
ՀՀ չորս սահմանակից պետությունները
Պատկեր



Մեր հանրապետության կառավարության նստավայրը մայրաքաղաք Երևանն է: Այստեղ են կայացվում մեր երկրի համար ամենակարևոր որոշումները: Իսկ հիմա պատկերացնենք, թե ի՞նչ կկատարվեր, եթե հեռավոր կամ թեկուզ և մայրաքաղաքին մոտ գտնվող ցանկացած մեծ ու փոքր բնակավայրի առօրյա հարցերով զբաղվեին միայն Երևանում: Իրենց հուզող ցանկացած խնդրի լուծման համար մարդիկ ստիպված պետք է երկար ճանապարհ հաղթահարեին Երևան հասնելու համար: Այդպիսի անհարմարություններից խուսափելու համար Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանված Է վարչատարածքային միավորների՝ մարզերի: Դրանք 10-են (տես աղյուսակը):
| Հայաստանի Հանրապետության մարզերը Վարչական մարզեր Մարզայինկենտրոնը 1. Արագածոտնի Աշտարակ 2. Արարատի Արտաշատ 3. Արմավիրի Արմավիր 4. Գեղարքունիքի Գավառ 5. Լոռու Վանաձոր 6. Կոտայքի Հրազդան 7. Շիրակի Գյումրի 8. Սյունիքի Կապան 9. Վայոց Ձորի Եղեգնաձոր 10. Տավուշի Իջևան |
Յուրաքանչյուր մարզ ունի իր մարզպետարանը, որը մարզպետի գլխւսվորութամբ զբաղվում է տվյալ մարզի գյուղերի և քաղաքների զարգացման, բնակչության կյանքին առնչվող հարցերի և շատ այլ պետական խնդիրների լուծմամբ: Բացի այդ, յուրաքանչյուր բնակավայրի խնդիրների լուծմամբ զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները՝ քաղաքապետի կամ գյուղապետի գլխավորությամբ: Հայաստանի Հանրապետության տարածքում կա ավելի քան 900 բնակավայր: Դրանցից 49-ը քաղաքներեն, մնացածը՝ գյուղեր: Քաղաքները միմյանցից տարբերվում են մի շարք հատկանիշներով՝ բնակչության թվով, տնտեսական գործունեութամբ և այլն:
Հայաստանի ամենախոշոր քաղաքը Երևանն է: Այստեղ են գտնվում մեր հանրապետության նախագահի նստավայրը, կառավարության շենքը, Ազգային ժողովը, բոլոր նախարարությունները: Երևանում կան բազմաթիվ գործարաններ, մշակութային օջախներ, թանգարաններ, համալսարաններ, ժամանակակից հյուրանոցներ և այլն:
Հանրապետության երկրորդ խոշոր քաղաքը Շիրակի մարզկենտրոն Գյումրին է: 1988թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո այն վերականգնվում է:
Երևանի շուրջը ձևավորվել են մի շարք փոքր և միջին մեծության քաղաքներ, որոնք բազմաթիվ արտադրական, մշակութային և այլ կապերով կապված են մայրաքաղաքի հետ: Դրանցից են Աբովյանը, Վայոց Ձորի մարզում Է գտնվում առողջարանային քաղաք Ջերմուկը, որը հայտնի է իր բուժիչ հանքային ջրերով:
Մեր հանրապետության քաղաքները անընդհատ զարգանում են, բարեկարգվում, հարստանում ժամանակակից շինություններով, ձեռնարկություններով:
Հարցեր և առաջադրանքներ

Տուն և հայրենի տուն: Դու երբևէ մտածե՞լ ես այս երկուսի տարբերության մասին: Տունը կարող Է կառուցվել ամեն տեղ, նույնիսկ օտար հողի վրա: Օրինակ` շատ հայեր իրենց շքեղ տները կառուցել և կառուցում են օտար հողի վրա: Այդ տները, թեկուզև հոյակապ են, բայց երբեք հայրենի տուն չեն կարող լինել: Հայրենի տունը կառուցվում է միայն հայրենի հողի վրա` հայրենիքում: Մեր հայրենիքը Հայաստանն է: Մենք այստեղ պետք է ապրենք, սովորենք, աշխատենք, կառուցենք։
Մեր հայրենիքը շատ հին է: Այն բազում լավ ու վատ օրեր է տեսել: Տեսել է պատերազմներ, թալան ու ավեր, բայց մեր պապերն այնքան քաջ ու աշխատասեր են եղել, որ կարողացել են այն պաշտպանել ու հասցնել մեզ:
Հայոց երկիրն իր անվանումը ստացել է մեր նախահայր Հայկի անունից: Երբ քաջ հսկա Հայկը իր աղեղով և երեքթևյան նետով սպանեց բռնակալ Բելին, դրանից հետո երկիրը նրա անունով կոչվեց Հայք, այսինքն՝ Հայաստան: Իսկ մենք բոլորս Հայկ Նահաաետի սերունդներն ենք, և այս երկիրը բոլորիս հարազատ տունն է: Մենք այն ժառանգություն ենք ստացել մեր նախնիներից, որպեսզի մենք էլ մեր հերթին շենացնենք և փոխանցենք մեր որդիներին:
Այսօր մենք ունենք մի փոքր, բայց անկախ պետություն, որը կոչվում է Հայաստանի Հանրապետություն: Այն կրճատ անվանում են նաև Հայաստան: Հայաստանի մայրաքաղաքը Երևանն է, որն աշխարհի հնագույն քաղաքներից է: Այն հիմնադրել է Արգիշտի Առաջինը Քրիստոսի ծննդից առաջ 782 թվականին: Երևանն անվանում են վարդագույն քաղաք, քանի որ շենքերն այստեղ հիմնականում կառուցված են վարդագույն տուֆից: Մեր մայրաքաղաքն այսօր էլ շատ գեղեցիկ է, կառուցվել են բազմաթիվ նոր շենքեր, փողոցներ, տեղադրվել են հուշարձաններ:
Հայաստանի խոշոր քաղաքներն են Գյումրին և Վանաձորը: Մեր երկրի տարածքը այժմ կազմում է մոտ 30 հազար քառակուսի կմ, իսկ բնակչությունը ավելի քան 3 միլիոն է:
Հայաստանի Հանրապետության հարևաններն են՝ Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը։
Հարցեր և առաջադրանքներ/սրանք գրում եք բլոգում/

Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ՛, երևի ձյուն է գալու:
Առաջադրանքներ
1.Առանձնացրո՛ւ փոխաբերությունները և բացատրի՛ր:Մշուշների շղարշի տակ-մշուշների քողի տակ, Քամու ձեռքերն անհամարձակ-քամին դանդաղ էր փչում, Ամպի փեշերն են քաշքշում-ամպերն են իրար գալիս, Ամպը լեզուն կուլ է տվել-ամպերը հանգիստ են, Ցերեկն էլ է ցրտից կծկվել-ցերեկը մռայլ էր
2. Ընդգծված բառերը գործածի՛ր նախադասությունների մեջ:Մասիսի գլխին կարծես սպիտակ շղարշ լինի։Անտառի խորքում խարշամն է խշխշում։Եղբայրս իր ձեռքերը թաքցրեց ետևում։Երեկոյան ամպը մռայլվել էր և տեղաց ուժեղ անձրև։Ես շատ եմ սիրում իմ մայրենի լեզուն։Ամպը որոտաց և տեղաց ուժեղ անձրրև։Կատուն շանը տեսավ և վախից կցկվեց։
3. Վերնագրի՛ր բանաստեղծությունը: Աշնան օրերը, Խորը աշուն։
4. Նկարի՛ր բանաստեղծության հատվածները:
