Posted in Մայրենի

Տնային առաչադրանք

23. Տրված բառերի մեջ մտնող հնչյունները գրի՛ր (փակագծում տրված Է, թե քանի՞ հնչյուն կա):

 Օրինակ՝

ասեղ (4) — ա, ս, ե, ղ:

Արմատ (5)-արմատ, երերալ (7)-յերերալ, երազ (5)-յերազ, որոտ-վորոտ (5), տերև (5)-տերեվ, որոշում (7)-վորշում, երևելի (8)-յերեվելի:

24.Հաշվի´րթե տրված բառերի  մեջ քանի՞ տառքանի՞ հնչյուն կա:

Օրինակ՝

եղևնի — 5 տառ, 7 հնչյուն:

Երիտասարդ-9տառ 10հնչյուն, ոլոռ-4տառ 5տառ, ողնաշար-7տառ 8հնչյուն, հրշեջ-5տառ 6հնչյուն, գրքույկ-6տառ 7հնչյուն, բարև-4տառ 5հնչյուն, կարևոր-6տառ 7հնչյուն, ոտք-3տառ 4հնչյուն, երամ-4տառ 5հնչյուն:

Հիշի՛ր

Հնչյունը լսվում  և արտասանվում է, իսկ տառը գրվում  է: Տառը հնչյունի նշանն է:

Հայերենում երեսունվեց հնչյուն կա: Դրանք արտահայտվում են երեսունինը տառերով:

Երեսունվեց հնչյուններից վեցը ձայնավորներ են (ա, է, ը, ի, օ, ու), իսկ երեսունը՝ բաղաձայններ (բ, գ, դ, զ, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր, ց, փ, ք, ֆ):

Է և ե տառերը  է հնչյունի նշաններն են:

Օ և ո տառերը  օ հնչյունի նշաններն են:

Ե և ո տառերը կարող են մեկից ավելի հնչյուն արտահայտել (ե-յէ, ո-վօ):

Մեկից ավելի հնչյուն է  արտահայտում նաև և տառը (կա՛մ էվ, կա՛մ  յէվ):

Posted in Բնագիտություն

ԲՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ. ԴԻՏՈՒՄ, ՓՈՐՁ, ՉԱՓՈՒՄ

скачанные файлы (2)
Մարդկության զարգացման պատմությունր ցույց է տալիս, որ դարեր շարունակ մարդը ձգտել է ճանաչել բնությունը, առավել խոր գիտելիքներ ձեռք բերել բնության մարմինների և երևույթների մասին:
Բնության տարբեր մարմինների հատկությունների, բնական երևույթ­ների իմացությունը մարդուն հնարավորություն է տալիս ճիշտ կողմնորոշվելու առօրյա կյանքում, խուսափելու հնարավոր վտանգներից, ստեղծելու նյութական բարիքներ, ավելի բարեկեցիկ և հարմարավետ դարձնելու իր կյանքը:
Կենդանի և անկենդան բնությունը կարելի է ուսումնասիրել տարբեր ե­ղանակներով կամ, ինչպես ընդունված է ասել, տարբեր մեթոդներով, որոն­ցից են դիտումը, փորձը և չափումները:
Դիտումների միջոցով մենք մեր զգայարանների շնորհիվ բնական պայմաններում ծանոթանում ենք տարբեր երևույթների, պարզում տարբեր մարմինների հատկություններր: Դիտումներր մեզ թույլ են տալիս որոշակի նախնական պատկերացումներ կազմել այս կամ այն երևույթի մասին, նկատել որոշ օրինաչափություններ։
Բնության երևույթներն ուսումնասիրում են գիտնականներր: Սակայն մի շարք երևույթներ կարող եք ուսումնասիրել նաև դուք՝ կատարելով պար­զագույն դիտումներ: Դիտման միջոցով կարող եք պարզել, որ մարմիններր տաքանալիս ընդարձակվում են, որ տարբեր նյութեր տարբեր չափով են ջերմություն հաղորդում, որ բույսերն առանց ջրի չորանում են, որ գետերը սովորաբար վարարում են գարնանը և այլն:
Բնության մասին ավելի խոր գիտելիքներ կարելի է ձեռք բերել փորձե­րի միջոցով: Փորձի ընթացքում հեռազոտողը ոչ միայն պարզապես դիտում է ուսումնասիրվող երևույթր, այլև կարողանում է միջամտել տեղի ունեցող փոփոխություններին, կառավարել դրանք: Առավել հավաստի տեղեկու­թյուններ ստանալու համար փորձերը կրկնվում են մի քանի անգամ:
Օրինակ՝ եթե դուք ցանկանում եք պարզել, թե որ ջերմաստիճանում է եռում ջուրր, ուսուցչի օգնությամբ կարող եք կա­տարել հետևյալ փորձր: Անոթի մեջ լցրեք ջուր և սկսեք տաքացնել: Փորձի րնթացքում հետևեք ջրի մեջ իջեցված ջերմաչափի ցուցմունքին ։
Երբ ջուրն սկսի եռալ, գրանցեք ջերմաչա­փի ցուցմունքր: Դա կլինի ջրի եռման ջերմաստիճանը: Ձեր մեջ կարող է հարց առաջանալ՝ իսկ գուցե ավելի փոքր քանակությամբ ջուրն ա­վելի ցա՞ծր ջերմաստիճանում է եռում: Ձեր այդ ենթադրությունր դարձյալ կարող եք ստուգել փորձով: Կպարզվի, որ ջրի եռման ջերմաստիճանր կախված չէ ջրի քանակից: Ինչ քանա­կությամբ ջուր էլ վերցնեք, կեռա միևնույն ջերմ­աստիճանում:
Փորձերի միջոցով ուսումնասիրում են ոչ միայն անկենդան, այլև՝ կեն­դանի մարմինների հատկություններր: Օրինակ՝ փորձերով կարելի է պար­զել որոշ նյութերի օգտակար ազդեցությունր բույսերի աճի վրա կամ ստու­գել սննդում թունավոր նյութերի առկայությունր և դրանց վնասակար ազ­դեցությունր մարդու առողջության վրա:
Դիտումներր և փորձերը լրացվում են չափումներով և քանական հաշ­վարկներով: Ոչ մի լուրջ հետազոտություն չի իրականացվում առանց չա­փումների: Դուք արդեն ծանոթ եք, թե ինչպես են չափում հեռավորությունը, մարմնի զանգվածը, ժամանակը: Չափման շնորհիվ որոշվում է չափ­վող մեծության թվային արժեքը՝ համապատասխան միավորով արտա­հայտված, օրինակ՝ երկարությունը՝ մետրերով, ժամանակը՝ վայրկյաննե­րով, զանգվածը՝ կիլոգրամներով և այլն:

Posted in Մայրենի, Ընթերցանություն

,,Գեղեցիկ, սպիտակ ձիու ամառը,,

Հին, լավ օրերից մի օր, երբ ես ինը տարեկան էի և աշխարհը լի էր ամեն տեսակի հրաշալիքներով, իսկ կյանքը դեռևս հաճելի ու խորհրդավոր երազ էր, իմ զարմիկ Մուրադը, որին խելառ էին համարում բոլորը, բացի ինձանից, առավոտյան ժամը չորսին եկավ մեր բակը: Բախելով սենյակիս լուսամուտը, նա արթնացրեց ինձ։

— Արա՛մ, — ասաց նա։

Անկողնից վեր թռա և լուսամուտից դուրս նայեցի։

Չէի կարող տեսածիս հավատալ։

Արևն ուր որ է պետք է դուրս նայեր երկրի ծայրից։

Դեռևս առավոտ չէր, բայց ամառ էր և բավականին լույս կար, որպեսզի զգայի, թե երազի մեջ չեմ։

Իմ զարմիկ Մուրադը նստել էր մի գեղեցիկ սպիտակ ձի։ Գլուխս լուսամուտից դուրս հանեցի և տրորեցի աչքերս։

— Այո, — ասաց նա հայերեն, — ձի է։ Դու երազի մեջ չես։ Շտապիր, եթե ուզում ես ձի հեծնել։

Ես գիտեի, որ իմ զարմիկ Մուրադը կարողանում է կյանքը վայելել ավելի լավ, քան ուրիշ որևէ մեկը, որ երբևէ սխալմամբ աշխարհ է եկել։ Բայց այս մեկին չէի կարող հավատալ նույնիսկ ես։

Նախ իմ ամենավառ հիշողությունները կապված էին ձիերի հետ, և իմ տենչանքը ձի հեծնելն էր։

Սա հրաշալի մասն էր։

Երկրորդ՝ մենք աղքատ էինք:

Սա այն մասն էր, որ թույլ չէր տալիս ինձ հավատալ իմ տեսածին։

Մենք աղքատ էինք։ Մենք փող չունեինք։ Մեր ամբողջ տոհմը ծայրահեղ աղքատ էր։ Ղարօղլանյանների գերդաստանի բոլոր ճյուղերը ապրում էին աշխարհում ամենազարմանալի և անհեթեթ չքավորության մեջ։ Ոչ ոք, նույնիսկ մեր ընտանիքի ծերերը, չէին կարող հասկանալ, թե որտեղից էինք մենք բավարար փող ճարում մեր փորը ուտելիքով լցնելու համար։ Ամենակարևորը, սակայն, այն էր, որ մենք հռչակված էինք մեր ազնվությամբ։ Մենք մեր ազնվությամբ հռչակավոր էինք եղել շուրջ տասնմեկ դարեր ի վեր, նույնիսկ այն ժամանակ, երբ ամենահարուստ ընտանիքն էինք մի երկրում, որը մեզ համար և ողջ աշխարհն էր։

Մենք նախ հպարտ էինք, հետո ազնիվ, իսկ բացի դրանից տարբերում էինք ճշմարիտն ու սուտը։ Մեզանից ոչ մեկը ոչ ոքի հաշվին օգուտ չէր արել, ուր մնաց գողություն աներ։

Հետևաբար, թեև ես տեսնում էի ձին, այնքան հրաշալի, թեև առնում էի նրա հոտը, այնքան ախորժելի, թեև լսում էի նրա շնչառությունը, այնքան արբեցնող, բայց չէի կարող հավատալ, որ ձին որևէ կապ ունենար իմ զարմիկ Մուրադի կամ ինձ, կամ մեր ընտանիքի որևէ քնած թե արթուն անդամի հետ, քանի որ Մուրադը չէր կարող ձին գնած լինել և եթե չէր կարող գնած լինել, պետք է այն գողացած լիներ, բայց ես չէի կարող հավատալ, որ նա գողացել էր։

Ղարօղլանյան ընտանիքի ոչ մի անդամ գող լինել չէր կարող։

Ես նախ նայեցի Մուրադին, հետո ձիուն։ Նրանց երկուսի տեսքն էլ անմեղորեն խաղաղ էր ու զվարճալի, որը և ուրախացրեց, և վախեցրեց ինձ։

— Մուրադ, — ասացի ես, — որտեղի՞ց գողացար այդ ձին։

— Եթե ուզում ես ձի նստել, լուսամուտից դուրս թռիր, — ասաց նա։

Ուրեմն ճիշտ էր։ Նա գողացել էր ձին։ Այդ մասին ոչ մի կասկած։ Նա եկել էր իմ հետևից, որ գնամ կամ չգնամ ձի նստելու, ինչպես որ կուզեի։

Դե, ինձ թվում էր, որ մի անգամ հեծնելու համար ձի գողանալը նույնը չէ, ինչ ուրիշ բան գողանալը, ասենք վաղը։ Ինչ իմանաս, գուցե դա բոլորովին էլ գողանալ չէր։ Եթե դու գժվում ես ձիու համար, ինչպես իմ զարմիկ Մուրադն ու ես, ապա դա գողանալ չէ։ Դա գողանալ կլիներ, եթե մենք ձին ծախեինք, մի բան, որ վստահ էի, երբեք չէինք անի։

— Սպասիր հագնվեմ, — ասացի ես։

— Լավ, — ասաց նա, — բայց շտապիր։

Ես շտապ հագա շորերս։

Հետո լուսամուտից ցատկեցի բակը և թռա ձիու գավակին՝ իմ զարմիկ Մուրադի ետևը։

Այդ տարի մենք ապրում էինք քաղաքի ծայրամասում Վոլնըտ փողոցի վրա: Անմիջապես մեր տանից հետո սկսվում էին խաղողի այգիներ, մրգաստաններ, ոռոգման առուներ և գյուղերը տանող ճանապարհներ։ Երեք րոպեից էլ շուտ մենք հասանք Օլիվ փողոցը իսկ այնուհետև ձին սկսեց արշավել։ Օդը թարմ էր և շնչելն այնպե՜ս հաճելի։ Հրաշալի է, երբ զգում ես ձիու վազքը։ Իմ զարմիկ Մուրադը, որ մեր ընտանիքի ամենախենթ անդամներից էր համարվում, սկսեց երգել: Ավելի ճիշտ՝ սկսեց գոռալ կոկորդով մեկ։

Posted in Մաթեմատիկա

Առաջադրանքներ

  1. Քանի՞ տարբեր թվանշաններ են օգտագործվում 45688876 թվի գրառման  մեջ։

Օգտագործել ենք 5 տարբեր թվանշան 4, 5, 6, 8, 7,

  • Քանի՞ տասնյակ է  պարունակվում հետևյալ  թվերից յուրաքանչյուրում՝

87,  49,  38, 12, 99, 85։

87-8 տասնյակ, 49-4 տասնյակ, 38-3 տասնյակ, 12-1

տասնյակ, 99-9 տասնյակ, 85-8 տասնյակ,

  • Քանի՞ հարյուրյակ է պարունակվում հետևյալ թվերից յուրաքանչյուրում՝

156-1 տասնյակ, 569-5 տասնյակ,  458-4 տասնյակ, 359-3 տասնյակ։

  • Թվանշաններից  որո՞վ  չի  կարող սկսվել թվի գրառումը։ Թվանշաններով  գրի առեք այն թիվը, որը

Պարունակում  է  5 տասնյակ և 5 միավոր։

  • Թվանշաններով գրի առեք այն թիվը, որոնք պարունակում են՝
    • Հինգ տասնյակ և յոթ միավոր, 57
    • Ութ հարյուրյակ և 9 միավոր,809
    • Ինը հարյուրյակ, հինգ տասնյակ  և   յոթ միավոր, 157
    • Մեկ հարյուրյակ և 8 տասնյակ,180
    • Երեք հազարյակ, վեց հարյուրյակ, երեք միավոր։ 3603
Posted in Մայրենի

Վիլյամ Սարոյան «Թե ինչ կարող է պատահել, երբ գոհացնում ես անշնորհակալ մարդկանց»

Մի ընտանիքում կույր մարդ կար, որին տալիս էին ամենաընտիր կերակուրը, հագուստը, անկողինը՝ ամեն, ամեն ինչ, բայց գիշեր-ցերեկ թնկթնկում էր ու դժգոհում, որ իր հետ շատ տմարդի են վարվում։

Ընտանիքի մյուս անդամները եթե ջուր էին խմում, ապա կույրին կաթ էին տալիս, յուրաքանչյուրը բավարարվում էր մի աման ապուրով, բայց կույրին երեքն էին տալիս։

Նրանք կես նկանակ հաց էին ուտում, իսկ կույրը՝ երեք։

Բայց միևնույն էր, նա ողբում էր շարունակ և անիծում իր բախտը։

Եվ կույրի ծնողները, չդիմանալով նրա թնկթնկոցին, շատ բարկանում և մորթում են իրենց միակ գառը, խորովում են և սկյուտեղով մատուցում։

Կույրը հոտվտում է, հետո շոշափելով ուզում է չափը իմանալ։ Վերջապես սկսում է ուտել։

Առաջին պատառը կուլ տալիս ասում է.

-Եթե էսքանը ինձ եք տալիս, հիմա ո՞  վ գիտի ամեն մեկիդ մի ոչխար է հասել։

Առաջադրանքներ

1. Ընթերցի՛ր առակը և մեկնաբանի՛ր:

Մի կույր մարդ կար որին հասնում էր ամենալավ բաները: Բայց ինքը միշտ թնկթնկում էր: Կույրին միշտ ամեն ինչից երեք անգամ ավելի շատ են տալիս: Բայց միևնույն ե, նա դժգոհ էր:

2. Բնագրից օգտվելով, բնութագրի՛ր առակի գլխավոր հերոսին: Կույր մարդը շատ դժգոհ էր և անշնորհակալ դրա համար իրեն չեն սիրում:

Կարդա՛ ուրիշ առակներ այս հղումով

Posted in Մայրենի

Հայկական տառեր

Ա ա -այբ Ժ ժ- ժե ճճ — ճե Ռ ռ — ռա
Բ բ- բեն Ի ի — ինի Մ մ- մեն Ս ս — սե
Գ գ- գիմ Լ լ- լյուն Յյ-հի Վ վ — վեվ
Դ դ- դա Խ խ – խե Ն ն – նու Տ տ — տյուն
Ե ե — Եչ Ծ ծ – ծա Շշ- շա Ր ր — րե
Զզ- զա Կ կ – կեն Ո ո — ո (վո) Ց ց — ցո
էէ- Է Հ հ – հո Չչ- չա ՈՒ ու – ու
Ը ը- ըթ Ձ ձ — ձա Պ պ – պե Փ փ — փյուր
Թ թ — թո Ղ ղ — ղատ Ջջ-ջե ֊Քք-քե
Եվ և — և
О о — о
Ֆֆ-ֆե

Posted in Մաթեմատիկա

Հաշվարկային խնդիրներ (Տեքստային խնդիրներ թվային կախվածության

 

  1. Ամենամեծ միանիշ թվին քանի՞ անգամ պետք է գումարել ամենամեծ երկնիշ թիվը, որպեսզի ստացվի ամենամեծ եռանիշ թիվը:

99+9×10=999

  • 37 թվին ձախից կցագրել են 3 թվանշանը: Ինչքանո՞վ մեծացավ թիվը:

337-300=37

  • Եռանիշ թվի տասնյակների կարգում գրված է 0 թվանանը: Գտե՛ք այդ թիվը, եթե այն բաժանվում է 9-ի և գրառումը ավարտվում է 9 թվանշանով:

909

  • Տրված 32 թվին աջից կցագրել 5, ձախից՝ 3, ստացված թիվը կրկնապատկել։

3325×2=6650

5․ 90 թվին աջից կցագրել 0, ձախից 8, ստացված թվից հանել տրված թիվը։

8900-90=8810

  • Կազմել եռանիշ թիվ, որը վերջանում է 5-ով, տասնավորը երկուսին բազմապատիկ թիվ է, իսկ հարյուրավորը 3-ին բազմապատիկ թիվ, քանի այդպիսի եռանիշ թիվ կա։

325, 925, 625, 345, 365, 385

  • Որքա՞ն կմեծանա քառանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 4 թվանշանը։

1000 ամգամ

8․Հաշվիր բոլոր երկնիշ թվերի քանակը։ 90

  • Հաշվիր բոլոր քառանիշ թվերի քանակը։ 8999
  1. Որքանո՞վ կմեծանա թիվը, եթե նրա գրությանը հարյուրյակների կարգում գրված 4 թվանշանը փոխարինվի 7-ով։

300

  1. Հաշվի՛ր 7,2,0,4 թվանշաններով գրվող ամենամեծ ու ամենափոքր թվերի տարբերությունը։

7420-2047=5363

12․ Գտի՛ր ամենամեծ եռանիշ ու ամենափոքր քառանիշ թվերի գումարից 2-ով մեծ թիվ։

999+1000=1999

1999+2=2001

13․Երկնիշ թվերից քանիսի՞ միավորն է 7։ 9

14․Երկնիշ թվերից քանիսի՞ տասնավորը 6 է։ 10

Posted in Հայրենագիտություն, Ճամփորդություններ

Ճամփորդություն դեպի Մեծամեծ լեռ

Ես ճամբորդեցի իմ ընկերների հետ Մեծամեծ լեռը: Մենք բարձրացանք Մեծամեծ լեռը ճանապարհի վրա կային քարեր մեծ և փոքր : Ուսուցիչները օգնում էին սովորողներին լեռ բարձրանալ: Մեր հետ եղել են ընկեր Արմինեն և ընկեր Սոնան: Մենք հաղթահարեցինք մեր բարձունքը հետո գնացինք Սևան : Սևանում Մենք նշեցինք մեր դասարանի Ալենի ծննդյան օրը, իսկ հետո լողացինք Սևանա լճի մեջ: Նաև մեր դասարանի միյուս Ալենը գթավ մողես և մենք աղջիկներով նրա համար փոքրիկ լողավազան պատրաստեցինք: Ինձ շատ դուր եկավ մեր ճամփորդությունը:

Շնորհակալություն ընկեր Արմինեին և ընկոր Սոնային:

Posted in Մայրենի

Ինչի համար են ամառային արձակուրդները

Արձակուրդները նրա համար են, որ երեխաները և մեծերը հանգստանան: Մադիկ պետք է լիցքավորվեն որ էլի սկսեն աշխատել: Նաև սովորողները արձակուրդներին շատ են ճամփորդում և շատ բաներ են սովորում: Իսկ դասատունները հանգստանում են սովորողներից: Արձակուրդներին կարելի է լողանալ լողավազանում, ճամփորդել ուրիշ երկներ և կարելի է տանը հանգիստ, լուռ գիրք կարդալ: Ես շատ եմ սիրում արձակուրդները:

Posted in Մայրենի

Լրացուցիչ աշխատանք

Կատարի՛ր տրված առաջադրանքները։

Տրված բառերում գտի՛ր թաքնված արմատները։

Ընկուզենի-ընկույզ

Ծուլություն-ծույլ

Փութաջան-ջանք

Ջրազուրկ-ջուր

Գուժել-գույժ

Լուսանալ-լույս

Ձնաբուք-ձյուն

Յուրաքանչյուր բառի հնչյունները վերադասավորիր այնպես, որ նոր բառ ստանաս:

Ափսե-փեսա, գեր-երգ,սարդ-դարս, վիճակ-կավիճ, թանաք-քաթան, կանթ-թանկ, նուշ-շուն, մական-նամակ, հյուսհույս, մուկ-կում, տեգ-գետ, ուլ-լու, թութ-ութթ:

Բառերի սկզբից և վերջից ավելացրո՛ւ մեկական հնչյուն և նոր բառ ստացիր:

Վազք, կարճ, շունչ, ականջ, վարկ, բարև, Մհեր, նոր:

Տրված հնչյուններնն այնպես դասավորիր, որ բառեր ստանաս:

Ա մ ի ք-քամի

Ռ ա թ ո –ատօռ

Ռ ե ձ ք —ձեռք

Կ ա ժ բ ա –բաժակ

Ղ ն ի ա կ-կաղին

Ք ո ս խ-խոսք

Տ ք ի մ —միտք

Ր ի պ ն ա –պանիր

Կ չ ա կ ա –կակաչ