Մայրենի

03.05.23

Գործնական աշխատանքի փաթեթից կատարի՛ր 77-80-րդ առաջադրանքները:

77.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Ա.Մեռյալ ծովի ջուրն այնքան աղի է, որ այնտեղ ոչ մի կենդանի  էակ չի կարող ապրել: Արևմտյան Ասիայի տոթակեզ  կլիմայի պատճառով անընդհատ շատ ջուր է գոլորշանամ ծովի մակերևույթից, իսկ լուծված աղերը մնում են ծովում ու մեծացնում ջրի աղիությունը: Ծովում խորանալուն զուգընթաց` աղիաթյունն աճում է: Աղերը Մեռյալ ծովի քարորդ մասն են կազմում, նրա մեջ աղերի ընդհանուր քանակը քառասուն միլիոն տոննա է:


Բ.Ամերիկյան մի ակումբում, որտեղ երաժշտությունն անդադար որոտում է, կարելի   է անդորր գտնել: Ավտոմատի մեջ տասը ցենտ են գցում, և այն երեք րոպեով անջատվում է: Տասը ցենտը քիչ չի, բայց ինչքա՜ն հաճելի է  թվում այն անդորրը, որի համար անձամբ կանխիկ վճարել ես: Հազար ինը հարյուր հիսունինը  թվին ամերիկյան ռադիոն մի անսովոր հաղորդում տվեց:Ունկնդիրների ուշադրությանը ներկայացրին մի լուր` աղմուկի դեմ պայքարող կազմակերպություն ստեղծելու մասին, ու ընդհուպ մինչև տասնհինգ րոպեանոց հադորդման վերջը տվող լռություն:

Գ․Մարդուն իր ամբողջ կյանքում ուղեկցում է ձայնը: Մարդը բացարձակ լռության  պայմաններում վատ է զգում, նրան պատում է երկյուղի ու անհարմարության զգացում: Բացարձակ լռությունը խաթարում է մարդու
նյարդային համակարգն այնպես, ինչպես և անվերջ աղմուկը: Որոտը, հրաբուխների ձայնը, ծովային մրրիկները և այլ աղմուկներ անհանգստացնում ենմարդուն: Կան բնական աղմուկներ էլ, ինչպես թռթուրների դայլայլը, աղբյուրների
կարկաչյունը, ծովի ալիքների համընթաց ճողփյունը, հաճելի են մարդկանց համար,
բարերար են ներգործում նրանց նյարդային համակարգի վրա: Տհաճ աղմուկը քայքայում է մարդու առողջությունը: Աղմուկի հետ են կապվում լսողության կորուստը,
նյարդահոգեկան հիվանդությունների աճը, ֆիզիկական և մտավոր
ընդունակությունների նվազումը:

78.Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով տրված դարձվածային միավորները։

Վարդագույն ակնոցով նայել – Նրա հետ անհաջող դեպք պատահեց, բայց նա աշխարհին վարդագույն ակնոցով էր միշտ նայում:

Ջրից չոր դուրս գալ – Տղան վատ վիճակում հայտնվեց, բայց ջրից չոր դուրս եկավ:

Համբերության բաժակը լցվել – Երբ նրան ջղայնեցրեցին, նրա համբերության բաժակը լցվեց:

Ձեռք մեկնել – Իմ ընկերը ինձ ձեռք մեկնեց:

Քաղցր աչքով նայել – Փոքր երեխային քաղցր աչքով էին նայում:

79.Տրված ածանցավոր բառերում առանձնացրո՛ւ արմատը  և ածանցը։

Խնձոր-ենի, տ-գեղ, ան-հարմար, ան-զեն, ան-տուն, ան-գութ , դժ-բախտ, դժ-գոհ, լճ-ակ, շն-իկ, գառն-ուկ,  կանաչ-եղեն, միտ-ք,  լեռ-նցի, սար-եցի, գյուղ-ացի։

80.Առանձին սյունակներով դուրս գրե՛լ նախածանց, վերջածանց, ինչպես նաև թե՛ նախածանց, թե՛ վերջածանց ունեցող բառերը։
Անհայտ, խնձորենի, անմտություն, հակաթույն, մթերային, տգեղ,
վերահաշվում, անհոգաբար, կաղնուտ, անհավատալի, միլիոնավոր, չկամ,
ցուցանակ, արտապատկեր, ենթավարպետ, գերադաս, կղզյակ, հարակից,
հայրական, ներգրավում, տրամագծորեն, անհարմար, ապաշնորհ, դժգոհություն,
հավաքածու, լսարան, համատեղություն, ծիծաղելի, անթիվ, մորթեղեն, միտք։

Նախածանց
Վերջածանց

Մայրենի

02.05.23

Ավետիք Իսահակյան՝ ,,Երգի հրապույրը,, . կատարի՛ր 1-6 -րդ առաջադրանքները:

1.Պատմվածքից դուրս գրի՛ր փոխաբերություններ:

յոթ ծովերի մյուս ափում։

և նրանց անուշ հոտով լցվել էին այդ աշխարհի սարերն ու ձորերը:

Թռչկոտում էին քարից քար՝ ծաղիկները համբուրելով։

Գիշերը տեղ չուներ գլուխը դնելու։

Մեծացավ բոլորի աչքի առջև։

Զննում մարդկանց սրտերը։

Քարից էին այդ սրտերը։

Քարսիրտ աշխարհը։

Փաթաթվելով ալիքների հետ։

Փռվեցին նրա երգերը հրապարակի վրա։

Բռնկվում էր ծովի չափ սիրով։

2.Պատկերոցրո՛ւ՝ հանդիպել ես տղային: Մարդկանց անտարբերության վերաբերյալ ի՞նչ խորհուրդ կտաս նրան:

Դու ամենինչ ճիշտ ես անում շատրունակիր քո մտածելակերպով։

3.Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ միտքը.   «…և այդ օրվանից սերը վշտի հետ անբաժան բույն դրեց մարդկանց սրտերի մեջ …»:

Որ մարդկանց սրտերի մեջ կա մի լավ կողմ մի վատ կողմ։

 4.«Քարսիրտ» աշխարհի մարդկանց սրտերը  «փափկեցնելու » համար դու ի՞նչ քայլեր ես ձեռնարկում:

Ես եթե ինձ կոպիտ են պատասխանում ես մեկա նրանց հետ լավ եմ վերաբերվում։ Որ նրանք հասկանան։

5. Երբևէ հանդիպե՞լ ես մարդկանց,  ովքեր անտարբեր են իրենց շրջապատում կատարվող երևույթների նկատմամբ:

Ես օրինակի կբերեմ մեր դասարանի Մարիյին։ Նա շատ անտարբերեր մեր դասարանի աղջիկներին։ Նաև նա շատ եսասեր էր։ Նա շատ էր բանբասում դասատուների մասին և հավես չուներ տնայիները կատարելու։

6.Պատմվածքից դուրս գրի՛ր կազմությամբ բարդ և ածանցավոր բառեր:

Բարդ- Այնտեղ հոգեվարք, շրջապատեցին։

Ածանցավոր-Հազարավորքնքշությամբկարկաչուն։ 

Մայրենի

28.04.23

Կարդա՛ Ավետիք Իսահակյանի ,,Երգի հրապույրը,, գործը և կատարի՛ր 1-ին, 2-րդ, 4-րդ, 6-րդ առաջադրանքները:

Առաջադրանքներ՝

1.Պատմվածքից դուրս գրի՛ր փոխաբերություններ:

2.Պատկերոցրո՛ւ՝ հանդիպել ես տղային: Մարդկանց անտարբերության վերաբերյալ ի՞նչ խորհուրդ կտաս նրան:

 4.«Քարսիրտ» աշխարհի մարդկանց սրտերը  «փափկեցնելու » համար դու ի՞նչ քայլեր ես ձեռնարկում:

6.Պատմվածքից դուրս գրի՛ր կազմությամբ բարդ և ածանցավոր բառեր:

Մայրենի

27.04.23

Գործնական աշխատանքի փաթեթից կատարի՛ր 67-69-րդ առաջադրանքները:

67.Նախադասություններում տեղադրի՛ր տրված հոմանիշ բառերից մեկը:

Ա. Փչեց մեղմ /քամի, փոթորիկ/, և ծառերն օրորվեցին:

Բոժոժավոր օձերը պոչի /կատարին, ծայրին/ ունեն զնգացող բոժոժներ:

Քնած առյուծի վրայով մի մուկ  /սլացավ, վազեց/:

Տիգրան Պետրոսյանի /հակառակորդ, թշնամի/ տաղանդավոր շախմատիստ էր:

68.Նախադասություններն առանձնացրու վերջակետով:

Մրջյունը մի ժամանակ մարդ էր և զբաղվում էր հացահատիկ մշակելով։ Նա չբավարարվեց իր աշխատանքի պտուղներով և գողություն արե։ Աստված նրան միջատ դարձրեց, բայց նա իր բնույթը չփոխեց:

69.Դասավորի՛ր նախադասություններն ըստ մտքի հաջորդականության:

Ծանոթ շնիկն ասում է, որ ինքը ման է գալիս հետևի երկու թաթիկների վրա: Նա լացակումած հարցնում է, թե ինչպես է հասել այդպիսի բախտի, երբ ինքն ամեն օր սոված է: Մի անգամ բակի շնիկներից մեկն իր ծանոթ շնիկին տեսնում է պատուհանի փափուկ բարձին նստած:

Ճիշտը

Մի անգամ բակի շնիկներից մեկն իր ծանոթ շնիկին տեսնում է պատուհանի փափուկ բարձին նստած: Նա լացակումած հարցնում է, թե ինչպես է հասել այդպիսի բախտի, երբ ինքն ամեն օր սոված է: Ծանոթ շնիկն ասում է, որ ինքը ման է գալիս հետևի երկու թաթիկների վրա:

Մայրենի

26.04.23

Կարդա՛ Ղազարոս Աղայանի ,,Ծառերի գանգատը,, գործը և գրի՛ր, թե ի՞նչ սովորեցրեք քեզ այն:

Ասելիքը

Որ փետք է ոգնենք ծառերին ջրենք խնամենք և այլն։ Որովհետև եթե ծառերը չլինեին մենք չեինք շնչի անուշ հոտով։

Մայրենի

25.04.23

Գործնական աշխատանքի փաթեթից կատարի՛ր 62-65-րդ առաջադրանքները:

62.Փակագծերում տրված բառերից ընդգծի՛ր տվյալ նախադասությանը համապատասխանողը։

  1. Քաղաքապետարանը վերջերս մի որոշում է ընդունել, ըստ որի (ըստ որում, ըստ որի) ՝ բոլոր բնակարաններում պետք է ջրչափներ տեղադրվեն։
  2. Տեսնում ես՝ մենք մի մեքենայում չենք տեղավորվում, երեխան թող գա քեզ (քո, քեզ) հետ։
  3. Հանձինս (Հանձին, հանձինս) պարոն Կարապեյանի՝ մեր դպրոցն ունի բանիմաց, կրթական գործը լավ պատկերացնող , բարձր նկարագրի տեր տնօրեն։
  4. Համալսարանի ուսանողներ հարգում են նրան՝ որպես լավագույն դասախոս ( դասախոս, դասախոսի)։
  5. Ի տարբերություն խաղի մյուս մասնակիցների (մասնակիցների, մասնակիցներից)՝ դարպասապահը աչքի ընկավ իր գեղեցիկ խաղով։

63.Ստուգի՛ր՝ տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն
ուղղի՛ր:
Ա.Դարբին, երբ, լիրբ, հարբել, նուրբ, որբ, սուրբ, սրբել, ուրբաթ, փրփուր, երփներանգ:
Բ. Խաբել, խաբեբա, շաբաթ, համբերել, համբուրել, համբույր, շամփուր, ճամփա:
Գ. Աղբյուր, եղբայր, ողբալ, աղբանոց, թուղփ:

Ա. Թարգմանել, կարգ, մարգարիտ, պարգև, արքա, քրքջալ, թարգմանություն, մարգարե:
Բ. Կարագ, թագավոր, ծագում, հոգի, ճրագ, օգնել, հագնել, սգավոր, նորոգել, մուգ,
(կապույտ) ավագ:

Ա. Արդար, դրդել, զվարթ, արդյոք, որդի, արդյոք, բրդել, կարդալ, երդում, արդյունք,
արթնանալ, վաղորդյան, շքերդ, օրիորդ :
Բ. Ընդամենը, խնդիր, շանթահարել, ընդունել, կենդանի, ընդհանուր,դադար, օդանցք,
անօթևան, բացօդյա:

 64.Ուղղակի խոսքը դարձրո´ւ անուղղակի:

1. Մայրս ինձ հարցրեց.

-Որտե՞ղ ես պահել  մեր կախարդական շղթան:

2. Աղվեսն ագռավին խնդրեց.

-Ագռա՜վ քույրիկ, երգի’ր, որովհետև շատ լավ ես երգում:

3. Արջն աղվեսին ասում էր.

-Դու աշխարհի ամենասիրուն աղվեսն ես:

4. Պապս ասաց.

-Իմ իմացած միակ լեզուն հայերենն է:

Եղբայրս ասաց.

-Ես շատ լավ էլ խոսում եմ ծառ ու ծաղկի հետ էլ, կենդանիների հետ էլ:

5. Տղան ասաց.

-Չգիտեմ, նրանք քանի լեզու գիտեն, բայց իմ հայերենը շատ լավ հասկանում են:

65.Ա. Տեղադրիր համապատասխան հնչյուններ և ստացիր բառեր /փակագծերում տրված թիվը նշում է ստանալիք բառի առավելագույն քանակը/.

Եր+ /6/, փո+ /7/, աշ+ /8/, բա+ /9/
Երկինք
Փոթորիկ
Աշխատանք
Բանաստեղծ
Բ. Յուրաքանչյուր բառի սկզբին, ապա՝ վերջին կցիր մեկական հնչյուն և ստացիր երկու նոր բառ.
Մուր, վազ, տար, ական, շուն, այր, ավար:
Մուր — ամուր, մուրճ
Վազ – վազք, ավազ
Տար – տարա, օտար
Ական – ականջ, փական
Շուն -Աշուն, շունչ
Այր – այրի, ծայր
Ավար – ավարտ, տավար

Գ. Որոշիր բառերի հնչյունների և տառերի քանակը: Նկատի առ նաև արտասանվող, բայց չգրվող ը հնչյունը:

Օրորոց, եղինջ, հևիհև, օթևան, երկյուղ, երբեմն, սերկևիլ, պարգև, խխունջ, պատշգամբ, ճակնդեղ:
Օրորոց – 6 տառ 6 հնչյուն
Եղինջ – 5 տառ 6 հնչյուն
Հևիհև — 5 տառ 7 հնչյուն
Օթևան – 5 տառ 6 հնչյուն
Երկյուղ – 6 տառ 7 հնչյուն
Երբեմն – 6 տառ 7 հնչյուն
Սերգևիլ – 7 տառ 8 հնչյուն
Պարգև — 5 տառ 6 հնչյուն
Խխունջ – 5 տառ 6 հնչյուն
Պատշգամբ – 8 տառ 9 հնչյուն
Ճակնդեղ – 7 տառ 8 հնչյուն

Մայրենի

21.04.23

Պատրաստվի՛ր քննարկման՝ Ղ․ Աղայան . «Վաճառականի խիղճը»  հեքիաթը:

1.Բնութագրի՛ր  հեքիաթի հերոսներին:

Վաճառականը-նման էր բոշային նրա նման շատ եսասեր էր, Տղան- մի համար շատ խեղճ էր, բայց նրան կարողանում էին հարիֆացնեին։

2.Արդարացրու՛ կամ մերժի՛ր հեքիաթում արտահայտված գաղափարը։

Ես կարդարացնեմ հեքիաթի ասելիքը, որովհետև հեքիաթը ասում է որ պետք չե խաբել, նաև եթե դու մարդուն ինչ որ բան ես խոսք տալիս դա ամպայման պետք է կատարել։

3.Ստեղծագործական աշխատանք՝ «Բարությունը կփրկի աշխարհը»։

Ամեն մարդու սրտում պետք է տիրի բարությունը: Բարությունը գալիս է մեծ սիրուց: Երբ սիրում ես, լինում ես խղճով, ցանկացող, գթասիրտ, նվիրված և այս ամենի հիմքը` բարությունն է: Բարությունը առաքինություն է, որ պետք է փրկի աշխարհը չարիքներից՝ նախանձություն, նենգություն, չարախոսություն, բամբասանք և այլն: Չարությանը պետք է պատասխանել, միմայն բարությամբ ըստ Ավետարանի: Ում սիրտը բարի է նա ուրախ կյանք է ապրում, ում սիրտը սիրով է լցված նա երջանկանում է ամեն մի փոքրիկ հաջողությամբ թե’ իր և թե’ ընկերոջ:

Մայրենի

20.04.23

Ընթերցի՛ր Ղ․ Աղայանի «Վաճառականի խիղճը»  հեքիաթը:

1.Հատվածից դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը, բացատրի՛ր, կազմի՛ր նախադասություններ։

Սովդաքար — վաճառական
Համքար — արհեստակից
Հոգոց — հոգեհանգստյան արարողություն

2.Համառոտ ներկայացրու հեղինակի ասելիքը, ի՞նչ սովորեցրեց քեզ այն: Այս հեքիաթը ինձ սովորեցրեց, որ պետք չէ  խաբել և եթե խոսք ես տալիս, պետք է անպայման կատարել:

Մայրենի

19.04.23

Ղազարոս Աղայանի «Եղեգնուհին» գործն ամբողջությամբ կարդա՛:

 1.Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։ Աներևույթ-անտես, ուռկան-ցանց, խորշել-զզվել, ընծա-նվեր։

2․Ստեղծագործությունը մասերի բաժանի՛ր և վերնագրի՛ր։ Խափեբանությունը։

3․Թվարկի՛ր ստեղծագործության հերոսներին։ Եղեգնուհին, Թագավորը, Թագավորի որդին,

4.Ի՞նչ սովորեցրեց քեզ այս պատմությունը: Որ եթե դու ինչ անես քեզ հետ կգա։ Նաև որ խափում ես միքանի տարիներ կամ օրեր հետո դա կիամանան։

Մայրենի

18.04.23

Կարդա՛ Ղազարոս Աղայանի «Եղեգնուհին» գործը և կատարի՛ր տեքստային առաջադրանքները:

  1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր եղեգնուտ-հյութ, աներևույթ-անտես, անմատչելի-անհաս, ուռկան-ցանց, սաթ-սռնակալ, խորշել-զզվել, ընծա-նվեր, ննջել-քնել բառերը։
  2. Երկրորդ հատվածում գտի՛ր հականիշ բառերով նախադասությունը և դուրս գրի՛ր։ բախտը փորձել- սպասել տեսնել հաջողակ է, թե ոչ։
  3. Ի՞նչ է նշանակում բախտը փորձել դարձվածքը․ գրի՛ր այլ դարձվածքներ բախտ բառով: Բախտը փորձլ նշանակում է փորձել ինչ որ մի բան կատարել: