ՈՍԿԻ ՔԱՂԱՔԸ

1

ժուկով-ժամանակով Հնդկաստանի Բենարես քաղաքում տիրելիս է լինում Ուքանա թագավորը։ Օրերից մի օր մեռնում է նրա սիրելի կինը։ Դժբախտ թագավորը չի կարողանում մխիթարվի ոչ մի բանով, իրեն որսորդության է տալի։ Մի անգամ էլ, երբ որսի է դուրս գալի, անտառում մի գեղեցիկ փոքրիկ աղջիկ է գտնում։ Ուրախանում, աշխարհքով մին է լինում, առնում տուն է բերում, որդեգրում, անունը դնում Քանաքարա։

2

Մեծանում է Քանաքարան, դառնում է տխուր թագավորի միակ մխիթարանքը։ Երբ հասնում Է ամուսնության ժամանակը, թագավորը հրավիրում-հավաքում է իր երկրի երիտասարդ արքայազուններին ու իշխանազուններին, որ նրանց միջից ընտրություն անի Քանաքարան։ Բայց աղջիկը դուրս չի գալիս իր սենյակից։

— Հայրիկ,— ասում է,— գիշերս մորս հոգին երազ եկավ ինձ։ Ասավ. Քանաքարա, շատ-շատերը կխնդրեն քու ձեռքը, չխաբվես ոչ գեղեցկության, ոչ քաջության, ոչ հարստության, որովհետև անբախտ կլինես, որին էլ ընտրես քեզ ամուսին, ընտրի միայն նրան, ով իր կյանքում գոնե մի անգամ եղած կլինի Ոսկի քաղաքում։

— Շատ լավ, աղջիկս,— ասում է բարի ծերունին.— իմաստուն են երազները, ու մորդ հոգին քո երջանկության համար է խոսում։ Ես էդպես էլ կհայտնեմ հավաքված փեսացուներին, ինչպես ազդել է երազը ու ինչպես քու սիրտն է ուզում։ Նրանք աշխարհք տեսած մարդիկ են, և անշուշտ նրանց մեջ կգտնվեն էնպեսները, որ իրենց կյանքում գոնե մի անգամ եղած են Ոսկի քաղաքում։

Էսպես էլ հայտնում է թագավորը հավաքված արքայազուններին ու իշխանազուններին։ Երբ Ոսկի քաղաքի անունը լսում են, ամենքը նայում են իրար երեսի ու զարմանքով վեր են քաշում ուսերը։

— Էդպես քաղաք մենք չենք էլ լսել մեր օրում, ուր թե տեսել…

Նստում են ձիանքը ու իրար ետևից հեռանում, ցրվում իրենց աշխարհքները։

3

Բենարեսում մի երիտասարդ է լինում Դիվանա անունով։ Մի շռայլ, զվարճասեր երիտասարդ է լինում Դիվանան։ Իր կարողությունը խնջույքներում ու քեֆերում վատնած, դատարկ, ձանձրացած կյանքից ու աշխարհքից։ Հենց որ թագավորի աղջկա որոշումը լսում է, մտածում է.

— Այ քեզ լավ դեպք՝ աշխարհքում մի քիչ էլ զվարճանալու, միանգամից և կհարստանաս, և գեղեցիկ կին կունենաս։ Եվ ինչպես ոչ ոքի մտքով չի անցել գնա ասի՝ տեսել է Ոսկի քաղաքը ու ամուսնանա հետը։

Վեր է կենում, շիտակ գնում Ուքանա թագավորի պալատը։

— Հայտնեցեք չքնաղ Քանաքարային, որ ես, երիտասարդ Դիվանաս, եղել եմ Ոսկի քաղաքում։

Ամբողջ պալատը թնդում է ցնծությունից, վերջապես եկավ սպասած հերոսը։

— Ներս համեցեք,— խնդրում են դրանիկները ու ներս են տանում երիտասարդին գեղեցիկ Քանաքարայի մոտ։ Քանաքարան խնդրում է նրան, որ պատմի, թե ինչ բան է Ոսկի քաղաքը։ Ու Դիվանան սկսում է իր սուտ պատմությունը.

— Ոսկի քաղաքը… էլ մի՛ ասի, տիրուհի, թե ինչ զարմանալի թան է էդ Ոսկի քաղաքը, որ ես ընկա մեջը… Առևտրական գործերով անցնում էի աշխարհքից աշխարհք, հազար ու մի աշխարհ ընկա, հազար ու մի քաղաք տեսա՝ հազար ու մի հրաշալիքներով լիքը… Մի անգամ էլ, մի աշխարհքում, որի անունը լեզվիս ծերին է և հիմի կասեմ որտեղ որ է, տեսնեմ հեռվում մի ահագին տարածություն վառվում է արևի տակ, ինչպես մի հսկայական հրդեհ։

— Էս ի՞նչ հրաշք է,— հարցնում եմ ընկերներիս։

— Ոսկի քաղաքն է,— ասում են ինձ։

Ճշմարիտ որ Ոսկի քաղաք… Մոտենում ենք, ի՜նչ տեսնենք՝ տները ոսկի, ծառերը ոսկի, փողոցները ոսկի… Մարդիկ էլ ոչ աշխատում են, ոչ չարչարվում են, նստած ուտում-՚խմում ՛են…

— Դուրս արեք էս անամոթ ստախոսին,— բարկացած կանչում է Քանաքարան։

Վզին տալով դուրս են անում երիտասարդ Դիվանային և պալատը նորից ընկղմվում է տխրության մեջ…

4

Բայց էն օրվանից, ինչ երիտասարդ Դիվանան տեսնում է գեղեցիկ Քանաքարային, սիրահարվում, փոխվում, դառնում է բոլորովին ուրիշ մարդ։ Քունը փախչում է նրա աչքերից, գիշեր-ցերեկ միայն էն է մտածում, որ գնա՜, գնա՜, գնա՜, գտնի Ոսկի քաղաքը, ուր ուզում է լինի, ու գա պատմի Քանաքարային։ Թողնում է տուն ու տեղ, հերն ու մեր, գլուխը փեշն է դնում՝ գնում, որտե՞ղ ես, Ոսկի քաղաք, քեզ եմ գալի։ Գնում է, գնում, ամեն պատահողի հարց ու փորձ է անում, ոչով չի էլ լսել Ոսկի քաղաքի անունը, ուր մնաց թե տեղն ասեր։

5

Մի օր էլ Դիվանան հոգնած, տխուր անց է կենում մի խոր անտառով։ Տեսնում է մի ծառի վրա նստած մի մեծ արծիվ։ Նետն ու աղեղը պատրաստում է որ զարկի, մին էլ աստծու հրամանով արծիվը լեզու է առնում, ասում.

— Ինչո՞ւ ես ինձ սպանում, ով բարի մարդ, առանց էն էլ վիրավորված եմ ես։ Որսկանի նետը մտել է թևիս տակը, անտանելի ցավ է տալի ու արյունաքամ է անում ինձ։ Եթե գթաս, նետը հանես ու առողջացնես ինձ, ես քեզ էն լավությունը կանեմ, ինչ որ միայն արծիվը կարող է անել։

Զարմանում է երիտասարդ Դիվանան, թե ինչպես է անլեզու հավքը խոսում մարդկային լեզվով, ապա ուշաբերվելով մոտ է գնում, զգույշ ծառիցը վեր է բերում վիրավոր արծվին, նետը հանում է թևի տակից ու տանում անտառում մի խրճիթ, սկսում է բժշկել։

Արծիվը առողջանում է ու դիմում է Դիվանային.

— Ես խոսք տվի, թե քեզ էն լավությունը կանեմ, ինչ որ միայն արծիվը կարող է անել։ Խոսք եմ տվել ու խոսքս խոսք է, պետք է կատարեմ՝ ինչ էլ որ սիրտդ ուզի, լեզուդ ասի։ Ասա տեսնեմ՝ ի՞նչ ես ուզում։

Ու նստում է երիտասարդը, պատմում արծվին իր պատմությունը, աղաչում, որ իրեն տանի Ոսկի քաղաքը։

— Դժար բան ուզեցիր, բայց արծվի համար չի դժարը։ Դուա միայն ամուր կաց իմ մեջքին, դեռ ճրագները չվառած քեզ վեր կբերեմ Ոսկի քաղաքում,— ասում է արծիվը ու վեր թռցնում երիտասարդին։

Բաց է անում իր հսկայական թևերը, բարձրանում է մինչև ամպերը, սլանում հեռո՜ւ դեպի արևլուս։ Երկյուղից ու արագությունից գրեթե շնչասպառ է լինում, ուշքից գնում է Դիվանան։ Մին էլ էնտեղ է ուշքի գալի, որ արծիվը ծղրտում է.

— Ահա Ոսկի քաղաքը,— ու իջեցնում է գետին։

6

Աչքը բաց է անում Դիվանան։ Աոջևը, կանաչ այգիների մեջ թաղված, տարածվում է մի քաղաք։ Կապույտ գետը ոլորվելով անցնում է նրա միջից։ Հեռվից շատ ծանոթ քաղաքների նման մի քաղաք և էն էլ փոքրիկ քաղաք։ Առաջ է գնում։ Չորս կողմը բարելից այգիներ, զմրուխտ կանաչ, հազարագունի ծաղիկներ։ Օդը լիքն է թարմությունով ու բուրմունքով, թռչունների ծլվլոցով ու ջրերի կարկաչով, և նրանց հետ միախառնվելով հնչում են մարգերում ու այգիներում աշխատողների երգերը.

Ա՜խ, ի՜նչ լեն է աշխարհքն ազատ
Էս կյանքի համար, ամենքի համար.
Ի՜նչքան լիքն է, ի՜նչքան առատ
Էս կյանքի համար, ամենքի համար։

Ա՜խ, ի՜նչ լավն է աշխատանքը,
Առողջ ձեռքով, խաղաղ հոգով,
Ի՜նչ անուշ է հոսում կյանքը
Լիքը սիրով, ծաղկով, երգով։

«Երջանիկ մարդիկ», մտածում Է Դիվանան ու դիմում է նրանց.

— Ասացեք, աղաչում եմ, ով երջանիկ մարդիկ, ի՞նչ է էս քաղաքի անունը:

— Ոսկի քաղաքն է սա, բարի օտարական։

— Իսկ դուք ծառանե՞ր եք, որ բանում եք ձեր տերերի այգիներում, թե՞…

— Մենք տեր ու ծառա չգիտենք։

— Իսկ ձեզ ո՞վ է կառավարում։

— Գոհար թագուհին։

— Շատ զորեղ թագուհի է երևի։

— Այո՛, նա գիտի երջանկացնելու գաղտնիքը։

— Արդյոք կարելի՞ է նրան տեսնել։

— Նրա դուռը բաց է ամենքի առջև, իսկ օտարականներին միշտ նրա մոտ են տանում, և քեզ էլ կհրավիրեն անշուշտ։

7

Ճշմարիտ որ, ներս է մտնում քաղաքը թե չէ, Դիվանային խնդրում են Գոհար թագուհու ապարանքը։ Ապարանքում երբ կերակրվում է, կազդուրվում ու հանգստանում, հրավիրում են թագուհու մոտ։ Թագուհին մի շատ բարի ու ազնիվ կին է լինում և էնքան չքնաղ, որ հրեղեն-փարեղեն մի արարած է թվում Դիվանային։ Կախարդ որ կախարդ, հենց մի տեսնելով կախարդում է նրան։

— Ի՞նչն է քեզ բերել մեր աշխարհքը, երիտասարդ օտարական,— հարցմունք է անում Դիվանային.— վի՞շտն է քեզ հալածում, թե՞ բախտն է առաջնորդում, և ինչո՞վ կարոդ ենք օգտակար լինել քեզ։

Թագուհու ազնվությունից ու հարցմունքից ոգևորված, Դիվանան սրտաբաց պատմում է մի առ մի, թե ով է ինքը, ինչ է եկել իր գլուխը ու ինչպես է հասել Ոսկի քաղաքը։

— Միշտ լավ է,— ասում է թագուհին,— երբ մարդիկ թողնում են իրենց վատ սովորություններն ու կրքերը, լցվում են բարձր կարոտով ու ձգտում են, գնում են հասնելու մի բարձր նպատակի: Թե կհասնեն, լավ, թե չեն հասնի, դարձյալ միշտ լավ է ու լավ, որովհետև կյանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ ձգտումն ու ճանապարհ։

— Իսկ երջանկությունը…

— Աշխատել լավ ճանապարհի վրա ու գոհ լինել իր ունեցածով։

— Է՞դ է երջանկությունը.

— Ուրիշ ոչինչ։

— Իսկ ես կարծում էի՝ ձեր քաղաքը լիքն է ոսկով, և նրանից է, որ գոհ ու երջանիկ են ձեր մարդիկը,— հայտարարում է զարմացած Դիվանան։

— Ոսկի՞,— քմծիծաղ է տալի Գոհար թագուհին.— Ոսկին մետաղ է, որ հողից է դուրս գալի, երջանկությունը զգացմունք է, որ սրտի՛ց է բխում։ Ի՞նչ կապ կա նրանց մեջ։

— Իսկ ես կարծում էի՝ ահռելի բանակ ունեք և զենքի ուժով եք պահպանում ձեր երկրի սքանչելի կարգն և խաղաղությունը,— շարունակում է Դիվանան։

— Օ՛, երբեք։ Ահն ու սպառնալիքը և խաղաղությունը իրար չեն տեսել և միասին չեն ապրում։

— Իսկ ես կարծում էի, թե դուք հազարավոր ոսկեգմբեթ տաճարներ ունեք, նրանց մեջ անդադար աղոթում են ձեր հոգևոր հայրերը ու աստծու աչքը քաղցր են պահում ձեզ վրա։

— Ոչ, բարեկամ, մենք բնության ընդարձակության մեջ ենք պաշտում նրան և միջնորդներ չենք ճանաչում մեր հոգու ու նրա մեջ։

— Սքանչելի երկիր,— բացականչում է Դիվանան, հիշում է իր հայրենի երկիրն ու ընկնում է մտքի տունը։

Ապա թե տանում է կախարդ թագուհին, ման ածում Դիվանային իր ապարանքի սրահները։ Սրահներից մեկում Դիվանան տեսնում է պատիցը կախած մի աղջկա պատկեր։

— Վա՛հ, ի՛նչքան նման է,— բացականչում է ու մնում է առաջը քարացած։

— Ո՞ւմ նման է։

— Նրա…

— Ո՞վ է նա։

— Քանաքարան… իմ Քանաքարան…

— Բայց ո՞վ է Քանաքարան։

— Քանաքարան, թագուհի, հենց էն աղջիկն է, որի մասին քեզ պատմեցի։ Նրա համար եմ ես հեռացել իմ հայրենի երկրից, ընկել աշխարհքից աշխարհք ու արծվի թևով հասել Ոսկի քաղաքը և կրկին պետք է վերադառնամ նրա մոտ։

— Ինչո՞ւ ես վերադառնում, ազնիվ Դիվանա,— խոսում է գեղեցիկ թագուհին;— Մի՛ վերադառնա, Դիվանա, մնա մեզ մոտ. ապրի մեզ հետ։ Մի՞թե ավելի փարթամ չէ Ոսկի քաղաքը, մի՞թե հոյակապ չեն էս ապարանքները, մի՞թե հրաշալի չեն էս կախարդական այգիները…

— Ոչ, թագուհի, չեմ կարող։

— Մի՞թե գեղեցիկ չեմ ես…

— Ոչ, չի լինելու որ չի լինելու։

Էն ժամանակ թագուհին պատվիրում է, նավ են պատրաստում ու ճանապարհ են դնում Դիվանային դեպի իր հայրենի երկիրը, դեպի Քանաքարան։

8

Ճանապարհին ծովում սաստիկ ալեկոծություն է վեր կենում, նավը գցում է մի կղզի։ Մի կանաչ կղզի՝ լիքն ամեն բարիքով ու ամեն գեղեցկությունով։ Բայց ամենից գեղեցիկը լինում է նրա ջահել տիրուհին, որ Դիվանային առաջարկում է ամուսնանա իր ձետ, թագավորի էն ազատ ու առատ աշխարհում։

— Չեմ կարոդ, նազելի տիրուհի,— հրաժարվում է Դիվանան։— Ես դարձյալ իմ ճանապարհն եմ շարունակելու, ինչ ուզում է լինի, դեպի իմ հայրենի տունը, դեպի իմ Քանաքարան, որ չեմ փոխելու ոչ ոքի և ոչ մի թագավորության հետ։

Էս ասելու հետ հենց աչքը ճպում է Դիվանան, մին էլ բաց է անում, կղզում տիրուհու փոխարեն առաջը կանգնած է Գոհար թագուհին։

— Մի՛ վախենա, Դիվանա, ու մի՛ զարմանա,— անուշ ժպտալով խոսում է նա։ — Տեսնո՞ւմ ես, Ոսկի քաղաքի թագուհին եմ ես՝ կախարդ Գոհարը։ Իմ աղջիկն է Քանաքարան։ Մանուկ հասակում Սև դևը նրան հափշտակեց ու տարավ։ Էն օրվանից ամեն եկվորի ինձ մոտ էի հրավիրում, հարց ու փորձ էի անում, պատկերն էի ցույց տալի, բայց ոչ ոք չէր իմանում, թե ուր է ընկել նա։ Եվ ահա դու եկար նրա սիրով ոգևորված ու վերադառնում ես, կրկին նրա մոտ։ Քո սերը փորձելու համար էր, որ ես քեզ արի էն ամեն առաջարկներն իմ քաղաքում։ Եվ դարձյալ քեզ փորձելու համար էր՝ ես առա ուրիշ կերպարանք, քեզ փորձելու համար ստեղծեցի էս փորձանքն ու էս վայելչությունները, որ լոկ երևույթ են միայն։ Այժմ ես հավատում եմ քեզ, հավատում եմ քո սերին ու քո բարությանը։ Դու, հիրավի, այժմ երջանիկ կանես և իմ Քանաքարային, և ամեն մարդու։ Վերջապես այժմ դու գիտես երջանկության գաղտնիքը։

Էս խոսքի հետ մի փետուր է կրակում կախարդ թագուհին և, սև ամպի նման, հակինթավոր թևերը փռած հայտնվում է մի մեծ արծիվ։

— Տա՛ր,— բացականչում է կինը, ու ամեն բան չքանում է Դիվանայի աչքից, այնինչ օդի մեջ հնչում է երգը.

Գոհ աշխարհքից, գոհ իր կյանքից,
Սիմուրղ հավքի զմրուխտ թևին,
Երջանկության հայրենիքից
Գնում է նա, գնում կրկին։

Գնում է նա վերածնված
Մաքուր սիրով, բարի սրտով,
Դեպի երկիրն իր նախահարց՝
Ցավերի տուն, արցունքի ծով։

Տանում է նա ուժը ոգու,
Անվերջ սերը, անհատ բարին,
Երջանկությունն ամեն մարդու,
Խաղաղություն ողջ աշխարհին։

9

Հոգու վրա է լինում Ուքանա թագավորը, որ արծիվը ծղրտում ու վեր է դնում Դիվանային իր հայրենի քաղաքի սահմանում։ Քաղաքն է մտնում Դիվանան ու գնում ուղիղ թագավորի ապարանքը։

— Հայտնեցեք գեղեցիկ Քանաքարային, որ ես, երիտասարդ Դիվանան, գալիս եմ Ոսկի քաղաքից։

Ընդունում են ներս։ Դեմքը տեսնելուն պես Քանաքարան բարկանում է իր ծառաների վրա։

— Մի՞թե չեք ճանաչում սրան, որ ներս եք թողել նորից։ Մի՞թե էն սրիկան չի սա, որ մի անգամ փորձեց ինձ խաբի և ահա նորից հանդգնում է, ուզում է հին խաղը խաղա։ Դուրս արեք իսկույն։

— Ապասի, չքնաղ Քանաքարա,— խնդրում է Դիվանան։— Հիրավի, ես նա էի, բայց էլ նա չեմ։ Ես այժմ Ոսկի քաղաքից եմ գալի, քո կախարդ մոր՝ Գոհար թագուհու, ապարանքիցն եմ վերադառնում, քո մանկության ննջարանում եմ եղել, ուր դեռ կախ է արած քո սիրուն պատկերը… Ես այժմ գիտեմ՝ ինչ բան է Ոսկի քաղաքը, ինչ է ոսկին և ինչ է երջանկությունը։ Ես այժմ գիտեմ երջանկության գաղտնիքը։— Եվ ամեն բան նստում պատմում է մի առ մի։

— Այժմ ես քոնն եմ,— բացականչում է Քանաքարան, ու աշխարհքով մին է լինում ուրախությունից։

Ուքանա թագավորն էլ շնչի է գալի, օխտն օր, օխտը գիշեր ամբողջ երկիրը կատարում է նրանց հարսանիքը։ Ամենքն ուրախանում են ու լիանում։ Էս ուրախությունը տեսնելուց հետո ծեր թագավորն էլ կյանքն ու արևը բաշխում է ապրողներին ու մեռնում։ Նրա տեղը թագավոր է նստում Դիվանան ու սկսում է իր երկիրը կառավարել էն կարգով, ինչ որ տեսել էր Ոսկի քաղաքում։ Ոսկի չկար նրա երկրում, բայց մարդիկ ապրում էին արդար աշխատանքով, գոհ ու երջանիկ իրենց ունեցածով։ Եվ էն ժողովուրդը, որ մի ժամանակ տրտնջում էր, թե աշխարհքը նեղ է ու ցավով լիքը, հիմա երգում էր ամեն տեղ.

Ի՜նչքան լեն է աշխարքն ազատ
Էս կյանքի համար, ամենքի համար.
Ի՜նչքան լիքն է, ի՜նչքան առատ
Էս կյանքի համար, ամենքի համար։

Ի՜նչ ազնիվ է աշխատանքը
Առողջ ձեռքով, խաղաղ հոգով,
Ի՜նչ թեթև է անցնում կյանքը
Լիքը սիրով, ուրախ երգով։

Առաջադրանքներ

1․ Ընդգծված արտահայտությունները փոխարինիր մեկ բառով։ վեր են քաշում-բարձրացնում, անց է կենում-անցնել,  ծառիցը վեր է բերում-վերցնել,  ճանապարհ են դնում-ճանապարհել,  աչքը ճպում է-քնել, շնչի է գալի-կենդանալ, կյանքն ու արևը բաշխում է ապրողներին-ուրախանալ:

2․ Նկարագրի՛ր Ոսկի քաղաքը ըստ հեքիաթի։ Չորս կողմը բարելից այգիներ, զմրուխտ կանաչ, հազարագունի ծաղիկներ։ Օդը լիքն է թարմությունով ու բուրմունքով, թռչունների ծլվլոցով ու ջրերի կարկաչով, և նրանց հետ միախառնվելով հնչում են մարգերում ու այգիներում աշխատողների երգերը.

3․Դուրս գրի՛ր քեզ ամենից դուր եկած նախադասությունը և հիմնավորի՛ր։  Իմ աղջիկն է Քանաքարան։ Մանուկ հասակում Սև դևը նրան հափշտակեց ու տարավ։ Էն օրվանից ամեն եկվորի ինձ մոտ էի հրավիրում, հարց ու փորձ էի անում, պատկերն էի ցույց տալի, բայց ոչ ոք չէր իմանում, թե ուր է ընկել նա։ Ինձ այս նախադասությունը դու եկավ, որովհետև մայրը կորցրել էր իր երեխային, բայց շարունակում էր մտածել նրա մասին:

4․ Ո՞րն է երջանկության գաղտնիքը ըստ հեքիաթի։ Երջանկության գաղտնիքը սերն է:

5․ Ո՞րն է երջանկության գաղտնիքը ըստ քեզ։ Ըստ ինձ իմ երջանկության գաղտնիքը իմ ընտանիքն է:

6. Վերլուծի’ր հետևյալ միտքը. վերլուծությունդ հրապարակիր բլոգումդ:

Հարստություն կարող ենք աշխատանքով ձեռք բերել, իսկ երջանկությունը միայն սիրելով:

Ոսկին մետաղ է, որ հողից է դուրս գալի, երջանկությունը զգացմունք է, որ սրտի՛ց է բխում:

Ճամբարի հաշվետու պատում

Ճամբարային դերը իմ կյանքում շատ ավելի մեծ էր, քան ես կարծում էի:Ես ծանոթացա հինգերորդ դասարանի երեխաների հետ, նրանք շատ ընկերասեր էին: Շատ հավես էր , երբ ճանապարհորդում էինք: Կատարում էինք ընկեր Սոնայի հանձնարարությունները և շատ ու շատ հետաքրքիր աշխատանքներ: Մենք նայում էինք շատ հետաքրքիր մուլտֆիլմեր և կինոներ և քննարկում էինք այդ ամենը:Ինձ դա շատ էր դուր գալիս: Իմ մեջ շատ դրական փոփոխություններ նկատվեց:Իմ ջոկատը հայրենագետների ջոկատն է: Նրա անունը Բիայլիլի է: Իմ կարծիքով ես ճիշտ եմ որոշել ու ընտրել եմ Բիայլիլի ջոկատը, բայց միյուս ջոկատներն էլ էին լավը:Ամենա լավը իմ ջոկատում այն է, որ մենք շատ հետաքրքիր էինք անցկացնում մեր օրը, և երբեք չէինք ձանձրանում: Կարծես մենք մի մեծ ընտանիք լինեինք:Նաև մենք շատ հետաքրքիր երգեր և պարեր են սովորել: Ցանկացած առաջադրանք ես հաճույքով եմ կատարել և ոչ մի դժվարություն չեմ ունեցել:Ես մասնակցել եմ Ջրվեժի ճանապարհորդությանը: Այնտեղ մենք սահնակներով սահում էինք: Ես այդ օրը անսահման երջանիկ էի:Միյուս ճանապարհորդությունը դա սահադաշտ գնալն էր: Ես չէի պատկերացնում ,որ կարող էի սառույցի վրա սահել, մի քիչ փորձելուց հետո հասկացա, որ այնքան էլ դժվար չէ: Այդ օրը նույնպես շատ լավ ժամանակ անցկացրեցինք իմ ջոկատի հետ: Եվ այդ երկու ճամփորդություներն էլ շատ հետաքրքիր էին:Ամենատպավորիչ գործունեությունը այն է, որ մենք գնացինք Մայր դպրոց և դիտեցինք երեխաների թատրոնը :Հունվարյան ճամբարի իմ ձեռքբերումը այն է, որ ես ունեցա շատ լավ ընկերներ, նրանք շատ զվարճալի են:Ես շատ եմ հավանում մեր ջոկատավարների աշխատանքը և ոչինչ չեմ կարող խորհուրդ տալ: Սիրում եմ մեր ճամբարի բոլոր ուսուցչուհիներին:

Իմ ճամբարային օրագրի հղումը՝ https://sofiohanyan.school.blog/2021/01/11/%d5%a5%d6%80%d5%af%d6%80%d5%b8%d6%80%d5%a4-%d5%b8%d6%82%d5%bd%d5%b8%d6%82%d5%b4%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b7%d6%80%d5%bb%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%b6%d5%b0%d5%a1%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6/

Երրորդ ուսումնական շրջան

Անուն Ազգանուն, դասարան-Սոֆի Օհանյան 4.2
Ընտրությամբ խումբ- Թատրոն
Երկարացված օրվա ծառայություն- Չեմ օգտվում
Երթուղային ծառայություն-չեմ օգտվում 
Լրացուցիչ կրթություն-դպրոցից դուրս պարապմունքներ/-Անգլերեն և պար

Հովհաննես Թումանյան | Սուտլիկ որսկանը

Սուտլիկ որսկանը - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Հորս կնունքով, մորս ծնունդով, վեր կացանք մի օր հինգ ու վեց ոոգով, թրով-թվանքով որսի գնացինք։ Հադին էր, Հյուդին էր, Չատին էր, Մատին էր, հերս էր, ես էի, գնացինք որսի…Սարեր, ձորեր դուզ գնացինք, որտեղ որս կար՝ սուս ու փուս գնացինք, որտեղ ահ էր՝ կուզ ու կուզ գնացինք…Գնացի՜նք, գնացի՜նք, շատ թե քիչ, մին էլ տեսնենք երեք լիճ. երկուսը ցամաք, մնի մեջ էլ ըսկի ջուր չկա։ Մին էլ, ըհը, մտիկ տանք, որ էս անջուր լճում լողում են, ճչում երեք հատ սպիտակ բադ, երկուսը սատկած են, մինն էլ կենդանի չի։— Հադի՛, տո՛ւր հա, տո՛ւր։Թե՝ թվանք չունեմ։— Հյուդի՛, տո՛ւր հա, տո՛ւր։— Ես էլ չունեմ։— Չատի… Մատի…— Մենք էլ չունենք։— Բա ի՞նչ անենք…Հորս ձեռին կարճ ու երկար, հաստ ու բարակ մի փետ կար. երեսն առավ, նշան դրեց, մին էլ տրա՜ք, որ կրակեց… Նա կրակեց, ես զարկեցի, որ զարկեցի՝ փռվեց էսպես՝ ամեն թևը հինգ գազ ու կես…— Հադի, դանա՜կ…Թե՝ դանակ չունեմ։— Հյուդի, դու…— Ես էլ չունեմ։— Չատի՞, Մատի՞…— Մենք էլ չունենք…Հերս էլ ունի, բերան չունի։Էս անբերան դանակը քաշեցինք։ Հադին մորթեց, չկարաց. Հյուդին մորթեց, չկարաց, Չատին չկարաց, Մատին չկարաց, հերս էլ չկարաց, ե՛ս քաշեցի մորթեցի։Մորթեցի, վեր գցեցի, բադ մի ասիլ՝ մի գոմեշ ասա։ Հադին շալակեց, չկարաց, Հյուղին շալակեց, չկարաց, Չատին չկարաց, Մատին չկարաց, հերս էլ չկարաց, ե՛ս շալակեցի։ Շալակեցի, գնացինք։Գնացինք, գնացինք, հասանք մի տեղ, մին էլ տեսնենք երեք գեղ, երկուսի տեղն իսկի չի երևում, մնումն էլ իսկի շենլիկ չկա։ Էս անշեն գեղում դես ման եկանք, դեն ման եկանք, մի տուն գտանք, մեջը երեք պառավ, երկուսը մեռած, մինի բերանումն էլ շունչ չկա։— Տղերք, ասինք, եկեք բադով փլավ անենք։Էս անշունչ պառավը գնաց դես ման եկավ, դեն ման եկավ, կես բրինձ գտավ, երեք պղինձ, երկուսը ծակ, մինն էլ իսկի տակ չունի։Ջուրը լցրինք էս անտակ պղինձը, մեջը ածինք բադն ու բրինձը, անկրակ եփեցինք։ Եփեց, եփեց, միսն ու բրինձը գնացին, մնաց ջուրը։Որսից եկած սոված մարդի՜կ, վրա եկանք, կերա՜նք, կերա՜նք, ոչ աչքներս բան տեսավ, ոչ բերաններս բան մտավ։

My info Planet- Իմ տեղեկատվական մոլորակը

Ivan Aivazovsky  Հովհաննես Այվազյան

Հովհաննես Այվազովսկի - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Ivan Konstantinovich Aivazovsky was born on the 29th of July,1817. He was a Romantic painter who is considered one of the greatest masters of marine art. Baptized as Hovhannes Aivazian, he was born into an Armenian family in the Black sea port of Feodosia in Crimea.

He studied at the Imperial Academy of Arts in Saint Peterburg. Aivazovsky traveled to Europe and lived briefly in Italy  in the early 1840s. Then he returned to Russia and was appointed the main painter of the Russian Navy. Aivazovsky had close ties with the military and political elite of the Russian Empire.He was sponsored by the state.The saying “worthy of Aivazovsky’s brush”, popularized by Anton Chekhov, was used in Russia for describing something lovely. He remains highly popular in Russia in the 21st century.

Aivazovsky was also popular outside Russian Empire. He held numerous solo Exhibitions in Europe and the United States. He created around 6,000 paintings in his 60s. He depicted seascapes, battle scenes, Armenian themes and portraiture. Most of Aivazovsky’s works are kept in Russian, Ukrainian and Armenian museums as well as private collections.

Իվան Կոնստանտինովիչ Այվազովսկին ծնվել է հուլիսի 29-ին, 1817թ: Նա ռոմանտիկ նկարիչ էր, ով համարվում էր ծովային արվեստի մեծագույն վարպետներից մեկը: Մկրտվել է որպես Հովհաննես Այվազյան: Ծնվել է Սև ծովի Ֆեոդոսիա նավահանգստում գտնվող հայ ընտանիքում: 

Սովորել է Սանկտ Պետերբուրգի կայսերական արվեստի ակադեմիայում: Այվազովսկին ւկհդսմճանապարհորդել է Եվրոպա և 1840-ականների սկզբին կարճ ժամանակով ապրել է Իտալիայում: Դրանից հետո նա վերադարձել է Ռուսաստան և նշանակվել Ռուսաստանի ռազմածովային ուժերի գլխավոր նկարիչ: Այվազովսկին սերտ կապեր է ունեցել Ռուսաստանի կայսրության ռազմական ու քաղաքական վերնախավի հետ: Նա հովանավորվում էր պետության կողմից: Անտոն Չեխովի կողմից հանրահռչակված «Այվազովսկու վրձնին արժանի» ասացվածքն օգտագործվել է Ռուսաստանում ինչ-որ գեղեցիկ բան նկարագրելու համար: Նա շարունակում է մեծ ժողովրդականություն վայելել Ռուսաստանում​՝ 21-րդ դարում: 

Այվազովսկին սիրված էր նաև Ռուսական կայսրության սահմաններից դուրս: Նա բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ է անցկացրել Եվրոպայում և Միացյալ Նահանգներում: Գրեթե 60-ամյա կարիերայի ընթացքում նա ստեղծել է շուրջ 6000 նկար: Նա պատկերել է ծովանկարներ, մարտական տեսարաններ, հայկական թեմաներ և դիմանկարներ: Այվազովսկու աշխատանքների մեծ մասը պահվում են Ռուսաստանի, Ուկրաինայի և Հայաստանի թանգարաններում, ինչպես նաև մասնավոր հավաքածուներում:

The human cost of the Karabakh war Ղարաբաղյան պատերազմի մարդկային գինը

Thousands of people have been displaced by the recent war over Nagorno-Karabakh. Five displaced Armenians tell their stories to Tom Mutch and Avetis Harutyunyan.

Հազարավոր մարդիկ տեղահանվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին պատերազմի պատճառով: Տեղահանված հինգ հայեր պատմում են Թոմ Մութչին և Ավետիս Հարությունյանին:

On 27 September, one of the world’s most bitter conflicts erupted into a full-scale war. Armenia and Azerbaijan fought for six brutal weeks over the disputed region of Nagorno-Karabkah, which is internationally recognised as Azerbaijani territory but traditionally populated by a majority of ethnic Armenians.

Սեպտեմբերի 27-ին աշխարհի ամենադառը հակամարտություններից մեկը վերաճեց լայնամասշտաբ պատերազմի: Հայաստանն ու Ադրբեջանը վեց դաժան շաբաթ պայքարում էին վիճահարույց Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ, որը միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի տարածք, բայց ավանդաբար բնակեցված էթնիկ հայերի մեծամասնությամբ:

The war ended on 10 November, after Russia brokered a ceasefire. Under this deal, Armenia has handed over seven areas in a buffer zone that surround Karabakh, and Azerbaijan has kept the territories it recaptured. Russian peacekeepers now protect the road that connects Nagorno-Karabkah to Armenia.

Պատերազմն ավարտվեց նոյեմբերի 10-ին, այն բանից հետո, երբ Ռուսաստանը միջնորդեց հրադադարի ռեժիմը: Այս գործարքի համաձայն, Հայաստանը յոթ տարածք է հանձնել Ղարաբաղը շրջապատող բուֆերային գոտում, իսկ Ադրբեջանը պահել է իր հետ գրաված տարածքները: Ռուս խաղաղապահներն այժմ պաշտպանում են Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող ճանապարհը:

For nearly a century, the two communities lived in relative peace. But as the Soviet Union collapsed in the early 1990s, the dispute descended into ethnic conflict. Armenia eventually won the war. 250,000 ethnic Armenians fled reprisals in Azerbaijan and up to 700,000 Azerbaijanis fled, or were forcibly expelled from territories in and around Nagorno-Karabakh.

Մոտ մեկ դար երկու համայնքներն ապրում էին համեմատաբար խաղաղ: Բայց երբ Սովետական Միությունը փլուզվեց 1990-ականների սկզբին, վեճը վերածվեց էթնիկական բախումների: Ի վերջո, Հայաստանը շահեց պատերազմը: 250,000 էթնիկ հայ փախավ վրեժխնդրությունից Ադրբեջանում և մինչև 700,000 ադրբեջանցի փախավ, կամ բռնությամբ վտարվեց Լեռնային արաբաղի և դրա հարակից տարածքներից:

A ceasefire was signed in 1994. It was punctuated by sporadic escalation. But in 2020, Azerbaijan attacked seriously and won the war, in part due to backing by Turkey. Up to 90,000 ethnic Armenians were forced to flee their homes. Many are now housed in refugee camps in Armenian cities such as Yerevan, Gyumri and Goris. Local authorities say that up to 25,000 have returned since the end of the fighting.

1994-ին կնքվեց զինադադար: Այն կետադրվում էր պարբերական սրացմամբ: Բայց 2020-ին Ադրբեջանը լրջորեն հարձակվեց և հաղթեց պատերազմում, մասամբ Թուրքիայի աջակցությամբ: Մինչև 90,000 էթնիկ հայեր ստիպված էին լքել իրենց տները: Այժմ շատերը տեղավորված են փախստականների ճամբարներում ՝ Հայաստանի քաղաքներում, ինչպիսիք են Երևանը, Գյումրին և Գորիսը: Տեղի իշխանությունները ասում են, որ մարտերի ավարտից ի վեր վերադարձել է մինչև 25,000 մարդ:

Даша и Звездочка

Жила-была одна девочка по именем Даша. У нее бело щенок по именем Звездочка. Даша очень любила Звездочку. Однажды Звездочка пошла гулять. Она в городе много гуляла а потом увидел свой любимый лес. Этот лес назвали Колючий лес. Даша искала своего щенка но не нашла. Она очень огорчился что не нашли своего щенка. Ее родители успокаивали Дашу. И Даша вспомнила что Звездочка очень любила гулять в Колючим лесу. Она с родителями поехала туда. Когда они пошли туда Даша увидела что куст шевелился. Из этого куста пригнула Звездочка. Даша была очень очень рада когда увидела своего щенка.

Ճամբարային առաջին օրվա մասին

Ես այսօր կպատմեմ իմ ճամբարի առաջին օրվա մասին: Սկզբում ես ծանոթացա երեխաների հետ, իսկ հետո մեր դասանվանդող՝ ընկեր Սոնան մեզ պատմեց, թե ինչ ենք անելու,ինձ շատ հետաքրքրեց:Նաև մոռացա ասեմ մեր խմբի անունը Բիայլիլի է: Նաև իմ ընկերների հետ գեղեցկացրեցինք մեր դպրոցը ծաղիկներով: Ես և իմ ընկերուհի Մաշան ջրեցինք մեր դպրոցի բոլոր ծաղիկները: Իսկ հետո մենք նայեցինք մի մուլտֆիլմ որը նամակների մասին էր: Այդ մուլտֆիլմում մի ճերմակ երկար մորուքով մի պապիկ կար կարծես այդ Ձմեռ Պապիկնն էր, որովհետև նա երեխաներին նվերներ էր տանում:Փոշտատարը իր տնակում նամակներ էր հավաքում երեխաներից, իսկ հետո տանում էր ճերմակ երկար մորուքով պապիկին էր տալիս հետո էլ փոշտատարը և մորուքով պապիկը տանում էին այդ նվերները և բաժանում էին երեխաներին: Շատ գեղեցիկ մուլտֆիլմ էր:Իսկ վերջին ժամը մենք գնացինք երգի դասի, այնտեղ մենք սովորեցինք երգ՝ անունը Նուբար և սովորեցինք նոր պար այդ նուբար երգի համար:Այսօր շատ լավ օր էր ճամբարում ես հիանալի օր անցկացրեցի այնտեղ: