Իմ գարնանային արձակուրդները աշխարի ամենա լավ արձակուրդներն են: Ես այդ ընթացքում ես սկսել էի իմ նոր գրքերը կարդալ : Նաև իմ քույրիկի ծնունդը նշել մենք իմ քույրիկի ծնունդը անցկացրել ենք իր դասարանցիների հետ մենք պարեցին և նրա համար երգեցինք և բոլոր երեխաները մաղթեցին նրան մի շատ լավ մաղթանքներ: Իսկ միյուս բոլոր օրերը ես պատրաստվում էի իմ ծնունդին: Իմ ծնունդը ես անցկացնելու եմ իմ դասարանցիների հետ: Արձակուրդները նրա համար են որ գրքեր կարդալ և հանգստանալ: Ինձ շատ հավանեց գարնանային արձակուրդները:
Category Archives: Մայրենի
Որոտ Թագավոր
Լինում է չի լինում մի որոտ թագավոր է լինում: Նա ունենում է մի գեղեցիկ աղջիկ: Աղջիկը շատ բարի և քնքուշ է լինում: Բայց նրա հայր թագավորը շատ ջղայն և մի օր թագավորը գնում է որսի և աղջիկը պարապ է լինում: Եվ պարապությունից պատուհանին հենված սկսում է երգել: Նա այնքան գեղեցիկ ձայնով է երգում որ մի տղա լսում է իր ձայնը: Տղան մոտիկ է գնում թագավորի պալատին:Որոտ թագավորը գալիս է հետ պալատ, գալիս է տեսնում մի գեղեցիկ տղա և տեսնում է որ ինքը հաճույքով լսում է մի քնքուշ աղջկա երգ: Թագավորը այնպես է գոռում որ այդ տղան միանգմից սթափվում է, բայց չի փախչում: Եվ թագավորը տանում է տղային իր պալատ, արքայադուստրը և տղան առաջին հայացքից սիրահարվում են: նրանք իրար հետ ամուսնանում են և ապրում են շատ երջանիկ կյանքով:
Անբախտ վաճառականներ
Լեգենդ
Մի օր Չըղջիկն ու Ճայն եկան
Թե՝ ե՜կ դառնանք վաճառական:
Ասին ու խելք-խելքի տըվին,
Հավան կացան, պայման դըրին.
Բայց՝ արի տես… որ փող չունեն:
Շատ միտք արին, թե ինչ անեն,
Վերջը եկան Փըշի մոտը,
Ընկան նըրա ձեռն ու ոտը,
Ու մուրհակով,
Շահով, կարգով,
Փող վեր առան բավականին,
Ինչքան պետք էր իրենց բանին:
Չիղջը մընաց, տընպահ դառավ,
Ճայը բոլոր փողերն առավ,
Առավ, նըստեց նավի միջին,
Հասավ Մըսըր, Չինումաչին,
Ֆարս, Հընդըստան, Արաբըստան…
Է՜լ թանկագին քիրմանի շալ,
Էլ մարգարիտ, զըմրուխտ ու լալ,
Հընդու խուրմա, փըստա, բադամ,
Եվ… ո՛ր մեկի անունը տամ.
Ինչ որ տեսավ, աչքը սիրեց,
Առատ-առատ նավը լըցրեց.
Նավը լըցրեց հազար բարով
Ու ետ` եկած ճանապարհով
Ուրախ-ուրախ տուն էր գալի:
Ճամփին ծովում սարսափելի
Ալեկոծում, մըրրիկ ելավ,
Զարկեց, տարավ ապրանք ու նավ:
Միայն սովդաքյար Ճայը էնօր
Ազատվեցավ մերկ ու տըկլոր:
Ազատվեցավ — փառք իր ասծուեն,
Բայց ի՞նչ սըրտով խեղճը գա տուն.
Գա՛ — ի՞նչ, ասի պարտքատերին,
Ո՞նց երևա իր ընկերին…
Ընկերն էնտեղ՝ դուռը կըտրած,
Աչքը ճամփին, վիզը ծըռած,
Համրում է օրն օրի վըրա,
Թե՝ մեր Ճայը երբ պիտի գա…
Երկար նայեց, ճամփեն պահեց,
Շատ լավ ու վատ երազ տեսավ,
Մինչև պարտքի օրը հասավ,
Ու՝ մուրհակի թուղթը ձեռին,
Փուշը տընկվեց կըտեր ծերին:
— է՛յ, բարեկամ, ի՞նչ բանի եք.
Էլ չեք ասում թե պարտք ունեք…
Գործ բըռնեցիք, հորս ողորմի,
Ետ տվեք դե փողըս հիմի:
Թուղթ եք տըվել՝ վախտ իմացեք,
Ամոթ, աբուռ, ահ ունեցեք…
Թալան հո չի՞… մեղք եմ ես էլ…
Ախպե՜ր, էսպես բա՞ն եք տեսել.
Ոսկի տա մարդ իրեն ձեռով,
Չըկարենա առնի զոռո՞վ…
Սրանից հետո դե արի դու
Ու ձեռ մեկնի աղքատ մարդու…
Գոռգոռում էր ողջ թառակում,
Հայհոյում էր, խայտառակում.
Ամեն մարդ էլ, ով որ լըսում,
Հենց մի բերան էն էր ասում.
— Ա՜յ ամոթ ձեզ, Չըղջիկ ու Ճայ,
Ի՛նչ ենք լըսում. — վա՜յ, վա՜յ, վա՜յ, վա՜յ.
Անուններըդ վաճառական,
Ու էս տեսակ խայտաոակ բա՞ն…
Վա՜յ, վա՜յ, վա՜յ, վա՜յ,
Չըղջիկ ու Ճայ…
Չըղջիկն էսպես միշտ լըսելիս
Սիրտը բերնով դուրս էր գալիս:
Բարկանում էր իրեն մըտքում,
Անիծում էր, չըքում, թըքում.
— Ա՜յ քու տունը քանդվի, ա՜ Ճայ,
Ա՜յ դու դառնաս գըրողի փայ.
Էս ի՞նչ բան էր, որ դու արիր,
Գլուխս էս ի՞նչ փորձանք բերիր…
Ու խընդրում էր ամեն անգամ.
— Մի՜ նեղանար, Փուշ բարեկամ,
Շատ ես կացել,
Կա՜ց մի քիչ էլ.
Թուղթ ըստացա երեկ Ճայից,
Թե՝ դուրս եկա Արաբիայից.
Որտեղ որ է՝ շուտով կըգա,
Դեռ մի բան էլ ավել կըտա…
— Ես չեմ ուզում ավելն, ախպեր,
Կանխիկ համրած իմ փողը բեր.
Շահ եք գըրել,
Վախտ եք դըրել.
Ինչ գըրած ա, էն եմ ասում,
Ձեզնից ավել բան չեմ ուզում:
— Չէ՛, աղա Փուշ,
Թե վաղ, թե ուշ,
Փողն իր կարգին, շահն իր կարգին,
Իսկ պատիվըդ… ես իմ հոգին…
Ես հույս ունեմ… ասենք պարտք ենք…
Բայց չէ՞ ախար մենք էլ մարդ ենք…
Չէ՜, քու արածն ով մոռանա,
Իր աստվածն էլ նա կուրանա…
Խեղճը էսպես լեզու ածավ,
Շատ հույս տըվավ, շատ խոստացավ,
Շատ սուտ ասավ պարտքատերին,
Շատ ըսպասեց իր ընկերին.
Բայց ընկերը չըկա՛, չըկա՛:
— Էս ի՛նչ ցավ էր. աստված վըկա.
Ի՞նչ իմ բանն էր՝ մըտա մեջը,
Որ խայտառակ լինեմ վերջը…
Ի՞նչպես պըրծնեմ էս կըրակից,
Էս ահագին պարտքի տակից,
Էլ ի՞նչ ասեմ,
Ո՞նց ըսպասեմ.
Նա ե՞րբ կըգա, ի՞նչ իմանամ,
Ո՞ր ջուրն ընկնեմ… ո՞ւմ մոտ գընամ….
Շատ միտք առավ,
Դես-դեն թըռավ,
Ինչ որ ուներ տանը, հագին,
Ողջ հավաքեց, տըվավ պարտքին,
Ցիփ մերկացավ:
Էլ չըպըրծավ:
Վերջը տեսավ, որ ճար չեղավ,
Թևեր առավ, ինքն էլ փախավ,
Փախավ, կորավ, որ էլ էնպես,
Դատարկ, սընանկ ու սևերես,
Ոչ պատահի պարտքատերին,
Ոչ երևա լույս աշխարհին:
Այնուհետև իր նամուսից,
Չըղջիկը մերկ, փախած լուսից,
Ցերեկները դես-դեն թաքչում,
Գիշերն է միշտ մըթնում թըռչում,
Որ չերևա իր թայ-թաշին,
Ոչ պարտքատեր աղա-Փուշին:
Ճայն էլ ծովում, ճըչում, ծըվում,
Ջուրն է մըտնում,
Դուրս է պըրծնում,
Թևին տալիս,
Ման է գալիս,
Թե մի գուցե բախտը բանի,
Կորուստն էլ ետ ջըրից հանի:
Իսկ Փուշն, արդեն հույսը հատած,
Ճանկ ու ատամ սուր պատրաստած,
Կողքովն ով որ անց է կենում՝
Քաշում է փեշն ու հարցընում,
Թե չե՞ն տեսել մեկն ու մեկին,
Էն լիրբ Ճային կամ Չըղջիկին.
Ու էն օրից մինչև օրս էլ
Մեկը մեկին դեռ չեն տեսել:
Առաջադրանքներ
- Կարդալ՝ դուրս գրելով ու բացատրելով անծանոթ բառերն ու արտահայտությունները։ Հավան կացան-դուրգալ, մուրհակ-որոշակի, քիրմանի շալ-Բրդի նուրբ գործվածք, ալեկոծում-ափակոծություն, թաքչում-թագնվել, հատած-կոտրված:
- Նկարագրիր լեգենդի հերոսներին։ Ճայը և չղջիկը շատ խորամանկ էին, իսկ փուշը հարուստ և միամիտ:
- Արձակ շարադրանքի միջոցով պատմի’ր լեգենդի բովանդակությունը։ Ճայն ու չղջիկը մի օր վորոշում են գործ անել, սակայն գումար չունեին: Նրանք խորամանկությունով փուշից պարտքով փող են վերձնու և այդպես էլ հետ չեն վերադարձնում: Ասում են , որ մինչև օրս էլ այդ գումարը նրանք հետ չեն վերադարձրել փշին:
- Նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը։ Ինձ Հեքիաթը ամբողջությամբ դուր է եկել:
- Ջղջիկների մասին տեղեկություններ գտիր։
Չղջիկների միակ թռչող կաթնասուններն են. պատկանում են ձեռնաթևավորների կարգի կաթնասունների ենթակարգին։ Հայտնի է 1100 տեսակ՝ տարածված ամենուրեք։ Հայաստանում հանդիպում է 28 տեսակ՝ միավորված պայտաքիթ, հարթաքիթ և բուլդոգակերպ չղջիկների ընտանիքներում։
Տեսակների մեծ մասը բնակվում է Հայաստանի հարավային և հարավարևելյան մարզերում, Մեհելիի պայտաքիթ չղջիկը՝ նաև Երևանի շրջակայքում, որոշ տեսակներ (գորշ ականջեղ, եվրոպական լայնականջ, լայնականջ ծալքաշուրթ չղջիկներ)՝ հյուսիսային շրջաններում, փոքր իրիկնաչղջիկը՝ հյուսիսային և հարավային անտառաշատ տարածքներում:
Բառային աշխատանք
Գոյական բառեր
ծաղիկ, սեղան, արև, ամպ, ծիածան, ծառ, ելակ, խնձոր, աթոռ, խոտ:
Ածական բառեր
Դեղին,կանաչ, գեղեցիկ, տխուր, կապույտ, ուրախ, մանուշակագույն, կարմիր, տգեղ, բուրավետ:
Թվական բառեր
մեկական, ութական, հազարական, հարյուրավոր, չորսական, բազմաթիվ, մի-քիչ, վեցական, յոթական, միլոնավոր:
Բայ
պարել, քնել, վազել, գրել, կարել, խաղալ, թռչել, երգել, նկարել, գծել:
Նախադուսություններ
Իվետան իր ընկերներին նվիրեց մեկական կոնֆետ:
Դեղին արևը շողում է կապույտ երկնքում:
Այգեպանը ջրում է կանաչ խոտերը:
Ես պարում եմ ընկերներիս հետ:
Մեր այգում շատ բուրավետ ծաղիկներ կան:
Իմ պապիկի ջերմատանը միլիոնավոր ելակներ կան:
Ես խաղում եմ իմ եղբոր հետ:
Իմ ընկերուհին կարմիր և շատ գեղեցիկ շորիկ էր հագել:
Ես նկարում եմ մեր այգու գեղեցիկ ծաղիկները:
Իմ ընկերները միշտ ինձ համար երգում են:
Գովք Մայրիկին
Իմ սիրելի՛ մայրիկ , դու աշխարհի ամենագեղեցկուհին ես: Դու իմ երջանկությունն ես, դու աշխարհի ամենալավ մայրիկ : Ես շնորհավորում եմ քո տոնը և մաղթում եմ քեզ առողջություն, երջանկություն, կանաչ ճանապարհ և որ քո աչքերը փայլեն : Իմ գեղեցկուհի մայրիկ, դու աշխարհի ամենալավն ես : Ես շատ եմ սիրում քեզ, իմ գեղեցիկ մայրիկ:

Մի կաթիլ մեղրը
Մի գյուղացի իրենց գյուղում
Խանութ սարքել, բան էր ծախում։
Օրվան մի օր մոտիկ գյուղից,
Մահակն ուսին, շունն ետևից
Ներս է մտնում մի զըռ չոբան.
— Բարի օր քեզ, ա՛յ խանութպան,
Մեղրը չունե՞ս,
Մի քիչ տաս մեզ։
— Ունեմ, ունեմ, չոբան ախպեր.
Ամանդ ո՞ւր է, ամանըդ բեր,
Ինչ տեղից որ ինքդ կուզես,
Էս սըհաթին քաշեմ տամ քեզ։
Էսպես հանգիստ, էսպես սիրով,
Մեղրից անուշ լավ խոսքերով
Մեղր են քաշում. մին էլ հանկարծ
Մի կաթ մեղրը ծորում է ցած։
— Տը՛զզ, էն կողմից մի ճանճ գալի,
Էս կաթիլին վեր է գալի։
Ճանճի վըրա, թաքուն-թաքուն,
Էս խանութի տիրոջ կատուն
Դուրս է ցատկում,
Թաթով զարկում…
Բայց հենց կատվի ցատկելու հետ
Հովվի շունը իսկույն ևեթ
Հաֆ է անում,
Վեր է կենամ,
Խեղճ փիսիկին
Դընում տակին,
Ձեռաց խեղդում
Ու շըպըրտում։
— Խեղդե՜ց, խեղդե՜ց, վա՜յ, իմ կատուն,
Ա՛յ սատկես դու, շան որդու շուն,-
Բարկանում է խանութպանը
Ու ձեռն ընկած մոտիկ բանը
Տուր՝ թե կտաս շան ճակատին,
Շուռ է տալի կատվի կողքին։
— Վա՜յ, ձեզ մատա՜ղ, ասլան շունըս,
Իմ ապրո՜ւստըս, տե՜ղըս, տո՜ւնըս…
Տունըդ քանդվի, ա՜յ խանութպան,
Անխիղճ, լիրբ, չար, ֆըլան–ֆըստան,
Ո՞նց թե դու իմ շանը զարկե՜ս,
Դե, զարկելը հիմի դու տես…
Գոռում է մեր աժդահակը,
Մեծագլուխ իր մահակը
Ետ է տանում ու ցած բերում,
Խանութպանին շեմքում փըռում։
— Ըսպանեցի՜ն… հա՜յ, օգնությո՜ւն…
Ու թաղից թաղ, ու տանից տուն
Ձեն է տալի մեկը մյուսին.
— Հա՜յ, օգնությո՜ւն… ըսպանեցի՜ն…
Վերի թաղից, ներքի թաղից,
Ճամփի վըրից, գործի տեղից,
Ճիչով, լալով,
Հարայ տալով,—
Էլ հերն ու մեր.
Քիր ու ախպեր,
Կին, երեխեք,
Ընկեր տըղեք,
Զոքանչ, աներ,
Քավոր, սանհեր,
Քեռի, փեսա…
Ինչ իմանաս էլ՝ ո՛վ է սա,
Գալիս են ու անվերջ գալիս,
Ով գալիս է՝ տուր թե տալիս.
— Տո՛, կոպիտ արջ, տո՛, վայրենի,
Էս տեսակ էլ բա՞ն կըլինի.
Դու առուտուր եկար անես,
Թե՞ իր շեմքում մարդ ըսպանես…
Մին ասում են՝ տասը զարկում,
Աղցան անում, մեջտեղ ձըգում,
Իր շան կողքին երկար ու մեկ։
— Դե՛, ձեր մեռելն եկեք տարեք։
Ու էստեղից բոթը գընում,
Գընում մոտիկ գյուղն է հասնում.
— Հե՜յ, օգնեցե՜ք,
Մեռած հո չեք,
Ըսպանեցին մեր գյուղացուն…
Ինչպես շընաճանճի մի բուն
Քանդես, թողնես,
Էն ճանճի պես
Ամբողջ գյուղով օրդու կապում,
«Բու՛հ» են անում, դուրս են թափում
Ամեն մինը առած մի բան.
Որը ձեռին մի հրացան,
Որը եղան, ցաքատ կամ սուր,
Որը թի, բահ, որը շամփուր,
Որը կացնով, որը փետով,
Որը ձիով, որը ոտով,
Որն անգըտակ, որը բոբիկ —
Դեպի դուշման գյուղը մոտիկ։
— Տո՛, էսպես էլ անիրավ գյո՜ւղ.
Ոչ խիղճ ունեն, ոչ ահ-երկյուղ.
Մարդ գընում է առուտուրի,
Հավաքվում են՝ քաշում սըրի։
Թո՜ւ ձեր գեղին, միջի մարդին,
Ձեր նամուսին, ձեր ադաթին…
Գընա՜նք, զարկե՜նք,
Ջարդե՜նք, կրակե՜նք…
— Հա՜յ, հո՜ւյ, հառա՜ջ, դե՜ ձեզ տեսնե՜մ…
Ու դուրս եկան իրարու դեմ,
Հա՛ զարկեցին ու զարկեցին,
Կոտորեցին, կըրակեցին,
Ինչքան ավել կոտորեցին,
Էնքան ավել կատաղեցին,
Ջարդեցին իրար,
Ջընջեցին իրար,
Կորան, գընացին
Գետնին հավասար։
Դու մի՛ ասիլ, մեկը մեկից
Էսքան մոտիկ, սահմանակից
Էս գյուղերը հարկ են տալի
Ամեն մինը մի արքայի։
Մի տերության թագավորը,
Երբ լսում է էս բոլորը,
Արձակում է հըրովարտակ
Ժողովըրդին իր հըպատակ.
— Հայտնի լինի մեր տերության,
Զինվոր, բանվոր, ազնըվական —
Ամեն շարքին
Ու աշխարհքին,
Որ անօրեն ու դավաճան
Մեր դրացի ազգը դաժան,
Երբ մենք քընած էինք սիրով,
Մեր սահմանը մըտավ զոռով,
Ու կոտորեց սուրը ձեռին
Մեր սիրելի զավակներին։
Արդ, սըրահար ու հըրակեզ
Մեր որդիքը կանչում են մեզ,
Եվ մենք, ընդդեմ մեր իսկ կամքին,
Պատվեր տըվինք մեր բանակին,
Թընդանոթով մեր ավերող
Ու աստուծով մեծակարող,
Հանուն արդար ու սուրբ ոխի
Մըտնի հողը մեր ոսոխի։
Մյուսը նույնպես իրեն հերթին
Գըրեց զորքին, ժողովըրդին.
Մարդկանց առաջ և աստըծու,
Բողոքում ենք մեր դըրացու
Վարմունքի դեմ և չար, և նենգ,
Որ ոտքելով ամեն օրենք,
Բորբոքում է կըռիվ ու վեճ
Հին հարևան ազգերի մեջ,
Քանդում սիրո դաշը կապած։
Արդ՝ ակամա մենք ըստիպված,
Հանուն պատվի, արդարության,
Հանուն թափված անմեղ արյան,
Հանուն ազատ մեր աշխարհքի,
Հանուն աստծու և իր փառքի —
Բարձրացնում ենք մեր ձայնն ահա
Ու մեր սուրը նորա վըրա։
Ու ըսկսեց կըռիվն ահեղ։
Շռինդ, որոտ էստեղ, էնտեղ։
Կըրակն ընկավ շեն ու քաղաք,
Արյուն, ավեր, ճիչ, աղաղակ,
Ամեն կողմից սարսափ ու բոթ,
Ամեն կողմից մեռելի հոտ…
Ամառ, ձըմեռ,
Ողջ տարիներ
Մըշակն անբան,
Դաշտերն անցան,
Ու, կըռիվն չըդադարած,
Սովը եկավ համատարած։
Սովը եկավ — սովի հետ ցավ,
Ծաղկած երկիրն ամայացավ…
Իսկ մնացած մարդիկ իրար
Հարցնում էին սարսափահար,
Թե ո՞րտեղից արդյոք ծագեց
Էս ընդհանուր աղետը մեծ։
Առաջադրանք
զըռ-կոպիտ,անտաշ
չոբան-հովիվ
սհաթ-ժամ, պահ
ասլան-առյուծ, առյուծինման
քիր-քույր
սանահեր-սանիկի հայրը
աղցանանել-սաստիկ ծեծել
բոթ-վատ լուր
օրդուկապել-խումբ կազմել, հավաքվել
եղան-խոտ հավաքելու գործիք
անգդակ-գլխաբաց, առան գլխարկի
դուշման-թշնամի
նամուս-պատին
ադաթ-ավանդույթ, սովորույթ
հրովարտակ-թագավոր գրավոր դիմումը ժողովրդին
վոխ-քեն,վրեժ
դաշն-դաշինք
շռինդ-ուժգին ձայն, թնդյուն
Բառային աշխատանք
Տրված բառերը դասավորի՛ր այբբենական կարգով։
արագ, բնական, արքա, բանիմաց, զավակ, դիմակ, դանակ, գովազդ, զգեստ, թութակ, թակարդ։
Արագ, արքա, բանիմաց, բնական, գովազդ, դանակ, դիմակ, զավակ, զգեստ, թակարդ, թութակ:
Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի։
Եղնիկ-եղնիկներ, թռչուն-թռչուններ, դուռ-դռներ, աչք-աչքեր, ձեռք-ձեռքեր, մարդ-մարդիկ, կին-կանայք, երեխա-երեխաներ։
Յուրաքանչյուր բառի դիմաց գրի՛ր դրան տրվող հարցը։
պայուսակ-ինչ
սեղան-ինչ
համակարգիչ-ինչ
լուսավոր-ինչպիսի
խաղաղ-ինչպիսի
երեք-ինչքան
հարյուր-ինչքան
հինգ հարյուր-ինչքան
<<Բառքամոցի>> մեթոդով <<հեռուստացույց>> բառից հնարավորինս շատ բառեր կազմի՛ր։
Հեռու, ցույց, ռուս, սառույց, հատույց:
Տրված արմատներով բարդ բառեր կազմի՛ր։
միտք-մտքափոխվել,կասկածամիտ,մտազբաղ,խելամիտ
երգ-երգահան,երգարվեստ
լույս-լուսաբաց, լուսամուտ,լուսամփոփ
գույն-լավագույն, վատագույն, գույնզգույն, վարդագույն
ծաղիկ-ծաղկեպսակ, Ծաղկեվանք,ծաղկազարդ
ԿԱՆԱՆՉ ԱԽՊԵՐ
Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր,
Արի՜, քեզ հետ բե՛ր
Արևի շողեր.
Բեր անուշահոտ
Ծիլ, ծաղիկ ու խոտ,
Կարկաչուն վըտակ,
Երկինք կապուտակ,
Խատուտիկ հավքեր,
Զրընգան երգեր,
Գառների մայուն,
Խաղ, ուրախություն․
Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր։1907
Առաջադրանքներ
- Ուշադի՛ր կարդա բանաստեղծությունը։
- Ո՞ւմ է դիմում հեղինակը։ Հեղինակը դիմում է գարնանը:
- Տարվա ո՞ր եղանակն է կերպավորված բանաստեղծության մեջ։ Բանաստեղծության մեջ կերպավորված է գարունը:
- Ըստ հեղինակի ի՞նչ է բերելու իր հետ կանանչ ախպերը։ Դո՛ւրս գրիր համապատասխան տողերը։ Արևի շողեր., Ծիլ, ծաղիկ ու խոտ,Կարկաչուն վըտակ,Երկինք կապուտակ,Խատուտիկ հավքեր, Զրընգան երգեր,Գառների մայուն, Խաղ, ուրախություն․
- Ըստ քեզ ի՞նչ է բերելու իր հետ կանանչ ախպերը։ Ըստ ինձ կանանչ ախպերը բերելու է իր հետ գարնան շունչ:
- Ի՞նչ տրամադրություն է հաղորդում բանաստեղծությունը։ Ի՞նչ գույնով կներկեիր այն։ Ես այն կնկարեի կանաչ, կապույտ և դեղին գույներով:
- Նկարի՛ր բանաստեղծության հերոսին։
- Գարնանային մի հրավեր էլ ինքդ գրի՛ր։ Գարուն քեզ այնքան շատ եմ սպասել, կարոտել եմ քո ծաղիկների անուշ բուրմունքին: Խնդրում եմ շուտ արի:

ԱՄԱՌՎԱ ԳԻՇԵՐԸ ԳՅՈՒՂՈՒՄ
Լուսընկա գիշեր,
Երկինքը պայծառ,
Անհամար աստղեր
Ցոլցլում են վառ։
Քընած է արդեն
Հովտի մեջ գյուղը,
Մըթնած ու լուռ է
Գյուղացու հյուղը։
Հոգնած գյուղական
Ընտանիքն ահա
Սրահում, կալում,
Կամ կըտրի վրա։
Երկընքի դիմաց
Գրկված են քընած,
Վերևիցն, ասես,
Ժըպտում է աստված։
Խելոքն ու հիմարը
Երկու ախպեր են լինում․ մինը՝ խելոք, մյուսը` հիմար։ Խելոք ախպերը միշտ բանեցնում ու չարչարում է հիմարին։ Էնքան չարչարում է, որ հիմարը հուսահատվում է, մի օր էլ կանգնում է, թե՝
— Ախպե՛ր, էլ չեմ ուզում քեզ հետ կենամ, բաժանվում եմ, իմ բաժինը տուր, գնամ ջոկ ապրեմ։
— Լա՛վ,- ասում է խելոքը,- էսօր էլ դու ապրանքը ջուրը տար, ես կերը տամ, երբ ջրից բերես, որ ապրանքը գոմը մտնի՝ ինձ, որը դուրսը մնա՝ քեզ։
Ժամանակն էլ լինում է ձմեռ։
Հիմարը համաձայնում է։ Ապրանքը ջուրն է տանում, ետ բերում։
Ձմեռվա ցուրտ օ՜ր, մրսած անասուններ․ հենց տաք գոմի դուռն են հասնում թե չէ՝ իրար ետևից ներս են թափում։ Դռանը մնում է մի հիվանդ քոսոտ մոզի՝ գերաններին քոր անելիս։ Էն է մնում հիմարին։
Էս հիմարը թոկը վիզն է կապում, իր մոզին տանում ծախելու։
— Ա՛ մոզի, արի, հե՜յ,- կանչելով գնում է։
Մի հին ավերակի մոտից անցնելիս էլ որ ձեն է տալի՝ ա՛ մոզի, արի, հե՜յ․․․, ավերակի արձագանքը կրկնում է․
— Հե՜յ․․․
Հիմարը կանգնում է։
— Ինձ հետ ես խոսում, հա՞․․․
Ավերակը ձայն է տալի․
֊ Հա՜․․․
— Մոզին ուզում ե՞ս։
— Ե՜ս․․․ — Քանի՞ մանեթ կտաս։
— Տա՜ս․․․
—Հիմի կտա՞ս, թե՞ չէ։
— Չէ՜․․․
— Դե էգուց կգամ, որտեղից որ է՝ ճարի՜․․․
— Արի՜․․․
Հիմարը համաձայնում է ու մոզին ծախված համարելով՝ ավերակի դռանը կապում է, շվշվացնելով վերադառնում տուն։
Մյուս օրը առավոտը վաղ վեր է կենում, գնում փողերն առնելու։ Դու մի՛ ասիլ՝ գիշերը գայլերը մոզին կերել են։ Գնում է տեսնում՝ ոսկորները դեսուդեն ցրված ավերակի առջև։
— Հը՞,— ասում է,— մորթել ես, կերել, հա՜։
— Հա՜․․․
— Չաղ է՞ր, թե՞ չէ։
— Չէ՜։
Հիմարը էստեղ վախենում է, կարծում է՝ ավերակի մտքումը կա, որ իր փողը չտա։
— Էդ իմ բանը չի,— ասում է,— առել ես, պրծել, ես իմ փողի տերն եմ, բեր իմ փողը՝ տասը մանեթ դեղին ոսկի՜․․․
— Սկի՜․․․
Էս էլ որ լսում է հիմարը, բարկանում է, ձեռի փետը ետ է տանում, տուր թե կտաս ավերակի խարխուլ պատերին։ Մին, երկու զարկում է․ պատերից մի քանի քար են վեր ընկնում։ Դու մի ասիլ՝ հնուց էդ պատում գանձ է եղել պահած։ Քարերը որ վեր են ընկնում՝ ոսկին թափում է հանկարծ առաջը, լցվում։
— Ա՛յ էդպես․․․ բայց էսքանն ի՞նչ եմ անում, տասը մանեթ ես պարտ՝ իմ տասը մանեթը տուր, մնացածը քու փողն է, ընչի՞ս է պետք․․․
Մի ոսկի է վերցնում, գալի տուն։
— Հը՞, մոզիդ ծախեցի՞ր,— ծիծաղելով հարցնում է խելոք ախպերը։
— Ծախեցի։
— Ո՞ւմ վրա։ — Ավերակի։
— Հետո՞, փող տվա՞վ։
— Իհարկե, տվավ։ Դեռ չէր ուզում տա, ամա ձեռիս փետովը որ մի քանի հասցրի, ինչ ուներ՝ առաջիս փռեց։ Իմ տասը մանեթը վեր կալա, մնացածն իրենն էր, հենց թողեցի էնպես փռված։
Ասում է ու ոսկին հանում, ցույց տալի։
— Էդ ո՞րտեղ է,— աչքերը չորս է անում խելոք ախպերը։
— Է՛հ, ցույց չեմ տալ, դու աչքածակ ես, էնքան կհավաքես, շալակս կտաս, որ մեջքս կկոտրի։
Խելոքը երդվում է, որ մենակ ինքը կշալակի, միայն թե տեղը ցույց տա։
— Բեր,— ասում է,— ձեռինդ էլ ինձ տուր, մնացածի տեղն էլ ցույց տուր, որ տեսնեմ ես՝ տկլոր ես, քեզ համար նոր շորեր առնեմ։
Հիմարը նոր շորերի անունը որ լսում է՝ ձեռինն էլ է տալի ախպորը, տանում է, մնացածի տեղն էլ ցույց տալի։ Խելոքը ոսկին հավաքում է, բերում տուն, հարստանում, բայց ախպոր համար նոր շորեր չի առնում։
Էս հիմարը ասում է, ասում է, որ տեսնում է՝ չի լինում, գնում է դատավորի մոտ գանգատ։
— Պարոն դատավոր,— ասում է,— ես մի մոզի ունեի, տարա ավերակի վրա ծախեցի․․․
— Հերի՛ք է, հերի՛ք,— ընդհատում է դատավորը,— էս հիմարը ո՞րտեղից եկավ, ո՜նց թե մոզին ավերակի վրա ծախեցի․․․— վրեն ծիծաղում է ու դուրս անում։
Գնում է, որիշներին գանգատվում, նրանք էլ են վրեն ծիծաղում։
Ու, ասում են, մինչև էսօր էլ խեղճ հիմարը կիսամերկ ման է գալի, պատահողին գանգատվում, բայց ոչ ոք չի հավատում, ամենքն էլ ծիծաղում են վրեն, ու խելոք ախպերն էլ ծիծաղում է ամենքի հետ։
- 4-5 նախադասությամբ բնութագրի՛ր խելոք եղբորը։ Խելոք եղբայրը մեծամիտ և եսասեր էր: Նա չեր սիրում իր հարազատ եղբորը : Նա ոչ խիղճ ուներ, ոչ էլ հարգանք մարդկանց նկատմամբ: Նա շատ ժլատ էր և շատ խաբեբա:
- Դուրս գրիր ամենազվարճալի երկխոսությունը։ — Մոզին ուզում ե՞ս։ — Ե՜ս․․․ — Քանի՞ մանեթ կտաս։ — Տա՜ս․․․
- Համառոտ պատմի՛ր հեքիաթի սյուժեն։ Հեքիաթը երկու եղբայրների մասին է : Եղբայրներից մեկը շատ հիմար է , իսկ միյուսը շատ խելոք և ժլատ:
- Խորհուրդ տուր հիմար եղբորը։ Սիրելի հինմար քեզ տված հնարավորությունը դու օգտագործիր , մի թույլ տուր ուրիշները քեզ օգտագործեն: