Ընտելացումից ի վեր շները պատմական դեր ունեն մարդու կյանքում։ Ապրելով մարդու հետ՝ մասնակցել են որսորդությանը, հսկել են տիրոջն ու բնակատեղին։ Աշխարհում շունը լայնորեն ընկալվում է որպես մարդու լավագույն ընկեր, մարդու բարեկամ։Ընտելացումից ի վեր շները պատմական դեր ունեն մարդու կյանքում։ Ապրելով մարդու հետ՝ մասնակցել են որսորդությանը, հսկել են տիրոջն ու բնակատեղին։ Աշխարհում շունը լայնորեն ընկալվում է որպես մարդու լավագույն ընկեր, մարդու բարեկամ։Շներն օգտագործվում են տարբեր ոլորտներում։ Հնուց ի վեր գոյություն են ունեցել մարտական շներ, դրանք նշանավոր են նաև համաշխարհային պատերազմներում։ Ներկայում կան ոստիկանական, ծառայողական՝ մարդկանց հետ գործակցելու և հաշմանդամներին օգնելու համար, և այլ աշխատանք կատարող շներ։Աշխարհում կա շուրջ 500 միլիոն շուն, որոնց 75%-ը թափառող շներն են։ Դրանց հետ կապված խնդիրներն ավելի ընդգծված են զարգացող երկրներում։ Շները հանդիսանում են տարբեր հիվանդությունների կրողներ ու փոխանցողներ[4]։Այժմ ընտանի շներն ապրում են ամենուրեք, որտեղ մարդիկ կան։ Շներն ունեն լավ զարգացած լսողություն, տեսողություն և հոտառություն։ Լավ վազում և լողում են։ Ծնում են 1–2 (երբեմն՝ 12–18) կույր, խուլ և անատամ ձագեր։ Ապրում են 10–12 (16–17) տարի։ Հիմնական և լրացուցիչ կերերն են միսը, շիլան, ոսկորը, ոսկրալյուրը, բանջարեղենը։ Շներին պահում են բներում, ցանացապատ վանդակներում, տներում։Օրինակ մենք ունենք Ալաբայ ցեղատեսակի շուն , որը նաև անվանում են չոբանի շուն։ Նա շատ մեծ է , բայց շատ բարի շուն է ։Նրա անունը Ջեյլո է։Նրա խնամքով զբաղվում է հայրիկս ։ Նրան ամեն օր կերակրում ենք, երբեմն լողացնում ենք, բժիշկը հաճախում է նրա մոտ և կատարում է բոլոր դեղորայքային բուժումները։Մենք նրան շատ ենք սիրում։ Նա մեր ամենալավ ընկերն և ամենալավ պաշտպանն է։

Կից գցում եմ նրա նկարը՝

Image.jpeg

Տեքստային աշխատանք առակի շուրջ

Երկրում կար շատ բարձր և անմատչելի մի լեռ: Մարդիկ կամեցան բնակություն հաստատել նրա վրա, որովհետև լի էր նա ամենայն բարիքով: Սակայն շատ էր դժվարին նրա վրա բարձրանալը, թեպետև ուներ բազում ճանապարհներ: Սրանք, ովքեր նրա վրա բարձրանալու ժամանակ կանգ առան հանգստանալու, սայթաքեցին և ցած գլորվելով հասան մինչև հատակը, իսկ ովքեր չուզեցին դադար առնել, այլ գավազանի օգնությամբ աշխատեցին շարունակել վերելքը, բարձրացան լեռան վրա և հանգիստ կյանք վայելեցին: Այսպես թուլակազմ անարիները մնում են կես ճանապարհին ու կորչում, իսկ հաստատակամները, համբերությունն իրենց նեցուկ ունենալով վեր են բարձրանում ու հասնում նպատակին:

  1. Ընդգծված բառերում տառեր են բաց թողնված: Լարցո’ւ:
  2. Վերնագրի’ր առակը : Մարդիկ ովքեր նպատակասլաց են։
  3. Ո՞ր նախադասության մեջ է ամփոփված առակի գաղափարը: Այսպես թուլակազմ անարիները մնում են կես ճանապարհին ու կորչում, իսկ հաստատակամները, համբերությունն իրենց նեցուկ ունենալով վեր են բարձրանում ու հասնում նպատակին: Առակի գաղապարը այս նախադասության մեջ է։
  4. Առակը քեզ ի՞նչ սովորեցրեց: Առակը ինձ սովորեցրեց , որ համբերատար լինել և շարժվել առաջ։
  5. Առակի ասելիքը խորհուրդի ձևով ձևակերպի’ր: Եթե նպատակ ես դնում քո առջև , մինչև վերջ կատարիր։
  6. Այս գաղափարը հաստատող ասացվածքներ գտի’ր:

Դու հաջողակ ես, հարկավոր է միայն հավատալ դրան:

Երջանիկ է նա, ով կարող է հավատարիմ մնալ իրեն։

Երբեք, երբեք, երբեք, երբեք չհանձնվեք…
Ուինստոն Չերչիլ

Աշխարհի ամենապերճախոս հռետորը հաջողությունն է:
Նապոլեոն Բոնապարտ

Հաջողությունը՝ ահա թե ինչն է ստեղծում Մեծ մարդկանց:
Նապոլեոն Բոնապարտ

Պապն ու շաղգամը

Դռան առաջ մի անգամ

Պապը ցանեց մի շաղգամ:

Շաղգամն աճեց,

Մեծացավ.

Պապը քաշեց, քաշքշեց,

Շաղգամն հողից

Չհանեց:

Պապը կանչեց

Տատիկին.

Տատը` պապից,

Պապը` շաղգամից.

Հա’ քաշեցին,

Քաշքշեցին,

Շաղգամը հողից

Չհանեցին:

Տատը կանչեց

Թոռնիկին,

Թոռը` տատից,

Տատը` պապից,

Պապը` շաղգամից.

Հա’ քաշեցին,

Քաշքշեցին,

Շաղգամը հողից

Չհանեցին:

Թոռը կանչեց շնիկին.

Շունը` թոռից,

Թոռը` տատից,

Տատը` պապից,

Պապը` շաղգամից.

Հա’ քաշեցին, քաշքշեցին,

Շաղգամը հողից

Չհանեցին:

Շունը կանչեց

Փիսոյին.

Փիսոն` շնից,

Շունը` թոռից,

Թոռը` տատից,

Տատը` պապից,

Պապը` շաղգամից.

Հա’ քաշեցին,

Քաշքշեցին,

Շաղգամը հողից չհանեցին:

Փիսոն կանչեց

Մկնիկին.

Մուկը` փիսոյից,

Փիսոն` ժնից,

Շունը` թոռից,

Թոռը` տատից,

Տատը` պապից,

Պապը` շաղգամից.

Որ քաշեցին, քաշքշեցին,

Շաղգամը հողից

Հանեցին:

Կոմիտաս

Բեռլինին կոնսերվատորիայի դահլիճում հավաքվել էին միջազգային երաժշտական ընկերության անդամներ՝ ականավոր կոմպոզիտորներ, տեսաբաններ, քննադատներ, երաժշտագետներ Վիեննայից, Փարիզից եւ այլ քաղաքներից: Դասախոսությունն ավարտելու համար խոսքը տրվեց Կոմիտասին:
-Եվ այսպես,- ամբիոնի մոտենալով՝ հանդարտ եղանակով շարունակեց Կոմիտասը,- այս բոլորից հետո հարկավոր է ապացուցել, որ հայ ժողովուրդն ունի իր երգը…Մարդիկ կան, որոնք հայտարարում են, որ հայ երաժշտություն գոյոււթյուն չունի, եւ որ եղածը այլ ժողովուրդների մշակույթի ազդեցությունն է կրում: Մինչդեռ հայկական երաժշտությունն այնքան ազգային է եւ այնքան ինքնուրույն, որչափ նրա լեզուն ու գրականությունը, որովհետեւ յուրաքանչյուր ազգի երաժշտություն ազգի հնչյունական ելևէջներից է սնվում:
Կոմիտասն իր ասածն ապացուցելու համար երգեց հայկական մի եղանակ. այդ եղանակում զգացվում էր տաճկականի ազդեցությունը՝ դողդողուն խաղեր, սակայն երբ նա երկրորդ անգամ կատարեց միևնույնը՝ հեռացնելով օտարամուտը, ապա հայտնվեց երգի բուն մեղեդին՝ անաղարտ բնիկ հայկական հատկանիշներով:
Դահլիճը, մոռանալով երաժշտական խիստ կանոնները, ծափահարեց Կոմիտասին: Հայ երաժիշտը գլխի զուսպ շարժումով ընդունեց ունկնդիրների գոհունակությունն ու ներս հրավիրեց հայ ուսանողներից կազմած իր երգեցիկ խումբը:
Կոմիտասյան ձեռքի վճռական մի շարժում, և ահա Հայաստանից հազարավոր կիլոմետրերով հեռու գտնվող բեռլինյան դահլիճում թնդացին հայ ժողովրդի երգերը…Երգեր, որոնք հզոր էին, ինչպես ինքը՝ ժողովուրդը՛ և պարզ ու ազնիւ, ինչպես դարձյալ ժողովուրդը: Ունկնդիրների մարմնով հաճելի մի սարսուռ անցավ:
Կոմիտասը նստեց դաշնամուրի առաջ՝ որպես անտունի, ու ինքն իրեն նվագակցելով՝ երգեց «Անտունին»…
Ելավ «Անտունին» նրա շուրթերից՝ ոորպես հայ ժողովրդի ողբ…Մռնչաց ծովը հասարակության կիսախուփ աչքերի առաջ, լիզեց ժայռոտ ափերը՝ կուլ տալու նրան, որի տունը փլվել էր, ու գերանները կախվել էին…Քանի՜ անգամ փլվեց հայ տունը, ու քանի՜ անգամ նա նորոգեց գերանները, բայց չար մարդիկ կրկին ավերեցին այն տունը…
Երգն ավարտված էր, սակայն ոչ ոք չսթափվեց, որ ծափահարեր: Կոմիտասը հեռացավ: Ու նոր միայն թնդաց դահլիճը, երերաց ծափահարությունից…
-Չգիտես ինչո՛վ հիանալ. Կոմիտասի ձայնո՞վ, արվեստո՞վ, թե՞ կատարողականությամբ,- բացականչեց երաժշտագետներից մեկը:
Կոմիտասը նորից մոտեցավ դաշնամուրին, եւ դահլիճը լռեց: Բերկրանքը, որ ավելանում էր յուրաքանչյուր հնչյունից հետո, ճիչը, որ խեղդվում էր ունկնդիրների կոկորդում, այլևս հնարավոր չեղավ զսպել, երբ Կոմիտասը երգեց «Մոկաց Միրզան»:
Դահլի՞ճը…Ու՞ր մնաց դահլիճը, Կոմիտասը՝ որպես մոգ, շարժեց երկար մատները դաշնամուրի ստեղների վրա, ու մարդիկ նրա հնչյունների ուժով լողացին տարածության մեջ, հասան Մոկաց աշխարհ, կախարդական մի աշխարհ, ուր բնությունը վեհ է, լեռները՝ վիթխարի, հերոսական…

  1. Գտնել տրված բառերի հոմանիշները: /Օգտվե′ք բառարաններից: /

Դուրեկան -հաճելի                                                       հարուստ-ունևոր

Ծառա  -աղախին                                                        hայտնի-ճանաչված

Աջակցել-օգնել                                                        աղքատ-չքավոր

  1. Ինչպե՞ս է կոչվում

Ձիերի խումբը  -երամակ                                             կովերի խումբը -նախիր

Ձկների խումբը -վտառ                                           ուլերի խումբը-հորան

Խոզերի խումբը -բոլուկ                                             ուղտերի խումբը-քարավան

Տրված արմատներով բարդ բառեր կազմի՛ր:

Անուշ                       հեր

Վատ                         խիտ

Սև                            հոտ

Մայր                        մարդ

Անուշահոտ, վատամարդ, սևահեր,

Մրգերը դասավորի՛ր այբբենական կարգով:

Խնձոր-5, տանձ-10, դեղձ-3, ծիրան-6, նարինջ-8, բալ-2, կեռաս-7, սալոր-9, խաղող-4, արքայախնձոր-1:

Ո՞րն է քո ամենասիրած միրգը։ Համացանցից կամ այլ աղբյուրներից կարևոր տեղեկություններ հավաքիր այդ մրգի մասին և ներկայացրո՛ւ բլոգումդ։Գիտնականները պնդում են, որ ձմերուկը հատապտուղ է, բայց այս զարմանալիորեն համեղ մթերքի սիրահարների համար դա այնքան էլ կարեւոր չէ:Արդյոք գիտե՞ք, որ ձմերուկը կարող է օգնել մեծացնել մարդու մտավոր ներուժը: Բանն այն է, որ ձմերուկը В6 վիտամինի հիանալի աղբյուր է համարվում, որը կենսական նշանակություն ունի ուղեղի նորմալ գործունեության համար:Ձմերուկն ունի ջրի շատ բարձր պարունակություն: Ըստ USDA-ի` ձմերուկը 91,5 տոկոսով ջրից է բաղկացած, ինչը նշանակում է, որ այս պտուղը կարող է մարդուն օգնել խուսափել ջրազրկումից:

Լրացուցիչ

Կարող ես նաև հետաքրքիր մեդիագովազդ պատրաստել։

21 հոկտեմբերի․ չորեքշաբթի

Կետադրի՛ր տեքստը։

մի օր կանաչ դաշտում հանդիպեցին հորթն ու ոզնին,

երբ չալ հորթը լիզեց ոզնուն, փուշը ծակեց հորթի լեզուն,

այն ժամանակ ոզնին նրանց ասաց,- ինչ պատահի` մի տար բերանդ

Ի՞նչ կետադրական նշան օգտագործեցիր։ Նշի՛ր։ ստորակետ

Գրի՛ր մեկ բառով։

Եղջերվի կոտոշ-եղջերավոր

արծվի «տուն»—բույն

վզի զարդ—վզնոց

պատյանով դանդաղաշարժ կենդանի—կրիա

խաղողի վազ-վազ

արջի բույն-որջ

ծառի, թփի բարակ ճյուղ-ճյուղ

գայլերի խումբ-վոհմակ

Մեծահասակների օգնությամբ, <<ոտք>> բառի գործածությամբ ուրիշ ժողովրդական օրհնանքներ գտի՛ր։ Մի քանիսն էլ ինքդ հորինի՛ր։

Ուր ոտք դնես, թող կանաչի: Ոտքդ քարին չառնի։Ոտքդ խերով լինի։Հանկարծ ոտքդ չտրորեն։

23 հոկտեմբերի․ ուրբաթ

  1. Առանձնացրո’ւ նույն արմատն ունեցող բառերը:

Ձեռնոց, դռնապան, դրկից, ձեռագիր, ձերբակալել, նախադուռ, դատարկաձեռն, դռնբաց, դրացի, առատաձեռն, ձերբազատվել։

ձեռնոց, ձեռագիր, ձերբակալել, դատարկաձեռն, առատաձեռն, ձերբազատբել։

Դռնապան, նախադուռ, դռնբաց։

դրկից, դրացի։

  1. Գտի՛ր հոմանիշները:

Մառախուղ, մշուշ, մեգ — /ունի 4 տառ/թուխպ

Չունևոր, չքավոր-/ ունի 5 տառ/աղքատ

Մերժել, հերքել -/ ունի 5 տառ/դրժել

արի, քաջ, -/ ունի 4 տառ/ուժեղ

Ի՞նչ են խորհրդանշում այս կենդանիները։

Աղավնի-խաղաղություն

Աղվես-խորամանկություն

Նապաստակ-վախկոտ

Առյուծ-խիզախ

Շուն-հավատարմություն

Էշ-աշխատասիրություն

Ագռավ-չարություն

Մի քանի գրական ստեղծագործություն (առակ, հեքիաթ) հղում նշի՛ր, որը կհաստատի պատասխանդ։Գնդլիկ բոքոնիկ, Չարի վերջը, Առյուծն ու նապաստակը, մեղուն ու աղավնին։

Ո՞րն է քո ամենասիրած կենդանին։ Տվյալ կենդանու մասին հետաքրքիր տեղեկություններ հայթայթի՛ր և հրապարակի՛ր բլոգումդ։

Ես շատ եմ սիրում փոքրիկ շունիկներին։Շունը վայրի կենդանիներից առաջինն է, որին մարդն ընտելացրել է դեռևս քարի դարում՝ շուրջ 12 հզ. տարի առաջ։ Ընտելացման և բուծման ընթացքում ստեղծվել է շների ավելի քան 400 ցեղ, որոնք միմյանցից տարբերվում են մարմնի չափերով ու կառուցվածքով, մազածածկով, գույնով ու վարքագծով։ Դրանք բոլորը սերում են 1 նախնուց՝ գայլից։ Այժմ ընտանի շներն ապրում են ամենուրեք, որտեղ մարդիկ կան։ Շներն ունեն լավ զարգացած լսողություն, տեսողություն և հոտառություն։ Լավ վազում և լողում են։ Ծնում են 1–2 (երբեմն՝ 12–18) կույր, խուլ և անատամ ձագեր։ Ապրում են 10–12 (16–17) տարի։

Վիլյամ Սարոյան «Թե ինչ կարող է պատահել, երբ գոհացնում ես անշնորհակալ մարդկանց»

Մի ընտանիքում կույր մարդ կար, որին տալիս էին ամենաընտիր կերակուրը, հագուստը, անկողինը՝ ամեն, ամեն ինչ, բայց գիշեր-ցերեկ թնկթնկում էր ու դժգոհում, որ իր հետ շատ տմարդի են վարվում։

Ընտանիքի մյուս անդամները եթե ջուր էին խմում, ապա կույրին կաթ էին տալիս, յուրաքանչյուրը բավարարվում էր մի աման ապուրով, բայց կույրին երեքն էին տալիս։

Նրանք կես նկանակ հաց էին ուտում, իսկ կույրը՝ երեք։

Բայց միևնույն էր, նա ողբում էր շարունակ և անիծում իր բախտը։

Եվ կույրի ծնողները, չդիմանալով նրա թնկթնկոցին, շատ բարկանում և մորթում են իրենց միակ գառը, խորովում են և սկյուտեղով մատուցում։

Կույրը հոտվտում է, հետո շոշափելով ուզում է չափը իմանալ։ Վերջապես սկսում է ուտել։

Առաջին պատառը կուլ տալիս ասում է.

-Եթե էսքանը ինձ եք տալիս, հիմա ո՞  վ գիտի ամեն մեկիդ մի ոչխար է հասել։

Առաջադրանքներ

1. Ընթերցի՛ր առակը և մեկնաբանի՛ր:Այս առակը կարդալով ես հասկացա, որ անշնորհակալ մարդուն ինչ էլ անես, մեկ է քիչ է։

2. Բնագրից օգտվելով, բնութագրի՛ր առակի գլխավոր հերոսին:Այդ կույրը անշնորհակալ, եսասեր և ապերախտ մարդ էր

3. Առակի ասելիքը բնորոշող առած-ասացվածքներ գտի՛ր:

Մարդիկ սովորաբար հակված են հավատալու նրան, ինչ իրենք ցանկանում են։

Կեսար

Կան այն աստիճան ժլատ մարդիկ, որոնց կենսակերպին նայելիս` կթվա, թե նրանք պատրաստվում են հավերժ ապրել, կան նաև այն աստիճան մսխողներ, որոնց կենսակերպը կարծես ասում է, թե նրանք պատրաստվում են հենց վաղը մեռնել:

Արիստոտել

Միայն սեփական երջանկության մասին մտածողները բացարձակ ոչնչություններ են:

Մարկ Տվեն

Բառային աշխատանք

Մեկ բառով գրի՛ր.

Զվարթ ձայն ունեցող-զվարթաձայն

Լրագիր վաճառող-լրագրավաճառ

Զվարճություն սիրող-զվարճանալ

Գիրք վաճառող-գրավաճառ

Ժպտուն երես ունեցող-ժպտերես

Հաց վաճառող-հացավաճառ

Միս վաճառող-մսավաճառ

Նախադասություններն այնպես կետադրիր, որ տարբեր իմաստներ հաղորդեն։

Փոքրիկ եղբայրդ տանն է:

Փոքրիկ եղբայրդ տա՞նն է:

Պատմությունը կարդա՛.

Երկար ժամանակ հանելուկ էր մնացել այն բանը, թե ինչու են փոքրիկ ձկները մտնում գրենլանդական շնաձկների բերանները։ Վերջերս պարզեցին, որ այդ շնաձկների աչքերը լույս են տալիս։ Դրանով էլ նրանք խեղճ ձկնիկներին հրապուրում են։

Պատմի՛ր այն մասին, թե ինչու է փոքրիկ ձուկը մտնում շնաձկան բերանը։

Երկար ժամանակ հանելուկ էր մնացել այն բանը, թե ինչո՞ւ է փոքրիկ ձուկը մտնում գրենլանդական շնաձկների բերանները։ ձկներ-ձուկ, է-են

Վերջերս պարզեցին, որ այդ շնաձկների.աչքերը լույս են տալիս։ Դրանով էլ նրանք խեղճ ձկնիկներին հրապուրում են:

Ստացված պատմությունը կարդա՛։ Ի՞նչ փոփոխություններ կատարվեցին, գրի՛ր, օրինակ՝ է-են, ձուկը-ձկները։

Մեկ բառով կամ բառակապակցությամբ բացատրիր.

Ման գալ-զբոսնոլ

Հոգին ուտել-բարկացնել

Խելքից պակաս-խենթ

Խելքը գլուխը հավաքել-խելոք դառնալ

Գլխի ընկնել-հասկանալ

Խոսքը մեր մեջ մնա-գաղտնի պահել

Սիրտը փորն ընկնել-վախենալ

Գլուխ կոտրել-նպատակին հասնել

Շարունակիր այսպես.

Արջը ձմռանը քուն է մտնում:

Արջերը ձմռանը քուն են մտնում:

Դելֆինը փրկում է խեղդվող մարդուն:

Դելեիները փրկում են խեղտվող մարդուն։

Ոչ մեծ նավը երբեմն ավելի լավ է դիմանում փոթորկին, քան խոշոր նավը:

Ոչ մեծ նավերն երբեմն ավելի են դիմանում փոթորքին, քան խոշոր նավերն։

Կետը կաթնասուն կենդանի է:

Կոտորը կաթնասուն կենդանիներ են։

Առյուծը կուշտ լինելիս կենդանիների վրա չի հարձակվում:

Առյուծները կուշտ լինելիս կենդանիների վրա չեն հարձակվում։

Աղբյուրը՝ <<Հայոց լեզու 4>> աշխատանքային փաթեթ․ 

Հեղինակ՝ Մ․ Սիմոնյան

Բառային աշխատանք

Տրված արմատներով նոր բառեր կազմիր:  

  Բազուկ և աթոռ-բազկաթոռ

 Գանգուր և հեր -գանգրահեր

Դյուրին և գրգռել  — դյուրագրգիր

 Հորդ և առատ -հորդառատ

Ամպ և գոռգոռալ  -ամպագոռգոռ

Առնել և տալ    -առևտուր     

Գառնուկ և արածել   -գարնարած                      

2.Բառարանից օգտվելով  գտիր տրված բառերի հոմանիշները:    

Հովիկ-Հովացնել

Արնագույն-կարմիր

Փարթամ-շքեղ

Մեծամիտ-գոռոզ, հպարտ

Ուրախանալ-զվարճանալ

Ուղիղ-ճշմարիտ

Վարար-հորդ

3.Տեղադրի՛ր համապատասխան բառը:

 Ա) Բար, բառ, կրունկ, կռունկ, համար, համառ:

կռունկների երամը թռչում էր տաք երկրներ:             Քեզ համար մի նվեր եմ պատրաստել:

Աղջկա կոշիկի կրունկը կոտրվեց:                       Այդ համառ տղային համոզելը դժվար է:

Օտար քաղաքում ականջիս հայերեն բառեր հասան:

Այդ ծառն այլևս բար չի տալիս:

Բ) Թռչել, առօրյա, բարեհամբույր, առիթ – անառիթ, օշարակ, կիսապառկած, երկարատև:

Ինքնաթիռը թռավ օվկիանոսի վրայով: Մարդիկ հոգնել էին երկարատև թռիչքից և անհարմարության զգացումից: Նրանք երազում էին շուտափույթ ոտք դնել ցամաքի վրա, հասնել իրենց տները,լոգանք ընդունել և զբաղվել առօրյա գործերով: Ձանձրույթն այլևս չէր կարողանում ցրել անգամ բարեհամբույր ուղեկցորդուհին, որն  առիթ-անառիթ հայտնվում էր սրահում, ուրախ և անհոգ ժպիտը դեմքին`կիսապառկած ուղևորներին օշարակ ու հանքային ջուր մատուցելու:

Վիլյամ Սարոյան «Սրամիտ երիտասարդը»

Արամ քեռիս շատ էր սիրում պատմել թագավորի և երիտասարդի պատմությունը: Թագավորը հակված էր անհեթեթ ու ծիծաղալի մտքերի, իսկ նրա երիտասարդ խորհրդականն ավելի ողջամիտ ու խելացի էր, քան թագավորն ու նրա բոլոր նախնիները միասին վերցրած:

Մի երեկո թագավորն ասում է.

– Մինչև լուսանալը ինձ պետք է զեկուցես, թե քաղաքում քանի կույր կա:

– Լսում եմ, – պատասխանում է երիտասարդը, – ամեն բան հասկանալի է:

Եվ հեռանում է, որպեսզի պատասխան գտնի այդ անհեթեթ խնդրին:

Անմիջապես կանչում է մի փորձառու հաշվապահի, նստեցնում է ախոռի ամենագեղեցիկ ձիու վրա, գրիչն ու տետրը ձեռքն է տալիս և կարգադրում քաղաքով մեկ շրջել իր ետևից և հաշվառել հանդիպած բոլոր կույրերին: Ապա հաստ պարանով եղրևանու մի մեծ ճյուղ է կապում ձիու թամբին և ճյուղը ետևից քարշ տալով, սկսում է շրջել քաղաով:

Որոշ ժամանակ անց հանդիպում է մի ծերունու, ով նրան տեսնելով, բացականչում է.

– Ա’յ որդի, ի՞նչ ես անում:

Երիտասարդ հաշվապահի կողմն է շրջվում և ասում.

– Այս մարդը կույր է, սկսի’ր հաշվել:

Հաջորդ փողոցում մի կին գլուխը դուրս է հանում շքեղ տան պատուհանից և ձայնում.

– Այդ ի՞նչ եք անում, երիտասարդ:

Եվ երիտասարդը հաշվապահին կարգադրում է շարունակել հաշվառումը:

Մինչև առավոտ կույրերի թիվը ներառում է քաղաքի բոլոր բնակիչներին, և խորհրդատուն ու հաշվապահը ձիերի գլուխները դեպի արքայական պարտեզն են շրջում: Նրանք դեռ շարունակում էին իրենց ետևից քարշ տալ եղրևանու ճյուղը:

Ինչի՞ մասին է առակը: Մի քանի նախադասությամբ պատմի՛ր:Այս առակը ցույց է տալիս, որ նշանակություն չունի թագավոր ես թե սովորական մարդ։Կարևորը մարդ պետք է խելացի լինի։

Համո Սահյան. Մայրամուտ

Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում: Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում: Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ,հողագունդ,քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:

Առաջադրանքներ

1. Կարդա՛ ու բացատրիր ընդգծված տողերը: Ինչպե՞ս ես հասկանում…Ժայռի ստվերը գետափին չոքել,ժայեռի ստվերը ընկել էր գետափի վրա։Վիզը երկարել ու ջուր է խմում,ստվերը փռվել էր ջրի վրա։Հովն ամպի թևից մի փետուր պոկել,քամին փոքրիկ ամպը տանում էր։ Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում, անհայտ ուղղությամբ ամպին տանում էր։

2. Առանձնացրո՛ւ քեզ ամենից շատ դուր եկած տեսարանը և հիմնավորի՛ր ընտրությունդ: Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում։ Տեսարանը ինձ դուր է գալիս, որովհետև կարծես հարսի մասին գրված լինի։

3.Ի՞նչ գույն ունի մայրամուտը այս բանաստեղծության մեջ: Մայրամուտը այս բանաստեղծության մեջ ոսկեգույն է։

4. Դիտարկի՛ր մայրամուտը և ֆոտոխցիկի օգնությամբ ներկայացրու մայրամուտի տարբեր պահեր:

5 Քո տեսած մայրամուտը ինչո՞վ է նման այս բանաստեղծության մեջ ներկայացված մայրամուտին: Երկու մայրամուտն էլ ոսկեգույն էին։