ՈՍԿԻ ՔԱՂԱՔԸ

1

ժուկով-ժամանակով Հնդկաստանի Բենարես քաղաքում տիրելիս է լինում Ուքանա թագավորը։ Օրերից մի օր մեռնում է նրա սիրելի կինը։ Դժբախտ թագավորը չի կարողանում մխիթարվի ոչ մի բանով, իրեն որսորդության է տալի։ Մի անգամ էլ, երբ որսի է դուրս գալի, անտառում մի գեղեցիկ փոքրիկ աղջիկ է գտնում։ Ուրախանում, աշխարհքով մին է լինում, առնում տուն է բերում, որդեգրում, անունը դնում Քանաքարա։

2

Մեծանում է Քանաքարան, դառնում է տխուր թագավորի միակ մխիթարանքը։ Երբ հասնում Է ամուսնության ժամանակը, թագավորը հրավիրում-հավաքում է իր երկրի երիտասարդ արքայազուններին ու իշխանազուններին, որ նրանց միջից ընտրություն անի Քանաքարան։ Բայց աղջիկը դուրս չի գալիս իր սենյակից։

— Հայրիկ,— ասում է,— գիշերս մորս հոգին երազ եկավ ինձ։ Ասավ. Քանաքարա, շատ-շատերը կխնդրեն քու ձեռքը, չխաբվես ոչ գեղեցկության, ոչ քաջության, ոչ հարստության, որովհետև անբախտ կլինես, որին էլ ընտրես քեզ ամուսին, ընտրի միայն նրան, ով իր կյանքում գոնե մի անգամ եղած կլինի Ոսկի քաղաքում։

— Շատ լավ, աղջիկս,— ասում է բարի ծերունին.— իմաստուն են երազները, ու մորդ հոգին քո երջանկության համար է խոսում։ Ես էդպես էլ կհայտնեմ հավաքված փեսացուներին, ինչպես ազդել է երազը ու ինչպես քու սիրտն է ուզում։ Նրանք աշխարհք տեսած մարդիկ են, և անշուշտ նրանց մեջ կգտնվեն էնպեսները, որ իրենց կյանքում գոնե մի անգամ եղած են Ոսկի քաղաքում։

Էսպես էլ հայտնում է թագավորը հավաքված արքայազուններին ու իշխանազուններին։ Երբ Ոսկի քաղաքի անունը լսում են, ամենքը նայում են իրար երեսի ու զարմանքով վեր են քաշում ուսերը։

— Էդպես քաղաք մենք չենք էլ լսել մեր օրում, ուր թե տեսել…

Նստում են ձիանքը ու իրար ետևից հեռանում, ցրվում իրենց աշխարհքները։

3

Բենարեսում մի երիտասարդ է լինում Դիվանա անունով։ Մի շռայլ, զվարճասեր երիտասարդ է լինում Դիվանան։ Իր կարողությունը խնջույքներում ու քեֆերում վատնած, դատարկ, ձանձրացած կյանքից ու աշխարհքից։ Հենց որ թագավորի աղջկա որոշումը լսում է, մտածում է.

— Այ քեզ լավ դեպք՝ աշխարհքում մի քիչ էլ զվարճանալու, միանգամից և կհարստանաս, և գեղեցիկ կին կունենաս։ Եվ ինչպես ոչ ոքի մտքով չի անցել գնա ասի՝ տեսել է Ոսկի քաղաքը ու ամուսնանա հետը։

Վեր է կենում, շիտակ գնում Ուքանա թագավորի պալատը։

— Հայտնեցեք չքնաղ Քանաքարային, որ ես, երիտասարդ Դիվանաս, եղել եմ Ոսկի քաղաքում։

Ամբողջ պալատը թնդում է ցնծությունից, վերջապես եկավ սպասած հերոսը։

— Ներս համեցեք,— խնդրում են դրանիկները ու ներս են տանում երիտասարդին գեղեցիկ Քանաքարայի մոտ։ Քանաքարան խնդրում է նրան, որ պատմի, թե ինչ բան է Ոսկի քաղաքը։ Ու Դիվանան սկսում է իր սուտ պատմությունը.

— Ոսկի քաղաքը… էլ մի՛ ասի, տիրուհի, թե ինչ զարմանալի թան է էդ Ոսկի քաղաքը, որ ես ընկա մեջը… Առևտրական գործերով անցնում էի աշխարհքից աշխարհք, հազար ու մի աշխարհ ընկա, հազար ու մի քաղաք տեսա՝ հազար ու մի հրաշալիքներով լիքը… Մի անգամ էլ, մի աշխարհքում, որի անունը լեզվիս ծերին է և հիմի կասեմ որտեղ որ է, տեսնեմ հեռվում մի ահագին տարածություն վառվում է արևի տակ, ինչպես մի հսկայական հրդեհ։

— Էս ի՞նչ հրաշք է,— հարցնում եմ ընկերներիս։

— Ոսկի քաղաքն է,— ասում են ինձ։

Ճշմարիտ որ Ոսկի քաղաք… Մոտենում ենք, ի՜նչ տեսնենք՝ տները ոսկի, ծառերը ոսկի, փողոցները ոսկի… Մարդիկ էլ ոչ աշխատում են, ոչ չարչարվում են, նստած ուտում-՚խմում ՛են…

— Դուրս արեք էս անամոթ ստախոսին,— բարկացած կանչում է Քանաքարան։

Վզին տալով դուրս են անում երիտասարդ Դիվանային և պալատը նորից ընկղմվում է տխրության մեջ…

4

Բայց էն օրվանից, ինչ երիտասարդ Դիվանան տեսնում է գեղեցիկ Քանաքարային, սիրահարվում, փոխվում, դառնում է բոլորովին ուրիշ մարդ։ Քունը փախչում է նրա աչքերից, գիշեր-ցերեկ միայն էն է մտածում, որ գնա՜, գնա՜, գնա՜, գտնի Ոսկի քաղաքը, ուր ուզում է լինի, ու գա պատմի Քանաքարային։ Թողնում է տուն ու տեղ, հերն ու մեր, գլուխը փեշն է դնում՝ գնում, որտե՞ղ ես, Ոսկի քաղաք, քեզ եմ գալի։ Գնում է, գնում, ամեն պատահողի հարց ու փորձ է անում, ոչով չի էլ լսել Ոսկի քաղաքի անունը, ուր մնաց թե տեղն ասեր։

5

Մի օր էլ Դիվանան հոգնած, տխուր անց է կենում մի խոր անտառով։ Տեսնում է մի ծառի վրա նստած մի մեծ արծիվ։ Նետն ու աղեղը պատրաստում է որ զարկի, մին էլ աստծու հրամանով արծիվը լեզու է առնում, ասում.

— Ինչո՞ւ ես ինձ սպանում, ով բարի մարդ, առանց էն էլ վիրավորված եմ ես։ Որսկանի նետը մտել է թևիս տակը, անտանելի ցավ է տալի ու արյունաքամ է անում ինձ։ Եթե գթաս, նետը հանես ու առողջացնես ինձ, ես քեզ էն լավությունը կանեմ, ինչ որ միայն արծիվը կարող է անել։

Զարմանում է երիտասարդ Դիվանան, թե ինչպես է անլեզու հավքը խոսում մարդկային լեզվով, ապա ուշաբերվելով մոտ է գնում, զգույշ ծառիցը վեր է բերում վիրավոր արծվին, նետը հանում է թևի տակից ու տանում անտառում մի խրճիթ, սկսում է բժշկել։

Արծիվը առողջանում է ու դիմում է Դիվանային.

— Ես խոսք տվի, թե քեզ էն լավությունը կանեմ, ինչ որ միայն արծիվը կարող է անել։ Խոսք եմ տվել ու խոսքս խոսք է, պետք է կատարեմ՝ ինչ էլ որ սիրտդ ուզի, լեզուդ ասի։ Ասա տեսնեմ՝ ի՞նչ ես ուզում։

Ու նստում է երիտասարդը, պատմում արծվին իր պատմությունը, աղաչում, որ իրեն տանի Ոսկի քաղաքը։

— Դժար բան ուզեցիր, բայց արծվի համար չի դժարը։ Դուա միայն ամուր կաց իմ մեջքին, դեռ ճրագները չվառած քեզ վեր կբերեմ Ոսկի քաղաքում,— ասում է արծիվը ու վեր թռցնում երիտասարդին։

Բաց է անում իր հսկայական թևերը, բարձրանում է մինչև ամպերը, սլանում հեռո՜ւ դեպի արևլուս։ Երկյուղից ու արագությունից գրեթե շնչասպառ է լինում, ուշքից գնում է Դիվանան։ Մին էլ էնտեղ է ուշքի գալի, որ արծիվը ծղրտում է.

— Ահա Ոսկի քաղաքը,— ու իջեցնում է գետին։

6

Աչքը բաց է անում Դիվանան։ Աոջևը, կանաչ այգիների մեջ թաղված, տարածվում է մի քաղաք։ Կապույտ գետը ոլորվելով անցնում է նրա միջից։ Հեռվից շատ ծանոթ քաղաքների նման մի քաղաք և էն էլ փոքրիկ քաղաք։ Առաջ է գնում։ Չորս կողմը բարելից այգիներ, զմրուխտ կանաչ, հազարագունի ծաղիկներ։ Օդը լիքն է թարմությունով ու բուրմունքով, թռչունների ծլվլոցով ու ջրերի կարկաչով, և նրանց հետ միախառնվելով հնչում են մարգերում ու այգիներում աշխատողների երգերը.

Ա՜խ, ի՜նչ լեն է աշխարհքն ազատ
Էս կյանքի համար, ամենքի համար.
Ի՜նչքան լիքն է, ի՜նչքան առատ
Էս կյանքի համար, ամենքի համար։

Ա՜խ, ի՜նչ լավն է աշխատանքը,
Առողջ ձեռքով, խաղաղ հոգով,
Ի՜նչ անուշ է հոսում կյանքը
Լիքը սիրով, ծաղկով, երգով։

«Երջանիկ մարդիկ», մտածում Է Դիվանան ու դիմում է նրանց.

— Ասացեք, աղաչում եմ, ով երջանիկ մարդիկ, ի՞նչ է էս քաղաքի անունը:

— Ոսկի քաղաքն է սա, բարի օտարական։

— Իսկ դուք ծառանե՞ր եք, որ բանում եք ձեր տերերի այգիներում, թե՞…

— Մենք տեր ու ծառա չգիտենք։

— Իսկ ձեզ ո՞վ է կառավարում։

— Գոհար թագուհին։

— Շատ զորեղ թագուհի է երևի։

— Այո՛, նա գիտի երջանկացնելու գաղտնիքը։

— Արդյոք կարելի՞ է նրան տեսնել։

— Նրա դուռը բաց է ամենքի առջև, իսկ օտարականներին միշտ նրա մոտ են տանում, և քեզ էլ կհրավիրեն անշուշտ։

7

Ճշմարիտ որ, ներս է մտնում քաղաքը թե չէ, Դիվանային խնդրում են Գոհար թագուհու ապարանքը։ Ապարանքում երբ կերակրվում է, կազդուրվում ու հանգստանում, հրավիրում են թագուհու մոտ։ Թագուհին մի շատ բարի ու ազնիվ կին է լինում և էնքան չքնաղ, որ հրեղեն-փարեղեն մի արարած է թվում Դիվանային։ Կախարդ որ կախարդ, հենց մի տեսնելով կախարդում է նրան։

— Ի՞նչն է քեզ բերել մեր աշխարհքը, երիտասարդ օտարական,— հարցմունք է անում Դիվանային.— վի՞շտն է քեզ հալածում, թե՞ բախտն է առաջնորդում, և ինչո՞վ կարոդ ենք օգտակար լինել քեզ։

Թագուհու ազնվությունից ու հարցմունքից ոգևորված, Դիվանան սրտաբաց պատմում է մի առ մի, թե ով է ինքը, ինչ է եկել իր գլուխը ու ինչպես է հասել Ոսկի քաղաքը։

— Միշտ լավ է,— ասում է թագուհին,— երբ մարդիկ թողնում են իրենց վատ սովորություններն ու կրքերը, լցվում են բարձր կարոտով ու ձգտում են, գնում են հասնելու մի բարձր նպատակի: Թե կհասնեն, լավ, թե չեն հասնի, դարձյալ միշտ լավ է ու լավ, որովհետև կյանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ ձգտումն ու ճանապարհ։

— Իսկ երջանկությունը…

— Աշխատել լավ ճանապարհի վրա ու գոհ լինել իր ունեցածով։

— Է՞դ է երջանկությունը.

— Ուրիշ ոչինչ։

— Իսկ ես կարծում էի՝ ձեր քաղաքը լիքն է ոսկով, և նրանից է, որ գոհ ու երջանիկ են ձեր մարդիկը,— հայտարարում է զարմացած Դիվանան։

— Ոսկի՞,— քմծիծաղ է տալի Գոհար թագուհին.— Ոսկին մետաղ է, որ հողից է դուրս գալի, երջանկությունը զգացմունք է, որ սրտի՛ց է բխում։ Ի՞նչ կապ կա նրանց մեջ։

— Իսկ ես կարծում էի՝ ահռելի բանակ ունեք և զենքի ուժով եք պահպանում ձեր երկրի սքանչելի կարգն և խաղաղությունը,— շարունակում է Դիվանան։

— Օ՛, երբեք։ Ահն ու սպառնալիքը և խաղաղությունը իրար չեն տեսել և միասին չեն ապրում։

— Իսկ ես կարծում էի, թե դուք հազարավոր ոսկեգմբեթ տաճարներ ունեք, նրանց մեջ անդադար աղոթում են ձեր հոգևոր հայրերը ու աստծու աչքը քաղցր են պահում ձեզ վրա։

— Ոչ, բարեկամ, մենք բնության ընդարձակության մեջ ենք պաշտում նրան և միջնորդներ չենք ճանաչում մեր հոգու ու նրա մեջ։

— Սքանչելի երկիր,— բացականչում է Դիվանան, հիշում է իր հայրենի երկիրն ու ընկնում է մտքի տունը։

Ապա թե տանում է կախարդ թագուհին, ման ածում Դիվանային իր ապարանքի սրահները։ Սրահներից մեկում Դիվանան տեսնում է պատիցը կախած մի աղջկա պատկեր։

— Վա՛հ, ի՛նչքան նման է,— բացականչում է ու մնում է առաջը քարացած։

— Ո՞ւմ նման է։

— Նրա…

— Ո՞վ է նա։

— Քանաքարան… իմ Քանաքարան…

— Բայց ո՞վ է Քանաքարան։

— Քանաքարան, թագուհի, հենց էն աղջիկն է, որի մասին քեզ պատմեցի։ Նրա համար եմ ես հեռացել իմ հայրենի երկրից, ընկել աշխարհքից աշխարհք ու արծվի թևով հասել Ոսկի քաղաքը և կրկին պետք է վերադառնամ նրա մոտ։

— Ինչո՞ւ ես վերադառնում, ազնիվ Դիվանա,— խոսում է գեղեցիկ թագուհին;— Մի՛ վերադառնա, Դիվանա, մնա մեզ մոտ. ապրի մեզ հետ։ Մի՞թե ավելի փարթամ չէ Ոսկի քաղաքը, մի՞թե հոյակապ չեն էս ապարանքները, մի՞թե հրաշալի չեն էս կախարդական այգիները…

— Ոչ, թագուհի, չեմ կարող։

— Մի՞թե գեղեցիկ չեմ ես…

— Ոչ, չի լինելու որ չի լինելու։

Էն ժամանակ թագուհին պատվիրում է, նավ են պատրաստում ու ճանապարհ են դնում Դիվանային դեպի իր հայրենի երկիրը, դեպի Քանաքարան։

8

Ճանապարհին ծովում սաստիկ ալեկոծություն է վեր կենում, նավը գցում է մի կղզի։ Մի կանաչ կղզի՝ լիքն ամեն բարիքով ու ամեն գեղեցկությունով։ Բայց ամենից գեղեցիկը լինում է նրա ջահել տիրուհին, որ Դիվանային առաջարկում է ամուսնանա իր ձետ, թագավորի էն ազատ ու առատ աշխարհում։

— Չեմ կարոդ, նազելի տիրուհի,— հրաժարվում է Դիվանան։— Ես դարձյալ իմ ճանապարհն եմ շարունակելու, ինչ ուզում է լինի, դեպի իմ հայրենի տունը, դեպի իմ Քանաքարան, որ չեմ փոխելու ոչ ոքի և ոչ մի թագավորության հետ։

Էս ասելու հետ հենց աչքը ճպում է Դիվանան, մին էլ բաց է անում, կղզում տիրուհու փոխարեն առաջը կանգնած է Գոհար թագուհին։

— Մի՛ վախենա, Դիվանա, ու մի՛ զարմանա,— անուշ ժպտալով խոսում է նա։ — Տեսնո՞ւմ ես, Ոսկի քաղաքի թագուհին եմ ես՝ կախարդ Գոհարը։ Իմ աղջիկն է Քանաքարան։ Մանուկ հասակում Սև դևը նրան հափշտակեց ու տարավ։ Էն օրվանից ամեն եկվորի ինձ մոտ էի հրավիրում, հարց ու փորձ էի անում, պատկերն էի ցույց տալի, բայց ոչ ոք չէր իմանում, թե ուր է ընկել նա։ Եվ ահա դու եկար նրա սիրով ոգևորված ու վերադառնում ես, կրկին նրա մոտ։ Քո սերը փորձելու համար էր, որ ես քեզ արի էն ամեն առաջարկներն իմ քաղաքում։ Եվ դարձյալ քեզ փորձելու համար էր՝ ես առա ուրիշ կերպարանք, քեզ փորձելու համար ստեղծեցի էս փորձանքն ու էս վայելչությունները, որ լոկ երևույթ են միայն։ Այժմ ես հավատում եմ քեզ, հավատում եմ քո սերին ու քո բարությանը։ Դու, հիրավի, այժմ երջանիկ կանես և իմ Քանաքարային, և ամեն մարդու։ Վերջապես այժմ դու գիտես երջանկության գաղտնիքը։

Էս խոսքի հետ մի փետուր է կրակում կախարդ թագուհին և, սև ամպի նման, հակինթավոր թևերը փռած հայտնվում է մի մեծ արծիվ։

— Տա՛ր,— բացականչում է կինը, ու ամեն բան չքանում է Դիվանայի աչքից, այնինչ օդի մեջ հնչում է երգը.

Գոհ աշխարհքից, գոհ իր կյանքից,
Սիմուրղ հավքի զմրուխտ թևին,
Երջանկության հայրենիքից
Գնում է նա, գնում կրկին։

Գնում է նա վերածնված
Մաքուր սիրով, բարի սրտով,
Դեպի երկիրն իր նախահարց՝
Ցավերի տուն, արցունքի ծով։

Տանում է նա ուժը ոգու,
Անվերջ սերը, անհատ բարին,
Երջանկությունն ամեն մարդու,
Խաղաղություն ողջ աշխարհին։

9

Հոգու վրա է լինում Ուքանա թագավորը, որ արծիվը ծղրտում ու վեր է դնում Դիվանային իր հայրենի քաղաքի սահմանում։ Քաղաքն է մտնում Դիվանան ու գնում ուղիղ թագավորի ապարանքը։

— Հայտնեցեք գեղեցիկ Քանաքարային, որ ես, երիտասարդ Դիվանան, գալիս եմ Ոսկի քաղաքից։

Ընդունում են ներս։ Դեմքը տեսնելուն պես Քանաքարան բարկանում է իր ծառաների վրա։

— Մի՞թե չեք ճանաչում սրան, որ ներս եք թողել նորից։ Մի՞թե էն սրիկան չի սա, որ մի անգամ փորձեց ինձ խաբի և ահա նորից հանդգնում է, ուզում է հին խաղը խաղա։ Դուրս արեք իսկույն։

— Ապասի, չքնաղ Քանաքարա,— խնդրում է Դիվանան։— Հիրավի, ես նա էի, բայց էլ նա չեմ։ Ես այժմ Ոսկի քաղաքից եմ գալի, քո կախարդ մոր՝ Գոհար թագուհու, ապարանքիցն եմ վերադառնում, քո մանկության ննջարանում եմ եղել, ուր դեռ կախ է արած քո սիրուն պատկերը… Ես այժմ գիտեմ՝ ինչ բան է Ոսկի քաղաքը, ինչ է ոսկին և ինչ է երջանկությունը։ Ես այժմ գիտեմ երջանկության գաղտնիքը։— Եվ ամեն բան նստում պատմում է մի առ մի։

— Այժմ ես քոնն եմ,— բացականչում է Քանաքարան, ու աշխարհքով մին է լինում ուրախությունից։

Ուքանա թագավորն էլ շնչի է գալի, օխտն օր, օխտը գիշեր ամբողջ երկիրը կատարում է նրանց հարսանիքը։ Ամենքն ուրախանում են ու լիանում։ Էս ուրախությունը տեսնելուց հետո ծեր թագավորն էլ կյանքն ու արևը բաշխում է ապրողներին ու մեռնում։ Նրա տեղը թագավոր է նստում Դիվանան ու սկսում է իր երկիրը կառավարել էն կարգով, ինչ որ տեսել էր Ոսկի քաղաքում։ Ոսկի չկար նրա երկրում, բայց մարդիկ ապրում էին արդար աշխատանքով, գոհ ու երջանիկ իրենց ունեցածով։ Եվ էն ժողովուրդը, որ մի ժամանակ տրտնջում էր, թե աշխարհքը նեղ է ու ցավով լիքը, հիմա երգում էր ամեն տեղ.

Ի՜նչքան լեն է աշխարքն ազատ
Էս կյանքի համար, ամենքի համար.
Ի՜նչքան լիքն է, ի՜նչքան առատ
Էս կյանքի համար, ամենքի համար։

Ի՜նչ ազնիվ է աշխատանքը
Առողջ ձեռքով, խաղաղ հոգով,
Ի՜նչ թեթև է անցնում կյանքը
Լիքը սիրով, ուրախ երգով։

Առաջադրանքներ

1․ Ընդգծված արտահայտությունները փոխարինիր մեկ բառով։ վեր են քաշում-բարձրացնում, անց է կենում-անցնել,  ծառիցը վեր է բերում-վերցնել,  ճանապարհ են դնում-ճանապարհել,  աչքը ճպում է-քնել, շնչի է գալի-կենդանալ, կյանքն ու արևը բաշխում է ապրողներին-ուրախանալ:

2․ Նկարագրի՛ր Ոսկի քաղաքը ըստ հեքիաթի։ Չորս կողմը բարելից այգիներ, զմրուխտ կանաչ, հազարագունի ծաղիկներ։ Օդը լիքն է թարմությունով ու բուրմունքով, թռչունների ծլվլոցով ու ջրերի կարկաչով, և նրանց հետ միախառնվելով հնչում են մարգերում ու այգիներում աշխատողների երգերը.

3․Դուրս գրի՛ր քեզ ամենից դուր եկած նախադասությունը և հիմնավորի՛ր։  Իմ աղջիկն է Քանաքարան։ Մանուկ հասակում Սև դևը նրան հափշտակեց ու տարավ։ Էն օրվանից ամեն եկվորի ինձ մոտ էի հրավիրում, հարց ու փորձ էի անում, պատկերն էի ցույց տալի, բայց ոչ ոք չէր իմանում, թե ուր է ընկել նա։ Ինձ այս նախադասությունը դու եկավ, որովհետև մայրը կորցրել էր իր երեխային, բայց շարունակում էր մտածել նրա մասին:

4․ Ո՞րն է երջանկության գաղտնիքը ըստ հեքիաթի։ Երջանկության գաղտնիքը սերն է:

5․ Ո՞րն է երջանկության գաղտնիքը ըստ քեզ։ Ըստ ինձ իմ երջանկության գաղտնիքը իմ ընտանիքն է:

6. Վերլուծի’ր հետևյալ միտքը. վերլուծությունդ հրապարակիր բլոգումդ:

Հարստություն կարող ենք աշխատանքով ձեռք բերել, իսկ երջանկությունը միայն սիրելով:

Ոսկին մետաղ է, որ հողից է դուրս գալի, երջանկությունը զգացմունք է, որ սրտի՛ց է բխում:

Ճամբարի հաշվետու պատում

Ճամբարային դերը իմ կյանքում շատ ավելի մեծ էր, քան ես կարծում էի:Ես ծանոթացա հինգերորդ դասարանի երեխաների հետ, նրանք շատ ընկերասեր էին: Շատ հավես էր , երբ ճանապարհորդում էինք: Կատարում էինք ընկեր Սոնայի հանձնարարությունները և շատ ու շատ հետաքրքիր աշխատանքներ: Մենք նայում էինք շատ հետաքրքիր մուլտֆիլմեր և կինոներ և քննարկում էինք այդ ամենը:Ինձ դա շատ էր դուր գալիս: Իմ մեջ շատ դրական փոփոխություններ նկատվեց:Իմ ջոկատը հայրենագետների ջոկատն է: Նրա անունը Բիայլիլի է: Իմ կարծիքով ես ճիշտ եմ որոշել ու ընտրել եմ Բիայլիլի ջոկատը, բայց միյուս ջոկատներն էլ էին լավը:Ամենա լավը իմ ջոկատում այն է, որ մենք շատ հետաքրքիր էինք անցկացնում մեր օրը, և երբեք չէինք ձանձրանում: Կարծես մենք մի մեծ ընտանիք լինեինք:Նաև մենք շատ հետաքրքիր երգեր և պարեր են սովորել: Ցանկացած առաջադրանք ես հաճույքով եմ կատարել և ոչ մի դժվարություն չեմ ունեցել:Ես մասնակցել եմ Ջրվեժի ճանապարհորդությանը: Այնտեղ մենք սահնակներով սահում էինք: Ես այդ օրը անսահման երջանիկ էի:Միյուս ճանապարհորդությունը դա սահադաշտ գնալն էր: Ես չէի պատկերացնում ,որ կարող էի սառույցի վրա սահել, մի քիչ փորձելուց հետո հասկացա, որ այնքան էլ դժվար չէ: Այդ օրը նույնպես շատ լավ ժամանակ անցկացրեցինք իմ ջոկատի հետ: Եվ այդ երկու ճամփորդություներն էլ շատ հետաքրքիր էին:Ամենատպավորիչ գործունեությունը այն է, որ մենք գնացինք Մայր դպրոց և դիտեցինք երեխաների թատրոնը :Հունվարյան ճամբարի իմ ձեռքբերումը այն է, որ ես ունեցա շատ լավ ընկերներ, նրանք շատ զվարճալի են:Ես շատ եմ հավանում մեր ջոկատավարների աշխատանքը և ոչինչ չեմ կարող խորհուրդ տալ: Սիրում եմ մեր ճամբարի բոլոր ուսուցչուհիներին:

Իմ ճամբարային օրագրի հղումը՝ https://sofiohanyan.school.blog/2021/01/11/%d5%a5%d6%80%d5%af%d6%80%d5%b8%d6%80%d5%a4-%d5%b8%d6%82%d5%bd%d5%b8%d6%82%d5%b4%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b7%d6%80%d5%bb%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%b6%d5%b0%d5%a1%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6/

Նամակ Ձմեռ Պապիկին

Բարև իմ սիրելի Ձմեռ Պապիկ: Ես այս տարի ինձ շատ խելոք եմ պահել: Ես օգնել եմ իմ սիրելի մայրիկին որ նա համեղ ուտեսներ պատրաստի: Այս տարին շատ վատն էր կորոնավիռուսի և պատերազմի պատճառով:Ես այս տարի ուզում եմ որ խաղաղություն լինի:Իմ կարծիքով այս 2021 տարին շատ լավն կլինի: Որ ես մեծանամ դառնամ ստիլիստ ես քո և ձյունանուշիկի համար կպատրաստեմ գեղեցին Ամանորյա հագուստներ: Ես քեզ շատ եմ սիրում:

Փոքրիկը հավատա՞, թե՞ չհավատա Ձմեռ պապիկին․ ո՞րն է ճիշտ մոտեցումը

Կենդանիները ձմռանը

Կենդանիների hամար ձմեռը ծանր շրջան է. և՜ ցուրտ է, և՜ կերն է քիչ: Սնունդ հայթայթելը խիստ դժվարանում է ոչ միայն խոտակերների, այլև գիշատիչների համար: Ավելի ծանր է միջատակերների վիճակը, քանի որ միջատները ձմռանն անհետանում են:Կենդանիները յուրովի են հարմարվել ձմեռելուն. շատ թռչուններ չվում են տաք երկրներ, սառնարյուն կենդանիների տեսակների մեծամասնությունը ձմռանը քուն է մտնում: Կենդանիների առանձին տեսակներ ձմռանը քնում են սովորականից շատ: Գորշուկներն իրենց բներից շաբաթներով դուրս չեն գալիս, իսկ արջերը որջերում անցկացնում են ամբողջ ցուրտ շրջանը:

Գարուն և աշնան մաղձ: Վայրի կենդանիների գարուն և աշնան հալեցում
Past.am | Կենդանիներ, որոնք փոխում են իրենց գույնը՝ կախված տարվա եղանակից
Ինչպե՞ս են կենդանիները պատրաստվում ձմռանը: Ինչպե՞ս են կենդանիները  պատրաստվում ձմռանը Ինչպես են կենդանիների նշանները պատրաստվում ձմռանը:

Ձմեռային տեսանյութ

Ինչպես տոնել ամանորյա գիշերը

Խորհուրդ հայրիկներին.

Հայրիկներ ջան, դուք միայն պետք է օգնեք մայրիկներին և սովորեք խորոված պատրաստել:

Խորհուրդ մայրիկներին.

Մեր գեղեցկուհի մայրիկներ, անպայման դուք գցեք սեղան և որ խնդալու լինի, սովորեք պարել հնդկական:

Խորհուրդ երեխաներին

Չար երեխաներ, դուք միայն Ձմեռ Պապիկի համար ճերմակ սիրամարգ նվիրեք: Եվ շատ ուրախ եղեք այս Նոր Տարում:

Մայրենիի հաշվետվություն

Սբ. Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

Նամակ իմ սիրելի զինվորներին

ՓԱՓՈՒԿ ՁՅՈՒՆ

Տնային աշխատանք

Նամակ ձմռանը

Կանաչ եղևնին

Ցանկությունների ծառը

ԱՇԽԱՐՀԸ ՇՈՒՌ Է ԵԿԵԼ

ՏԵՔՍՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Երջանիկ խրճիթը

Նուկիմ քաղաքի խելոքները

Մխիթար Սեբաստացու մասին

Ինչպես դարձա սեբաստացի

Լավն ու վատը իմ դպրոցում

Սիրամարգերի մասին

Տեքստային աշխատանք առակի շուրջ

Պապն ու շաղգամը

Կոմիտաս

Վիլյամ Սարոյան «Թե ինչ կարող է պատահել, երբ գոհացնում ես անշնորհակալ մարդկանց»

Բառային աշխատանք

Բառային աշխատանք

Վիլյամ Սարոյան «Սրամիտ երիտասարդը»

Համո Սահյան. Մայրամուտ

Տեքստային աշխատանք

Մշուշների շղարշի տակ․ լրացուցիչ առաջադրանք

Մշուշների շղարշի տակ…

Քամու համբույրը

Ծիրանի ծառը

Կոմիտասյան քառատողեր Սոֆիից

«Ես»

Սբ. Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

Կար մի աղջիկ: Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին: Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ սկսեցին պատմել նրան այն մասին, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում:
Եվ հենց որ նա հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:
— Ինչո՞ւ չես ուզում նվագել, սրինգ, — հարցրեց տրտմած աղջիկը:
— Ոչ թե ես չեմ ուզում նվագել, դու այլևս չես լսում ինձ, — տխուր պատասխանեց սրինգը և լռեց:
Աղջիկը նստեց աթոռին և լաց եղավ: Ինչպե՞ս ապրել առանց սրինգի, չէ՞ որ դա միակ բանն էր, որ ինքը կարող էր անել:
— Մի տխրիր, — ասաց սրինգը, — դու դեռ լսո՞ւմ ես ինձ:
— Այո, — ասաց աղջիկը` ափով սրբելով արցունքները:
— Դե ուրեմն, կենտրոնացիր: Այս Սբ. Ծննդյան տոնին քո առջև կբացվի երկու աշխարհ. Աշխարհ` ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` քո աչքերով: Սակայն ապագա կյանքի համար դու պետք է ընտրես դրանցից մեկը: Եթե դու նախընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, և քո կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե նախընտրես աշխարհը քո աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսես ինքդ քեզ և կրկին նվագես: Սակայն ստիպված կլինես այլևս ոչ ոքի չլսել և անգամ` չսխալվել:
— Օ, որքան լուրջ է այդ ամենը, — ասաց աղջիկը և արագ վեր կացավ աթոռից:
Մի քանի օր անց եկավ Սբ. Ծննդյան տոնը: Տնեցիները հավաքվեցին հյուրասենյակում, սկսեցին քննարկել ինչ-որ բաներ, կատակել, վիճել: Սակայն աղջիկը նրանց չէր լսում: Նա խորհում էր, թե երկու աշխարհներից ո՞րն ընտրել: Եվ հանկարծ սեղանի շուրջ հավաքվածներից մեկը բարձրաձայն ասաց. «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել իմ պիեսները»: Մեծահասակները ծիծաղեցին, իսկ աղջիկը պապանձվեց, որովհետև հասկացավ, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին: Եվ ինչ-որ վառ և արտասովոր բան ստեղծելու համար բոլորովին էլ պետք չէ լսել այլ մարդկանց, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքնին հրաշք է, և այդ հրաշքը թաքնված է հենց իր մեջ: Պարզապես շատերը ժամանակավորապես մոռացել են այդ մասին, և ահա` չգիտեն ինչ անել` ուրիշների խորհուրդներին հետևելուց բացի: Աղջիկը դուրս վազեց սենյակից, վերցրեց սրինգը, վերադարձավ հյուրասենյակ և բարձրացավ աթոռին:

— Ուշադրություն եմ խնդրում: Հիմա ես ձեզ համար կնվագեմ:
 Մեծահասակները ժպտացին, ծափահարեցին: Ահա թե ինչ արտասովորն է իրենց դուստրը: Ինչ ինքնավստահորեն է պահանջում ուշադրություն իր հանդեպ, անգամ աթոռի վրա բարձրացավ: Իսկ երբ աղջիկը սկսեց նվագել, մեծահասակները լռեցին: Նրանց մտքով էլ չէր անցնում, որ այդ Սբ. Ծննդյան տոնին իրենց տանը տեղի էին ունենում իրական հրաշքներ: Հրաշքներ` իրենց աղջկա աչքերով:

Նամակ իմ սիրելի զինվորներին

Բարև, իմ քաջ զինվոր: Դու հիմա պաշտպանում ես մեր հայրենիքի սահմանները: Ես գիտեմ դու քո ընկերների հետ հիմա տանջանվում ես: Ես քո համար ամեն ինչ կանեմ, մենակ թե դու քո ընկերների հետ վերադարձիր, շատ եմ խնդրում: Ես քեզ շատ եմ սիրում, զինվոր, դու կարծես լրիվ իմ հայրենիքը լինես: Դուք մեր Հայաստանը փրկում եք: Այ դրա համար էլ մենք ձեզ կոգնենք: Իմ քաջ զինվոր, իմ ուժեղ զինվոր:

Ուժեղ Զինվորներին՝ Սոֆիից:

ՓԱՓՈՒԿ ՁՅՈՒՆ

Ձյուն, փափուկ ձյուն, սպիտակ ձյուն,
Զգույշ իջիր դաշտերին,
Ծաղիկները մտել են քուն,
Հողն է նրանց անկողին:

Հանդարտ, կամաց իջիր այնպես,
Ծաղիկները չարթնանան,
Ծածկիր նրանց քնքուշ ու հեզ,
Զգույշ, զգույշ անսահման:

Ձյուն, փափուկ ձյուն, սպիտակ ձյուն,
Հանգիստ, խաղաղ իջիր վար,
Ծաղիկները մտել են քուն,
Ծաղիկները ցրտահար:

Գեղամ Սարյան

Տնային աշխատանք

Գոյական — բժշկուհի, մայրիկ, հայրիկ, տատիկ, քույրիկ, պապիկ, եղբայր, ոստիկան, աղջիկ, տղա

Գոյական- շուն, կատու, ծաղիկ, ծառ, սեղան, մուկ, նկար սար, խոտ, ժուտիկ

Ածական-գեղեցիկ, կանաչ,սև, ուրախ, տշուր, սպիտակ, խելացի, ուժեղ, մանուշակագույն, կարմիր

թվական-տասը, ութ, միլիոն, հարյուր, երեսուն, հազար, հարյուր քսանհինգ, հիսունութ, վաթսուներեք, հազար տասը

Իմ մայրիկը շատ գեղեցիկ է:

Հայրիկս շատ ուժեղ է:

Մուկը ուտում է պանիր:

Ծառի տերևները կանաչել են:

Իմ ուրախ մայրիկը երեսուն տարեկան է:

Իմ տատիկը հիսունութ տարեկան է իսկ պապիկս վաթսուներեք:

Նամակ ձմռանը

Բարև իմ սիրելի ձմեռ: Ես շատ ուրախ եմ որ դու եկել ես: Այս տարին այդքան էլ լավը չէր, մենք շատ

դժվարություններ ունեցանք: Ես այս տարի ուզում եմ, որ ձյուն գա և ամենակարևորը ու այս նոր տարի մենք խաղաղ լինենք: Բայց ես մի դժվարություն ունեմ. ես չեմ սիրում տաք հագնվել և չեմ սիրում, երբ ես հիվանդանում եմ, որովհետև իմ դասերից շատ բան եմ բաց թողնում: Ես նաև սիրում եմ քո Ձմեռ Պապիկին և նրա թոռնիկ՝ Ձյունանուշիկին: Ես շատ եմ վախենում, որ իմ դասատուները հիվանդանան:Ես շատ եմ սիրում տոնածառ զարդարել և շատ եմ սիրում տոնածառի տակի նվերները: Եվ ես անհամբեր սպասում եմ, որ ինձ հյուր գան իմ սիրելի հյուրերը: Նաև ես անհամբեր սպասում եմ մեր դպրոցի Նոր Տարվա հանդեսին և շատ եմ ուզում ձյունից պատրաստել ձնեմարդ: Շատ-շատ եմ ուզում, որ իմ դպրոցի ընկերների հետ գնանք ձնագնդիկ խաղալու և սահնակ քշելու: Իմ ամենա՜-ամենա՜ սիրելի եղանակ, Ձմեռ:

Սոֆիից Ձմեռին