6433- քառանիշ թիվ է
6433- կենտ թիվ է
6433-նա բաղկացած է չորս թվից
6433-նա բաղկացած վեց հազարից
6433-նրա մեջ կա չորսը հատ հարյուր
6433-նրա մեջ կա երեք հատ տասնյակ
6433-6000-400-30-3
6433-թիվը փոքրացնել 3346
6433-մեջը կրկնվող թվեր կան երեքը
6433- քառանիշ թիվ է
6433- կենտ թիվ է
6433-նա բաղկացած է չորս թվից
6433-նա բաղկացած վեց հազարից
6433-նրա մեջ կա չորսը հատ հարյուր
6433-նրա մեջ կա երեք հատ տասնյակ
6433-6000-400-30-3
6433-թիվը փոքրացնել 3346
6433-մեջը կրկնվող թվեր կան երեքը
Երեկոյան, քնից արթնանալով, առյուծն սկսում է մռնչալ՝ արթնացնելով անտառի հեռու ծայրերում քնած կենդանիներին: Արթնանում է նաև մի նապաստակ, որ տեսնելով մյուս կենդանիներին փախչելիս ու թաքնվելիս, ասում է.
-Ինչո՞ւ պիտի առյուծն այդպես ահարկու մռնչա, և բոլորը փախչեն ու թաքնվեն; Ինչ է, չե՞մ կարող ես էլ նրա պես մռնչալ, որ մեծից փոքր սրտաճաք լինեն վախից;
Եվ նապաստակը թոքերը պատռելով փորձում է առյուծի պես մռնչալ, բայց ողորմելի ճվճվոց է դուրս գալիս: Հենց այդ պահին մի սոված աղվես է անցնելիս լինում; Լսելով նապաստակի ճվճվոցը, նա գալիս է, ճանկում մեծամիտի գլուխը և ասում.
-Սրանից հետո լավ հիշիր՝ դու նապաստակ ես ու ոչ թե առյուծ:
Ասում է և ուտում հիմար նապաստակին:
Առաջադրանքներ
1.Ո՞րն է այս առակի խորհուրդը։ Մեկնաբանի՛ր։ Ես հասկացա, որ ամեն մեկը պետք է իր ունեցածով բավարարվի։
2. Այս առակի ասելիքը բնորոշող ասացվածքներ գտի՛ր: Ոտքդ վերմակիդ չափով մեկնիր։Անձրևից փախան՝ կարկուտի տակ ընկան։
3. Paint ծրագրով նկարի’ր առակի քեզ ամենից դուր եկած հատվածը:
4. Խորհուրդ տուր այս առակի հերոսներին:Խորուրդ եմ տալիս նապաստակին որպիսի առյուծին չնախանձի։
7 միավոր
Լրացուցիչ աշխատանք
1. Առակը կարդացե՛ք դերերով և ձայնագրե՛ք; Աշխատանքը կարող ես կատարել բակի ընկերներիդ կամ ընտանիքիդ անդամների հետ;
2. Համապատասխան երաժշտության կամ նկարաշարի համադրումով ուսումնական նյութ պատրաստի՛ր և հրապարակի՛ր քո բլոգում:
3. Խորհուրդներդ մուտքագրի՛ր էջի կարծիքներ բաժնում:
| My Day – Daily Routine Wake up! get up I get up at 7:00. have breakfast I have breakfast. brush my teeth I brush my teeth. wash my face I wash my face. get dressed I get dressed. Hurry up! go to school I go to school. ta… haykuhialberty.wordpress.com |
թագավոր ու թագուհի կային: Նրանք ապրում էին սիրով ու հաշտ, բայց շատ էին տխրում, որ երեխա չունեն: Վերջապես թագուհին մի աղջիկ բերեց: Թագավորը մեծ խնջույք սարքեց և հրավիրեց թագավորության բոլոր կախարդներին, որ նրանցից յուրաքանչյուրը լավ բան ցանկանա արքայադստերը: Երբ կախարդները եկան, նրանց հրավիրեցին ճոխ սեղանի մոտ: Յուրաքանչյուրի առաջ մի ակնազարդ ոսկյա սպասք էր դրված: Նոր էին նրանք սեղան նստել, հանկարծ մի կախարդ էլ հայտնվեց, մի կաղ չար պառավ: Նրան չէին հրավիրել, որովհետև երկար տարիներ դուրս չէր եկել իր աշտարակից, ու բոլորը նրան մոռացել էին: Թագավորը հրամայեց, որ նրան էլ ոսկյա սպասք մատուցեն: Բայց էլ չկար: Որովհետև յոթը սպասք էին պատվիրել հրավիրված յոթ կախարդների համար: Պառավը մտածեց, որ իրեն դիտմամբ չեն հրավիրել ու սպասք չեն պատվիրել, որպեսզի վիրավորեն և բարկացած ինչ-որ բան մրթմրթաց: Նրա կողքին նստած բարի կախարդը լսեց մրթմրթոցը ու հասկացավ, որ սա որևէ չարիք է պատճառելու արքայադստերը: Ընթրիքից հետո բարի կախարդը գնաց դստեր ննջարանը և թաքնվեց վարագույրի ետևում: Շուտով բոլորը եկան երեխայի ննջարանը և մոտեցան օրորոցին արտահայտելու իրենց ցանկությունները: Առաջին կախարդը ցանկացավ, որ արքայադուստրը լինի ամենագեղեցիկը աշխարհում: Երկրորդը՝ որ ամենախելոքը, երրորդը, որ ամենահմուտը, չորրորդը՝ որ հիանալի պարի, հինգերորդը՝ որ լավ երգի, յոթերորդը՝ որ լավ նվագի: Իսկ չար վհուկը գուշակեց, որ երբ արքայադուստրը դառնա 15 տարեկան, իլիկը կծակի նրա մատը և նա կմեռնի: Լսելով այդ սոսկալի ցանկությունը, բոլորը սարսափեցին, բայց այդ պահին վարագույրի ետևից դուրս եկավ բարի կախարդն ու բարձրաձայն ասաց. — Հանգստացեք, թագավոր ու թագուհի, ձեր աղջիկը չի մեռնի: Ճիշտ է, ես չեմ կարող ամբողջությամբ վերացնել այս վհուկի ցանկությունը, բայց կմեղմեմ: Իլիկը կծակի արքայադստեր մատը, բայց նա նա չի մեռնի, միայն խոր քուն կմտնի, որը կշարունակվի հարյուր տարի: Հարյուր տարի հետո կգա ջահել մի արքայազն ու կարթնացնի նրան: Ցանկանալով կանխել դժբախտությունը, թագավորը անմիջապես հրաման արձակեց՝ ամբողջ թագավորությունում արգելել իլիկի գործածությունը: Այդպես անցավ 15 տարի, ու բոլորը մառոցան չար պառավի գուշակությունը: Մի անգամ թագավորը, թագուհին ու արքայադուստրը գնացել էին զբոսանքի՝ իրենց ամառանոցային դղյակը: Արքայադուստրը սենյակներում վազվզելիս աստիճաններ նկատեց ու աստիճաններով վեր բարձրացավ մինչև տանիքը: Այնտեղ, փոքրիկ սենյակում կորաքամակ մի պառավ նստած՝ թել է մանում: Նա ոչինչ չէր լսել թագավորի հրամանի մասին: — Այս ի՞նչ եք անում, տատիկ,- հարցրեց արքայադուստրը: — Թել եմ մանում, զավակս,- պատասխանեց պառավը: — Ախ, ինչ հետաքրքիր է,- ասաց արքայադուստրը: — Այդ ի՞նչպես եք մանում: Տվեք ես էլ փորձեմ: Բայց իլիկը նոր էր վերցրել, որ մատը ծակեց և ուշաթափ ընկավ: Պառավը շատ վախեցավ ու սկսեց օգնություն կանչել: Մարդիկ վազելով եկան: Նրանք ջուր ցողեցին արքայադստեր երեսին, քացախով շփեցին քունքերը, բայց ոչինչ չօգնեց: Այդ ժամանակ թագավորը հիշեց կախարդի գուշակությունը և հասկացավ, որ էլ ոչինչ չի օգնի: Արքայադստերը տարան ամենալավ սենյակը և պառկեցրին ոսկեթել ու արծաթաթել կերպասից կարված անկողնում: Արքայադուստրը ասես կենդանի լիներ: Բարի կախարդը, որ արքայադստեր մահը փոխել էր հարյուրամյա քնով, իմացավ այս ամենը ու բոցեղեն կառքով, որին վիշապներ էին լծված, շտապ եկավ դղյակ: — Որպեսզի արքայադուստրը արթնանալուց հետո չվախենա,- ասաց նա,- ես քնեցնում եմ բոլորիդ: Բայց հենց որ արթնացավ, բոլորդ էլ կարթնանաք: Եվ կախարդը քուն իջեցրեց բոլոր ներկաների վրա: Բոլորը քնեցին՝ պալատական տիկնայք, ծառաները, սպասավորները, զինվորները, խոհարարները… Նույնիսկ կրակը հանգավ բուխարիկի մեջ: Ու այդ ամենը տեղի ունեցավ մի ակնթարթում: Երբ բոլորը քնեցին, թագավորն ու թագուհին համբուրեցին արքայադստերը ու դուրս եկան դղյակից: Դղյակն իսկույն շրջապատվեց խիտ անտառով ու անանցանելի մացառուտներով: Այդ դեպքից հարյուր տարի հետո հարևան թագավորի որդին որս էր անում այդ կողմերում. խիտ անտառի ետևում հանկարծ նկատեց դղյակի աշտարակի ծայրը: — Այդ ի՞նչ դղյակ է,- հարցրեց նա: Ամեն մեկը մի պատասխան տվեց: Մեկն ասաց, թե դա հին դղյակ է, որտեղ չար հոգիներ են ապրում, մյուսը, թե վհուկները գիշերները քեֆ են անում այնտեղ: Արքայազնը չգիտեր ում հավատար, բայց այդ ժամանակ մի ծերունի մոտեցավ ու ասաց. — Ես լսել եմ, որ դղյակում մի աննման քնած գեղեցկուհի կա: Նա կախարդված է, քնելու է այնքան ժամանակ, մինչև որ մի ջահել արքայազն գա, արթնացնի նրան, ու գեղեցկուհին պետք է դառնա նրա կինը: Լսելով այդ բանը, արքայազնը որոշեց անհապաղ գնալ գեղեցկուհու դղյակը: Դեռ չէր մոտեցել անտառին, որ մեծ-մեծ ծառերն ու փշոտ թփուտները սկսեցին ետ-ետ քաշվել, ճանապարհ բացելով նրա առաջ: Շուտով նա հասավ դղյակին ու մտավ բակը: Այստեղ մեռյալ լռություն էր տիրում: Շուրջը մարդկանց ու կենդանիների մարմիններ էին թափված: Արքայազնը դիակների տեղ դրեց նրանց: Արքայազնը շարունակեց առաջանալ: Բակից բարձրացավ աստիճաններով ու մտավ մի հին սենյակ: Այնտեղ հրացաններն ուսերին խռմփացնում էին պահապան զինվորները: Արքայազնը շրջեց բազմաթիվ սենյակներում, որտեղ պառկած կամ կանգնած էին մարդիկ, ու վերջապես մտավ շքեղ զարդարված, որսկեզօծ մի սենյակ: Այս սենյակում շքեղ անկողնում պառկած էր արքայադուստրը: Արքայազնը մոտեցավ քնած գեղեցկուհուն, ծունկի եկավ նրա մահճակալի մոտ: Արքայադուստրն այնքան գեղեցիկ էր, որ տղան չդիմացավ, համբուրեց նրան: Հենց այդ պահին էլ իրականացավ կախարդի գուշակությունը. արքայադուստրն արթնացավ և, տեսնելով երիտասարդին, քնքշորեն ասաց. — Դո՞ւք եք, արքայազն: Ես շատ երկար սպասեցի ձեզ: Արքայազնը այդ խոսքերից, քնքուշ ձայնից ուրախացած ասաց, թե շատ է սիրում աղջկան ու երջանիկ է, որ իրեն բախտ վիճակվեց նրան արթնացնել կախարդական քնից: Արքայադստեր հետ արթնացավ ամբողջ դղյակը: Ամեն մեկն անցավ իր գործին: Ու քանի որ 100 տարի էր անցել վերջին ճաշից հետո, բոլորն էլ քաղցած էին: Ուտելիքները մատուցում էին արքայադստեր սպասավորները, իսկ երաժիշտները սրրինգ ու ջութակ էին նվագում: Հաջորդ օրը ուրախ հարսանիք արին ու արքայազնը հարսնացուին տարավ իր թագավորությունը, որտեղ նրանք ուրախ ու երջանիկ ապրեցին մինչև իրենց կյանքի վերջը
Լինում է չի լինում, մի բարի բաճկոն է լինում։Նա բոլոր մարդկանց սիրում էր օգնել։Նա շատ գեղեցիկ էր նա ուներ սև մազեր, շագանակագույն աչքեր և երկար մազեր։Այդ մազերը շատ երկար էին և օգնում էին մարդկանց , ով չէր կարողանում քայլել ։Նա բարություն էր անում իր մազերի օգնությամբ։Մի անգամ նա գնաց անտառ, որ կենդանիներին օգնի։Նա տեսավ փղին և նրան օգնեց, որ նրա ոտքի փուշը իր մազերով հանի։Փիղը հարցրեց, թե ինչ է փնտրում, իսկ բարի բաճկոնը ասում է, որ ուզում է գտնել կենդանիներին, որոնց պետք է օգնել։Բարի բաճկոնը հարցնում փղին ,որ արդյոք նա գիտի ինչ կենդանիների է պետք օգնել։Եվ նրանք միասին բարի բաճկոնի երկար մազերի օգնությամբ կարողացան օգնել բոլորին:
։
ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՉԱԴՐԱՆՔՆԵՐ
1.Քեզ հավանեց հեքիաթը
2.Պատմիր հեքիաթը
3.Ումին հանդիպեց բարի բաճկոնը
4.Բարի բաճկոնի մազերը ինչպեր էին
1.երկար
2.կարճ