Posted in Մայրենի

Համո Սահյան. Մայրամուտ

Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում: Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում: Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ,հողագունդ,քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:

Առաջադրանքներ

1. Կարդա՛ ու բացատրիր ընդգծված տողերը: Ինչպե՞ս ես հասկանում…Ժայռի ստվերը գետափին չոքել,ժայեռի ստվերը ընկել էր գետափի վրա։Վիզը երկարել ու ջուր է խմում,ստվերը փռվել էր ջրի վրա։Հովն ամպի թևից մի փետուր պոկել,քամին փոքրիկ ամպը տանում էր։ Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում, անհայտ ուղղությամբ ամպին տանում էր։

2. Առանձնացրո՛ւ քեզ ամենից շատ դուր եկած տեսարանը և հիմնավորի՛ր ընտրությունդ: Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում։ Տեսարանը ինձ դուր է գալիս, որովհետև կարծես հարսի մասին գրված լինի։

3.Ի՞նչ գույն ունի մայրամուտը այս բանաստեղծության մեջ: Մայրամուտը այս բանաստեղծության մեջ ոսկեգույն է։

4. Դիտարկի՛ր մայրամուտը և ֆոտոխցիկի օգնությամբ ներկայացրու մայրամուտի տարբեր պահեր:

5 Քո տեսած մայրամուտը ինչո՞վ է նման այս բանաստեղծության մեջ ներկայացված մայրամուտին: Երկու մայրամուտն էլ ոսկեգույն էին։

Posted in Մայրենի

Տեքստային աշխատանք

Բառերն այնպես տեղադրիր, որ նախադասություններ ստացվեն:

Կան, կծկվում են, կծեն, թմրեցնում են, քնում են, փաթաթվում են, մտնում են, չկա, կա, աշխուժանում են:

Աշխարհում չկա մարդ, որ օձերից չվախենա։ Սակայն  կա օձերի մի թագավորություն, ուր ամեն օր առանց վախենալու  մտնում են հարյուրավոր մարդիկ։ Եվ ամենազարմանալին այն է, որ դեռ ոչ մի դեպք չի եղել, որ օձերը կծեն մեկին:

Այդ վայրը Պինանգ կղզու Օձերի տաճարն է: Տաճարում տարբեր տեսակի հազարավոր օձեր կան: Նրանք ցերեկը փաթաթվում են տաճարի սյուներին, կծկվում են հատակին և քնում են:

Պատճառն այն է, որ շոգը և տաճարում օգտագործվող անուշահոտությունները թմրեցնում են օձերին: Մայրամուտին, երբ այս ամենն ավարտվում է, օձերն աշխուժանում են:

Գրի՛ր մեկ բառով.

Կճղակ ունեցող-կճղակավոր

Սմբակ ունեցող-սմբակավոր

Թև ունեցող-թևավոր

Պոչ ունեցող-պոչավոր

Ձայն ունեցող-ձայնավոր

Ի՞նչ մասնիկով են նման այս բառերը: Այդ մասնիկը գրի՛ր՝

Հիմա գրի՛ր՝ ի՞նչ է ցույց տալիս այդ մասնիկը:

Ավոր մասնիկը ցույց է տալիս ածանց:

Posted in Հայրենագիտություն

Ծագումով որտեղի՞ց ես

«Ծագումով որտեղի՞ց ես»։ Այս հարցը հաճախ կարելի է լսել, երբ ծանոթանում են նույն ազգությանը պատկանող երկու մարդ։ Դրանով հարց տվողը կարծես ցանկանում է ավելի լավ ճանաչել զրուցակցին։ Օրինակ, եթե մարդը ծագումով գյումրեցի է, ապա  ենթադրելի է ՝նա պետք է, որ կատակասեր լինի, լոռեցիները հայտնի են որպես
միամիտ մարդիկ, գավառցիները սիրում են օղի խմել, վանեցիների մասին ասում են, թե իբր նրանք
ժլատ են, և այլն։ Բոլոր այս հատկանիշները մի քիչ չափազանցված են և հումորով են նշվում։ Բայց պետք է միշտ հիշել, որ այս ամենը բարի կատակի սահմաններից չպետք է անցնի։ Չմոռանանք, որ ծաղրանքն ու նվաստացուցիչ արտահայտություններն այդ դեպքում կարող են վիրավորել քո ազգակցին։  Մեր ժողովուրդը իր շատ սիրելի հերոսներին` Սասնա դյուցազուններին «ծուռ» է անվանում, որընշանակում է խենթ։ Բայց դա չի նշանակում, թե այդ բառի մեջ վիրավորանք կա։ Ընդհակառակը, «ծուռ» բառի մեջ հայ ժողովուրդը դրել է իր լավ վերաբերմունքը`նկատի ունենալով էպոսի հերոսների շատ ազնիվ լինելը, չափազանց միամտությունը։  Այդ  միամտության ու պարզության պատճառով հերոսները երբեմն հայտնվում են շատ ծիծաղելի իրավիճակներում։ Օրինակ, երբ պատանի Դավթին գառնարած են դարձնում, նա երեկոյան հավաքում ու գառների հետ քաղաք է բերում նաև անտառի կենդանիներին։
Մեզանից յուրաքանչյուրը հպարտությամբ է խոսում իր ծննդավայրի  մասին։ Դա այն բնակավայրն է` գյուղը, քաղաքը, որտեղ մարդը ծնվել և մեծացել է։ Մեր հպարտությունը բնական ու հասկանալի է. չէ՞ որ մեր ծննդավայրի ամեն մի փողոց, շենք, ծառ ու թուփ մեզ լավ ծանոթ են։ Մեզ հարազատ ու հասկանալի են նաև այն խոսվածքը (բարբառը), կենցաղն ու սովորությունները, որ ունեն մեր ծննդավայրի մարդիկ։ Հաճախ այնպես է  պատահում, որ մարդիկ հեռանում են իրենց ծննդավայրից, ասենք` գնում են գյուղից քաղաք կամ մեկնում են այլ երկիր։ Բայց նույնիսկ այն դեպքում, երբ մարդը փոխում է իր բնակավայրը, իրեն համարում է «այնտեղացի», որտեղ ինքը ծնվել է։ Կարելի է հանդիպել նաև շատ մարդկանց, որոնք ծնվել, մեծացել են Երևանում, սակայն իրենց համարում են վանեցի, մշեցի, գյումրեցի, սյունեցի հենց միայն նրա համար, որ իրենց նախնիները (պապերը) ծագումով այնտեղից են։ Օրինակ, երբ մենք լսում ենք «Մեծ լոռեցի» արտահայտությունը, անմիջապես հասկանում ենք, որ խոսքը Հովհաննես Թումանյանի մասին է։ Եղիշե Չարենցի համար հայրենիքի հիշողությունը կապված էր Կարսի հետ,  Համո Սահյանինը` Սիսիանի հետ, և այլն։

Posted in Հայրենագիտություն

Մեր հայրենիքի անցյալն ու ներկան․Տարիների հաշվումը պատմության մեջ

պատմ
պատմու

Երբևէ եղե՞լ ես Մատենադարանում կամ Հայաստանի պատմության թանգարանում: Եթե այո, ապա այնտեղ դու տեսել ես հին ձեռագրեր, նկարներ, իրեր: Այդ ամենը մեզ պատմում է մեզանից շատ առաջ ապրած մարդկանց, անցյալում տեղի ունեցած իրադարձությունների, ստեղծված արժեքների մասին: Այդ ամենը մեր պատմությունն է: Պատմությունն անվանում են ժողովրդի հիշողություն: Այդ հիշողության շնորհիվ մենք այսօր գիտենք, թե ինչպես են ապրել մեր նախնիները, ինչով ենք մենք նրանց նման կամ ինչով ենք տարբերվում: Գիտենք նաև, թե ինչ են ստեղծել, արարել կամ, ցավոք, կորուստներ ունեցել մեր նախնիները, ինչպես են պաշտպանել մեր հայրենիքը: Այդ ամենի մասին մեզ պատմում են մեր պատմիչների թողած ձեռագրերը, հին Նկարները, տարբեր զրույցները, առասպելները, ավանդությունները, պահպանված իրերը՝ զարդերը, զենքերը, դրամները, տարբեր շինությունները:

Պատմությունն օգնում է, որպեսզի սխալներ թույլ չտանք այսօր և ճիշտ կառուցենք մեր ապագան: Դրա համար բոլորս պետք է լավ իմանանք մեր պատմությունը և  պահպանենք մեզ ժառանգություն հասած արժեքները: Հայ ժողովրդի համար պատմական մեծ արժեք ունի Պատմահայր Մովսես Խորենացու Հայոց պատմություն գիրքը: Այն ներկայացնում է մեր ազգի պատմությունը՝ անհիշելի ժամանակներից մինչև իր ապրած ժամանակը՝ 5-րդ դարը: Իսկ ի՞նչ է դարը: Երբ մենք խոսում ենք որևէ իրադարձության մասին, որը տեղի է ունեցել ոչ շատ հեռավոր անցյալում, ապա նշում ենք այդ իրադարձության տարեթիվը, օրինակ, մենք ասում ենք. Հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանը ծնվել Է 1869 թվականին կամ մարդն առաջին անգամ տիեզերք թռավ 1961 թվականք ապրիլի 12-ին: Մեզանից հարյուրավոր կամ հազարավոր տարիներ առաջ տեղի ունեցած իրադարձությունների համար մենք ավելի հաճախ օգտագործում ենք դար և հազարամյակ բառերը: Մեկ դարը հարյուր տարին է: Հազարամյակը հազար տարին է կամ տասը դարը: Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ մեր երկրում ընդունված է տարիների հաշվումը սկսել Հիսուս Քրիստոսի ծննդից։  Ըստ այդ հաշվարկի՝ այն բոլոր իրադարձությունները, որոնք կատարվել են նախքան Քրիստոսի ծնունդը, համարում ենք Քրիստոսի ծննդից առաջ տեղի ունեցած: Իսկ այն ամենը, ինչ եղել է դրանից հետո, համարում ենք Քրիստոսի ծննդից հետո տեղի ունեցած: Երբեմն գրքերում դու կարող ես հանդիպել մեր թվարկությունից առաջ (մ.թ.ա կամ մեր թվարկություն (մ.թ.) ձևերը : Օրինակ՝ հայոց արքա Տիգրան Մեծը գահ է բարձրացել Քրիստոսի ծննդից առաջ 95 թվականին, ինչը կրճատ նշվում Է Ք.ա. 95թ.: Իսկ Քրիստոսի ծննդից հետո տեղի ունեցած իրադարձությունների մասին խոսելիս հատուկ նշում չի կատարվում, այլ պարզապես գրվում է տարեթիվը: Օրինակ՝ 405 թվականին Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց այբուբենը:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ է պատմությունը, և ինչո՞ւ է անհրաժեշտ այն լավ իմանալ: Պատմությունն անվանում են ժողովրդի հիշողություն: Այդ հիշողության շնորհիվ մենք այսօր գիտենք, թե ինչպես են ապրել մեր նախնիները, ինչով ենք մենք նրանց նման կամ ինչով ենք տարբերվում: Գիտենք նաև, թե ինչ են ստեղծել, արարել կամ, ցավոք, կորուստներ ունեցել մեր նախնիները, ինչպես են պաշտպանել մեր հայրենիքը:

2. Ւ՞նչ է դարը: Մեկ դարը հարյուր տարին է:

3. Ինչպե՞ս է ընդունված կատարել տարիների հաշվումը: Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ մեր երկրում ընդունված է տարիների հաշվումը սկսել Հիսուս Քրիստոսի ծննդից։  Ըստ այդ հաշվարկի՝ այն բոլոր իրադարձությունները, որոնք կատարվել են նախքան Քրիստոսի ծնունդը, համարում ենք Քրիստոսի ծննդից առաջ տեղի ունեցած:

4. Դու ո՞րերորդ դարում ես ծնվել: Ես քնվել եմ 21-րդ դարում։

Լրացուցիչ աշխատանք

Որ դարին են պատկանում հետևյալ պատմական թվերը՝

66թ.1-րդ դարում, 301թ.4-րդ դարում, 2019թ.21-րդ դարում, 405թ.5-րդ դարում, 451թ.5-րդ դարում, 1031թ.11-րդ դարում, 1890թ.19-րդ դարում, 1900թ.19-րդ դարում, 678թ.7-րդ դարում, 980թ.10-րդ դարում, 760թ.8-րդ դարում, 540թ.6-րդ դարում:

սկզբնաղբյուր՝ Իվետա Ջանազյանի բլոգ

Posted in Հայրենագիտություն

Հայաստանի Հանրապետության մարզերը և քաղաքները

map_am

Մեր հանրապետության կառավարության նստավայրը մայրա­քաղաք Երևանն է: Այստեղ են կայացվում մեր երկրի համար ամե­նակարևոր որոշումները: Իսկ հիմա պատկերացնենք, թե  ի՞նչ կկա­տարվեր, եթե հեռավոր կամ թեկուզ և մայրաքաղաքին մոտ գտնվող ցանկացած մեծ ու փոքր բնակավայրի առօրյա հարցերով զբաղվեին միայն Երևանում: Իրենց հուզող ցանկացած խնդրի լուծման համար մարդիկ ստիպված պետք է երկար ճանապարհ հաղթահարեին Երևան հասնելու համար: Այդպիսի անհարմարություններից խուսափելու համար Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանված Է վարչատարածքային միավորների՝ մարզերի: Դրանք 10-են (տես աղյուսակը):

Հայաստանի Հանրապետության մարզերը Վարչական մարզեր Մարզայինկենտրոնը 1. Արագածոտնի Աշտարակ 2. Արարատի Արտաշատ 3. Արմավիրի Արմավիր 4. Գեղարքունիքի Գավառ 5. Լոռու Վանաձոր 6. Կոտայքի Հրազդան 7. Շիրակի Գյումրի 8. Սյունիքի Կապան 9. Վայոց Ձորի Եղեգնաձոր 10. Տավուշի Իջևան

Յուրաքանչյուր մարզ ունի իր մարզպետարանը, որը մարզպետի գլխւսվորութամբ զբաղվում է տվյալ մարզի գյուղերի և  քաղաքների զարգացման, բնակչության կյանքին առնչվող հարցերի և շատ այլ պետական խնդիրների լուծմամբ: Բացի այդ, յուրաքանչյուր բնակավայրի խնդիրների լուծմամբ զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները՝ քաղաքապետի կամ գյուղապետի գլխավորությամբ: Հայաստանի Հանրապետության տարածքում կա ավելի քան 900 բնակավայր: Դրանցից 49-ը քաղաքներեն, մնացածը՝ գյուղեր: Քաղաք­ները միմյանցից տարբերվում են մի շարք հատկանիշներով՝ բնակչու­թյան թվով, տնտեսական գործունեութամբ և այլն:

Հայաստանի ամենախոշոր քաղաքը Երևանն է: Այստեղ են գտնվում մեր հանրապետության նախագահի նստավայրը, կառավարության շենքը, Ազգային ժողովը, բոլոր նախարարությունները: Երևանում կան բազմաթիվ գործարաններ, մշակութային օջախներ, թանգարաններ, համալսարաններ, ժամանակակից հյուրանոցներ և այլն:

Հանրապետության երկրորդ խոշոր քաղաքը Շիրակի մարզկենտրոն Գյումրին է: 1988թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո այն վերականգնվում է:

Երևանի շուրջը ձևավորվել են մի շարք փոքր և միջին մեծության քաղաքներ, որոնք բազմաթիվ արտադրական, մշակութային և այլ կապերով կապված են մայրաքա­ղաքի հետ: Դրանցից են Աբովյանը, Վայոց Ձորի մարզում Է գտնվում առողջարանային քաղաք Ջերմուկը, որը հայտնի է իր բուժիչ հանքային ջրերով:

Մեր հանրապե­տության քաղաքները անընդհատ զարգանում են, բարեկարգվում, հարստանում ժամանակակից շինություններով, ձեռնարկություններով:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Թվարկիր և քարտեզի վրա ցույց տուր Հայաստանի Հանրապետության մարզերը և մարզկենտրոնները: ՀՀ ունի տասը մարզեր՝ Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Կոտայք, Լոռի, Շիրակ, Սյունիք Տավուշ և Վայոց ձոր։
  2. Ինչո՞ւ է մեր հանրապետութան տարածքը բաժանվել մարզերի: Ովքե՞ր են զբաղվում քաղաքների և գյուղերի տարբեր խնդիրների լուծմամբ:ՀՀ տարածքը բաժանվել է մարզերի և ամեն մարզ ունի իր մարզպետարանը , որը զբաղվում է իրենց մարզի խնդիրներով։
  3. Կազմիր քո բնակավայրին մոտ գտնվող քաղաքների և գյուղերի ցուցակը:Ես ապրում եմ Փարաքարում ինձ մոտիկ գյուղերն են՝ Մերձաբանը, Մուսալեռը, Պտղունքը և իհարկե Զվարթնոց օդանավակայանը։
  4. Քարտեզի վրա գտի’ր և նշի’ր ՀՀ տարբեր մարզերի առնվազն  10  քաղաքային բնակավայրերի անուններ:Վաղարշապատ(46, 800), Երևան(1, 071, 800), Սևան(20, 600), Գյումրի(118, 600), Արմավիր(29, 1000, Դիլիջան(23, 700), Իջևան(20, 700), Արթիկ(18,900), Աշտարակ(19, 100), Հրազդան(41, 600)։

Posted in Հայրենագիտություն

Հայաստանն իմ հայրենիքն է: Հայաստանի Հանրապետություն

images

Տուն և հայրենի տուն: Դու երբևէ մտածե՞լ ես այս երկուսի տարբե­րության մասին: Տունը կարող Է կառուցվել ամեն տեղ, նույնիսկ օտար հողի վրա: Օրինակ` շատ հայեր իրենց շքեղ տները կառուցել և կառու­ցում են օտար հողի վրա: Այդ տները, թեկուզև հոյակապ են, բայց երբեք հայրենի տուն չեն կարող լինել: Հայրենի տունը կառուցվում է միայն հայրենի հողի վրա` հայրենիքում: Մեր հայրենիքը Հայաստանն է: Մենք այստեղ պետք է ապրենք, սովորենք, աշխատենք, կառուցենք։

Մեր հայրենիքը շատ հին է: Այն բազում լավ ու վատ օրեր է տեսել: Տեսել է պատերազմներ, թալան ու ավեր, բայց մեր պապերն այնքան քաջ ու աշխատասեր են եղել, որ կարողացել են այն պաշտպանել ու հասցնել մեզ:

Հայոց երկիրն իր անվանումը ստացել է մեր նախահայր Հայկի անունից: Երբ քաջ հսկա Հայկը իր աղեղով և երեքթևյան նետով սպանեց բռնակալ Բելին, դրանից հետո երկիրը նրա անունով կոչվեց Հայք, այսինքն՝ Հայաստան: Իսկ մենք բոլորս Հայկ Նահաաետի սե­րունդներն ենք, և այս երկիրը բոլորիս հարազատ տունն է: Մենք այն ժառանգություն ենք ստացել մեր նախնիներից, որպեսզի մենք էլ մեր հերթին շենացնենք և փոխանցենք մեր որդիներին:

Այսօր մենք ունենք մի փոքր, բայց անկախ պետություն, որը կոչվում է Հայաստանի Հանրապե­տություն: Այն կրճատ անվանում են նաև Հայաստան: Հայաստանի մայրաքաղաքը Երևանն է, որն աշխարհի հնագույն քաղաքներից է: Այն հիմնադրել է Արգիշտի Առաջինը Քրիստոսի ծննդից առաջ 782 թվականին: Երևանն անվանում են վարդագույն քաղաք, քանի որ շենքերն այստեղ հիմնականում կառուցված են վարդագույն տուֆից: Մեր մայրաքաղաքն այսօր էլ շատ գեղեցիկ է, կառուցվել են բազմաթիվ նոր շենքեր, փողոցներ, տեղադրվել են հուշարձաններ:

Հայաստանի խոշոր քաղաքներն են Գյումրին և Վանաձորը: Մեր երկրի տարածքը այժմ կազմում է մոտ 30 հազար քառակուսի կմ, իսկ բնակչությունը ավելի քան 3 միլիոն է:

Հայաստանի Հանրապետության հարևաններն են՝ Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը։

Հարցեր և առաջադրանքներ/սրանք գրում եք բլոգում/

  1. Ի՞նչ է հայրենի տունը: 2-3 Նախադասությամբ փորձիր ներկայացնել: Հայրենի տունը մեր հայրենիքն է։Մեր հայրենիքը Հայաստանն է։
  2. Ինչպե՞ս է առաջացել մեր երկրի անվանումը:Մեր երկիրը անվանվել է մեր նախահայր Հայկի անունով, ով սպանել է բռնակալ Բելին։
  3. Այժմ ինչպե՞ս է կոչվում մեր երկիրը, և որո՞նք են մեզ հարևան պետությունները: Քարտեզի վրա ցույց տուր Հայաստանի Հանրապետությունը և նրա հարևան պետությունները, նշիր դրանց մայրաքաղաքները:Այժմ մեր երկիրը կոչվում է Հայաստանի Հանրապետություն կամ Հայաստան։Մեր հարևան երկրներն են՝ Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը։
  4. Ո՞րն Է Հայաստանի մայրաքաղաքը, ո՞վ Է այն հիմնադրել:Հայաստանի մայրաքաղաքը Երևանն է, որն աշխարհի հնագույն քաղաքներից է: Այն հիմնադրել է Արգիշտի Առաջինը Քրիստոսի ծննդից առաջ 782 թվականին:
Posted in Մայրենի, Ընթերցանություն

Մշուշների շղարշի տակ…

Մշուշների շղարշի տակ

Աշնան խաշամն է խշխշում,

Քամու ձեռքերն անհամարձակ

Ամպի փեշերն են քաշքշում:

Ամպը լեզուն կուլ է տվել,

Հնար չունի որոտալու:

Ցերեկն էլ է ցրտից կծկվել,

Չէ՛, երևի ձյուն է գալու:

Առաջադրանքներ

1.Առանձնացրո՛ւ փոխաբերությունները և բացատրի՛ր:Մշուշների շղարշի տակ-մշուշների քողի տակ, Քամու ձեռքերն անհամարձակ-քամին դանդաղ էր փչում, Ամպի փեշերն են քաշքշում-ամպերն են իրար գալիս, Ամպը լեզուն կուլ է տվել-ամպերը հանգիստ են, Ցերեկն էլ է ցրտից կծկվել-ցերեկը մռայլ էր

2. Ընդգծված բառերը գործածի՛ր նախադասությունների մեջ:Մասիսի գլխին կարծես սպիտակ շղարշ լինի։Անտառի խորքում խարշամն է խշխշում։Եղբայրս իր ձեռքերը թաքցրեց ետևում։Երեկոյան ամպը մռայլվել էր և տեղաց ուժեղ անձրև։Ես շատ եմ սիրում իմ մայրենի լեզուն։Ամպը որոտաց և տեղաց ուժեղ անձրրև։Կատուն շանը տեսավ և վախից կցկվեց։

3. Վերնագրի՛ր բանաստեղծությունը: Աշնան օրերը, Խորը աշուն։

4.  Նկարի՛ր բանաստեղծության հատվածները:

Posted in Մայրենի, Ընթերցանություն

Քամու համբույրը

Քամու համբույրից դողաց մի տերև,
Շշուկով դիպավ իր հարևանին,
Խշխշաց հանկարծ իմ գլխի վերև
Ու տարուբերվեց հինավուրց կաղնին:

Կռացավ կաղնին նորից բարձրացավ,
Ճյուղերով դիպավ ուրիշ մի ծառի,-
Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ,
Հասավ հեռավոր խորքերն անտառի:


Ալեկոծվում էր անտառը հուզված
Ու ոսկեզօծված գլուխն օրորում,
Իր մեծ գրկի մեջ քամու համբուրած
Փոքրիկ տերևն էր կարծես որոնում:

Խշշում էր անտառն ու տարուբերվում,
Երկինք էր հասնում խշշոցը նրա…
Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում

Ու ծիծաղում էր անտառի վրա:

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը և բառարանի օգնությամբ բացատրի’ր անծանոթ բառերը:Հինավուրց-ծերացած

ալեկոծվում-ծփում

2. Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ փոխաբերությունները և բացատրի՛ր:Քամու համբույրից դողաց մի տերև-քամուց տերևները շարժվեցին, Շշուկով դիպավ իր հարևանին-կամաց դիպչեց կողքի տերևին, Ալեկոծվում էր անտառը հուզված-անտառը քամուց ուժեղ շարժվում էր, Ու ոսկեզօծված գլուխն օրորում-դեղին ծառերը օրօրվում էին, Իր մեծ գրկի մեջ քամու համբուրած-ամբողջ անտառով քամին պտտվում էր։

3. Արձակ պատմի՛ր բանաստեղծությունը: Քամին շրջում էր անըառում և ոսկեզօծ տերևներին ոդի մեջ իրար էր տալիս։Քամուց ծառերը ուժեը խշշում էին և փնըրում էին իրենց կորցրած տերևներին։Իսկ քամին ուրաղ պտտվում էր անտառի խորքերում։