Ես այսօր կպատմեմ մեր ընտանեկան սովորույթի մասին, որը կապված է հայրիկիս ծննդյան հետ։Շատ տարիներ առաջ, երբ տատիկս ու պապիկս ամուսնացան նրանք ունեցան երկու աղջիկ։ Նրանք շատ էին ուզում ունենալ արու զավակ։Տատիկիս մայրիկը՝ Թամար տաըիկը որոշեց ուխտ անել Պողոս Պետրոս եկեղեցում, որ տատիկս արու զավակ ունենա ամեն տարի հայրիկիս ծնունդի օրը 7-ը տարի մատաղ կանեն Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցում։Այսպիսով, երբ հայրիկս ծնվում է , այդպես էլ անում են և այդ սովորույթը շարունակվում է մինչև օրս։Սա էլ իմ ընտանիքի սովորույթը։
Եղնիկը. Ավետիք Իսահակյան
«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վառվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս` նետի պես ծլկվում էր մոտիցս…
Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ…
Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր,- մի քամի գիշեր էր,- սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:
Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:
Առաջադրանքներ
1. Ընթերցի՛ր պատմվածքը, դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու արտահայտությունները և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
անտառուտ-անտառապատ տեղ
վերջալույս-Արևը մայր մտնելու և մթնշաղն իջնելու պահըմկաղած
խարտյաշ-Ոսկեգույն դեղինին և բալ շագանակագույնին տվող գույնով
խորասույզ-Ջրի մեջ սուզված, ջրասույզ արած: Խորասույզ նավ
անդուլ-դադար չունեցող, անդադար
ծլկվում-թաքնվում
ղողանջուն-աղմկոտ
նազելի-նուրբ
շառաչ-աղմկոտ ձայն
2. Առանձնացրո՛ւ եղնիկին նկարագրող և բնութագրող հատվածները :
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
3.Դուրս գրի՛ր համեմատություններն ու փոխաբերությունները և բացատրի՛ր դրանք:
վառվռուն սարերին-գույնզգույն սարեր
մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները-դեղիմ անտառները մայրամուտ էին մտնում
նետի պես ծլկվում էր-նետի պես վազում էր
իր սիրած գուրգուրող անտառներից-իրեն սիրող անտառներից
լիակուրծք խշշոցն-ուժգին խշշոց
Աչքերը կայծակին էին տալիս-աչքերը փայլում էին
4. Ընթերցի՛ր պատմվածքի՝ քեզ ամենից շատ դուր եկած հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Այս հատվածը ինձ դուր եկավ, որովհետև այստեղ անկեղծություն և հարգանք եմ տեսնում դեպի անմեղ կենդանին։
5. Մեկնաբանի՛ր ընդգծված հատվածները:
Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Ես այս հատվածից հասկացա․ որ ուր էլ որ լինես , մեկ է քո հայրենի հողը քեզ ամենա հոգեհարազատն է մնում։
25.11․2020
Բանավոր հաշվարկներ
Կրկնեք բազմապատկման աղյուսակը։
Թեմա՝ Մնացորդով բաժանում։
1)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 6 է, թերի քանորդը՝ 5,
մնացորդը՝ 3։
6*5+=30+3=33
2)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 13 է, թերի քանորդը՝ 9,
մնացորդը՝ 7։
13*9+7=117+7=124
3)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 11 է, թերի քանորդը՝ 2,
մնացորդը՝ 7։11*2+7=29
4) Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
15-ի բաժանելիս։
14
5)Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
23-ի բաժանելիս։Գտիր այն ամենափոքր թիվը, որը բաժանվում է 4-ի և 6-ի։
:23
0….,22
22
6)Գտիր այն ամենափոքր թիվը, որը 4-ի և 6-ի բաժանելիս ստանում ենք 3 մնացորդ։
12+3=15
7)Գտիր այն ամենափոքր թիվը, որը բաժանվում է 8-ի և 20-ի։
40
8)Գտիր այն ամենափոքր թիվը, որը 8-ի և 20-ի բաժանելիս ստանում ենք 2 մնացորդ։
40+2=42
Հարիսա
Подготовится к чтению и обсуждению
Осень — самая красивая пора года. Недаром у Александра Сергеевича Пушкина осень была самой любимой порой года. Нельзя не восхищать той красотой, которую нам дарит осень. А как красиво осенью в лесу! Иногда просто слов не хватает, чтобы описать все это великолепие, только художник может передать осенний пейзаж.
Очень красиво в середине сентября, когда желтеют листья деревьев. В это время все в золоте, и не хочется покидать парк, ведь кругом такие живописные пейзажи. А как здорово в березовой роще, кажется, что на молоденьких березках весят золотые монетки, и когда начинает дуть ветер, слышится их звон. Именно благодаря осени люди больше начинают обращать внимания на окружающий мир.
Осенью, когда хорошая погода, нужно стараться почаще гулять по улице. Окружающая красота поможет отвлечься, забыть о проблемах, заботах, отдохнуть душой.
Ну, а если на выходные хорошая погода, то не в коем случаи не стоит сидеть дома. Нужно обязательно выехать на природу. Такие выходные принесут очень много удовольствия. Осенний лес словно сказка, он завораживает и очаровывает. Из него не хочется уходить, кажется, что сейчас начнется представление, вот-вот появятся сказочные герои. Эти впечатления надолго останутся в памяти, и захочется снова вернуться туда. Да, осень это время сказки, чудес, волшебства.
Работа с предлогами
Учусь наблюдать
Я тихо иду по тропе. Я наблюдаю о жизнью в лесу. Вот из дерева на дерево прыгнула белка. В елью кружили клесты. Дятел стучал на коре сосны. На дупле дуба гнездо от совы. В землей у березы нора крота.
2. Составьте предлоги с данными выражениями
Из школы, у товарища, в пенале, с завода, без пальто;
Из школы я пришла домой без пальто.
У моего товарища в пенале есть новый карандаш с завода.
над березой, по Москве, у медведя, про лисицу, для посуды;
Над березой у медведя рассказывали про лисицу.
По Москве я искала машину для посуды.
об отце, у картины, из магазина, с тетрадью, за ягодами, под осиной;
У картины с тетрадью я узнала об отце.
Под осиной за ягодами я не иду и не покупаю из магазина.
в субботу, в феврале, для коровы, на дорогу, до октября, без сахара.
В феврале до октября дороги откриты для коровы.
В субботу молоко пью без сахара.
Ավանդույթներ և սովորույթներ

լուսանկարը՝ http://www.magaghat.am/
Ավանդույթ — Եթե փորձենք բառացի բացատրել ավանդույթ բառը, ապա շատ հեռու գնալ հարկավոր չի լինի, կարող ենք հենց մեր ընտանիքներում գտնել այդ բառի իմաստն ու նշանակությունը, օրինակ յուրաքանչյուրի ընտանիքում գույություն ունեն և ընդունված են ազգային սովորություններից բացի, նաև իրենց ընտանիքին հատուկ, միայն իրենց ընտանիքում ընդունված ավանդույթը, որը փոխանցվել է պապերից, օրինակ՝ միասին ընթրելը, միասին որևէ բան անելը, որը միայն ձեր ընտանիքին է հատուկ և այլն…:
Հայերը, լինելով աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկը, չէին կարող չունենալ ավանդույթներ, որոնք փոխանցվելով դարեդար, եկել հասել են մինչև մեր օրերը:
Հարսանիք

Նկարում պատկերված է հին հայկական գյուղական հարսանիք, շատ մարզերում, օրինակ Կոտայքի մարզում, հարսանիքի ժամանակ տարածված է մոմերուվ շուրջպարը:
Հարսանիքը հայերի համար մեծ տոնախմբություն է: Այն ենթադրում է նշանադրությունն ու հետո հարսանեկան արարողությունը: Այսօր այլևս տարածված չէ հարսանիքը “7 օր, 7 գիշեր” տոնելու ավանդույթը, ինչպես դա անում էին նախկինում (ողջ գյուղով): Հյուրեր հայկական հարսանիքների ժամանակ շատ են լինում: Վկա է լինում հարսի կամ փեսայի ընտանիքի կողմից ամենահարգված ու սիրված ընտանեկան զույգը: Քավորի դերը տալիս են այն ընտանիքին, որը կարող է օրինակ ծառայել, թե ինչպիսին պետք է լինի նորապսակների ընտանիքը: Հարսի և փեսայի բարեկամներն ու հյուրերը նորապսակներին նվիրում են զարդեր, կենցաղային իրեր, գումար: Ի դեպ, նվերների մատուցումն առանձին կարգով է արվում: Հարսանիքն ուղեկցվում է զանազան հետաքրքրաշարժ արարողություններով: Հարսին եկեղեցի է ուղեկցում կնքահայրը: Հարսանիքի ժամանակ հարսի գիրկը երեխա են տալիս:
Երեխայի ծնունդը
Ավանդաբար հայ ընտանիքներում շատ երեխաներ են մեծանում: Հնում, եկեղեցական տոների ընթացքում, այն տան դիմաց, որտեղ երեխա է ծնվել, պարտադիր երաժշտություն է հնչել, իսկ տունը զարդարել են կանաչ ճյուղերով, դա տոհմի շարունակման խորհրդանիշն է եղել: Ծնվելու պահից մինչև 40 օր, բացի մոտիկ բարեկամներից, երեխային ոչ մեկին ցույց չեն տվել: Այս սովորությունը դեռ պահպանում են շատ հայ ընտանիքներ: Յուրաքանչյուր ուրախալի իրադարձության ժամանակ տոնակատարության հիմնական “մեղավորը” ձեռքը դնում է իր ընկերների ու բարեկամների գլխին, ասելով`“Տարոսը քեզ”, ինչը իր այդ պահի երջանկությունն զգալու մաղթանք է:
Հյուրընկալություն

Հյուրն Աստծունն է, այսպիսի առած ունեն հայերը, կապված հյուրի և հյուրընկալության հետ:
Հայ ժողովրդի հյուրընկալության մասին ողջ աշխարհը գիտի: Ուրախության ու երջանկության բոլոր առիթների դեպքում“սեղան են գցում” այնտեղ, ուր կան մոտ ու հարազատ մարդիկ`տանը, աշխատավայրում և այլն: Հայերն անկեղծորեն հավատում են` ինչքան ճոխ սեղան գցես, այնքան կավելանան ուրախանալու առիթները:
Ազգային ավանդական տոները
Եվրոպական Վալենտինի տոնից առաջ Հայաստանում նշվում է Սուրբ Սարգսի օրը` սիրահարների տոնը: Այդ օրը չամուսնացած բոլոր աղջիկները քնելուց առաջ “աղի բլիթ” են ուտում ու հավատում, որ երազում իրենց ջուր կբերի ապագա ընտրյալը:
Ձմեռվա վերջին նշվում է “Տրնդեզը”
Այս տոնը եկել է դեռ հեթանոսական ժամանակներից: Եկեղեցու հենց բակում մեծ խարույկ են վառում ու նորապսակները ցատկում են դրա վրայով, որպեսզի մաքրվեն չարից, դժբախտություններից, մեծամտությունից և այլն: Եվ այդ օրվա հետ Հայոց աշխարհի վրա գարուն է իջնում: Տեառնընդառաջ բառը բացատրվում է այսպես՝ տիրոջն ընդառաջ:
“Ծաղկազարդի” կամ “Ծառզարդարի” տոնը նույնպես գարնան գալստին է նվիրված: Այդ օրը մարդիկ եկեղեցի են մտնում ուռենու ճյուղերով, օրհնվելուց հետո երեխաների ու երիտասարդների գլխին այդ ճյուղերից պատրաստված պսակ են դնում:
Ամռանը`օգոստոսի սկզբին, երբ անտանելի շոգ է լինում և դաշտերը չորանում են ջրի պակասից, գալիս է “Ջրի” փրկարար տոնը`“Վարդավառը”: Այս տոնը եկել է դեռ հեթանոսական ժամանակներից: Հայաստանի բոլոր բնակավայրերում մարդիկ իրար վրա ջուր են լցնում:
Գինեգործության և կոնյակագործության ավանդույթը
Յուրաքանչյուր հայ գիտի, որ Նոյ Նահապետը, ոտք դնելով այս հողի վրա, այստեղ աճեցրեց առաջին խաղողի ողկույզը: Այդպիսով հիմք դրվեց հայկական ավանդական գինեգործության ավանդույթին: Հետազոտությունները փաստում են, որ այստեղ գինի են պատրաստել դեռևս մ.թ.ա. 10-11-րդ դարերում: Հին ժամանակներից հայերը կարողացել են լավ գինի պատրաստել, այդ հմտությունը, որը ձեռք է բերվել դեռ հին Ուրարտական պետության գոյության դարաշրջանում, հարյուրամյակներ անց պահպանված է:
աղբյուր՝ hy.wikipedia.org
Պատասխանի հետևյալ հարցերին՝
- Այս տոն-ավանդույթներից որի՞ն ես մասնակցել: Ես մասնակցել եմ հարսանյաց տոնի։Այնտեղ շատ հետաքրքիր և ուրքխ էր։ Ինձ համար ամենագեղեցիկը հարսն էր՝ իր գեղեցիկ ճերմակ շորով։Ամենա տպավորիչը հարսի ծաղկեփունջ նետելն էր , երբ չամուսնացած աղջիկները մրցում են, որպեսզի իրենք բռնեն։ Հաջորդ տոնը , որ մասնակցել եմ, եղբորս ծնունդն է։Այդ օրը բոլորը ցնծության մեջ էին, մեր տանը անթիվ-անհամար հյուրեր էին գալիս։Բոլորը ուրախանում և անմոռաց պարում էին։Իսկեղբորս քառասուն օրականին մենք առավոտյան մոտիկ հարազատներով գնացինք եկեղեցի։Այնտեզ քահանան՝ Տեր Գեղամը կարդաց քառասուն օրականի աղոթքը և որհնեց եղբորս։Նրան բերեցինք տուն և հատուկ քառասուն օրականի բաժակով քառասուն բաժակ ջուր լցրեցինք նրա վրա։Երեկոյան մեր տանը բազում հյուրեր հյուրընկալվեցին։ Հաջորդ տոնը Սուրբ Սարգսի տոնն է, որի ժամանակ մայրս միշտ պատրաստում աղի բլիթներ, գեղեցիկ զարդարում է և բաժանում է չամուսնացած աղջիկներին ։ Հաջորդ տոնը Տրնդեզն է ։Մենք այս տոնին պարտադիր ցատկում ենք կրակի վրայով՝ տատիկս ասում է, որ ցավն ու չոռը տանում է կրակը։ մայրիկս պատրաստում է գեղեցիկ զամբյուղ , որի մեջ լինում են բազմագույն կոնֆետներ և ադի-բուդի, դրանք շաղ են տալիս մեր վրա, երբ մենք պտտվում ենք կրակի շուրջը։Տատիկս այդ օրը պատրաստում է հալվա և աղանձ։ Հաջորդ տոնը, որին ես մասնակցել եմ Գինեգործությունն է։ Ամեն տարի հայրիկս խաղող է գնում և այդ խաղողով մենք գինի ենք քաշում, դա նույնպես մեզ մոտ ավանդույթ է։
- Էլ ՞ինչ հետաքրքիր ավանդույթ գիտես Ես գիտեմ Սուրբ Զատիկը, Վարդառը, մանուկների միջազգային օրը, Բարեկենդանը, Նոր Տարին, կանանց միջազգային տոնը, մայրության և գեղեցկության տոնը, Ծաղկազարդը, Գիտելիքների տոնը և Մուսա լեռան տոնը, որի ժամանակ պատրաստում ենք Հարիսա։
16.11-20.11 Lesson 1 and Lesson 2
Երջանիկ խրճիթը
Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց կար:
Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և չիբուխը գոհ ծխում. կողքին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ, նրանց երեխան, խաղ էր անում:
Մեղմիկ սոսոփում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:
Ինչպես եղավ, մի օր այդ սիրուն մանուկը վազելով թիթեռնիկի հետևից, հեռացավ ջրաղացից, ընկավ մացառների մեջ, անցավ ձորակից ձորակ, կորցրեց ջրաղացի շավիղը ու գնաց, գնաց, հասավ մեծ ճանապարհին, նստեց եզերքին ու լաց եղավ:
Անցավ մի քարավան. մի ուղևոր տեսավ լացող մանուկին, խղճաց, վեր առավ և իր հետ տարավ:
Տարավ իր տունը, և որովհետև զավակ չուներ, որդեգրեց նրան:
Մանուկը մեծացավ, դարձավ մի շնորհալի երիտասարդ:
Ամենքը սիրում էին նրան և ուրախանում նրա վրա, բայց նա տխուր էր, միշտ տխուր:
Երբ երեկոները մենակ նստում էր իրենց շքեղ պատշգամբում, որի շուրջը բացվում էր պարտեզը հովասուն ծառերով և կարկաչուն շատրվաններով՝ նրա հոգին սլանում էր մի ուրիշ վայր, որ հեռավոր երազի պես մեկ երևում էր, մեկ չքանում…Երևում էր մի խեղճ ջրաղաց զմրուխտյա գետակի վրա, որ օր ու գիշեր մանկության պես սիրուն մի հին հեքիաթ էր պատմում, տեսնում էր երկու հարազատ դեմքեր՝ նստած կանաչ ուռենու տակ. մեկը մտքի մեջ ընկած չիբուխ է ծխում, մյուսը արցունքոտ աչքերով նայում է հեռուն:
-Ինչո՞ւ ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան.-ի՞նչդ է պակաս, թե՞ սեր ունիս մի աղջկա, հայտնի՛ր, թե ինչ կա…
Եվ խնջույք էր սարքել բարի հայրը որդուն ուրախացնելու համար. դահլիճները լուսավորված էին ջահերով. նազելի աղջիկները պատել էին երտասարդի շուրջը, ասում էին ու ծիծաղում:
Եվ երիտասարդը մի օր զգույշ դուս ելավ դալիճներից, անհայտացավ խավարի մեջ ու էլ չվերադարձավ:
Նա գնաց, շրջեց, թափառեց շատ ու շատ տեղեր, հարցուփորձ արավ և մի օր վերջալույսի շողերի տակ տեսավ զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց: Տեսավ՝ ջրաղացին կռնակը տվել է մի հին խրճիթ, որի բուխարիկից մարմանդ ծուխ է ելնում:
Մոտեցավ խրճիթին, կամացուկ նայեց լուսամուտից ներս. նստել էր մի ալևոր մարդ և մտախոհ չիբուխ էր ծխում. մի երերուն պառավ ցամաքած ձեռքերով սեղան էր փռում:
Երբ նրանք հացի նստան, պառավը վերցրեց մի կտոր հաց ու ասավ.
-Այս էլ որդուս բաժինը:
-Ա~յ կնիկ, այս քանի տարի է, միշտ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտ անծանոթ անցորդներին տալիս…
Հե~յ մեր որդին էլ չի գա:
-Ա~յ մարդ, Աստված գիտե, մեր որդին հիմի ո՞ր պատի տակ կուչ է եկել. ուրիշի մոր ձեռքին է նայում, կարող է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդու բաժինն եմ տալիս. ի՞նչ իմանաս, կարող է նա էլ իմ որդուն իրենի բաժինն է տալիս…
Այդ միջոցին ներս ընկավ որդին, գրկեց մորն ու հորը, համբուրեց և լացեց:
Ա~ ա~ , մեր որդին,-բացականչեցին ծերունիները և գրկներն առան իրենց կորած, կարոտած որդուն և լաց եղան:
Օջախի մեջ կարմիր կրակը ուրախ-ուրախ թևին է տալիս, պայծառ ու տաք ժպիտով լցնում է երջանիկ խրճիթը:
Ջրաղացը անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեքիաթ է պատմում՝ մանկության պես սիրուն , մանկության պես ոսկի…
Առաջադրանքներ
- Պատմվածքից դուրս գրել համեմատությունները:Երբ երեկոները մենակ նստում էր իրենց շքեղ պատշգամբում, որի շուրջը բացվում էր պարտեզը հովասուն ծառերով և կարկաչուն շատրվաններով՝ նրա հոգին սլանում էր մի ուրիշ վայր, որ հեռավոր երազի պես մեկ երևում էր, մեկ չքանում…Երևում էր մի խեղճ ջրաղաց զմրուխտյա գետակի վրա, որ օր ու գիշեր մանկության պես սիրուն մի հին հեքիաթ էր պատմում, տեսնում էր երկու հարազատ դեմքեր՝ նստած կանաչ ուռենու տակ. մեկը մտքի մեջ ընկած չիբուխ է ծխում, մյուսը արցունքոտ աչքերով նայում է հեռուն:
- Ընդգծված բառերը փոխարինել հոմանիշներով։ շավիղ-ճանապհար, մանուկ-երեխա, շքեղ-պերճ, չքանալ-չքվել, հարուստ-ունևոր, վերջալույս-մայրամուտ, մարմանդ-դանդաղ, ալևոր-ծեր,
- Տրված արահայտությունները գրել մեկ բառով․ թևին տալ-թռչել, ներս ընկնել-մտնել, լաց լինել-արտասվել, թիկն տալ-հենվել։
- Տեքստից դուրս գրել ուրիշի ուղղակի խոսք արտահայտող նախադասությունները։ -Ինչո՞ւ ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան.-ի՞նչդ է պակաս, թե՞ սեր ունիս մի աղջկա, հայտնի՛ր, թե ինչ կա…-Այս էլ որդուս բաժինը:-Ա~յ կնիկ, այս քանի տարի է, միշտ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտ անծանոթ անցորդներին տալիս…Հե~յ մեր որդին էլ չի գա:-Ա~յ մարդ, Աստված գիտե, մեր որդին հիմի ո՞ր պատի տակ կուչ է եկել. ուրիշի մոր ձեռքին է նայում, կարող է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդու բաժինն եմ տալիս. ի՞նչ իմանաս, կարող է նա էլ իմ որդուն իրենի բաժինն է տալիս…
- Նկարագրել խրճիթը։ Խրճիթը շատ հին էր։
- Բնութագրել տղային։ Տղան մի սիրուն և աշխույժ երեխա էր։
- Առանձնացնել տղայի ծնողներին բնութագրող հատվածները։ Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և չիբուխը գոհ ծխում. կողքին նստել էր կինը։ երկու հարազատ դեմքեր՝ նստած կանաչ ուռենու տակ. մեկը մտքի մեջ ընկած չիբուխ է ծխում, մյուսը արցունքոտ աչքերով նայում է հեռուն: Մոտեցավ խրճիթին, կամացուկ նայեց լուսամուտից ներս. նստել էր մի ալևոր մարդ և մտախոհ չիբուխ էր ծխում. մի երերուն պառավ ցամաքած ձեռքերով սեղան էր փռում։ Երբ նրանք հացի նստան, պառավը վերցրեց մի կտոր հաց։
- Պատմվածքի իմաստը արտահայտող ասացվածներ ընտրել։Սերը հայրենիքի նկատմամբ սկսվում է ընտանիքից: Ֆրենսիս Բեկոն. Երջանիկ է այն մարդը,ով երջանիկ է իր ընտանիքում։
- Պատմվածքը համեմատել Հ․ Թումանյանի <<Ամենից լավ տունը>> բանաստեղծության հետ։ Երջանիկ խրճիթում տղան կորում է, իսկ Ամենից լավ տունը բանաստեղծության մեջ տղան իր կամքով է տանից հեռանում։
Չիր ենք պատրաստում
Թեմա՝ Թվի բաժանարար
Թվի բաժանարար են այն թվերը, որոնց վրա այդ թիվը բաժանվում է առանց մնացորդի։
Օրինակ՝ 10-ի բաժանարար են այն թվերը, որոնց վրա 10-ը բաժանվում է առանց մնացորդի։
Այսինքն՝ 10-ի բաժանարար են՝ 1,2,5,10 , քանի որ 10-ը 1,2,5,10 թվերից յուրաքանչյուրի վրա բաժանվում է առանց մնացորդի։
Ստուգենք՝
10։1=10, ուստի 1-ը 10-ի բաժանարար է։
10։2=5, ուստի 2-ը 10-ի բաժանարար է։
10։5=2, ուստի 5-ը 10-ի բաժանարար է։
10։10=1, ուստի 10-ը 10-ի բաժանարար է։
10-ի բաժանարարներից ամենափոքրը 1-ն է, ամենամեծը՝ 10-ը։
Ցանկացած թվի համար իր բաժանարարներից ամենափոքրը 1-ն է, ամենամեծը՝ հենց այդ թիվը։
Առաջադրանքներ
- Թվարկիր 8-ի բոլոր բաժանարարները ։ Ո՞րն է 8-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։
- Թվարկիր 15-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 15-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։1, 3, 5, 15,
- Թվարկիր 20-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 20-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։1, 2, 4, 5, 10, 20,
- Թվարկիր 14-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 14-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։1, 2, 7, 14,
- Քանի՞ բաժանարար ունի 18-ը, ո՞ր թվերն են դրանք։1, 2, 3,6, 9, 18, ունի 6-հատ բաժանար։
- Ո՞ր թիվն է 64-ի ամենամեծ բաժանարարը։64:
- Ո՞ր թիվն է 25-ի ամենամեծ բաժանարարը, իսկ ո՞րն է ամենափոքրը։1, 25,
- Թվարկիր 30-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 30-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։1, 2,3, 5, 6, 10, 15,30,
- Գտիր 26 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։1+26=27
- Գտիր 48 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։48+1=49