այաստանի մայրաքաղաքից հետո Գյումրին երկրորդ խոշոր քաղաքն է: Քաղաքը և նրա շրջակայքը հարուստ են տարբեր հետաքրքիր տեսարժան վայրերով: Այստեղ կարող եք այցելել պատկերասրահ, տեղական պատմության թանգարան կամ պատմամշակութային արգելոց: Գյումրիում և նրա մոտակայքում տեղակայված են հինգ եկեղեցիներ, հին Մարմաշենի վանքը և Ուղղափառ մատուռը: Քաղաքի կարևոր խորհրդանիշերից մեկն է սպարապետ Վարդան Մամիկոնյանի հուշարձանը: Գյումրու մեկ այլ պատկերավոր պատմական տեսարժան վայրերից է Ալեքսանդրապոլի բերդը: Այն կառուցվել է ցարական ժամանակներում և կարևոր ռազմական պաշտպանական դեր է ունեցել։ Գյումրին համարվում է Հայաստանի «արվեստի մայրաքաղաք» և կարևոր մշակութային կենտրոն: Քաղաքը նաև անվանում են «հումորի մայրաքաղաք». այստեղ են ծնվել ականավոր հայ նկարիչներ և կատակերգուներ:
Գյումրին (հին և միջին դարերում՝ Կումայրի, մինչև 1837 թ-ը՝ Գյումրի, 1837–1924 թթ-ին՝ Ալեքսանդրապոլ, 1924–90 թթ-ին՝ Լենինական) մեծությամբ Հայաստանի Հանրապետության 2-րդ քաղաքն է (Երևանից հետո): Գտնվում է Շիրակի դաշտում՝ Ախուրյան գետի ձախ ափին՝ ծովի մակերևույթից 1556 մ բարձրության վրա: Հեռավորությունը Երևանից 116 կմ է:
Քաղաքի տարածքում հայտնաբերվել են մ. թ. ա. III հազարամյակից մինչև ուշ միջնադարին վերաբերող հնագիտական հուշարձաններ, բրածո կենդանիների մնացորդներ, կավե ու բրոնզե իրեր, ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերի գործիքներ ու զենքեր: Հայտնաբերված սեպագիր արձանագրությունը վկայում է, որ Շիրակի տարածքը եղել է Էրիախի երկրի կազմում (մ. թ. ա. IX–VI դարեր):
Գյումրին հնագույն բնակավայր է:
Մինչքրիստոնեական լատինական առածը պնդում է. «Դեպքը տեղի չի ունեցել, եթե այդ մասին տեղյակ չեն Հռոմում»` ահա թե որքան կարևոր է քաղաքը: Ռոմանո-գերմանական լեզվաընտանիքի շատ ժողովուրդների մոտ «ուրբանիզացիա» տերմինը երկրորդ իմաստով նշանակում է զարգացում: Կարճ ասած, աշխարհի շատ ժողովուրդների ընկալմամբ «Քաղաքն ի սկզբանե է»:
Ես, սակայն, հայկական ու ոչ հայկական հին քաղաքների մասին չէ, որ գրելու եմ: Դա հնագետին ու պատմաբանին վայել գործ է: Ես գրելու եմ իմ ծննդավայր քաղաքի մասին, ուր ապրել եմ մինչև 17 տարեկան դառնալս: Բնակիչների բանավոր խոսքում քաղաքն այդ պահին երեք անուն ուներ: Ոմանք խոսքի մեջ քաղաքին Ալեքպոլ-Ալեքսադրապոլ էին անվանում, ոմանք` Գյումրի, ոմանք` Լեննագան-Լենինական: Ալեքպոլ-Գյումրի տարբերակները սիրում էին օգտագործել քաղաքի հին բնակիչներն ու 1920թ այստեղ տեղափոխված կարսեցիները: Խորհրդային տարիներին Շիրակի դաշտավայրից ու Ջավախքից տեղափոխված բնակիչների համար քաղաքի անունը Լեննագան-Լենինական էր:
Հայկական լեռնաշխարհը գորգագործության հնագույն կենտրոններից է: Հայկական գորգը տարբեր ժամանակներում և տարածաշրջաններում ունեցել է տարբեր անվանումներ: Հայ գրականության մեջ կարպետ բառը հանդիպում է 5-րդ դարից՝ Աստվածաշնչի թարգմանության մեջ: Դարերի ընթացքում «կարպետ» բառը գրականության մեջ նաև գորգի հոմանիշ է եղել: Ուշագրավ է նաև գորգի մեկ այլ անվանումը՝ խալի կամ գալի, որը ծագում է Կալիկալա՝ Կարին քաղաքի արաբերեն անվանումից, քաղաք, որը հայտնի է եղել իր հարուստ գորգարվեստով: Միջնադարյան հայ գրականության մեջ հանդիպում է գորգի ևս մեկ հոմանիշ` բազմական, «բազմել» բառից:
Հայկական գորգի առանձնահատկությունը
Հայկական գորգերը ներդաշնակ գունավորումներ են ունեցել շնորհիվ կարմիրի, սպիտակի, կապույտի, կանաչի, դեղինի և դրանց տարատեսակների: Դեղին գույնը ստացել են դեղնածաղկից, կարմիր գույնը՝ որդան կարմիրից, ինչպես նաև տորունի արմատներից, կանաչ գույնը՝ ընկույզի կեղևներից, որից կարելի էր ստանալ նաև շագանակագույնի երանգները: Նռան կեղևից ստացել են սև գույնը, կապույտ գույն ստանալու համար օգտագործել են տարբեր բույսերից ստացված ներկերն իրար խառնելու տեխնոլոգիան, բայց հիմնականում Հնդկաստանից ներկրվում էր ինդիգո հայտնի ներկանյութը: Միջնադարում հայկական գորգերի հռչակը մեծապես պայմանավորված էր որդան կարմիրից ստացված երանգներով, և դրա շնորհիվ արաբական խալիֆաթի դարաշրջանում հայկական գորգերն անվանում էին նաև «կարմիր գորգեր»:
Հայկական գորգերի առանձնահատկություններից էր նաև, որպես հումք օգտագործվող «բալբաս» տեսակի ոչխարի բուրդը, ինչպես նաև լայն տարածում ուներ անգորյան այծի բուրդը: Այն շրջաննրում, որտեղ զարգացած էր բամբակի և մետաքսաթելի մշակումը, լայնորեն կիրառվում էր նաև բամբակ և մետաքսաթել:
Հայկական գորգ / Կարպետ
Հայկական գորգերի գլխավոր առանձնահատկությունը դրանց զարդանախշերն են, քանի որ դրանցից և ոչ մեկը հենց այնպես հյուսված չէ, ամեն զարդանախշ ունի իր նշանակությունը և իմաստը: Հայկական գորգերը իրենց մեջ կրում են մեծ քանակությամբ ծիսական, պատկերային և գաղափարական զարդանախշեր: Հայկական գորգերում օգտագործված զարդանախշերը լայնորեն կիրառվել են նաև քանդակագործության, մանրանկարչության, ճարտարապետության, արծաթագործության մեջ:
Վիշապագորգ
Հայկական գորգերի թերևս ամենատարածված տեսակը վիաշապագորգն է: Հայկական լեռնաշխարհի տարածված խորհրդանիշներից են վիշապները և միշտ չէ, որ վիշապները խորհրդանշել են չարը և չարիքը: Վիշապը խորհրդանշում էր լոկ տարերքը, որը կարող էր լինել և՛ չարը, և՛ բարին: Այդ է պատճառը, որ հայկական գորգերի մի ամբողջ ենթատեսակ կրում է հենց վիշապագորգ անունը: Վիշապապատկերները միանգամայն բարի ուժերի մարմնացումն են և պաշտպանող և օժանդակող նշանակություն ունեին: Վիշապագորգերի գեղազարդման ավանդույթների ակունքները հայոց գորգարվեստում ու առհասարակ մշակութային համակարգում հայտնի են մթա III-II հազարամյակներից:
Հայկական գորգ / Վիշապագորգ
Վիշապագորգերը սովորաբար ունենում են վիշապների, Կենաց ծառի, փյունիկի պատկերներ, նաեւ եռանկյունաձեւ, ատամնավոր շեղանկյունով և հավերժության նշանով զարդանախշեր: Վիշապագորգերը սովորաբար ներկվել են որդան կարմիրով: Վիշապագորգերը հայերի համար ուրույն նշանակություն ունեն: Այն հաղթության խորհրդանիշ է: Հայոց ռազմի ու զորության Աստծուն՝ Վահագնին վիշապաքաղ են ասում, այսինքն՝ վիշապին՝ չարին, քաղող, սանձող, հնազանդեցնող: Հայերը հավատում էին, որ եթե տանը վիշապագորգ ունեն, ուրեմն պաշտպանված են չար ուժից, քանզի վիշապին արդեն հնազանդեցրել են, ենթարկեցրել:
Գորգագործություն՝ արհեստ և արվեստ
Ձևավորվելով որոշակի էթնիկական միջավայրում, որոշակի պահանջների բավարարման անհրաժեշտությամբ՝ գորգը հազարամյակների ընթացքում տվյալ էթնիկական միավորի հետ միասին ենթարկվել է բազմազան տեղաշարժերի և փոխազդեցությունների, ստացել գործնական նոր ոլորտներ: Գորգը չի ծառայել, որպես կենցաղային պարզ առարկա, այլ ի սկզբանե ունեցել է ծիսապաշտանմունքային նշանակություն, ու նաև դրանով է պայմանավորված գորգի կարևորությունը հայոց մշակութային ժառանգության համակարգում:
Հայկական գորգ / Կարպետ / Լուսանկարը ՝ Մեգերյան Կարպետի արխիվից
Գորգը դարեր շարունակ եղել է ազգային կերպն ու նկարագիրը ներկայացնող մշակութային մի երևույթ, պատմամշակութային բացառիկ արժեք: Կան գորգեր, որոնց նախշերի ետևում մի ամբողջ կյանքի պատմություն և իմաստ է թաքնված: Զարդանախշերի մեջ թաքնված է հիշողություն և շատ հաճախ մարդկանց փոխարեն նախշերն են պատմում: Գորգերին վերագրվել է նաև բուժիչ հատկություն, ոչ միայն այն պատճառով, որ դրանք գործվել են բնական բրդից, իսկ թելերը ներկվել են բնական ներկերով, այլ կարծել են, որ նրանց նախշազարդերի հետևում յուրահատուկ խորհուրդ կա թաքնված: Տան ամենամեծ կամ հիվանդ անդամը միշտ լինում էր տան այն անկյունում, որտեղ գորգ կար կախված: Տարբերվում էին նաև պատից կախվող և հատակին փռվող գորգերը: Հատուկ զարդանախշեր ունեցող գորգերը կախվում էին պատից, իսկ նրանց վրա կախում մահացած հարազատների նկարները, երաժշտական գործիքներ և այլ նվիրական իրեր: Հատակին փռվող գորգերը, թեև ունեին յուրահատուկ զարդանախշեր, բայց դրանք չունեին հատուկ նշանակություն կամ նախնիներին վերաբերվող խորհրդանշաններ:
Պատկերները միանգամայն տարբեր են իրարից, և հնարավոր չէ դրանք շփոթել միմյանց հետ: Սակայն նրանք բոլորն ունեն մի կարևոր հատկություն. այս պատկերները համաչափ են: Լավ պատկերացնելու համար համաչափության հատկությունը, նայիր այս պատկերներին, որոնք համաչափ չեն:
Պատկերի համաչափությունը նշանակում է, որ գոյություն ունի մի ուղիղ (այն կոչվում է պատկերի համաչափության առանցք), որը պատկերը բաժանում է միանման տեսք ունեցող երկու մասերևի՝ ձախ և աջ: Դրանք միանման են այն առումով, որ եթե ուղղի երկայնքով ծալել թուղթը, որի վրա նկարված է պատկերը, ապա ձախ և աջ մասերը կհամընկնեն:Ասում են, որ M և M1 կետերը համաչափ են m ուղղի նկատմամբ,եթե այդ ուղիղը ուղղահայաց է MM1 հատվածին և անցնում է նրա միջնակետով: Տրված m ուղղի նկատմամբ M և M1 համաչափ կետերը կառուցելու համար պետք է՝ 1) տանել m ուղղի ուղղահայաց որևէ ուղիղ, 2) այդ ուղղի վրա նշել երկու կետեր, որոնք ունեն m ուղղից միևնույն հեռավորությունը և գտնվում են նրա տարբեր կողմերում:
Երկու պատկերներ կոչվում են որևէ ուղղի նկատմամբ համաչափ, եթե նրանցից յուրաքանչյուրը կազմված է մյուսի կետերին համաչափ կետերից:Ասում են, որ պատկերը օժտված է առանցքային համաչափությամբ, եթե գոյություն ունի այնպիսի ուղիղ, որը պատկերը բաժանում է այդ ուղղի նկատմամբ երկու համաչափ մասերի:Համաչափ պատկերները հաճախ հանդիպում են իրական կյանքում՝
և բնության մեջ՝
Առաջադրանք 1Գորգի վրա ցույց տանք համաչափությունները.
Առաջադրանք2. Ընտրի՛ր քո շրջապատում, բնության մեջ հայելային համաչափություններով լի պատկեր/առարկա, ցույց տուր և հաշվիր դրա համաչափության առանցքները, աշխատանքը տեղադրիր և ցուցադրիր բլոգում։
Ես այսօր կպատմեմ ինչպես մենք անցկացրեցինք մեր օրը։ Մինչև սահադաշ գնալը մենք խաղաղացինք մաֆիա և ես Շերիֆն էի։ Բայց ես պարզեցի որ Դոնը Ինգան էր։ Հետո մեզ տարան գրադարան և այնտեղ մեր քոլեջի երեխաները մեզ սովորացրեցին Canva էջով աշխատել և սարքել logo-ներ։ Ես սարքեցի Pretty mariam էջի համար լոգո։
Սահադաշտ
Մենք սկսեցինք շարժվել դեպի սահադաշտ։ Մենք վերցրեցինք սահուկները և գնացինք հանդերձարան։ Եթե ինչ որ մեկին հետաքրքիր է իմ կոշիկի չափը 35 է: Սահուկները հագնելուց հետո մենք գնացինք սահադաշտ։ Սահադաշտում մենք սկսեցինք սահել։ Երբ մտա սահադաշտ ես սկսեցի սահել, իսկ հետո սովորեցրեցի Էվելինային և Իվետային։ Հետո մեր ճոկատի Ինգայի ծննդյան տարեդարձն էր։ Մենք ձեռք-ձեռքի բռնած շնորհավորեցինք Ինգային։ Այսպիսով մենք ունեցանք ևս մի շատ հետաքրքիր օր։
Найдите интересные факты о матрёшках. Запишите в блоге. В создании матрешки есть свои секреты. Для прочности дерево должно пролежать на открытом воздухе два года. Весь путь от бруска до готовой фигурки занимает 15 этапов. Первой вытачивают самую маленькую фигурку.
Вставьте в предложения пропущенные глаголы. 1. Этот автобус всегда поворачивает налево около банка. 2. Старшие братья часто обижают младших. 3. Родители разрешили нам погулять в парке. 4. Папа часто подвозит маму на работу. 5. Не надо боятся старых людей. 6. Мальчик шѐл прямо, потом повернулся направо. 7. После занятий в университете мой брат проводит свою подругу. 8. Мы любим друзьям играть в футбол.