Բառային առաջադրանքներ

  • Աջից կամ ձախից հերթով ջնջի՛ր մեկական տառ և ստացի՛ր նոր բառեր:

Փականք-փական-ական

  • Ընդգծի՛ր այն բառերը, որնոց մեջ տառերն ավելի քիչ են, քան հնչյունները:

Շունչ, որդ, երես, պարտք

  • Տրված բառերին աջից կամ ձախից ավելացրո՛ւ մեկ տառ այնպե՛ս, որ ստացվի մի նոր բառ:

Ստել, կոճ, որդ, նայել, ոտ

  • Յուրաքանչյուր քայլին մեկ տառ փոխելով՝ ջուր-ից ստացի՛ր ձուկ:

ջուր, մուր, մուկ, ձուկ

  • Վանկը դի՛ր բառի աջից կամ ձախից և ստացի՛ր նոր բառեր:

պետ, նը, կը, ա, տեզ վարպետ, կարպետ, պետական, նկար, կտավ, ազատ, պարտեզ, քարտեզ։

  • Ո՞ր բառն է ,,ավելորդ,,: Ինչո՞ւ:

կապույտ

մանուշակագույն է ավելորդ, որովհետև մնացած գույները իրար նման են

կանաչ

երկնագույն

կապտավուն

  • Գրի՛ր բառեր, որոնց մեջ ձայն կա.բարձրաձայն, անձայն բաղաձայն, ցածրաձայն, ձայնարկիչ, ձայնավոր, ձայնալար, ձայնարկություն։
  • Տրված բառերին աջից կամ ձախից ավելացրո՛ւ մեկ տառ այնպե՛ս, որ ստացվի մի նոր բառ:

Ստել-Ստելլա, կոճ-կոճղ, որդ-որդի, նայել-խնայել, ոտ-ոտք,

  • Գրի՛ր բառեր, որոնց մեջ ,,դպրոց,, բառը կա։Դպրոցական,դպրոցակից, դպրոցասեր, դպրոցավարտ, դպրոցընկեր, դպրոցատետր, ։

6433-ի պատմությունը

6433- քառանիշ թիվ է

6433- կենտ թիվ է

6433-նա բաղկացած է չորս թվից

6433-նա բաղկացած վեց հազարից

6433-նրա մեջ կա չորսը հատ հարյուր

6433-նրա մեջ կա երեք հատ տասնյակ

6433-6000-400-30-3

6433-թիվը փոքրացնել 3346

6433-մեջը կրկնվող թվեր կան երեքը

Վիլյամ Սարոյան «Նապաստակն ու առյուծը»

Երեկոյան, քնից արթնանալով, առյուծն սկսում է մռնչալ՝ արթնացնելով անտառի հեռու ծայրերում քնած կենդանիներին: Արթնանում է նաև մի նապաստակ, որ տեսնելով մյուս կենդանիներին փախչելիս ու թաքնվելիս, ասում է. 

-Ինչո՞ւ պիտի առյուծն այդպես ահարկու մռնչա, և բոլորը փախչեն ու թաքնվեն; Ինչ է, չե՞մ կարող ես էլ նրա պես մռնչալ, որ մեծից փոքր սրտաճաք լինեն վախից;

Եվ նապաստակը թոքերը պատռելով փորձում է առյուծի պես մռնչալ, բայց ողորմելի ճվճվոց է դուրս գալիս: Հենց այդ պահին մի սոված աղվես է անցնելիս լինում; Լսելով նապաստակի ճվճվոցը, նա գալիս է, ճանկում մեծամիտի գլուխը և ասում.

-Սրանից հետո լավ հիշիր՝ դու նապաստակ ես ու ոչ թե առյուծ:

Ասում է և ուտում հիմար նապաստակին:

Առաջադրանքներ

1.Ո՞րն է այս առակի խորհուրդը։ Մեկնաբանի՛ր։ Ես հասկացա, որ ամեն մեկը պետք է իր ունեցածով բավարարվի։

2. Այս առակի ասելիքը բնորոշող ասացվածքներ գտի՛ր: Ոտքդ վերմակիդ չափով մեկնիր։Անձրևից փախան՝ կարկուտի տակ ընկան։

3. Paint ծրագրով նկարի’ր առակի քեզ ամենից դուր եկած հատվածը:

4. Խորհուրդ տուր այս առակի հերոսներին:Խորուրդ եմ տալիս նապաստակին որպիսի առյուծին չնախանձի։

7 միավոր

Լրացուցիչ աշխատանք

1. Առակը կարդացե՛ք դերերով և ձայնագրե՛ք; Աշխատանքը կարող ես կատարել բակի ընկերներիդ կամ ընտանիքիդ անդամների հետ;

2. Համապատասխան երաժշտության կամ նկարաշարի համադրումով ուսումնական նյութ պատրաստի՛ր և հրապարակի՛ր քո բլոգում:

3. Խորհուրդներդ մուտքագրի՛ր էջի կարծիքներ բաժնում:

Մենք էլ ենք բնության մի մասնիկը

Մեզ հիացմունք են պատճառում երկնքի աստղերը, բարձր լեռները, հարթավայրերը, օվկիանոսները, գետերը և այլն: Զարմանալի է նաև բույսերի և կենդանիների աշխարհը: Բայց երկրագնդի վրա ամենայուրահատուկը մարդն է: Մարդը ևս կենդանի բնության մաս է կազմում: Ինչպես մյուս կեն­դանի օրգանիզմները, նա նույնպես շնչում է, սնվում, աճում, զարգանում, ունենում երեխաներ: Դրա համար էլ մարդուն անհրաժեշտ է օդ, ջուր. լույս, ջերմություն, սնունդ: Առանց բնության մարդը չի կարող գոյություն ունենալ, ապրել և աշխատել: Մարդն ապրում է գրեթե ամենուր՝ ծովափերում և լեռներում, երկրագնդի տաք և ցուրտ վայրերում,  անջուր անապատներում և փարթամ անտառների հարևանությամբ: Նա օգտվում է բնության բարիքներից, ինչպես մյուս կենդանիները: Բայց, ի տարբերություն նրանց, մարդը ստեղծում է այդ բարիքներից օգտվելու գործիքներ, մեքենաներ, սարքեր: Որովհետև մարդը բնության միակ բանական, այսինքն՝ մտածող էակն է: Նա ունի նաև խոսելու և աշխատելու ունակություն: Դրանց շնորհիվ մարդը ստեղծել է յուրօրի­նակ աշխարհ՝ ժամանակակից քաղաքներ և գյուղեր, գործարաններ և ֆաբրիկաներ, ճանապարհներ և կամուրջներ, ավտոմեքենաներ և տիեզերանավեր, հեռուստացույցներ և համակարգիչներ: Մարդիկ գրում են գրքեր, նկարահանում ֆիլմեր, ստեղծում քանդակներ, երաժշտություն, նկարներ: Նրանք ուսումնասիրում են բնությունը, նրա գաղտնիքները: Որպես սնունդ մարդն օգտագործում է բու­սական և կենդանական ծագում ունեցող սննդա­մթերք: Դրա համար նա մշակում է հողը՝ աճեց­նելով տարբեր բույսեր, պահում է ընտանի կեն­դանիներ, որսում ցամաքում և ջրում ապրող կենդանիներ: Ապրելով և աշխատելով բնության մեջ՝ մարդն անխուսափելիորեն ներգործում է բնության վրա և փոխում այն: Օրինակ՝ մարդու մեղքով անհետացել և անհետանում են բազմաթիվ կենդանիներ և բույսեր, ջրերն ու հողը աղտոտվում են թունավոր նյութերով, օդում հայտնվում են կենդանի օրգանիզմների համար վտանգավոր նյութեր: Մարդը չի կարող չօգտվել բնությունից, սակայն նա միաժամանակ պետք է հոգ տանի նաև դրա պահպանման համար: Գոյություն ունեցող բույսերի և կենդանիների պահպանության համար ստեղծվում են պետության կողմից պահպանվող տարածքներ՝ արգելոցներ: Հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող բույսերի և կենդանիների անունները մտցվում են հատուկ՝ Կարմիր գրքերի մեջ: Մարդը չպետք է մոռանա, որ ինքը բնության մի մասն է և ոչնչաց­նելով բնությունը՝ կործանման է դատապարտում ինք

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞վ է մարդը տարբերվում կենդանիներից: Մարդը բնության միակ բանական, այսինքն՝ մտածող էակն է: Նա ունի նաև խոսելու և աշխատելու ունակություն:
  2. Ինչ չափով է մարդը կախված բնությունից: Բեր օրի­նակներ: Որպես սնունդ մարդն օգտագործում է բու­սական և կենդանական ծագում ունեցող սննդա­մթերք: Մարդը ստեղծում է բնության բարիքներից օգտվելու գործիքներ, մեքենաներ, սարքեր:
  3. Ինչպե՞ս է մարդը ներգործում բնության վրա: Բե’ր օրի­նակներ: Մարդու մեղքով անհետացել և անհետանում են բազմաթիվ կենդանիներ և բույսեր, ջրերն ու հողը աղտոտվում են թունավոր նյութերով, օդում հայտնվում են կենդանի օրգանիզմների համար վտանգավոր նյութեր:
  4. Ինչպե՞ս է մարդը պահպանում բնությունը: Բեր օրի­նակներ։Բույսերի և կենդանիների պահպանության համար ստեղծվում են պետության կողմից պահպանվող տարածքներ՝ արգելոցներ: Հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող բույսերի և կենդանիների անունները մտցվում են հատուկ՝ Կարմիր գրքերի մեջ:

«Ես»

Վաղո՜ւց, շա՜տ վաղուց, աշխարհում միայն մի բառ կար՝ «Ես»: Եթե մեկնումեկը ուզում էր ասել.«Բարև, ես եմ», -ուղղակի ասում էր՝ . «ԵՍ»: Եթե ուզում էր ասել. «Ինձ մի նարի՜նջ տուր», կամ՝ «Ի՜նչ գեղեցիկ ծառ է», «Ծիտիկը ծլվլում է», դարձյալ միայն մի բառ էր ասում՝ «Ես»:

Դա միակ բառն էր աշխարհում:

Մարդկանց մի մասը ուղղակի գոռում էր այդ բառը, մյուսները՝ շշուկով էին ասում, մի քանիսը՝ լացով, ոմանք էլ՝ ծիծաղելով: Չէ՞ որ դա մարդկանց միակ բառն էր: Իսկ կենդանիները…

Շունն ասում էր.

«Հա՜ֆ-հա՜ֆ-հա՜ֆ,

Իսկույն այգի ինձ տարեք, խոտերի մեջ բաց թողեք»:

Կատուն ասում էր.

-Մյա՜ու-մյա՜ու,

Ես ձեր քնքուշ թագուհին եմ,

Ձեր բոլորի սիրելին եմ»:

Կովն ասում էր.

«Մու-ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…

Ես կով եմ, իսկ դո՞ւ-ո՞ւ-ո՞ւ…»:

Մտրուկն ասում էր. «Ի-հի՜-հի՜-հի՜-հի՜,

Սա իմ մայրկն է, սա էլ՝ հայրիկը»:

Խոզն ասում էր.

-Մի բլիթ տվեք դդումով,

Որ ես դառնամ կլոր-կլոր,

Բայց ինչքան էլ կլորանամ, թռչող փուչիկ չեմ դառնա:

Թրթուրն ասում էր․

-Ես փափուկ եմ։

Թիթեռն ասում էր․

-Կարևոր չէ, թե ի՛նչ եմ եղել առաջ,

Դուք տեսեք, թե ի՛նչ եմ հիմա՜․․․

Տեսեք՝ ինչպես եմ թռվռում

Արևի տակ և ստվերում։

Իսկ ձկնիկը շշուկով էր խոսում.

-Կամա՛ց շարժվեք, մի՛ աղմկեք, սո՛՜ւս…

Իմ բալիկից նամակի եմ սպասում:

Ամենքը աշխարհում ինչ-որ բան էին ասում.

Սպիտակ վարդն ասում էր կարմիր վարդին.

-Ողջո՜ւյն, կարմիր գլխարկ:

Լապտերասյունն ասում էր․

-Ես շատ եմ երկա՜ր, երկա՜ր,

Ոտքս հողի մեջ է, գլուխս՝ երկնքում։

Գնացքն ասում էր․

Հելլո՜, ես գնուեմ Բուֆալո։

Միայն մարդիկ էին անվերջ-անդադար կրկնում «ԵՍ» բառը: Երբ բոլորը միասին ասում էին այդ բառը, ստացվում էր՝ ե՜ս-ե՜ս-ե՜ս-ե՜ս:

Մի օր էլ մարդկանց գլուխն սկսեց ցավել անընդհատ ես-ես-ես-ես ասելուց ու լսելուց: Գլխացավից ու ձանձրույթից ազատվելու համար նրանք շատ էին ուզում մի նոր բառ հնարել:

Վերջապես մի մարդ, որի գլուխը ամենից շատ էր ցավում «Ես» ասելուց, գտավ այդ նոր բառը:

Կեսգիշերին արթնանալով, նա նա ինչքան ուժ ուներ գոռաց՝ «ՈՉ»: Հաջորդ առավոտ աշխարհում արդեն մի նոր բառ կար՝ «ՈՉ»:

Այդ օրվանից գլխացավով տառապող մարդիկ ես-ես-ես-ես-ես ասող մարդկանց հանդիպելիս գոռում էին՝ ո՜չ-ո՜չ-ո՜չ-ո՜չ-ո՜չ:

Սկզբում թվում էր, թե նոր բառը կոպիտ է և տհաճ, շատերը չէին էլ ուզում լսել: Բայց հետո կամաց-կամաց դադարում էին ես-ես-ես-ես ասելուց և փորձում էին մի քիչ մտածել... Ու շուտով բոլորն էլ արդեն գիտեին «ոչ» բառը և նույնիսկ հաճույքով կրկնում էին:

Իսկապես որ դա լավ բառ էր:

«Ոչ» ասելիս գլուխը իրեն կլոր էր զգում, մի բան, որ չափազանց կարևոր էր գլխի համար: Եվ հետո, այդ բառը ստիպում էր, որ գլուխն իրեն մեծ զգա, իսկ դա գլխի համար ավելի լավ չափ է, քան՝ փոքրը:

Այժմ աշխարհում ասելու և լսելու համար արդեն երկու բառ կար:

Է՜հ, եթե կա երկու բառ, ինչո՞ւ չլինի երրորդը: Ու եթե կա երեք բառ, ինչո՞ւ չլինի չորրորդը: Իսկ եթե կա չորս բառ, ապա ի՞նչն է խանգարում, որ լինեն շա՜տ ու շա՜տ նոր բառեր:

Եվ եթե կա «ես»-ը,

Ինչո՞ւ չլինի «դու»-ն,

Եթե կա «ոչ»-ը,

Ինչո՞ւ չլինի «այո»-ն,

Եթե կարող է լինել «տաք»-ը,

Ինչո՞ւ չլինի «սառ»-ը,

Կոշտն ու փափուկը, մոտիկն ու հեռուն,

Թացն ու չորը, բարձր ու ցածրը,

Ճիշտն ու սխալը, թարսն ու շիտակը,

Լույսն ու խավարը, սևն ու սպիտակը:

Այսպես, մարդիկ սկսեցին իրար հետ խոսել, հարցեր տալ ու պատասխանել: Ու մտածել, թե ինչ բան է այս աշխարհը:

Եվ մինչև հիմա էլ փնտրում են այդ հարցի  պատասխանը:

Առաջադրանքներ

Վաղո՜ւց, շա՜տ վաղուց, աշխարհում միայն մի բառ կար՝ «Ես»: Եթե մեկնումեկը ուզում էր ասել.«Բարև, ես եմ», -ուղղակի ասում էր՝ . «ԵՍ»: Եթե ուզում էր ասել. «Ինձ մի նարի՜նջ տուր», կամ՝ «Ի՜նչ գեղեցիկ ծառ է», «Ծիտիկը ծլվլում է», դարձյալ միայն մի բառ էր ասում՝ «Ես»:

Դա միակ բառն էր աշխարհում:

Մարդկանց մի մասը ուղղակի գոռում էր այդ բառը, մյուսները՝ շշուկով էին ասում, մի քանիսը՝ լացով, ոմանք էլ՝ ծիծաղելով: Չէ՞ որ դա մարդկանց միակ բառն էր: Իսկ կենդանիները…

Շունն ասում էր.

«Հա՜ֆ-հա՜ֆ-հա՜ֆ,

Իսկույն այգի ինձ տարեք, խոտերի մեջ բաց թողեք»:

Կատուն ասում էր.

-Մյա՜ու-մյա՜ու,

Ես ձեր քնքուշ թագուհին եմ,

Ձեր բոլորի սիրելին եմ»:

Կովն ասում էր.

«Մու-ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…

Ես կով եմ, իսկ դո՞ւ-ո՞ւ-ո՞ւ…»:

Մտրուկն ասում էր. «Ի-հի՜-հի՜-հի՜-հի՜,

Սա իմ մայրկն է, սա էլ՝ հայրիկը»:

Խոզն ասում էր.

-Մի բլիթ տվեք դդումով,

Որ ես դառնամ կլոր-կլոր,

Բայց ինչքան էլ կլորանամ, թռչող փուչիկ չեմ դառնա:

Թրթուրն ասում էր․

-Ես փափուկ եմ։

Թիթեռն ասում էր․

-Կարևոր չէ, թե ի՛նչ եմ եղել առաջ,

Դուք տեսեք, թե ի՛նչ եմ հիմա՜․․․

Տեսեք՝ ինչպես եմ թռվռում

Արևի տակ և ստվերում։

Իսկ ձկնիկը շշուկով էր խոսում.

-Կամա՛ց շարժվեք, մի՛ աղմկեք, սո՛՜ւս…

Իմ բալիկից նամակի եմ սպասում:

Ամենքը աշխարհում ինչ-որ բան էին ասում.

Սպիտակ վարդն ասում էր կարմիր վարդին.

-Ողջո՜ւյն, կարմիր գլխարկ:

Լապտերասյունն ասում էր․

-Ես շատ եմ երկա՜ր, երկա՜ր,

Ոտքս հողի մեջ է, գլուխս՝ երկնքում։

Գնացքն ասում էր․

Հելլո՜, ես գնուեմ Բուֆալո։

Միայն մարդիկ էին անվերջ-անդադար կրկնում «ԵՍ» բառը: Երբ բոլորը միասին ասում էին այդ բառը, ստացվում էր՝ ե՜ս-ե՜ս-ե՜ս-ե՜ս:

Մի օր էլ մարդկանց գլուխն սկսեց ցավել անընդհատ ես-ես-ես-ես ասելուց ու լսելուց: Գլխացավից ու ձանձրույթից ազատվելու համար նրանք շատ էին ուզում մի նոր բառ հնարել:

Վերջապես մի մարդ, որի գլուխը ամենից շատ էր ցավում «Ես» ասելուց, գտավ այդ նոր բառը:

Կեսգիշերին արթնանալով, նա նա ինչքան ուժ ուներ գոռաց՝ «ՈՉ»: Հաջորդ առավոտ աշխարհում արդեն մի նոր բառ կար՝ «ՈՉ»:

Այդ օրվանից գլխացավով տառապող մարդիկ ես-ես-ես-ես-ես ասող մարդկանց հանդիպելիս գոռում էին՝ ո՜չ-ո՜չ-ո՜չ-ո՜չ-ո՜չ:

Սկզբում թվում էր, թե նոր բառը կոպիտ է և տհաճ, շատերը չէին էլ ուզում լսել: Բայց հետո կամաց-կամաց դադարում էին ես-ես-ես-ես ասելուց և փորձում էին մի քիչ մտածել... Ու շուտով բոլորն էլ արդեն գիտեին «ոչ» բառը և նույնիսկ հաճույքով կրկնում էին:

Իսկապես որ դա լավ բառ էր:

«Ոչ» ասելիս գլուխը իրեն կլոր էր զգում, մի բան, որ չափազանց կարևոր էր գլխի համար: Եվ հետո, այդ բառը ստիպում էր, որ գլուխն իրեն մեծ զգա, իսկ դա գլխի համար ավելի լավ չափ է, քան՝ փոքրը:

Այժմ աշխարհում ասելու և լսելու համար արդեն երկու բառ կար:

Է՜հ, եթե կա երկու բառ, ինչո՞ւ չլինի երրորդը: Ու եթե կա երեք բառ, ինչո՞ւ չլինի չորրորդը: Իսկ եթե կա չորս բառ, ապա ի՞նչն է խանգարում, որ լինեն շա՜տ ու շա՜տ նոր բառեր:

Եվ եթե կա «ես»-ը,

Ինչո՞ւ չլինի «դու»-ն,

Եթե կա «ոչ»-ը,

Ինչո՞ւ չլինի «այո»-ն,

Եթե կարող է լինել «տաք»-ը,

Ինչո՞ւ չլինի «սառ»-ը,

Կոշտն ու փափուկը, մոտիկն ու հեռուն,

Թացն ու չորը, բարձր ու ցածրը,

Ճիշտն ու սխալը, թարսն ու շիտակը,

Լույսն ու խավարը, սևն ու սպիտակը:

Այսպես, մարդիկ սկսեցին իրար հետ խոսել, հարցեր տալ ու պատասխանել: Ու մտածել, թե ինչ բան է այս աշխարհը:

Եվ մինչև հիմա էլ փնտրում են այդ հարցի  պատասխանը:

Առաջադրանքներ

  1. Կարդա’ պատմվածքը և դուրս գրի’ր հականիշները: գոռալ-շշուկ, լացել-ծիծաղել, մարդիկ-կենդանիներ, շուն-կատու, կով-մտրուկ, մայրիկ-հայրիկ, առաջ-հիմա, կամաց-աղմուկ, կարմիր-սպիտակ, հող-երկինք, գլուխ-ոտք, տհաճ-հաճելի, ասել-լսել, երրորդ-չորրորդ, ես-դու, լինել-չլինել, այո-ոչ, տաք-սառ, կոշտ-փափուկ, մոտիկ-հեռու, բարձր-ցածր, թաց-չոր, բարձր-ցածր, ճիրտ-սխալ, թարս-շիտակ, լույս-խավար, սև-սպիտակ, հարց-պատասխան։
  2. Ո՞ր բառն է աշխարհի ամենակարևոր բառը. ինչո՞ւ:ես բառն է։
  3. Ինչո՞ւ էր <<ոչ>> ասելիս գլուխը իրեն ավելի կլոր զգում: Որովհետև ոչ ասելիս գլուխն իրեն ավելի մեծ էր զգում։
  4. Քո կարծիքով աշխարհում առաջինը ո՞ր բառերն են եղել:Իմ կաիծիքով եղել է բարև բառը։
  5. Ինչպիսի՞ն էին << ես>> բառը շշուկով կամ լացով արտասանող մարդիկ։ Բնութագրիր նրանց։Այդ մարդիկ շատ ձանձրալի էին և ունեին ուժեղ գլղացավեր։
  6. Գրի’ր այն հարցերը, որոնք կուզեիր ուղղել ուսուցիչներիդ կամ մեծահասակներին:Ձեզ համար դժվար է սովորել։
  7. Ե՞րբ  մարդիկ սկսեցին իրար հետ խոսել, մտածել ու հարցեր տալ։Երբ բառերը շատացան, մարդիկ սկսեցին իրար հետ շփվել։

ՔՆՀԱԾ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ

թագավոր ու թագուհի կային: Նրանք ապրում էին սիրով ու հաշտ, բայց շատ էին տխրում, որ երեխա չունեն: Վերջապես թագուհին մի աղջիկ բերեց: Թագավորը մեծ խնջույք սարքեց և հրավիրեց թագավորության բոլոր կախարդներին, որ նրանցից յուրաքանչյուրը լավ բան ցանկանա արքայադստերը: Երբ կախարդները եկան, նրանց հրավիրեցին ճոխ սեղանի մոտ: Յուրաքանչյուրի առաջ մի ակնազարդ ոսկյա սպասք էր դրված: Նոր էին նրանք սեղան նստել, հանկարծ մի կախարդ էլ հայտնվեց, մի կաղ չար պառավ: Նրան չէին հրավիրել, որովհետև երկար տարիներ դուրս չէր եկել իր աշտարակից, ու բոլորը նրան մոռացել էին: Թագավորը հրամայեց, որ նրան էլ ոսկյա սպասք մատուցեն: Բայց էլ չկար: Որովհետև յոթը սպասք էին պատվիրել հրավիրված յոթ կախարդների համար: Պառավը մտածեց, որ իրեն դիտմամբ չեն հրավիրել ու սպասք չեն պատվիրել, որպեսզի վիրավորեն և բարկացած ինչ-որ բան մրթմրթաց: Նրա կողքին նստած բարի կախարդը լսեց մրթմրթոցը ու հասկացավ, որ սա որևէ չարիք է պատճառելու արքայադստերը: Ընթրիքից հետո բարի կախարդը գնաց դստեր ննջարանը և թաքնվեց վարագույրի ետևում: Շուտով բոլորը եկան երեխայի ննջարանը և մոտեցան օրորոցին արտահայտելու իրենց ցանկությունները: Առաջին կախարդը ցանկացավ, որ արքայադուստրը լինի ամենագեղեցիկը աշխարհում: Երկրորդը՝ որ ամենախելոքը, երրորդը, որ ամենահմուտը, չորրորդը՝ որ հիանալի պարի, հինգերորդը՝ որ լավ երգի, յոթերորդը՝ որ լավ նվագի: Իսկ չար վհուկը գուշակեց, որ երբ արքայադուստրը դառնա 15 տարեկան, իլիկը կծակի նրա մատը և նա կմեռնի: Լսելով այդ սոսկալի ցանկությունը, բոլորը սարսափեցին, բայց այդ պահին վարագույրի ետևից դուրս եկավ բարի կախարդն ու բարձրաձայն ասաց. — Հանգստացեք, թագավոր ու թագուհի, ձեր աղջիկը չի մեռնի: Ճիշտ է, ես չեմ կարող ամբողջությամբ վերացնել այս վհուկի ցանկությունը, բայց կմեղմեմ: Իլիկը կծակի արքայադստեր մատը, բայց նա նա չի մեռնի, միայն խոր քուն կմտնի, որը կշարունակվի հարյուր տարի: Հարյուր տարի հետո կգա ջահել մի արքայազն ու կարթնացնի նրան: Ցանկանալով կանխել դժբախտությունը, թագավորը անմիջապես հրաման արձակեց՝ ամբողջ թագավորությունում արգելել իլիկի գործածությունը: Այդպես անցավ 15 տարի, ու բոլորը մառոցան չար պառավի գուշակությունը: Մի անգամ թագավորը, թագուհին ու արքայադուստրը գնացել էին զբոսանքի՝ իրենց ամառանոցային դղյակը: Արքայադուստրը սենյակներում վազվզելիս աստիճաններ նկատեց ու աստիճաններով վեր բարձրացավ մինչև տանիքը: Այնտեղ, փոքրիկ սենյակում կորաքամակ մի պառավ նստած՝ թել է մանում: Նա ոչինչ չէր լսել թագավորի հրամանի մասին: — Այս ի՞նչ եք անում, տատիկ,- հարցրեց արքայադուստրը: — Թել եմ մանում, զավակս,- պատասխանեց պառավը: — Ախ, ինչ հետաքրքիր է,- ասաց արքայադուստրը: — Այդ ի՞նչպես եք մանում: Տվեք ես էլ փորձեմ: Բայց իլիկը նոր էր վերցրել, որ մատը ծակեց և ուշաթափ ընկավ: Պառավը շատ վախեցավ ու սկսեց օգնություն կանչել: Մարդիկ վազելով եկան: Նրանք ջուր ցողեցին արքայադստեր երեսին, քացախով շփեցին քունքերը, բայց ոչինչ չօգնեց: Այդ ժամանակ թագավորը հիշեց կախարդի գուշակությունը և հասկացավ, որ էլ ոչինչ չի օգնի: Արքայադստերը տարան ամենալավ սենյակը և պառկեցրին ոսկեթել ու արծաթաթել կերպասից կարված անկողնում: Արքայադուստրը ասես կենդանի լիներ: Բարի կախարդը, որ արքայադստեր մահը փոխել էր հարյուրամյա քնով, իմացավ այս ամենը ու բոցեղեն կառքով, որին վիշապներ էին լծված, շտապ եկավ դղյակ: — Որպեսզի արքայադուստրը արթնանալուց հետո չվախենա,- ասաց նա,- ես քնեցնում եմ բոլորիդ: Բայց հենց որ արթնացավ, բոլորդ էլ կարթնանաք: Եվ կախարդը քուն իջեցրեց բոլոր ներկաների վրա: Բոլորը քնեցին՝ պալատական տիկնայք, ծառաները, սպասավորները, զինվորները, խոհարարները… Նույնիսկ կրակը հանգավ բուխարիկի մեջ: Ու այդ ամենը տեղի ունեցավ մի ակնթարթում: Երբ բոլորը քնեցին, թագավորն ու թագուհին համբուրեցին արքայադստերը ու դուրս եկան դղյակից: Դղյակն իսկույն շրջապատվեց խիտ անտառով ու անանցանելի մացառուտներով: Այդ դեպքից հարյուր տարի հետո հարևան թագավորի որդին որս էր անում այդ կողմերում. խիտ անտառի ետևում հանկարծ նկատեց դղյակի աշտարակի ծայրը: — Այդ ի՞նչ դղյակ է,- հարցրեց նա: Ամեն մեկը մի պատասխան տվեց: Մեկն ասաց, թե դա հին դղյակ է, որտեղ չար հոգիներ են ապրում, մյուսը, թե վհուկները գիշերները քեֆ են անում այնտեղ: Արքայազնը չգիտեր ում հավատար, բայց այդ ժամանակ մի ծերունի մոտեցավ ու ասաց. — Ես լսել եմ, որ դղյակում մի աննման քնած գեղեցկուհի կա: Նա կախարդված է, քնելու է այնքան ժամանակ, մինչև որ մի ջահել արքայազն գա, արթնացնի նրան, ու գեղեցկուհին պետք է դառնա նրա կինը: Լսելով այդ բանը, արքայազնը որոշեց անհապաղ գնալ գեղեցկուհու դղյակը: Դեռ չէր մոտեցել անտառին, որ մեծ-մեծ ծառերն ու փշոտ թփուտները սկսեցին ետ-ետ քաշվել, ճանապարհ բացելով նրա առաջ: Շուտով նա հասավ դղյակին ու մտավ բակը: Այստեղ մեռյալ լռություն էր տիրում: Շուրջը մարդկանց ու կենդանիների մարմիններ էին թափված: Արքայազնը դիակների տեղ դրեց նրանց: Արքայազնը շարունակեց առաջանալ: Բակից բարձրացավ աստիճաններով ու մտավ մի հին սենյակ: Այնտեղ հրացաններն ուսերին խռմփացնում էին պահապան զինվորները: Արքայազնը շրջեց բազմաթիվ սենյակներում, որտեղ պառկած կամ կանգնած էին մարդիկ, ու վերջապես մտավ շքեղ զարդարված, որսկեզօծ մի սենյակ: Այս սենյակում շքեղ անկողնում պառկած էր արքայադուստրը: Արքայազնը մոտեցավ քնած գեղեցկուհուն, ծունկի եկավ նրա մահճակալի մոտ: Արքայադուստրն այնքան գեղեցիկ էր, որ տղան չդիմացավ, համբուրեց նրան: Հենց այդ պահին էլ իրականացավ կախարդի գուշակությունը. արքայադուստրն արթնացավ և, տեսնելով երիտասարդին, քնքշորեն ասաց. — Դո՞ւք եք, արքայազն: Ես շատ երկար սպասեցի ձեզ: Արքայազնը այդ խոսքերից, քնքուշ ձայնից ուրախացած ասաց, թե շատ է սիրում աղջկան ու երջանիկ է, որ իրեն բախտ վիճակվեց նրան արթնացնել կախարդական քնից: Արքայադստեր հետ արթնացավ ամբողջ դղյակը: Ամեն մեկն անցավ իր գործին: Ու քանի որ 100 տարի էր անցել վերջին ճաշից հետո, բոլորն էլ քաղցած էին: Ուտելիքները մատուցում էին արքայադստեր սպասավորները, իսկ երաժիշտները սրրինգ ու ջութակ էին նվագում: Հաջորդ օրը ուրախ հարսանիք արին ու արքայազնը հարսնացուին տարավ իր թագավորությունը, որտեղ նրանք ուրախ ու երջանիկ ապրեցին մինչև իրենց կյանքի վերջը