Մայրենի

1.Կարդա՛ Եղիշե Չարենցի բանաստեղծությունների ընտրանին, անգիր սովորի՛ր 1-ինը, 2-րդը, 6-րդը:

2.Մի քանի նախադասությամբ գրավոր ներկայացրո՛ւ բանաստեղծություններից յուրաքանչյուրի արտահայտած տրամադրությունը:

Մայրենի

21.02.23

1.Գործնական աշխատանքի փաթեթից կատարի՛ր 12-15-րդ առաջադրանքները:

12.Տեքստը համառոտի՛ր ։
 Երկու ընկեր անապատով գնում էին:
Ընկերներից մեկը ծարավից թուլացավ, ընկավ: Իսկ մյուսը, որի մոտ ջուր կար, ոչ օգնեց  ընկերոջը, ոչ էլ նույնիսկ ջուր տվեց: Թողեց, հեռացավ: Աղետյալը վերջին շնչում ընկած մնաց:
Բարեբախտաբար եկավ, մի քարավան հասավ այդտեղ: Մարդիկ կիսամեռ տղային գտան, ջուր տվեցին ու նրան ուշքի բերեցին:
Տղան, նորից առույգացած, շարունակեց ճամփան:
Գնա՜ց, գնա՜ց, հասավ ընկերոջը: Բան չասաց, լուռումունջ շարունակեց ճամփան:
Երբ լեռնոտ մի կածանով էին անցնում, ջուր չտվող ընկերը սայթաքեց, ընկավ ու չկարողացավ ոտքի կանգնել: Ոտքը կոտրվել էր:
Ընկերը նրան շալակն առավ, մեծ դժվարությամբ տարավ հայրենի քաղաքը, հասցրեց տուն, կնոջ մոտ: Ու հրաժեշտ տվեց.
-Է՜հ, մնաս բարով, եղբա՛յր: Քանի կանք, դու մարդկանց քո ջրից պատմիր, ես՝ իմ շալակից:

Երկու ընկեր անապատով գնում էին: Ընկերներից մեկը թուլացավ ընկավ,մյուսը թողեց հեռացավ։Մի քարավան հասավ այդտեղ,և ուշքի բերեցին տղային։Տղան շարունակեց ճանապարհը և հասավ ընկերոջը։Երբ լեռնոտ մի կածանով էին անցնում, ջուր չտվող ընկերը սայթաքեց, ընկավ ու չկարողացավ ոտքի կանգնել:Ընկերը նրան շալակն առավ,հասցրեց տուն։Հրաժեշտ տալուց ասաց․

13.Տեքստը փոխադրի՛ր` ուղղակի խոսքեր ավելացնելով:

Անցյալ դարի  վերջին վիեննացի աստղագետ Պալիսը հայտնաբերեց նոր աստղակերպ: Գիտնականն աստղագիտական հզոր գործիքներ ձեռք բերելու միջոցներ չուներ: Նա հայտարարեց.

-Ես վաճառում է նոր երկնային մարմնին անուն տալու իրավունքը:

Իսկույն հայտնվեց գնորդը: Դա բարոն Ալբերտ ֆոն Ռոտշիլդն էր:

-Ես ցանկանում եմ աստղակերպն անվանել իմ կնոջ ` Բետինայի անունով:

2.Ովքեր չէին կատարել`լրացնեն հետեւյալ աշխատանքը.

Ընտրի՛ր Հ. Թումանյանի հեքիաթներից մեկը և ներկայացրո՚ւ ընտանեկան բեմադրում֊ընթերցում՝ ըստ «Ընտանեկան ռադիոթատրոն» նախագծի։

Մայրենի

16.02.23

  1. Ընտրի՛ր Հ. Թումանյանի հեքիաթներից մեկը և ներկայացրո՚ւ ընտանեկան բեմադրում֊ընթերցում՝ ըստ «Ընտանեկան ռադիոթատրոն» նախագծի։ Պատրաստվի՚ր, որպեսզի ընտրածդ հեքիաթի ասելիքը դասարանում ներկայացնես;

Հետաքրքրաշարժ մայրենի

1.Դասավորիր տառերն այնպես, որ բառ ստացվի:

Նաշու-անուշ, նղասե-սեղան, մաիտան, նագուր-գարուն, կոփիթոր, թոռա-աթոռ, լագդ-գդալ;

2․Ախոյան-խոյ, աղմուկ-մուկ, հարկատու-կատու, սուլոց-ուլ, ելակետային-կետ, անեզր-եզ, բոլորովին-լոր, անհավանական-հավ,ավանակ, հաղարջենի-արջ, դեղձի-ձի բառերի մեջ ի՞նչ կենդանիներ ես տեսնում:

 3. Ո՞ր թվականը ունի հականիշ, որը, սակայն, թվական չէ: Առաջին, վերջին։

4․Կարապետ բառին նայելով  քանի՞ գոյական ես տեսնում: Կար և պետ։

5. Գրի ՛ր գոյականներ, որոնց առաջին կամ վերջին տառը փոխելով կստանաք թվականներ: Երես-երեք, ցեց-վեց,

Մայրենի

15.02.23

1. Հ. Թումանյանի բանաստեղծություններից մեկն ընտրի’ր եւ ձայնագրի’ր։

2. Հետեւյալ բանաստեղծությունն անգիր սովորի’ր եւ փորձիր մեկնաբանել այն` «Երնեկ թիթեռ ես լինեի…»։

Ամառվա գիշերը գյուղում

Լուսընկա գիշեր,
Երկինքը պայծառ,
Անհամար աստղեր
Ցոլցլում են վառ։

Քընած է արդեն
Հովտի մեջ գյուղը,
Մըթնած ու լուռ է
Գյուղացու հյուղը։

Հոգնած գյուղական

Ընտանիքն ահա
Սրահում, կալում,
Կամ կըտրի վրա։

Երկընքի դիմաց
Գրկված են քընած,

Վերևիցն, ասես,
Ժըպտում է աստված։

Մայրենի

14.02.23

Կարդա՛ Հ․ Թումանյանի «Աղքատի պատիվը» պատմվածքը։

ա․Տեքստից դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը և բացատրի՛ր: Ես անծանոթ բառ չգտա։

բ․Գրի՚ր պատմվածքի ասելիքը: Պատմվածքի ասելիքը այն էր որ ոչ մի մարդ միյուսից պակաս չի։

Մայրենի

09.02.23

1.Գործնական աշխատանքի փաթեթից կատարի՛ր 7-8-րդ առաջադրանքները:

7․ Տրված դարձվածքներն արտահայտի՛ր մեկական բառերով:

Պատի ծեփ դառնալ, պայման կապել, քիթը կախել, բերանը բաց մնալ, իրեն պատեպատ տալ:

8․ Տրված բառերը գործածելով՝ հորինի՛ր պատմություն:

Աշխարհ, շնորհք, ճանապարհ, խոնարհ, արհամարհել:

2. Անգիր սովորի’ր Վահան Տերյանի ,,Գարուն,, բանաստեղծությունը: