Day: 18.11.2020
Թեմա՝ Թվի բաժանարար
Թվի բաժանարար են այն թվերը, որոնց վրա այդ թիվը բաժանվում է առանց մնացորդի։
Օրինակ՝ 10-ի բաժանարար են այն թվերը, որոնց վրա 10-ը բաժանվում է առանց մնացորդի։
Այսինքն՝ 10-ի բաժանարար են՝ 1,2,5,10 , քանի որ 10-ը 1,2,5,10 թվերից յուրաքանչյուրի վրա բաժանվում է առանց մնացորդի։
Ստուգենք՝
10։1=10, ուստի 1-ը 10-ի բաժանարար է։
10։2=5, ուստի 2-ը 10-ի բաժանարար է։
10։5=2, ուստի 5-ը 10-ի բաժանարար է։
10։10=1, ուստի 10-ը 10-ի բաժանարար է։
10-ի բաժանարարներից ամենափոքրը 1-ն է, ամենամեծը՝ 10-ը։
Ցանկացած թվի համար իր բաժանարարներից ամենափոքրը 1-ն է, ամենամեծը՝ հենց այդ թիվը։
Առաջադրանքներ
- Թվարկիր 8-ի բոլոր բաժանարարները ։ Ո՞րն է 8-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։
- Թվարկիր 15-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 15-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։1, 3, 5, 15,
- Թվարկիր 20-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 20-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։1, 2, 4, 5, 10, 20,
- Թվարկիր 14-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 14-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։1, 2, 7, 14,
- Քանի՞ բաժանարար ունի 18-ը, ո՞ր թվերն են դրանք։1, 2, 3,6, 9, 18, ունի 6-հատ բաժանար։
- Ո՞ր թիվն է 64-ի ամենամեծ բաժանարարը։64:
- Ո՞ր թիվն է 25-ի ամենամեծ բաժանարարը, իսկ ո՞րն է ամենափոքրը։1, 25,
- Թվարկիր 30-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 30-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։1, 2,3, 5, 6, 10, 15,30,
- Գտիր 26 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։1+26=27
- Գտիր 48 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։48+1=49