Մայրենի

16.03.23

Գործնական աշխատանքի փաթեթից կատարի՛ր 39-43-րդ առաջադրանքները:

39.Գործողության անունը դարձրո՛ւ այդ գործողության հետ կապված առարկայի անուն: Գրի՛ր գործածված ածանցները:

Քերել-քերիչ, գրել-գրիչ, կապել-կապիչ, քամել-քամիչ, թակել-թակիչ, ըմպել-ըմպելիք, բացել-բացիչ, գործել-գործիք, խաղալ-խաղալիք, ուտել-ուտելիք, խմել-խմիչք, հագնել-հագուստ, ձգել-ձգան, փակել-փական, խթանել-խցան, փաթաթել-փաթաթիչ, ճոճել-ճոճանակ, գանձել-գանձ, զսպել-զսպանակ, ջնջել-ջնջոց, ծածկել-ծածկոց, օրորել-օրորոց:

40.Անսահման հզորություն ու անսանձ գոռոզություն ուներ Թեմուրը:Միջնադարի ոչ մի քաղաք չէր կարող համեմատվել նրա նոր մայրաքաղաքի հետ: Ճարտարապետի ձին մի օր կորել էր այդ քաղաքի ամենամեծ պարտեզում և մեկամսյա որոնումներից հետո հազիվ գտնվել: Թեմուրն իր մայրաքաղաքի՝ Սամարղանդի շրջակայքի գյուղերն անվանել էր Բաղդադ,Կահիրե,Դամասկոս, որ աշխարհի մեծագույն քաղաքները որպես աննշան գյուղեր տեսներ:

41. Տրված հարադրությունների իմաստներն արտահայտի՛ր այլ բառերով: Կանգ առնել, մուր գալ, շուռ գալ, ցույց տալ:

42. Աչք և գլուխ բառերով կազմի՛ր հնարավորին չափ շատ  դարձվածքներ:

43. Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր բաղադրյալ բառերով:
 Մինչև հիմա կարծում էին, աշխարհում ամենից բարձր ծառը Ամերիկայում աճող սեկվոյան է, նրա բարձրությունը երբեմն հարյուր մետրից էլ է անցնում: Բայց
վերջերս Աֆրիկայում գտան հարյուր ութսունինը մետր բարձրություն ունեցող մի բաոբաբ’ սեկվոյայից մոտ երկու անգամ բարձր: Նրա բնի տրամագիծը 43,5 մետր է. կտրվածքի վրա ազատ կերպով կարող է տեղավորվել մեր ժամանակների մի շենք:

Էրիխ Ռասպե Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված)

Կողմնացույց չլինելու պատճառով մենք երկար ժամանակ թափառում էինք անծանոթ ծովերում։

Մեր նավն անընդհատ շրջապատում էին շնաձկներ, կետեր և ուրիշ ծովային հսկաներ։

Վերջապես դեմ առանք այնպիսի մի ձկան, որն այնքան մեծ էր, այնքան մեծ, որ գլխի մոտ կանգնած, պոչը տեսնել չէինք կարողանում։

Երբ այդ ձուկն ուզեց ջուր խմել, բերանը բաց արեց, և ջուրը գետի նման նրա կոկորդը հոսեց՝ իր հետևից քարշ տալով մեր նավը։ Կարող եք պատկերացնել, թե մեր մեջ ինչ իրարանցում ընկավ։ Մինչև անգամ ես, որ այնքան քաջ եմ, էլի վախից դողդողացի։

Բայց ձկան փորի մեջ նավահանգստի պես խաղաղ էր։ Ձկան փորը լիքն էր նավերով, որ ագահ կենդանին վաղուց էր կուլ տվել։ Օ՜, եթե դուք գիտենայիք, թե ինչպիսի խավար էր այնտեղ։ Չէ՞ որ մենք չէինք տեսնում ոչ արև, ոչ աստղեր, ոչ լուսին։ Ձուկն օրական երկու անգամ էր ջուր խմում, և ամեն անգամ, երբ ջուրը նրա կոկորդն էր հոսում, մեր նավը բարձրանում էր հսկա ալիքների վրա։ Մնացած ժամանակ ձկան փորի մեջ չոր էր։

Երբ որ ջուրը ցամաքեց, ես ու նավապետն իջանք զբոսանքի։ Այստեղ մենք հանդիպեցինք ողջ աշխարհի ծովայինների՝ շվեդացիների, անգլիացիների, պորտուգալացիների։ Նրանց թիվը ձկան փորի մեջ տասը հազարի էր հասնում։ Նրանցից շատերն արդեն մի քանի տարի ապրում էին ձկան փորում։ Ես նրանց առաջարկեցի հավաքվել ու քննության առնել այս տոթ բանտից ազատվելու ծրագիրը։

Ինձ նախագահ ընտրեցին, բայց հենց այն րոպեին, երբ ես ժողովը բաց արի, անիծված ձուկն սկսեց նորից ջուր խմել, և մենք մեր նավերը փախանք։

Մյուս օրը կրկին հավաքվեցինք, և ես հետևյալ առաջարկն արի. երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և մենք հեշտությամբ դուրս կգանք։

Առաջարկությունս անցավ միաձայն։

Երկու հարյուր ամրակազմ նավաստիներ կայմերը դեմ տվին ձկան ծնոտներին, և նա այլևս բերանը փակել չկարողացավ։ Նավերն ուրախ-ուրախ ձկան փորից դուրս լողացին։

Պարզվեց, որ այդ հսկայի փորում յոթանասունհինգ նավ է եղել, կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ ահագին մարմին ուներ։

Կայմերն, իհարկե, թողինք ձկան բերանում, որ նա այլևս ոչ ոքի կուլ տալ չկարողանա։

Մենք դեպի ափն ուղղվեցինք, և ես շտապեցի ցամաք դուրս գալ, հայտնելով ուղեկիցներիս, որ այլևս ոչ մի ժամանակ և ոչ մի տեղ չեմ գնա, որ բավական են այն նեղությունները, որ կրեցի, իսկ այժմ հանգստանալ եմ ուզում։

Իմ արկածները շատ հոգնեցրել էին ինձ, և որոշեցի հանգիստ կյանք վարել։

  1. Ավելացրու բառեր, որոնք պատասխանեն ինչպիսի՞ հարցին:

Կանաչ ճանապարհ

ոսկե ձուկ

համարձակ նավաստի

հետաքրքիր արկած

  • Մեկ բառով գրիր՝

արծաթով պատված-արծաթապատ
կարճ հասակ ունեցող- կարճահասակ
կանգ առնել- կանգնել
միտք անել-մտածել

3.Շարունակիր ասացվածքները՝

Ով ինչ անի,իրեն կանի :

Ինչ որ ցանես,այն էլ կհնձես:

Թրի կտրածը կլավանա, լեզվի կծածը չի լավանա:

 4.Ինքդ բացատրիր հետևյալ բառերը՝

Քարաշեն-քարից շինություն
անուշա համ- անուշ համ ունեցող
ծաղկազարդ- ծաղիկներով զարդարված
անտուն- տուն չունեցող

5.Գրի՛ր տրված բառերի հականիշները:

լույս-մութ
խելացի-անխելք
խոսել-չխոսոլ, լռել
բարի-չար
ամեն ինչ- ոչմիբան
օգուտ- անօգուտ

6.Տեքստում ինչպե՞ս է նկարագրված մեծ ձուկը:

Բայց ձկան փորի մեջ նավահանգստի պես խաղաղ էր։ Ձկան փորը լիքն էր նավերով, որ ագահ կենդանին վաղուց էր կուլ տվել։ 

7.Ինչո՞ւ նավը հայտնվեց ձկան փորի մեջ՝

ա) Նավաստիները չէին նկատել ձկանը:

բ) Ձուկը սոված էր և կուլ տվեց նավը:

գ) Ձուկը ջուր խմեց, ջրի հետ նավն էլ հայտնվեց փորի մեջ:

դ) Պատճառը նշված չէ:

 8.Ի՞նչ առաջարկ արեց հեղինակը ձկան փորում վաղուց գտնվողներին, որ կարողանան դուրս գալ ձկան փորից:

երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և մենք հեշտությամբ դուրս կգանք։

 9.Նավաստիներն ինչո՞ւ կայմերը թողեցին ձկան բերանում:

Նավասարտին կայմերը թողեց բրանում , որն մարթիկ կարողանան հեշտ դուս գալ

 10.Ստեղծագործական աշխատանք

 Գրի՛ր շարադրություն «Եթե հայտնվեի ձկների աշխարհում» վերնագրով:

Եթե ես լինէյի ձկան բերանում ես կզարմանայ կմանգայ կուսումնասիր էի նրան և ձկան մասին լիքը տեղեկություն եր կիմանաի իսկ երբ դուս գայ կգնայ բոլորին կպատմ էյի նկարներցույց կտայ և լիքը այլ բաներ

Մայրենի

14.03.23

Գրաբարյան առակը փոխադրի՛ր աշխարհաբարի և կատարի՛ր առաջադրանքները. Վարդան Այգեկցի․ «Կտակ վասն գանձի» :

Ուշադի՛ր եղիր, առակից հետո կա բառարան, որը քեզ շատ կօգնի։

Վարդան Այգեկցի

Իմաստասէր ոմն աղքատ ունէր ծոյլ որդիս եւ ի ժամ մահուն կոչեաց զորդիսն եւ ասէ.

— Ո՛վ որդեակք, բազում գանձ կայ պահեալ ի հարցն իմոց յայգին մեր, իսկ զտեղին ոչ ցուցանեմ ձեզ, այլ որ աշխատի ևւ խորագոյն փորէ, նա գտանէ զգանձն:

Եւ յետ մահուն հօրն, սկսան որդիքն ջանալ մեծաւ աշխատութեամբ եւ խորագոյն վարէին, եւ ամէն մէկ իւրն ջանայր, զի ինքն գտցէ զգանձն:

Եւ սկսաւ այգին աճիլ եւ զօրանալ եւ ետ բազում պտուղ եւ ելից զնոսա գանձիւ:

Բառարան

ոմն — մի մարդ, մեկը (ոմն աղքատ – մի աղքատ մարդ)

որդիս — որդիներ

ի ժամ մահուն — մահվան ժամին

կոչեաց — կանչեց

զորդիսն — որդիներին

որդեակք — որդյակներ

պահեալ — պահված

ի հարցն իմոց — իմ հայրերից, իմ հայրերի կողմից

յայգին — այգում

զտեղին — տեղը

ոչ ցուցանեմ — ցույց չեմ տալիս

որ — ով, ով որ

խորագոյն — ավելի խոր

փորէ — այստեղ` փորի

գտանէ — այստեղ` կգտնի

յետ մահուան հօրն — հոր մահվանից հետո

մեծաւ աշխատութեամբ — մեծ չարչարանքով

վարէին — վարում էին

իւր ջանայր — ինքն էր ջանում (ձգտում էր)

զի — որ, որպեսզի

գտցէ — գտնի, կգտնի, պիտի գտնի, գտնելու է

ետ — տվեց

ելից — լցրեց

զնոսա — նրանց

գանձիւ — գանձով

Հարցեր և առաջադրանքներ

1.Ճիշտ կարդա այս բառերն ու բառակապակցությունները.

Կոչեաց-կոչեց, որդեակք-որդյակներ, պահեալ-պահել, աշխատութեամբ-աշխատությամբ, յայգին-այգին, յետ-հետ, զտեղին, զգանձն, զնոսա, մահուան-մահվան, խորագոյն-խորագույն, իւրն:

2.Հետևյալ բառերն ու բառակապակցություններն աշխարհաբար դարձրու.

ասէ-ասա, որդիքն-որդիները, սկսան-սկսեցին, յայգին մեր-մեր այգին, զգանձն, սկսաւ, բազում պտուղ, ետ բազում պտուղ:

3.Աշխարահաբար դարձրու առակը:

4.Ինչից է երևում հոր իմաստասեր լինելը:

Որդիներին աշխատացնելու համար ասում է, որ այգում ծառերից մեկի տակ ոսկիներն է թաքցրել, բայց ոչ մի ոսկի չկար։ Հայրը ցանկանում էր ծառերի խնամք։

5.Մեկ նախադասությամբ գրիր՝ ի՞նչ է սովորեցնում առակը։

Մայրենի

10.03.23

1.Գործնական աշխատանքի փաթեթից կատարի՛ր 32-35-րդ առաջադրանքները:

2.Թումանյանական իմ հերոսը՝

  • Ընտրի՛ր  Թումանյանի որևէ ստեղծագործության հերոսի:
  • Գրի՛ր, թե տվյալ ստեղծագործության մեջ ինչ դեր ունի:
  • Բնութագրի՛ր նրան և արտահայտիր կարծիքդ նրա մասին:
  • Եթե կան տվյալներ  հեղինակի կողմից հերոսի  անվան ընտրության կամ նրա նախատիպի մասին՝ գրի՛ր (այս մասին դասարանում խոսել ենք՝ «Իմ ընկեր Նեսոն» պատմվածքը քննարկելիս, ո՞վ էր Նեսոն․․․):

32. Տրված բաղադրյալ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:

Մատնաչափ, կիսագունդ, անհարթ, անտեսանելի, ինքնաշարժ, սկզբնական, արեմտաեվրոպական, աստղադիտարան, համաշխարհային, հավասարաչափ:

մատնաչափ – մատի չափ ունեցող
կիսագունդ – կիսատ գունդ
անհարթ – ոչ հարթ
անտեսանելի- ոչ տեսանելի
ինքնաշարժ – ինքն իրեն շարժվող
սկզբնական – սկզբում եղած
Արևմտաեվրոպական — Արևմտյան Եվրոպայի
Աստղադիտարան — աստղերը դիտելու վայր
Համաշխարհային — համայն աշխարհի
Հավասարաչափ — հավասար չափ ունեցող

33. Ա շարքի նախածանցներից յուրաքանչյուրը բոլոր հնարավոր ձևերով բաղադրի՛ր Բ շարքի բառերի հետ:

Ա Անդր, հակ, համ, ենթ, նախ, ներ, պար, վեր, տար, փոխ:  

Բ. Կովկաս, (հ)արձակ, տարած, դարձ, դնել (դրել), կշիռ, մուծել, փակել, կանգնել, աշխարհ(իկ):

Ա և Բ.
Անդրկովկաս, հակակշիռ, համատարած, ենթադրել, նախադրյալ, ներմուծել, պարփակել, վերականգնել, փոխադարձ, տարաշխարհիկ:

34. Տրված բաղադրյալ բառերից նոր բառեր կազմի՛ր` այլ արմատ կամ ածանց ավելացնելով:

Օրինակ`
ժառանգական — ժառանգականություն, տեխնիկական -գիտատեխնիկական:

Մարդկային-մարդկություն
 ծայրահեղ-ծայրահեղություն
 ստամոքսային-ենթաստամոքսային
 գիտակցություն-գիտակցական
 ակնաբույժ-ակնաբուժություն
 մթնոլորտ-մթնոլարտային
 որոշում-տեղորոշում
 ընդհատ-անընդհատ
 օրինաչափ-օրինաչափություն
 ձեռնարկ-ձեռնարկատիրություն
 մանրէ-մանրէբանություն
 փոխանակություն-փոխանակում:

Մայրենիի Ֆլեշմոբ

1.  Ո՞ր բառն է շարքում «օտար»։ Հիմնավորի՛ր։

Տկար, տունկ, տգիտություն, տհաճ, տմարդի։  

Տունկ – ն է, քանի որ այստեղ տ – ն ժխտական նախածանց չէ։

———————————————————————————————————

2.   Վերականգնի՛ր բառերը՝ կլկամ, րմակա, րգահմե, իղեկն։ 

Մկկալ, կամար, համերգ, եղնիկ։

———————————————————————————————————

3.  Հետևյալ բառերը, եթե անուն են լինում, գրվում են մեծատառ։ Ինչո՞ւ են հիմա գրված փոքրատառ՝ «մարտիրոս», «վարուժան», «կարապետ» ։ 

Այս բառերը գրված են փոքրատառով, որովհետև այլ իմաստ են արտահայտում։

———————————————————————————————————

4.  Ի՞նչ կմնա , եթե «հինգերորդ» բառից հանես «պարարտը» և «վաղեմին»։

Կմնա՝ որդ։

———————————————————————————————————

5.    Տրված հոմանիշները դասավորի՛ր աճման կարգով՝
Մեծ, աժդահա, հսկա, խոշոր,  վիթխարի, ահռելի։ 

Մեծ, խոշոր, հսկա, վիթխարի, աժդահա, ահռելի։

———————————————————————————————————

6.    Գիտե՞ք, որ գարուն է արդեն,

Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն:
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց:

Իսկ ի՞նչն է քեզ հուշում, որ արդեն գարուն է։ Ներկայացրո՛ւ երկու-երեք նախադասությամբ։ 

Օրերը տաքացել են։ Արևը ջերմացնում է արդեն։ Երևանի փողոցներում հանդիպում ենք մանուշակներ և ձնծաղիկներ վաճառողների և օրերը երկարել են։

———————————————————————————————————

7.       Հայերենում «փարոս», «փիլիսոփա», «դափնի» բառերը փոխառվել են հունարեն «ֆարոս», «ֆիլիոսոֆոս», «դաֆնե» բառերից։ Ինչո՞ւ են բոլորը փոխառվել փ տառով , եթե  հայերենն ունի ֆ տառը։

Ըստ երևույթի, փոխառության ժամանակ դեռ Ֆ տառը չունեինք։

———————————————————————————————————

8.  Բարբառային ասացվածքները փոխադրի՛ր գրական հայերեն։

Քամու պերածը քամին կտանի:

Մոդիկ հարեվանը հեռու բարեկամիցը լավ ա:

Թող ասեն կեշ ա, թող չասեն էշ ա:

Դրուստը խոսողի փափախը ծակ կըլի:

Քամու բերածը քամին էլ կտանի:

Մոտիկ հարևանը հեռու բարեկամից լավ է:

Թող ասեն գեշ է, թող չասեն էշ է:

Ճիշտ խոսողի գլխարկը ծակ է:

———————————————————————————————————

9.     Նախադասություններում սխալ գործածված բառեր կան, գտի՛ր և ճշտի՛ր։

Նյարդերը տեղիք տվեցին, էլ չդիմացավ և ասաց՝ ինչ մտածում էր։

Ընկերոջն առաջարկեց դիտարկել իր արած լուսանկարները։

Նա մանրակրկիտ պատրաստվում էր այգաբացին՝ մաքրելով և փայլեցնելով անհրաժեշտ գործիքները։ 

Նյարդերը տեղի տվեցին, էլ չդիմացավ և ասաց՝ ինչ մտածում էր։

Ընկերոջն առաջարկեց դիտել իր արած լուսանկարները։

Նա մանրամասնորեն պատրաստվում էր այգաբացին՝ մաքրելով և փայլեցնելով անհրաժեշտ գործիքները։

———————————————————————————————————

10.  Գրի՛ր շարադրություն «Գարունը այնքան ծաղիկ է վառել» վերնագրով։ 

Գարունը կյանքի զարթոնքն է։ Շուրջ բոլորը ամեն ինչ նոր շունչ է ստանում։ Փողոցներում մարդիկ ժպտում են միմյանց։ Արևը ջերմացնում է , օրերը երկարում են։ Գարնանային ծաղիկները բացվում են, ծառերը ծաղկում են և թռչյունները երգում են։ Գարնան ամենագեղեցիկ տոնը դա ՝ Մարտի 8 – ն է, քանի որ դա աղջիկների ՝ կյանքի և գեղեցկության տոնն է, և նաև ծաղիկների տոն է։ Այդ օրը՝ բոլորի սեղանները զարդարված են ծաղկեփնջերով։ Եվ ոնց կարելի է չսիրել գարունը։

Մայրենի

07.03.23

Թումանյանական իմ հերոսը՝

  • Ընտրի՛ր  Թումանյանի որևէ ստեղծագործության հերոսի: Ես նախընտրեցի Անխելք մարդուն։
  • Գրի՛ր, թե տվյալ ստեղծագործության մեջ ինչ դեր ունի: Անխելք մարդը շատ անխելք էր և նա գլխավոր դերում էր։
  • Բնութագրի՛ր նրան և արտահայտիր կարծիքդ նրա մասին: Անխելք մարդը համ ջահել չեր համ ծեր չեր ես հենց անխելք մարդու տեսքը չգիտեմ դրա համար ես իմ պատկերացումով կասեմ իմ պատկերացում ով անխելք մարդը կարմիր շապիկով է և ջինսով է և շապիկի վրայից բաց շականակագույն ժիլետով և բչդից գլխարկով։ Ամենա ներքևում կա իմ պատկերացումով նկարը։
  • Եթե կան տվյալներ  հեղինակի կողմից հերոսի  անվան ընտրության կամ նրա նախատիպի մասին՝ գրի՛ր (այս մասին դասարանում խոսել ենք՝ «Իմ ընկեր Նեսոն» պատմվածքը քննարկելիս, ո՞վ էր Նեսոն․․․): Իմ հեքիաթի հերոս իր նախատիպը չունի։ Դրա համար ես կպատմեմ «Իմ ընկեր Նեսոն» մասին։ Հովանես Թումանյանը

Մայրենի

02.03.23

1.Գործնական աշխատանքի փաթեթից կատարի՛ր 24-27-րդ առաջադրանքները:

24.Տրված արմատներով բաղադրյալ (բարդ և ածանցավոր) բառեր կազմի՛ր` դրանք դնելով նոր բառերի սկզբում, մեջտեղում և վերջում:

Ուղի, ուղիղ, աղտ, ախտ, ուղտ, ախտ, թիռ, թրջ(ել):

25. Յուրաքանչյուր շարքից առանձնացնել հոմանիշ բառերի 6 զույգ:

 Ա. Ընչաքաղց, զգաստ, լիովին, գթալ, ժրաջան, ամբոխ, զգոն, բազմություն, ամբողջապես, անկշտում, ջանասեր, կարեկցել:

Բ.Լուրթ, համամիտ, տոկուն, հաղթանդամ, ստահակ, ալևոր, մեծամարմին, խարդախ, կայուն, կապտագույն, համակարծիք, զառամյալ:

Գ) զեփյուռ, ճգնել, պերճ, ձանձրալի, ճիրան, մեծանուն, մագիլ, տաղտկալի, սյուք, շքեղ, ջանալ, անվանի:

26. Բաց թողնված տեղերում գրել տրված բառերը:

Եղյամն էր ,,,,,,,,,,,,,,,, գլուխն արծաթում,

Մրսում էր կարծես վայրի ,,,,,,,,,,,,,,,,

Հանգստանում էր հողմը ,,,,,,,,,,,,,,,`

Ականջն ,,,,,,,,,,,,,,,,, ազդանշանին:

(նշենի, ամպրոպ, բացատ, սունկ,)   

27. Դարձվածքների իմաստն արտահայտել մեկ բառով:

Ա. Լուն ուղտ դարձնել-

Բ. Շունչ տալ-

Գ. Սիրտ անել

Դ. Լույս սփռել-

Մայրենի

01.03.23

Կարդա՛ Լիվինգսթոն Լարնեդի «Հոր զղջումը» պատմվածքը, կատարի՛ր  4֊րդ և 5֊րդ առաջադրանքները։

Գտի՛ր հոր զղջումն արտահայտող տողերը, գրի՛ր կարծիքդ: Ես արտասանում եմ այս բառերը, երբ դու քնած ես. քո փոքրիկ ձեռքը դրված է այտիդ տակ, իսկ շիկահեր գանգուր մազերդ կպել են խոնավ ճակատիդ:

Այս խոսքերը շատ հուզիչ են։ Այստեղ ծնողը նրա երեխային քնելու է պարկացնում։ Եվ ասում է շատ հուզիչ խոսքեր։

Պատահե՞լ է, որ  սրտնեղել ես մեծերի դիտողություններից և նեղացել նրանցից: Այո իմ հետ պատահել է ութը տարեկանում։ Դա եղել է ձմռանը երկու տարի առաջ, երբ ես ութը տարեկան էի մենք գնացին մայրիկիս հետ խանութ և այնտեղ կաին պաղպաղակներ ես խնդրեցի մարյիկին որ ինձ գնի բայց նա ասեց ոչ ։ Ինչի ասեց ոչ, որովհետև ձմեռ էր ու շատ ցուրտ էր։

Ի՞նչ ես կարծում, հե՞շտ է հայր կամ մայր լինելը: Քննարկի՛ր ծնողներիդ հետ, հարցրո՛ւ, թե նրանք քեզնից ի՛նչ են սպասում: Իմ համար հայրիկ և մայրիկ լինելը շատ դժվար է, որովհետև համ պետք է երեխաներին նայել համ պետք է աշխատել որ գումար ունենալ որ պահել ընտանիքը։ Իմ ծնողները ինձանից ոչմիբան չեն սպասում ես որոշել եմ որ 18 տարեկանում կառնեմ ինձ սեփական տուն և կապրեմ այնտեղ։ Բայց իմ մայրիկը ուզում է որ ես դառնամ ծրագրավորող, բայց ես ուզում եմ դառնալ Ֆուտբոլլիստ կամ ձիզայնեռ

Մայրենի

28.02.23

Կարդա՛ Լիվինգսթոն Լարնեդի «Հոր զղջումը» պատմվածքը, կատարի՛ր  1֊ին և 2֊րդ առաջադրանքները։

«Բոլոր մեծահասակները առաջ երեխա են եղել, միայն թե նրանցից քչերն են այդ բանը հիշում»: Էքզյուպերի

Լսի՛ր, տղա՛ս: Ես արտասանում եմ այս բառերը, երբ դու քնած ես. քո փոքրիկ ձեռքը դրված է այտիդ տակ, իսկ շիկահեր գանգուր մազերդ կպել են խոնավ ճակատիդ: Ես ծածուկ մտա քո սենյակ: Մի քանի րոպե առաջ, երբ նստած էի գրադարանում և լրագիր էի կարդում , ինձ վրա թափվեց զղջման ծանր ալիքը: Ես եկել եմ քո մահճակալի մոտ՝ գիտակցելով իմ մեղքը:
Ահա թե ինչի մասին էի մտածում, տղա՛ս. ես քո գլխին թափեցի իմ վատ տրամադրությունը:
Ես քեզ կոպտեցի, երբ դպրոց գնալու համար հագնվում էիր, քանի որ դու միայն թաց սրբիչը դեմքիդ քսեցիր: Ես քեզ նկատողություն արեցի կոշիկներդ չմաքրելու համար: Բարկացա, գոռացի քեզ վրա, երբ հագուստներիցդ մեկը հատակին նետեցիր:
Նախաճաշի ժամանակ նույնպես քեզ կշտամբեցի: Դու շրջեցիր թեյի բաժակը: Չափազանց հաստ շերտով կարագ քսեցիր հացին: Իսկ հետո, երբ գնացիր խաղալու, իսկ ես շտապում էի հասնել գնացքին, դու շրջվեցիր, ինձ ձեռքով արեցիր և բացականչեցիր. «Ցտեսությո՜ւն, հայրիկ», իսկ ես հոնքերս կիտեցի և պատասխանեցի. «Ուսերդ ուղղի՛ր»:
Այնուհետև օրվա վերջում ամեն ինչ նորից սկսվեց: Տուն վերադառնալիս նկատեցի քեզ, երբ ծունկի իջած գնդիկներով խաղ էիր անում: Քո գուլպաների վրա անցքեր կային: Ես քեզ նվաստացրի ընկերներիդ մոտ՝ ստիպելով տուն գնալ իմ առջևից: Գուլպաները թանկ արժեն, այ, եթե դու ստիպված լինեիր դրանք գնել սեփական դրամով, ապա ավելի կոկիկ կլինեիր: Դու միայն պատկերացրու տղա՛ս, որ դա ասել է քո հայրը…
Հիշո՞ւմ ես, թե դրանից հետո ինչպես մտար գրադարան, որտեղ ես կարդում էի՝ երկչոտ, տխուր: Երբ ես լրագրի վրայից թեթևակի քեզ նայեցի՝ գրգռված, որ ինձ խանգարել են, դու անվճռական կանգ առար դռան մոտ: «Ի՞նչ ես ուզում»,-կոպիտ հարցրի ես:
Դու ոչինչ չպատասխանեցիր, բայց կտրուկ նետվեցիր դեպի ինձ, վզովս ընկար և համբուրեցիր: Քո ձեռքերը սեղմում էին ինձ սիրով, որն Աստված դրել է քո սրտի մեջ և որը չվերացավ նույնիսկ իմ արհամարհական վերաբերմունքից: Այսպես ուրեմն, տղա՛ս, դրանից անմիջապես հետո լրագիրը սահեց իմ ձեռքերից, և ինձ համակեց ահավոր, նողկալի սարսափը: Ի՞նչ է արել ինձ սովորությունը: Կշտամբելու, նախատելու սովորությունը. Ահա իմ պարգևը քեզ այն բանի համար, որ դու փոքրիկ ես: Բայց չէ՞ որ չի կարելի ասել, որ ես քեզ չէի սիրում, ամբողջ բանն այն է, որ ես չափազանց շատ բան էի սպասում քո պատանեկությունից և չափում էի քեզ իմ սեփական տարիների չափանիշով:
Իսկ քո բնավորության մեջ այնքա՜ն առողջ, հրաշալի և անկեղծ բաներ կան: Քո փոքրիկ սիրտը նույնքան մեծ է, որքան արշալույսը հեռավոր բլուրների վրա: Դա արտահայտվեց քո բնազդական պոռթկման մեջ, երբ դու նետվեցիր ինձ համբուրելու՝ մինչև քնելու գնալդ: Այսօր ոչ մի բան այլևս նշանակություն չունի, տղա՛ս: Ես եկել եմ քո մահճակալի մոտ մթության մեջ և ամոթահար ծունկի եմ իջել քո առջև:
Սա չնչին քավություն է: Ես գիտեմ, որ դու դրանք չես հասկանա, եթե քեզ ասեմ այդ ամենը, երբ դու արթնանաս: Սակայն վաղը ես իսկական հայր կլինեմ: Ես կդառնամ քո ընկերը, կտառապեմ, երբ դու տառապես և կծիծաղեմ, երբ դու ծիծաղես: Ես կկծեմ լեզուս, երբ նրանից պատրաստ կլինի դուրս թռչելու որևէ գրգռված բառ: Ես շարունակ կկրկնեմ, որպես կախարդանքի խոսք՝ «Չէ որ նա ընդամենը երեխա է, փոքրիկ տղա»:
Վախենում եմ, որ մտովի քո մեջ հասուն տղամարդու եմ տեսել: Բայց հիմա, երբ տեսնում եմ քեզ, տղա՛ս, հոգնած կուչ եկած քո մահճակալում, ես հասկանում եմ, որ դու դեռ երեխա ես: Դեռ երեկ դու մորդ ձեռքերին էիր՝ գլուխդ դրած նրա ուսին: Ես չափազանց շատ բան էի պահանջում, չափազանց շատ…

Հարցեր և առաջադրանքներ

  1. Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Գրի՛ր պարգև-նվեր, արշալույս-լուսածագ,նվաստացնել-Ստորացնել, երկչոտ-վախկոտ, ծածուկ-թաքուն, տառապել բառերի հոմանիշները: