Ես ճամբորդեցի իմ ընկերների հետ Մեծամեծ լեռը: Մենք բարձրացանք Մեծամեծ լեռը ճանապարհի վրա կային քարեր մեծ և փոքր : Ուսուցիչները օգնում էին սովորողներին լեռ բարձրանալ: Մեր հետ եղել են ընկեր Արմինեն և ընկեր Սոնան: Մենք հաղթահարեցինք մեր բարձունքը հետո գնացինք Սևան : Սևանում Մենք նշեցինք մեր դասարանի Ալենի ծննդյան օրը, իսկ հետո լողացինք Սևանա լճի մեջ: Նաև մեր դասարանի միյուս Ալենը գթավ մողես և մենք աղջիկներով նրա համար փոքրիկ լողավազան պատրաստեցինք: Ինձ շատ դուր եկավ մեր ճամփորդությունը:
Արձակուրդները նրա համար են, որ երեխաները և մեծերը հանգստանան: Մադիկ պետք է լիցքավորվեն որ էլի սկսեն աշխատել: Նաև սովորողները արձակուրդներին շատ են ճամփորդում և շատ բաներ են սովորում: Իսկ դասատունները հանգստանում են սովորողներից: Արձակուրդներին կարելի է լողանալ լողավազանում, ճամփորդել ուրիշ երկներ և կարելի է տանը հանգիստ, լուռ գիրք կարդալ: Ես շատ եմ սիրում արձակուրդները:
Ես իմ ամառային արձակուրդը անցկացրել եմ շատ լավ : Սկզբում մենք ընտանիքով գնացինք Սևան այնտեղ մենք լողացինք: Ես, քույրիկս և եղբայրս ավազից շատ հետաքրքիր բաներ էինք կառուցում և գտնում շատ հետաքրքիր քարեր: Երկրորդը մենք գնացինք Գյումրի այնտեղ մենք գնացինք Ֆրունզիկ Մկրտչանի թանգարան այնտեղ մեզ պատմեցին Ֆրունզիկ Մկրտչյանի մասին:Այենտեղ շատ հետարքիր էր՝ մենք տեսանք Ֆրունզի շորերը, բազմոցը ՙՖրոնզիկի տան նկարները: Իսկ հետո մենք Գյումրիում հանդիպեցինք Արթուր Ալեքսանյանին, ով Հայաստանի ըմբշամարտի չեմպիոնն է:Մենք Գյումրիում գնացինք Յոթ Վերք եկեղեցին: Հետո ես գնացի Արատես իմ դպրոցի ընկերների հետ և մեր ուսուցիչների՝ իմ սիրելի ընկեր Սոնաի, ընկեր Արմինեի և ընկեր աստղիկի հետ: ՄԵնք ամեն գիշեր կրակի մոտ էինք նստած և մաշմելոներ էինք վառում և ուտում: Նաև մենք ոսումնասիրում էինք մեղուներին ընկեր Արմինեյի հետ, իսկ ընկեր Աստղիկի հետ խաղեր էինք խաղում: Իմ ամառային տպավորությունները շատ լավն են: Բայց ինձ տվում է ,որ ամառը շատ կարճ է տևում: Ես շատ եմ սիրում ամառը:
Մասնակցե՞լ ես ամենամսյա մաթեմատիկական ֆլեշմոբներին։ Այո
Պարտաճանաչ կերպով կատարե՞լ ես ամենօրյա առաջադրանքներդ։Եղել է որ ես հիվանդ եմ եղել ու չեմ հաացրել առաջադրանքները կատարել:
Ինչպիսի՞ նոր գիտելիքներ և որակներ ես ձեռք բերել այս ուսումնական տարում։ Մենք շատ նախագծեր ենք արել :
Ես շատ-շատ եմ սիրում մաթեմատիկա գիտելիքը: Մենք մեր դասատու ընկեր Գրետայի հետ անցնում ենք նախագծեր, ինձ բոլոր նախագծերը հավանում են, որովհետև նրանք շատ հետաքրքիր են: Ես շատ եմ սիրում մ դասատույին:
Սևանա լիճ, բարձրլեռնային քաղցրահամ խոշոր լիճ Հայաստանի Գեղարքունիք մարզում ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է:
Լճի երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ2, որով ամենախոշորն է Հարաֆային կովկասից տարածքում։
Երկար ժամանակ լճի անունը բացատրվում էր հայերեն սև և վանք բառերից, որոնք բնութագրում էին Սևանավանքը։ Վերջինս կառուցել էր Սյունիքի իշխանուհի Մարիամ Բագրատունին սև տուֆից (9-րդ դար)։
Սևանա լճի ափին կատարված հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել է ուրարտական սեպագիր արձանագրություն, որը թվագրվում է 9-6-րդ դարերին։ Այն թույլ է տալիս եզրակացնել, որ անվանումը կարող է ուրարտերեն լինել. սունիա նշանակում է «լիճ»:
Սևանա լճի ավազանը Հայկական լեռնաշխարհում մարդու բնակեցման հնագույն օջախներից մեկն է։ Այստեղ գտնվում են կիկլոպյան ամրոցներ, Լճաշենում հնագիտական պեղումների ժամանակ բացահայտվել են գերեզմանադաշտեր ու գետնափոր բնակավայրեր։
Սևանի լեռներ,
Սևանի լեռնաշղթա, Շահդաղի լեռնաշղթա, Շահտաղի լեռնաշղթա, լեռնաշղթա Հայաստանի Գեղարքունիք մարզ և Ադրբեջանի սահմանագլխին։ Ձգվում է Քաշատաղ լեռնագագաթից դեպի հարավ-արևելք մինչև Արևելյան Սեվանի լեռներ։ Ամենաբարձր գագաթը 3319 մ բարձրություն ունեցող Սատանախաչ լեռն է, որը գտնվում է Ադրբեջանի տարածքում։ Հայաստանի տարածքում լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը Փերեզակ լեռն է, որն ունի 3290 մ բարձրություն։ Լեռնաշղթայի երկարությունը շուրջ 50 կմ է:
Գագարին համայնքի մասին
Գագարին, գյուղ Գեղարքունիք մարզում։ Հիմնադրվել է 1955 թվականին և կոչվել տիեզերագնաց Յուրի Գագարին անունով։ Գյուղը ներառված է Սևանա քաղաքային համայնքի մեջ:
Մեծեփի մասին
Մեծեփի ամրոցը գտնվում է Սևան քաղաքից մեկ կիլոմետր դեպի հյուսիս ընկած մի բարձունքի վրա, որը Փամբակի լեռնաշղթայի ամենահարավային գագաթներից մեկն է։ Բարձունքը արևելքից, հարավից և արևմուտքից խիստ թեքությամբ, կոնաձև վեր է խոյանում, որի լանջերը ծածկված են հրաբխային տուֆի կամ այլ կոնգլոմերատի բեկորներով։ Գագաթը շրջապատից բարձր է մոտ 600 մետր և խիստ դժվարամատչելի է։ Տեղացիների մոտ բարձունքը հայտնի է «Մեծեփ» անունով, որի վրա կա ավերակ մի մատուռ, նույն անունով։
Գագաթի կոնֆիգուրացիային համապատասխան, եզրերով անցնում են կիկլոպյան ամրոցի պարիսպների հիմքերը, որոնց բարձրությունը տեղ-տեղ պահպանվել է մեկ-երկու շար քարերով։ Ամրոցն ունի 225 մետր երկարություն և 25-30 մետր լայնություն։
Կարմիր գիրք, հազվագյուտ և ոչնչացման վտանգի տակ գտնվող կենդանիների, բույսերի և սնկերի ցուցակն է։
Երկրում բույսերի և կենդանիների որոշ տեսակների քանակի անկման գործընթաց նկատվում է մի քանի դար: Այս խնդրի արդիականությունը մեր օրերում չի պակասել։
Բուսական և կենդանական աշխարհի տեսակների անկման պատճառները շատ տարբեր են: Բայց դրանք բոլորը հիմնականում կապված են մարդու տնտեսական գործունեության կամ բնության կյանքում նրա անխոհեմ միջամտության հետ:
Կազմակերպությունը ստեղծեց Հազվագյուտ և անհետացող տեսակների հանձնաժողով: Այդ օրերին Հանձնաժողովի նպատակն էր տեղեկատվություն հավաքել ոչնչացման սպառնացող կենդանիների և բույսերի մասին:
15 տարի անց ՝ 1963 թվականին, կազմակերպությունը հրապարակեց նման տեսակների առաջին ցուցակը: Փաստերի կարմիր գիրքը այս ցուցակի վերնագիրն էր: Ավելի ուշ հրատարակությունը վերանվանվեց, և ցուցակը ստացավ «Աշխարհի կարմիր գիրք» անվանումը
Այսօր արդեն պարզ է, որ որոշ տեսակների քանակը վերականգնելու համար բավական է արգելել որսը կամ հավաքելը: Այլ հազվագյուտ կենդանիների և բույսերի պահպանման համար անհրաժեշտ է ստեղծել հատուկ պայմաններ նրանց բնակության համար: Ավելին, այս տարածքում ցանկացած տնտեսական գործունեություն պետք է արգելվի:
Տեսակները, որոնք լիակատար ոչնչացման եզրին են, մարդիկ փորձում են փրկել արհեստական բուծմամբ ՝ հատուկ տնկարաններում ՝ ստեղծելով գոյության բոլոր բարենպաստ պայմանները:
Բնության պահպանության միջազգային միության տվյալների համաձայն ՝ այսօր պաշտպանության կարիք ունեն շուրջ 5,5 հազար կենդանիներ:
Բուսական աշխարհը առավել հաճախ դառնում է գեղեցկության զոհ: Մարդիկ, հիանալով բույսերի յուրահատկությամբ և բարդությամբ, սկսում են անմտորեն ոչնչացնել տնկարկները մի փունջ ծաղիկների համար:
Երկրագունդը բոլոր կողմերից շրջապատված է օդի հաստ շերտով: Օդը կարծես Երկրի հագուստը լինի:
Մեր շրջապատում ամենուրեք օդ կա, բայց մենք այն չենք տեսնում, քանի որ օդն անգույն է և ապակու նման թափանցիկ: Կապույտ երկինքը, որ ողողված է արևի ճառագայթներով, նույնպես օդի հաստ շերտ է: Օդ կա նաև ջրի մեջ:
Օդը մարդկանց, կենդանիներին, բույսերին անհրաժեշտ է շնչառության համար: Առանց օդի մարդը կարող է ապրել ընդամենը մի քանի րոպե: Հետևաբար օդով է պայմանավորված կյանքի գոյությունը Երկրի վրա:
Կատարած բազմաթիվ փորձերի շնորհիվ գիտնականներն ապացուցել են, որ օդը տարբեր գազերի խառնուրդ է: Օդը գլխավորապես բաղկացած է թթվածնից և ազոտից, շատ քիչ քանակով ածխաթթու գազից: Բոլոր կենդանի օրգանիզմները շնչում են թթվածին, արտաշնչում ածխաթթու գազ:
Նշված գազերից բացի օդում միշտ լինում են ջրային գոլորշիներ, սառցե բյուրեղներ, ծխի, մրի և փոշու մասնիկներ: Օդում եղած ջրային գոլորշիներից են առաջանում ամպերը և մառախուղը: Ամպերից էլ թափվում են մթնոլորտային տեղումները՝ անձրևը, ձյունը և կարկուտը:
Բոլորիս քաջ ծանոթ քամին օդի հորիզոնական տեղաշարժման արդյունք է:
Օդը ջերմության վատ հաղորդիչ է: Դրա համար էլ բնակարանների և դասասենյակների պատուհանները սովորաբար երկփեղկ են լինում: Ձմռանը, երբ դրսում ցուրտ է, փեղկերի միջև եղած օդը չի թողնում, որ ցուրտն անցնի բնակարան կամ դասասենյակ: Նույն ձևով էլ օդը չի թողնում, որ ներսի տաքությունը դուրս գա:
Հարցեր և առաջադրանքներ
Ի՞նչ նշանակություն ունի օդը կենդանի օրգանիզմների համար: Կենդանի օրգանիզմը առանց օդի չի կարող շնչել:
Ի՞նչ գազերից է կազմված օդը: Օդը գլխավորապես բաղկացած է թթվածնից և ազոտից, շատ քիչ քանակով ածխաթթու գազից:
Օդի ի՞նչ հատկությունների ես ծանոթ: Ինձ հայտնի է անձրևը , ձյունը և կարկուտը:
Ինչպե՞ս կարող ես ապացուցել, որ քո շրջապատում օդ կա: Կատարի՜ր առաջադրանքները և կհամոզվես: Կատարեցի առաջադրանքները և հասկացա ,որ մուգ ապակին ավելի շուտ է տաքանում, քան թափանցիկը: Մյուս առաջադրանքից հասկացա , որ որտեղ օդը ավելի քիչ է, մոմը ավելի շուտ կհանգչի:
Ես այսօր կպատմեմ իմ մայրենի լեզուի մասին: Մենք մայրենի լեզուի ժամանակ անցնում ենք Հովանես Թումանյանի հեքյատները նրանք շատ հետաքրքիր են: Նաև մենք անում ենք նախագծեր և ինձ ամենա շատը հավանեց իմ ընկեր նախագիծը : Ես այդ նախագիծը հավանեցի որովհետև մենք մոր գնկերի համար թղտային խաղեր պատրաստեցինք, նաև համակարքչային խաղեր մենք պատրաստեցինք: Նաև մեր դասատուն ընկեր Արմինեն մեզ համար շատ հետաքրքիր հեքյաթներ կամ առակներ էր կարդում նա մեզ հարցեր էր տալիս այդ հեքյաթի կամ առակի շուրջ: Ինձփ մի առակ հավանեց որի անունն է Հիշողություն: Ես իմ դասատույիս շատ եմ սիրում և շատ եմ սիրում մայրենի լեզուն:
Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված։
Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից։ Նա բոլոր աղվեսներին հավաքեց և սկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ՝ որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ՝ ավելորդ բեռ են։ Բայց մի աղվես պատասխանեց․
-Է՜, բարեկա՛մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր։
Անգի՛ր սովորիր քեզ ամենից դուր եկած տարբերակը, ձայնագրի՛ր և հրապարկի՛ր բլոգումդ։
Չորսից-հինգ նախադասությամբ վերլուծի՛ր առակը։ Վերլուծությունդ հրապարարակի՛ր։ Նա մեզ ուզում է բացատրել, որ պետք չէ խանդել ամենինչին: Երբ աղվեսի պոչը ընգավ թագարդի մեջ նա շայտարակվեց: Եվ իմ կարծիքով աղվեսը շատ ագահ է: Նա խանտող էր:
Բնութագրի՛ր աղվեսին։ Նա այնպես էր անում որ նա չունի պոչը ամպայման պետք է որ ուրիշն էլ չունենա:
Խորհո՛ւրդ տուր պոչատ աղվեսին։ Աղվես մի դժգոհիր, որովհետև դու ես այս պատմության մեղավորը:
Այս առածներից որի՞ իմաստն է համապատասխանում առակի գաղափարին։
Աղվեսի դունչը խաղողին չհասավ, ասեց՝ խակ է։
Արտը խախուտ, մահանան՝ կարկուտ։
Արջը յոթ երգ գիտի, յոթն էլ տանձի մասին։
Գայլի գլխին Ավետարան են կարդում, ասում է՝ շուտ արէ՛ք, հոտս գնաց։ կամ Գելի գլխին Ավետարան են կարդում, ասում է. Շուտ արա, ոչխարը սարովն անցավ։