Posted in Uncategorized

«Մեր ընտանեկան սովորույթը»

Ես այսօր կպատմեմ մեր ընտանեկան սովորույթի մասին, որը կապված է հայրիկիս ծննդյան հետ։Շատ տարիներ առաջ, երբ տատիկս ու պապիկս ամուսնացան նրանք ունեցան երկու աղջիկ։ Նրանք շատ էին ուզում ունենալ արու զավակ։Տատիկիս մայրիկը՝ Թամար տաըիկը որոշեց ուխտ անել Պողոս Պետրոս եկեղեցում, որ տատիկս արու զավակ ունենա ամեն տարի հայրիկիս ծնունդի օրը 7-ը տարի մատաղ կանեն Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցում։Այսպիսով, երբ հայրիկս ծնվում է , այդպես էլ անում են և այդ սովորույթը շարունակվում է մինչև օրս։Սա էլ իմ ընտանիքի սովորույթը։

Posted in Uncategorized

Եղնիկը. Ավետիք Իսահակյան

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վառվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս` նետի պես ծլկվում էր մոտիցս…
Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ…
Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր,- մի քամի գիշեր էր,- սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:
Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

Առաջադրանքներ

1. Ընթերցի՛ր պատմվածքը, դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու արտահայտությունները և  բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

անտառուտ-անտառապատ տեղ

վերջալույս-Արևը մայր մտնելու և մթնշաղն իջնելու պահըմկաղած

խարտյաշ-Ոսկեգույն դեղինին և բալ շագանակագույնին տվող գույնով

խորասույզ-Ջրի մեջ սուզված, ջրասույզ արած: Խորասույզ նավ

անդուլ-դադար չունեցող, անդադար

ծլկվում-թաքնվում

ղողանջուն-աղմկոտ

նազելի-նուրբ

շառաչ-աղմկոտ ձայն

2. Առանձնացրո՛ւ  եղնիկին նկարագրող և բնութագրող հատվածները :

«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…

3.Դուրս գրի՛ր համեմատություններն ու փոխաբերությունները և բացատրի՛ր դրանք:

վառվռուն սարերին-գույնզգույն սարեր

մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները-դեղիմ անտառները մայրամուտ էին մտնում

նետի պես ծլկվում էր-նետի պես վազում էր

իր սիրած գուրգուրող անտառներից-իրեն սիրող անտառներից

լիակուրծք խշշոցն-ուժգին խշշոց

Աչքերը կայծակին էին տալիս-աչքերը փայլում էին

4. Ընթերցի՛ր պատմվածքի՝ քեզ ամենից շատ դուր եկած հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ:

Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…

Այս հատվածը ինձ դուր եկավ, որովհետև այստեղ անկեղծություն և հարգանք եմ տեսնում դեպի անմեղ կենդանին։

5. Մեկնաբանի՛ր ընդգծված հատվածները:

Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:

Ես այս հատվածից հասկացա․ որ ուր էլ որ լինես , մեկ է քո հայրենի հողը քեզ ամենա հոգեհարազատն է մնում։

Posted in Մաթեմատիկա

25.11․2020

Բանավոր հաշվարկներ

Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Թեմա՝ Մնացորդով բաժանում։

1)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 6 է, թերի քանորդը՝ 5,
մնացորդը՝ 3։

6*5+=30+3=33

2)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 13 է, թերի քանորդը՝ 9,
մնացորդը՝ 7։

13*9+7=117+7=124
3)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 11 է, թերի քանորդը՝ 2,
մնացորդը՝ 7։11*2+7=29


4) Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
15-ի բաժանելիս։

14

5)Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
23-ի բաժանելիս։Գտիր այն ամենափոքր թիվը, որը բաժանվում է 4-ի և 6-ի։

:23

0….,22

22

6)Գտիր այն ամենափոքր թիվը, որը 4-ի և 6-ի բաժանելիս ստանում ենք 3 մնացորդ։

12+3=15

7)Գտիր այն ամենափոքր թիվը, որը բաժանվում է 8-ի և 20-ի։

40

8)Գտիր այն ամենափոքր թիվը, որը 8-ի և 20-ի բաժանելիս ստանում ենք 2 մնացորդ։

40+2=42