Posted in Մայրենի

ԱՆՏԱՌՈՒՄ

Համո Սահյան 
  Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։
Շշուկներ կային անտառում այնքան,
Եվ խոնա՜վ-խոնավ բուրմունքներ կային,
Իրար փաթաթված ստվեր ու կածան
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքեր մարդկային։
Եղյամն էր սունկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։
Եղնիկի հորթը՝ մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։
Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։
Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…
Անտառում խորին խորհուրդներ կային,
Եվ արձագանքնե՜ր կային անտառում,
Օրո՜ր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում…

Առաջադրանքներ

1. Ուշադիր կարդա՛ բանաստեղծությունը, դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր :

Թեղին-Թեղազգիների ընտանիքին պատկանող բույս:

3. Ընդգծի՛ր դարձվածքները և բացատրի՛ր:

4.Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ նկարագրությունները: Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում:

5. Նկարագրի՛ր աշնանային անտառը: Աշնանային անտառը շատ տերևներով է դեղին, կարմիր և գազարագույն:

6. Ինչի՞ մասին էին սիրով զրուցում սոճին ու եղևնին: Երկխոսության տեսքով գրի՛ր նրանց զրույցը:

7. Ձայնագրի՛ր բանաստեղծության ընթերցումդ և հրապարակի՛ր բլոգումդ։ Ընթերցմանդ կարող ես կցել քո կողմից արված համապատասխանող աշնանային ֆոտոշար։

Posted in Մայրենի

Գրավոր աշխատանք

60. Բաց թողնված յուրաքանչյուր բառի փոխարեն ընդգծված բառերից մեկի հականիշը գրի´ր:

Շվեդ հոգեբանները փորձեցին ստուգել, թե իրո՞ք  միայն կանայք են սիրում հայելուն նայել: Ստոկհոլմի առևտրական կենտրոնում, աչքի ընկնող տեղում, մի մեծ հայելի դրեցին, իսկ կողքին՝ չերևացող տեղում  մի կինոխցիկ: Պարզվեց, որ հայելի սիրում են նաև տղամարդիկ: Օրվա ընթացքում այդ հայելուն նայեց չորս հարյուր տասներկու կին և յոթ հարյուր յոթանասունութ տղամարդ:

61. Կետերը փոխարինի´ր ընդգծված բառերի հականիշներով:

Փղերի մի մեծ խումբ հարձակվել էր Սուդանի Գենեա քաղաքի վրա և ամայացնում էր քաղաքի շրջակայքը: Ո´չ աղմուկ առաջացնող հատուկ հարմարանքներից, ո´չ էլ հրաձգությունից  փղերը չէին վախենում. նրանք պատրաստվում էին անգամ քաղաք մտնել: Վախեցան միայն այն ժամանակ, երբ սպանվեց առաջնորդը՝ մի մեծ արու փիղ, որը ղեկավարում  էր հարձակումը:

62.Հականիշ բառերով կապակցություններ կազմի´ր և փորձի՛ր բացատրելթե դրանք ի՞նչ կարող են նշանակել:

Օրինակ՝

տգետ գիտուն — մեկը, որին թվում է, թե ինքը գիտուն է, բայց իրականում ոչինչ չգիտի: Կամ ՝գիտուն, որը գիտի, թե աշխարհում որքա~ն չուսումնասիրված բան կա, դրա համար էլ իրեն տգետ է համարում:

պերճախոս մարդ-մարդ, որը շքեղ և գեղեցիկ խոսքեր է շռայլում:

63.Օրը (ցերեկն ու գիշերը) նկարագրի´ր գործածելով, ինչքան հնարավոր է, շատ հականիշներ:

օրը լինում է ցերեկ ու գիշեր, օրը ունենում է արև և լուսին, օրը լինում է մութ և լուսավոր, օրը լինում է ցուրտ և շոգ, օրը լինում է ուրախ և տխուր:

64.Ամառն ու ճմեռը նկարագրի´ր գործածելով, ինչքան հնարավոր է, շատ հականիշներ:

Ամռանն լինում է շոգ, իսկ ձմռանը ցուրտ, ամռանն օրերը երկար են, իսկ ձմռանը կարճ, ամռանը օրերը վատն են, իսկ ձմռանը լավ:

65. Սեր և հոր բառերի տարբեր իմաստներով կազմի´ր նախադասություններ:

Օրինակ՝

Այս տարի մարտը տաք էր ու չոր:

Մութն ընկնելուն պես  մարտը վերջացավ:

Սուրճի սերը շատ դառն էր:

Հայրիկիս և մայրիկիս սերը անսպառ է:

Մեր գյուղացիները փորեցին շատ մեծ հոր:

Հոր սիրտը լցվեց երբ աղջկան տեսավ հարսի շորով

Posted in русский

Отчего опадают листья

Быстро пролетело лето. Оно всегда проходит быстро. Солнце спряталось в тучах. Да и светило оно уже не так сильно. И вот тогда на дереве проснулся самый нижний лист и почувствовал, что ему мало света. Пошевелился он на ветке и сказал тому листу, что над ним: „Подвинься немного, а то мне света не хватает”. А тот ему отвечает: „Ты что, не видишь, что у меня его тоже мало?” Тут вмешались соседние листья и закричали верхним: „Эй, вы, верхние,  до нас свет не доходит!” А те им в ответ:„Успокойтесь! Вы там внизу ничего не видите, а нам сверху видно, что осень пришла! Теперь света всем мало будет”. Не поверили этому нижние листья и стали кричать ещё сильнее. Верхние листья от них не отставали. И так раскричались, что поссорились и полетели на землю – подальше от соседей. А как же, спросите вы, последний лист? Тот почему на дереве не остался? Ведь ему не с кем уже было ссориться. Конечно, не с кем, но вы попробуйте в одиночестве пожить. Тоже, наверное, на месте не усидите…

подвинуться – տեղ տալ                                        вмешиваться (вмешаться) – վեճին խառնվել
не усидеть на месте – տեղում տիտիկ չանել                 одиночество – մենություն

Найдите в тексте ответы на вопросы и прочитайте их.
1. Когда и почему проснулся на дереве самый нижний листок? Он почувствовал, что ему мало света.

2. Какой разговор произошёл между ним и тем листом, который был над ним? Подвинься немного, а то мне света не хватает.

3. Как повели себя другие листья? Тут вмешались соседние листья и закричали верхним: „Эй, вы, верхние,  до нас свет не доходит.

4. Почему листья полетели на землю? И так раскричались, что поссорились и полетели на землю

5. Почему последний лист не остался на дереве? Потому что ему не с кем было ссориться.

Найдите в тексте антонимы к данным словам. Составьте и напишите с
ними предложения.
Медленно-быстро, слабо-сильно, верхний-нижний , много-мало, снизу-сверху, ушла-пришла, помириться-поссориться, первый-последний.

Вы прочитали сказку „Отчего опадают листья”, но на самом деле листья
опадают, конечно же, не потому, что ссорятся между собой. Прочитайте
самостоятельно следующий текст и скажите, почему осенью опадают
листья.
Зимой корни растений не могут получать воду из земли, а из листьев вода испаряется. Если бы деревья не сбрасывали листья, они бы умерли от недостатка воды. Но у некоторых растений листья сохраняются всю зиму, потому что они слабо испаряют воду.

Упражнения 1 — 5 /рабочая тетрадь/

Свежей листве придает зеленый цвет хлорофилл. Но со временем он разрушается, а когда солнечный день укорачивается, света становится недостаточно для его регенерации. В листьях начинают преобладать каротиноиды — пигменты оранжевого, желтого или красного цветов. Благодаря им кроны деревьев приобретают осеннюю яркую окраску.