոչվում է նրանց ամենամեծ ընդհանուր բաժանարար։
Ամենամեծ ընդհանուր բաժանարարի նշանը կլոր փակագիծն է՝ ( ):
Օրինակ՝ Գտեք 10 և 15 թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը։
1-ին տողում գրենք 10-ի բոլոր բաժանարարները, իսկ 2-րդ
տողում գրենք 15-ի բոլոր բաժանարարները՝
10՝1,2,5,10
15՝1,3,5,15։
10 և 15 թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը 5 է, գրում ենք այսպես՝ (10,15)=5։
- Այն բնական թիվը, որը տրված բնական թվերից յուրաքանչյուրի բազմապատիկ է, կոչվում է այդ թվերի ընդհանուր բազմապատիկ։
Տրված բնական թվերի ընդհանուր բազմապատիկներից ամենափոքրը
կոչվում է այդ թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկ։
Երկու բնական թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը
նշանակելու համար օգտագործում ենք քառակուսի փակագծեր՝ [ ]։
Օրինակ՝ Գտեք 4 և 10 թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը:
1-ին տողում գրենք 4-ի բազմապատիկները,
իսկ 2-րդ տողում գրենք 10-ի բազմապատիկները
4՝ 4,8,12,16,20,24,28,32,36,40,․․․
10՝ 10,20,30,40,50,60,․․․
20 և 40-ը 4-ի և 10-ի ընդհանուր բազմապատիկներ են, 20-ը այդ թվերի
ամենափոքր ընդհանուր բազմապատիկն է։
Գրում ենք այսպես՝ [4,10]=20
Առաջադրանքներ
- Գտեք տրված թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը:
- 8 և 40=40
- 17 և 2=34
- 32 և 8=32
- 14 և 7=14
- 5 և 9=45
- 20, 6=60
- 11 և 7=77
- 3 և 5=15
- 5 և 12=60
- 35 և 5=35
- 7և 5=35
- 4 և 14=28
- 6 և 8=24
- 9 և 6=18
Գտեք տրված թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը։ - 35 և 40=5
- 24 և 32=8
- 80 և 320=80
- 25 և 100=25
- 9 և 11=1
- 19 և 9=1
- 18 և 8=2
- 28 և 21=7
- 35 և 25=5
Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։